Գլխավոր տեղեկություն
Համար
N 286
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (18.12.2004-14.04.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.04.28/12(144) Հոդ.304
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.04.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.04.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.04.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2001

040.0286.12.04.01

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
 Նախագահ Ռ. Քոչարյան

12 ապրիլի 2001 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն


 Ո ր ո շ ու մ

 

12 ապրիլի 2001 թվականի N 286
քաղ. Երևան

 

պետական ԵՎ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու եվ օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին

երնագիրը փոփ. 08.05.03 N 714-Ն)

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 57-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(Նախաբանը խմբ. 08.05.03 N 714-Ն)

1. Հաստատել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը (կցվում է):

(1-ին կետը լրաց. 08.05.03 N 714-Ն)

2. Հաստատել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակության, անհատույց օգտագործման և վարձակալության պայմանագրերի օրինակելի ձևերը (կցվում են):

(2-րդ կետը լրաց. 08.05.03 N 714-Ն)

3. Սահմանել, որ`

ա) պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարվում և (կամ) օգտագործման են տրամադրվում բացառապես հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներով, անտառաշինարարական նախագծերով, բնակավայրերի գլխավոր հատակագծերով, մանրամասն հատակագծման նախագծերով, գոտևորման նախագծերով, դրանց բացակայության դեպքում` հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներով նախատեսված նպատակներով օգտագործելու համար, ինչպես նաևՀայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի «Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը հաստատելու մասին» N 479 որոշմամբ սահմանված կարգով.

բ) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը վարձակալության տրամադրված հողատարածքների վարձակալության ժամկետն ավարտվելուց հետո հողօգտագործման պայմանագրերը կարող են վերակնքվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե այդ պայմանագրերով այլ բան նախատեսված չէ.

գ) մինչև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելը քաղաքացիներին և իրավաբանական անձանց օգտագործման իրավունքով տրամադրված, ինչպես նաև մասնավորեցված կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ոչ բնակելի տարածքները բնակելիի վերափոխելու արդյունքում ձևավորված` բնակելի տների պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը կարող են ուղղակի վաճառքի ձևով օտարվել դրանց օգտագործողներին` տվյալ հողամասի համար գործող կադաստրային արժեքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերով, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքներով արգելված է համապատասխան հողամասերի մասնավորեցումը.

դ) պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս` նա հողամասի համապատասխան մասի օգտագործման իրավունք է ձեռք բերում նույն պայմաններով և ծավալով.

ե) տնամերձ և անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարվում են միայն աճուրդային կարգով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սեփականության իրավունքի անհատույց փոխանցման կամ ուղղակի վաճառքի դեպքերի.

զ) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերը, այդ թվում` ընդհանուր օգտագործման տարածքները (զբոսայգիներ, պուրակներ, հրապարակներ, փողոցներ, մայթեր, գազոններ, գետափեր, լճափեր) ենթակա չեն օտարման:

է) երկրաշարժից տուժած համայնքներում քաղաքացիներին տրամադրված և սահմանված կարգով մասնավորեցված (սեփականաշնորհված) սակավաբնակարան բնակելի տների սեփականատերերն այդ տների (քոթեջների) պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով և (կամ) մինչև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով հողամասերի նկատմամբ ձեռք են բերում անհատույց սեփականության իրավունք.

ը) երկրաշարժից տուժած այն համայնքներում, որտեղ չեն պահպանվել հողամասերի նկատմամբ քաղաքացիների իրավունքը հաստատող փաստաթղթերը` սեփականաշնորհման հանձնաժողովների որոշումներն ու քաղվածքները, տնտեսական գրքերը (ծխամատյան, ժապավենավոր մատյան), հողամասերի նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքի պետական գրանցման համար կարող է հիմք հանդիսանալ քաղաքացիների կողմից տիրապետվող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով նրանց տրամադրելու մասին համայնքի ղեկավարի որոշումը` հարկային տեսչություններում, բնակշահագործման տեղամասերում, նախկին կոմունալ տնտեսություններում պահպանվող փաստաթղթերի, հողամասերի սեփականաշնորհման մասնակի հատուցման վճարումների ցուցակների հիման վրա.

թ) պաշտպանության և ազգային անվտանգության կարիքները հոգալու համար հողամասերի նպատակային նշանակությունը կարող է փոխվել` առանց սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա.

ժ) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմքերով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար կադաստրային արժեքի վճարման անդորրագրի հետ միասին ներկայացվում է նաև համայնքի ղեկավարի, մարզպետի և Երևանի քաղաքապետի (ըստ հողամասի գտնվելու վայրի) կողմից տրված տեղեկանքն այն մասին, որ ձեռք բերվող հողամասը չի դասվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին:

Սեփականաշնորհված (մասնավորեցված) արտադրական նշանակության օբյեկտների զբաղեցրած հողամասերի, ինչպես նաև անհատական բնակելի շինարարության համար տրամադրված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է գրանցվել միայն կադաստրային արժեքի վճարման անդորրագրի հիման վրա, եթե այդ հողամասերի նկատմամբ գրանցված է օգտագործման իրավունքը.

ժա) 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականների համար կառուցված բնակելի տները (քոթեջները) սեփականության իրավունքով փախստականներին հատկացվելու դեպքում նշված տների զբաղեցրած և դրանց սպասարկման համար նախատեսված հողամասերը բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող չափահաս անձանց գրավոր համաձայնության առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետների (Երևանում` Երևանի քաղաքապետի) կողմից` կառուցապատման նախագծերով սահմանված չափերով հատկացվում են անհատույց` սեփականության իրավունքով, եթե փախստականներն ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, և վարձակալության իրավունքով, եթե նրանք պահպանել են փախստականի կարգավիճակը:

Կառուցապատման նախագծերի բացակայության դեպքում հողամասերի չափերը սահմանվում են դրանց փաստացի օգտագործվող չափերով, որոնք չպետք է գերազանցեն տվյալ համայնքում սահմանված հողամասերի չափերը:

(3-րդ կետը լրաց., փոփ. 08.05.03 N 714-Ն)

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հողամասերի հատկացման վերաբերյալ միջնորդությունների հարուցման և քննարկման մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 166, ապրիլի 16-ի «Բնական արոտների, խոտհարքների և այլ հողատեսքերի վարձակալական վճարումների և օգտագործման կարգի մասին» N 282, Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 492,Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 3-ի «Գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերն օտարելու կարգի մասին» N 209, 1994 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալության մասին» N 108 և 1997 թվականի դեկտեմբերի 26-ի «Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականության հողերից արոտազանգվածների հողատեսքերը վարձակալության հանձնելու մասին» N 610 որոշումները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ա. Մարգարյան

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2003 թվականի

 մայիսի 8-ի N 714-Ն որոշման

 

 Կ Ա Ր Գ

 

 ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է պետության և համայնքների սեփականությունը հանդիսացող հողամասերը (այսուհետ` հողամասեր) օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը:

2. Հողամասերն օտարվում և օգտագործման են տրամադրվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով` համայնքի վարչական տարածքում` համայնքի ղեկավարի (Երևանում` Երևանի քաղաքապետի), համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` Հայաստանի Հանրապետության մարզպետի կողմից (բացի օրենքով սահմանված դեպքերից):

21. Սույն կարգի V և VIII բաժիններով սահմանված` աճուրդային կարգով հողամասերի օտարման և մրցութային կարգով վարձակալության տրամադրման մասին հայտարարությունները պարտադիր հրապարակվում են «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

(21. կետը լրաց. 30.09.04 N 1572-Ն)

3. Տարվա ընթացքում օտարված և օգտագործման տրամադրված հողամասերն օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների պետական գրանցում ստանալուց հետո արտացոլվում են յուրաքանչյուր տարվա համար կազմվող հողային հաշվեկշռում (հաշվետվությունում), որը հողերի հաշվառում իրականացնող լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման:

4. Գյուղատնտեսական նշանակության հողամասերից նպատակային նշանակության փոփոխումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացումը ոչ գյուղատնտեսական կարիքների, այդ թվում` քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար, կատարվում է աստիճանաբար` ըստ դրանց իրացման, և, որպես կանոն, աճեցված բերքը հավաքելուց հետո:

Քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը, սեփականատիրոջ նախաձեռնությամբ, սահմանված կարգով փոփոխվելու դեպքում հողամասի սեփականատերը` ըստ գույքի գտնվելու վայրի, համապատասխան բյուջե (համայնքների վարչական սահմաններում` տեղական, Երևան քաղաքում և համայնքների վարչական սահմաններից դուրս` պետական) է մուծում հողամասերի կադաստրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը:

(4-րդ կետը լրաց. 30.09.04 N 1572-Ն)

5. Հողամասերն օգտագործվում են իրավական ակտերով, քաղաքաշինական ու հողաշինական փաստաթղթերով սահմանված և պայմանագրերում նշված նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան:

6. Գոյություն ունեցող բնակելի, հասարակական, արդյունաբերական և այլ նպատակային նշանակության օբյեկտների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդլայնման համար անհրաժեշտ հողամասերն օտարվում կամ օգտագործման են տրամադրվում ուղղակի վաճառքի ձևով կամ առանց մրցույթի, եթե օտարվող (տրամադրվող) հողամասերը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել (տրամադրել) հրապարակային սակարկությունների միջոցով, ընդ որում, լրացուցիչ օտարվող (տրամադրվող) հողամասի չափը չի կարող գերազանցել սեփականության (օգտագործման) իրավունքով տրամադրված (ձեռք բերված) հողամասի չափը:

Գոյություն ունեցող օբյեկտի ընդլայնման նպատակով կարող է հողամաս տրամադրվել միայն մեկ անգամ:

7. Օտարված կամ օգտագործման տրամադրված հողամասերի համար համայնքի ղեկավարի, Երևանի քաղաքապետի, մարզպետի (ըստ հողամասի գտնվելու վայրի) միջոցով կազմվում է հողաշինարարական գործ, որում ներառվում են իրավասու մարմինների որոշումները հողամասերի օտարման կամ օգտագործման տրամադրման մասին, հողամասի` սահմանված կարգով կազմված հատակագիծը` նշելով նպատակային ու գործառնական նշանակությունը, հողատեսքերը և հողամասերի չափերը, օտարման կամ օգտագործման տրամադրման պայմանագրերի մեկական օրինակ:

8. Օտարված կամ օգտագործման տրամադրված հողամասերի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով կարող են դադարեցվել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 102-րդ հոդվածով սահմանված հիմքերով` դատական կարգով:

9. Սույն կարգին համապատասխան տրամադրված հողամասի սեփականության կամ օգտագործման իրավունքը ձևակերպվում է համապատասխան պայմանագրով, որը ենթակա է նոտարական կարգով վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` պետական գրանցման:

10. Հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո, սեփականատիրոջ կամ օգտագործողի ցանկությամբ, իրենց միջոցների հաշվին անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի կողմից սահմանված կարգով իրականացվում է հողամասի սահմանազատում` սահմաններն ամրացնելով համապատասխան սահմանանիշերով:

11. Հողամասի սահմանազատման փաստաթղթերը ներառվում են տվյալ հողամասի համար կազմված կադաստրային գործում:

12. Հողամասերի հատակագծերի ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:

 

 II. ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՈՒՄՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

13. Հողամասերն օտարվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված դեպքերում ու կարգով`

ա) սեփականության իրավունքն անհատույց փոխանցելու միջոցով.

բ) ուղղակի վաճառքի միջոցով.

գ) աճուրդով.

դ) փոխանակության միջոցով:

14. Հողամասերն օգտագործման են տրամադրվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված դեպքերում ու կարգով`

ա) անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով.

բ) վարձակալության:

 

 III. ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՈՒՄԸ` ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ

 

15. Հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են`

ա) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ և 65-րդ հոդվածներով սահմանված դեպքերում ու կարգով.

բ) «Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան տնամերձ հողամաս տրամադրելու դեպքերում.

գ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

16. Քաղաքացիներից դիմումներն ընդունվում են հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու մասին տեղեկատվության հրապարակման օրվանից մեկ ամսվա ընթացքում, որից հետո հինգ օրում ամփոփվում են ընդունված դիմումները` համաձայն սույն կարգի N 1 ձևի:

17. Դիմումների ամփոփման արդյունքների հիման վրա և մեկ հողաբաժնի համար ընդունված չափով ճշտվում են պահանջվող հողամասերն ըստ նպատակային ու գործառնական նշանակության`

ա) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու,

բ) որպես տնամերձ հողամաս օգտագործելու կամ անհատական բնակելի տան կառուցման ու սպասարկման համար:

Հողամասերն անհատույց տրամադրվում են`

ա) Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի կողմից.

բ) համայնքի վարչական սահմաններում` համայնքի ղեկավարի կողմից (համայնքի ավագանու համաձայնությամբ):

18. Զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքների` նախկինում սեփականաշնորհումից չօգտված անդամներին, ինչպես նաև «Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով սահմանված դեպքերում, հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են առաջնահերթ, իսկ մյուս քաղաքացիներին` վիճակահանությամբ:

19. Վիճակահանության արդյունքների հիման վրա կազմվում են համապատասխան արձանագրություններ` համաձայն սույն կարգի NN 2 և 3 ձևերի, որոնցում նշվում են քաղաքացիների կողմից վիճակահանությամբ ձեռք բերված հողատարածությունների չափի և արժեքի, հողատեսքի, նպատակային և գործառնական նշանակության, գույքային իրավունքների ու սահմանափակումների` ներառյալ սերվիտուտների առկայության մասին տեղեկությունները:

Արձանագրություններն ստորագրում է համայնքի ղեկավարը:

 

 IV. ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՈՒՄՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ

 

20. Հողամասերի ուղղակի վաճառքը կատարվում է`

ա) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ հոդվածով և 72-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ոչ բնակելի շենքերը, շինությունները բնակելիի վերափոխելու արդյունքում ձևավորված բնակելի տների պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերն օտարելիս.

գ) գոյություն ունեցող բնակելի, հասարակական, արդյունաբերական և այլ նշանակության օբյեկտների, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդլայնման համար, եթե հնարավոր չէ լրացուցիչ օտարվող հողամասը որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով:

21. Հողամասերի ուղղակի վաճառքի գինը սահմանվում է տվյալ հողամասի կադաստրային գնի չափով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված հողամասերի, որոնք օտարվում են հողամասի` տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով:

 

 V. ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՈՒՄՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ

 

22. Հողամասերն աճուրդային կարգով օտարվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ, 68-րդ, 69-րդ և 70-րդ հոդվածներով, հրապարակային սակարկությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, դասական աճուրդով:

23. Կառուցապատման համար նախատեսվող հողամասերի աճուրդի պայմաններում նշվում են կառուցապատմանն առնչվող բոլոր քաղաքաշինական, բնապահպանական և այլ բնույթի պահանջները և սահմանափակումները, ելակետային տվյալներն ու տեխնիկական պայմանները, որոնք, որպես ճարտարապետահատակագծային առաջադրանք, ներառվում են աճուրդի կազմակերպման փաստաթղթերի փաթեթում և տրամադրվում աճուրդում հաղթողին:

231. Գյուղատնտեսական նշանակության հողամասերի աճուրդի դեպքում մեկ լոտով օտարվող հողամասի առավելագույն չափը չի կարող 20 հեկտարից ավելի լինել, իսկ նվազագույն չափը չի կարող պակաս լինել տվյալ համայնքում սեփականաշնորհված հողաբաժնի չափից, եթե համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայով այլ չափ նախատեսված չէ:

(231. կետը լրաց. 30.09.04 N 1572-Ն)

24. Աճուրդը կազմակերպում է համայնքի ղեկավարը (Երևանում` Երևանի քաղաքապետը): Համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի սահմաններում գտնվող հողերի աճուրդը կազմակերպում է մարզպետը:

25. Աճուրդի անցկացման ձևի մասին նշվում է աճուրդի իրականացման մասին ծանուցման մեջ:

26. Աճուրդին մասնակցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) հայտ` նշելով հողամասի ձեռքբերման նպատակը` համաձայն սույն կարգի N 4 ձևի.

բ) աճուրդին մասնակցության համար սահմանված վճարի անդորրագիր.

գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթերը:

27. Եթե աճուրդը չի կայանում մեկ հայտ ներկայացնելու պատճառով, ապա հողամասն ուղղակի վաճառքի միջոցով կարող է օտարվել առաջին հերթին աճուրդի մասնակցության հայտ ներկայացնողին, իսկ նրա հրաժարվելու դեպքում` այլ անձանց: Ինչպես սակարկությունների արդյունքների, այնպես էլ աճուրդը չկայանալու դեպքում կազմվում են համապատասխան արձանագրություններ` համաձայն սույն կարգի NN 5, 6 և 7 ձևերի:

28. Աճուրդում հաղթած և հողամասը գնելուց հրաժարված անձի մուծած նախավճարը չի վերադարձվում: Նա զրկվում է նաև տվյալ հողամասն ուղղակի վաճառքի միջոցով գնելու իրավունքից:

 

 VI. ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕՏԱՐՈՒՄԸ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

 

29. Պետության կամ համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածին համապատասխան կարող են փոխանակվել քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի հետ` հողամասերի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու, դրանց սեպաձևությունը, մասնատվածությունը, կտրտվածությունը վերացնելու և գյուղատնտեսական նշանակության հողամասերի միավորման (խոշորացման) նպատակային ծրագրերին աջակցելու նպատակով, ինչպես նաև, եթե քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց տրամադրված կամ նրանց սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական կամ բնակելի կառուցապատման հողամասերը դրանց սեփականատերերից անկախ պատճառներով չեն կարող օգտագործվել իրենց նպատակային նշանակությամբ, մասնավորապես, եթե հողամասերը գտնվում են պատերազմական գործողությունների պատճառով ականապատված տարածքներում, տեխնածին վտանգներ պարունակող, այդ թվում` սողանքավտանգ գոտիներում, հատուկ պահպանվող և հատուկ նշանակության այնպիսի տարածքներում, որոնց համար` սահմանված իրավական ռեժիմով արգելված է տնտեսական գործունեության իրականացումը:

30. Հողամասերը փոխանակվում են քաղաքացիների կամ իրավաբանական անձանց դիմումների հիման վրա կամ ըստ հողամասի գտնվելու վայրի համայնքի ղեկավարի (Երևանում` Երևանի քաղաքապետի), Հայաստանի Հանրապետության մարզպետի նախաձեռնությամբ:

31. Պետության սեփականությունը հանդիսացող հողամասերը փոխանակվում են Հայաստանի Հանրապետության մարզպետների (Երևանում` Երևանի քաղաքապետի) կողմից, եթե չի փոխվում հողամասի նպատակային նշանակությունը:

32. Համայնքի վարչական սահմաններում` համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերը փոխանակվում են համայնքի ավագանու համաձայնությամբ` համայնքի ղեկավարի որոշման հիման վրա:

33. Պետության և համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի փոխանակությունը կատարվում է հողաշինարարական ու քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա և դրանց համապատասխան:

34. Հողամասերի փոխանակության մասին որոշման ընդունումից հետո կողմերի միջև կնքվում է հողամասերի փոխանակության մասին պայմանագիր, որին կցվում են փոխանակվող հողամասերի սահմանված կարգով կազմված հատակագծերը:

35. Հողամասերի փոխանակության մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` պետական գրանցման:

36. Հողամասերի փոխանակության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և սույն կարգով:

37. Պետության սեփականությունը հանդիսացող հողամասերը, սույն կարգին համապատասխան, կարող են փոխանակվել համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի հետ:

 

 VII. ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ

 

38. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածին համապատասխան` հողամասերն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվում են`

ա) պետական և համայնքային հիմնարկներին ու կազմակերպություններին.

բ) բարեգործական, հասարակական միավորումներին և հիմնադրամներին` իրենց գործունեության ընթացքում ձեռնարկատիրության հետ չկապված գործունեություն իրականացնելու համար.

գ) համատիրություններին.

դ) օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում:

39. Հողամասն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է առանց մրցույթի:

40. Հողամասն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու համար կազմվող հողաշինարարական գործում լրացուցիչ ներառվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով հողամաս ձեռք բերելու մասին լիազորված մարմնի որոշումը.

բ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու դեպքում ֆինանսական միջոցներով ապահովված լինելու մասին տեղեկանք` տրված համապատասխան բանկի կողմից.

գ) պահանջվող հողամասն այլ հողօգտագործողի տիրապետման տակ գտնվելու և նրա կողմից օգտագործվելու դեպքում` նաև հողօգտագործողի գրավոր համաձայնությունը, որը ենթակա է նոտարական վավերացման (եթե հողօգտագործողը քաղաքացի է):

Հողօգտագործողի անհամաձայնության դեպքում նրա իրավունքները տվյալ հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ դադարում են` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և հողային օրենսգրքերով սահմանված կարգով:

41. Ներկայացված փաստաթղթերի հիման վրա համայնքի ղեկավարի (Երևանում` Երևանի քաղաքապետի) կողմից մեկամսյա ժամկետում ընդունվում է որոշում և, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 686-րդ հոդվածին համապատասխան, կնքվում հողամասն անհատույց (մշտական) օգտագործման տրամադրելու մասին պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` պետական գրանցման:

Պայմանագրին կցվում է համապատասխան հողամասի հատակագիծը:

42. Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից` սույն կարգին համապատասխան:

 

 VIII. ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

43. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-81-րդ հոդվածներին համապատասխան` հողամասը վարձակալության է տրամադրվում ժամանակավոր օգտագործման համար:

Հողամասի վարձակալության տրամադրման ժամկետը որոշվում է համայնքի ղեկավարի (Երևանում` Երևանի քաղաքապետի), Հայաստանի Հանրապետության մարզպետի` ըստ իրավասության, և վարձակալի միջև կնքված պայմանագրով, որը չի կարող լինել 99 տարվանից ավելի ժամանակով, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության և ընդերքի համար տրամադրված հողամասերի ժամկետների, որոնց վարձակալության առավելագույն ժամկետը սահմանվում է մինչև 25 տարի:

44. Հողամասերը վարձակալության տրամադրվում են մրցույթով` բացառությամբ հետևյալ դեպքերի`

ա) սակավաբնակարան` պետական և հանրային սեփականաշնորհված բնակարանային ֆոնդի սեփականատերերին (բացի օրենքով սահմանված դեպքերից), եթե նրանք չեն ցանկացել ձեռք բերել սեփականության իրավունք.

բ) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ կետով և 72-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված դեպքում.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության մարզպետների, Երևանի քաղաքապետի ներկայացմամբ.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված հողամասի մի մասն այլ հողօգտագործողի տրամադրելու դեպքում` նախկին հողօգտագործողի իրավունքները սահմանված կարգով դադարեցվելուց հետո.

ե) մրցույթը երկրորդ անգամ չկայանալիս.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձանց կամ քաղաքացիներին օգտագործման իրավունքով տրամադրված հողամասերը պետական սեփականություն հանդիսացող հողամասերի հետ փոխանակման անհրաժեշտություն առաջանալիս.

է) օգտագործման (վարձակալության) իրավունքով քաղաքացիներին և իրավաբանական անձանց տրամադրված բնակելի, հասարակական, արդյունաբերական, գյուղատնտեսական և այլ նշանակության հողամասերի ընդլայնման անհրաժեշտության դեպքում, եթե լրացուցիչ տրամադրվող հողամասը հնարավոր չէ որպես առանձին միավոր տրամադրել մրցութային կարգով.

ը) մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդերքի օգտագործման իրավունք ունեցող և այն շահագործող անձանց, եթե նախկինում հողօգտագործման պայմանագրեր չեն կնքվել, ինչպես նաև պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու դեպքում.

թ) Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ և համապատասխան գծային ենթակառուցվածքների, ինչպես նաև ցանկացած այլ մենաշնորհային ոլորտի հիմնական գործունեությանն առնչվող օբյեկտների (շենքեր, շինություններ, այլ օժանդակ կառույցներ) կառուցման համար հողամասերի տրամադրման դեպքում.

ժ) մինչև 20 քառակուսի մետր մակերես ունեցող տաղավարների, կրպակների, ավտոտնակների, առևտրի ու սպասարկման այլ օբյեկտների կառուցման համար:

45. Հողամասը վարձակալության իրավունքով տրամադրվում է`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին,

բ) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձանց,

գ) օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձանց,

դ) օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին:

46. Հողամասը վարձակալության իրավունքով տրամադրվում է հետևյալ նպատակներով`

ա) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու,

բ) բնակելի (բացի անհատական բնակելի տներից), հասարակական, արտադրական նշանակության շենքեր, շինություններ կառուցելու,

գ) ընդհանուր օգտագործման տարածքները (զբոսայգիներ, պուրակներ, ավտոկայանատեղեր)` դրանց նշանակությանը համապատասխան շահագործելու և բնակչությանը ծառայություններ մատուցելու,

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ նպատակներով օգտագործելու համար:

47. Հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու համար համայնքների ղեկավարների, Երևանի քաղաքապետի, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ստեղծվում են մրցութային հանձնաժողովներ:

48. Մրցույթները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 77-րդ, 78-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածներով սահմանված կարգով:

49. Մրցութային հանձնաժողովներն ստեղծվում են համայնքի ղեկավարի (Երևանի քաղաքապետի), Հայաստանի Հանրապետության մարզպետների գլխավորությամբ: Համայնքային մրցութային հանձնաժողովների կազմում ընդգրկվում են համայնքի վարչակազմի համապատասխան մասնագետներ և ավագանու անդամներ, իսկ մարզային մրցութային հանձնաժողովի կազմում` մարզպետարանի համապատասխան մասնագետներ և հողային ռեսուրսների կառավարման լիազորված պետական մարմինների տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները:

50. Մրցութային հանձնաժողովները հրապարակում են մրցույթի պայմանները, որոնք պետք է ներառեն`

ա) հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը.

բ) հողամասի չափը և վարձակալության ժամկետները.

գ) հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը, վարձավճարի մեկնարկային գինը.

դ) օգտագործման նպատակը, հաղորդակցուղիների առկայությունը.

ե) հողամասի նկատմամբ սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայությունը.

զ) գյուղատնտեսական հողատեսքերի դեպքում` հողի որակական հատկանիշները, ագրոտեխնիկական պահանջները.

է) շրջակա միջավայրի և պատմամշակութային հուշարձանների պահպանության միջոցառումները:

Մրցութային հանձնաժողովը կարող է սահմանել նաև այլ լրացուցիչ պահանջներ և պայմաններ:

51. Կառուցապատման համար նախատեսված հողամասերի դեպքում (բնակելի շենքերի, հասարակական, արտադրական նշանակության շենքերի, շինությունների կառուցման համար) մրցույթի պայմաններում նշվում են նաև քաղաքաշինական նորմերին, կառուցապատման պայմաններին և քաղաքաշինական սահմանափակումներին վերաբերող հետևյալ լրացուցիչ պահանջները`

ա) հողամասի նկարագրությունը (կողմնորոշումը, թեքությունը, բարեկարգման վիճակը, հաղորդակցուղիների և իրացման ենթակա կառույցների առկայությունը).

բ) կառույցի (կառույցների) հարկայնությունը, մոտավոր տեղադրումը հատկացվող հողամասում, կառուցապատման տոկոսը.

գ) շինարարության սկզբի և ավարտի ժամկետները.

դ) տարածքի բարեկարգմանը, պահպանմանն ու սպասարկմանը ներկայացվող պահանջները:

52. Զբոսայգիների, պուրակների տարածքների վարձակալության մրցույթի պայմաններում նշվում են նաև`

ա) կանաչապատ մակերեսի հարաբերությունը կառուցապատված (անջրանցիկ) մակերեսին (փաստացի և հեռանկարային).

բ) տարածքի այլ սեփականատերերի և օգտագործողների տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի միավորների, դրանց առկայությամբ պայմանավորված` սահմանափակումների և սերվիտուտների մասին տեղեկությունները.

գ) նշված տարածքում բնակչության հանգիստը կազմակերպելու նպատակով կառուցապատում իրականացվելու դեպքում թույլատրվող օբյեկտների շրջանակը:

Մրցույթների պայմաններով նախատեսված քաղաքաշինական նորմերն ու սահմանափակումները, կառուցապատման պայմանները, որպես ճարտարապետահատակագծային առաջադրանք, ներառվում են մրցույթների անցկացման փաստաթղթերի փաթեթում:

53. Մրցույթի արդյունքներն ամփոփելիս և հաղթողին որոշելիս` մրցութային հանձնաժողովը հաշվի է առնում առաջարկվող վարձավճարի չափը:

Առանձին դեպքերում կարող են հաշվի առնվել նաև`

ա) բիզնես ծրագիրն ու հողամասի օգտագործման տեխնիկատնտեսական հիմնավորումները.

բ) հողերի բարելավման, կուլտուր-տեխնիկական միջոցառումների իրականացման, նոր հողերի յուրացման, բնապահպանական և պատմամշակութային միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկությունները.

գ) արտադրության կազմակերպման, քաղաքաշինական գործունեության իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությունը, օբյեկտի կարճ ժամանակում կառուցման և շահագործման հնարավորությունը.

դ) հողամասի ռացիոնալ օգտագործման երաշխիքները, տվյալ համայնքի, մարզի սոցիալ-տնտեսական զարգացման, ազատ աշխատուժի օգտագործման նախատեսումը.

ե) տվյալ համայնքի, մարզի մշտական բնակիչ լինելու կամ իրավաբանական անձի գրանցման հանգամանքը:

54. Մրցութային հանձնաժողովի որոշումը ձևակերպվում է արձանագրությամբ:

Արձանագրությունն ստորագրվում է հանձնաժողովի անդամների, մրցույթում հաղթողի, ցանկության դեպքում` նաև մրցույթի մասնակիցների կողմից:

Մրցույթի հաղթողին որոշելիս` առաջացած հարցերը նշվում են արձանագրության մեջ` որպես հատուկ կարծիք:

Արձանագրության մեջ նշվում են մրցույթի հաղթողի տվյալները, հողամասի վարձակալության ժամկետները, հողամասի և վարձավճարի չափերը, հողամասի օգտագործման նպատակային և գործառնական նշանակությունը, հողամասի օգտագործման պայմանները, մրցույթի հաղթողին տրվող իրավունքները, ինչպես նաև մրցույթում սահմանված մյուս պայմանները:

55. Մրցույթում հաղթած անձն արձանագրությունը և (կամ) հողամասի վարձակալության պայմանագիրն ստորագրելուց հրաժարվելու դեպքում զրկվում է մրցույթը չկայանալու պարագայում հողամասն առանց մրցույթի վարձակալելու իրավունքից:

Եթե կրկնամրցույթը չի կայանում մեկ հայտ ներկայացված լինելու պատճառով, ապա հողամասը կարող է առանց մրցույթի տրամադրվել առաջին հերթին հայտը ներկայացնողին, իսկ նրա հրաժարվելու դեպքում` այլ անձանց:

56. Տրամադրված հողամասի դիմաց գանձվող վարձավճարի չափը և վճարման պայմանները սահմանվում են պայմանագրով` մրցույթի արդյունքների հիման վրա:

57. Համայնքների վարչական սահմաններում (Երևան քաղաքում) գտնվող հողամասերը մրցույթներով տրամադրելու համար վարձավճարի մեկնարկային չափը սահմանվում է համայնքի ղեկավարի (Երևանում` Երևանի քաղաքապետի), իսկ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի համար` Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետների կողմից, որը չպետք է պակաս լինի տվյալ հողամասի համար սահմանված հողի հարկի տարեկան դրույքաչափից:

58. Հողամասերը վարձակալության տրամադրելու համար կազմվում է հողաշինարարական գործ, որում ներառվում են մրցույթի պայմաններով նախատեսված փաստաթղթերը:

59. Մրցույթների արդյունքների հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:

 

 IX. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

60. Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերը տրամադրվում են`

ա) գյուղատնտեսական գործունեություն, այդ թվում` հեռագնա անասնապահություն իրականացնելու,

բ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու,

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ նպատակներով օգտագործելու համար:

61. Հողամասերը Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից անհատույց օգտագործման և վարձակալության իրավունքներով տրամադրվում են սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:

Հողամասերի տրամադրման մրցութային փաթեթում ներառվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից տրված` անասունների տեղափոխման երթուղու մասին փաստաթուղթը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ:

62. Հողամասերը հեռագնա անասնապահության համար վարձակալության իրավունքով տրամադրելու մասին հայտում նշվում է պահանջվող հողամասի չափը: Հայտին կից ներկայացվում են`

ա) տեղեկանք անասնագլխաքանակի մասին` ըստ տեսակների և սեռահասակային խմբերի.

բ) 3 տարվանից ավելի վարձակալության ժամկետի դեպքում` հողերի բարելավման, կուլտուր-տեխնիկական, բնապահպանական և պատմամշակութային միջոցառումների իրականացման բիզնես ծրագիր` տարածքի օգտագործման տեխնիկատնտեսական հիմնավորումներով.

գ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից տրված` անասունների տեղափոխման երթուղու մասին փաստաթուղթը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ:

 

 X. ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԸՍՏ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

63. Գյուղատնտեսական նշանակության հողամասերը սեփականության կամ օգտագործման իրավունքով տրամադրվում են`

ա) գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման, բազմամյա տնկարկների հիմնման, գիտահետազոտական և ուսումնական,

բ) խոտհնձի և անասունների արածեցման,

գ) գյուղատնտեսական արտադրական շենքերի, շինությունների կառուցման,

դ) բացառիկ դեպքերում բնակելի, հասարակական, և արտադրական շենքերի, շինությունների կառուցման ու սպասարկման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ գործողությունների իրականացման նպատակով:

64. Հողամասերի օտարման կամ օգտագործման տրամադրման պայմանագրերում նշվում են նաև գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման այլ պայմաններ և սահմանափակումներ:

65. Գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակության փոփոխումից հետո քաղաքաշինական գործունեություն իրականացնելու դեպքում հողի սեփականատերը պարտավոր է հանել հողամասի բերրի շերտը և հանձնել համայնքի ղեկավարին կամ մարզպետին` հողերի իրացման, բարելավման, կանաչապատման աշխատանքներ իրականացնելու ժամանակ օգտագործելու համար:

66. Գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերի տեղափոխումն ավելի ցածրարժեք հողատեսքերի, այդ թվում` պտղատու և խաղողի այգիների քանդումն իրականացվում են համայնքի ղեկավարի թույլտվության հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

67. Գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերի` ավելի ցածրարժեք հողատեսքերի տեղափոխման, ինչպես նաև հողերի յուրացման, բարելավման, կուլտուր-տեխնիկական միջոցառումների իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

68. Հողամասերն անհատական բնակելի տների, այգետնակների կառուցման համար տրամադրվում են քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով, հողերի գոտիավորման սխեմաներով նախատեսված չափերով:

69. Բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակելի նշանակության առանձին շենքերի, հասարակական, արտադրական նշանակության օբյեկտների կառուցման, ինչպես նաև կառուցապատման համար նախատեսված մյուս հողամասերը տրամադրվում են քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված չափերով:

70. Օգտակար հանածոների արդյունահանման համար հողամասերը տրամադրվում են մրցույթով, վարձակալության իրավունքով, ընդերքի ուսումնասիրության կամ արդյունահանման իրավունքի հետ միաժամանակ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

71. Ընդերքօգտագործողների գործունեության ընդլայնման համար կարող են լրացուցիչ հողամասեր տրամադրվել առանց մրցույթի` հողամասի նպատակային նշանակությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխելուց հետո:

72. Ընդերքի օգտագործման հետևանքով խախտված հողերը վերականգնվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

73. Հողամասերում հետախուզական, երկրաբուսաբանական, երկրաբանական և այլ բնույթի աշխատանքները կարող են իրականացվել միայն համայնքների ղեկավարների (Երևանում` Երևանի քաղաքապետի) և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից սահմանված կարգով ընդունված որոշումների ու հողամասերն օգտագործողի հետ կնքված պայմանագրերի հիման վրա:

74. Նշված աշխատանքների իրականացման, ինչպես նաև հողամասերը սեփականության իրավունքով կամ օգտագործման տրամադրելու դեպքում նախկին հողօգտագործողներին պատճառված վնասները ենթակա են հատուցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

75. Հատուցման ենթակա են վարձատուի համաձայնությամբ գույքի անբաժանելի բարելավումների համար վարձակալի ներդրած միջոցները:

76. Հողամասերում հետախուզական աշխատանքները կարող են իրականացվել հողօգտագործողների հետ կնքված սերվիտուտի պայմանագրի հիման վրա` նշելով աշխատանքներն սկսելու և ավարտելու ժամկետները, տեղը, վճարի և վնասի չափերը, հողերի վերականգնման ու պատճառված վնասների հատուցման պայմանները և օգտագործման վերադարձնելու պարտականությունները և այլ պայմաններ: Նույն կարգով տրվում է թույլտվություն` նաև հնագիտական հետախուզական պեղումներ իրականացնելու համար:

Այդ տարածքում հայտնաբերված պատմամշակութային անշարժ արժեքների պահպանության, անվթարության ապահովության կամ ամրակայման (կոնսերվացման) անհրաժեշտության դեպքում հողամասը կարող է օրենքով սահմանված կարգով հետ վերցվել սեփականատիրոջից կամ օգտագործողից` հատուցելով վնասները:

Սույն կետում նշված փաստաթղթերը ներառվում են հողաշինարարական գործում:

77. Անտառային ֆոնդի հողերում կողմնակի անտառօգտագործման համար (բացի գյուղատնտեսական գործունեության դեպքերից) հողահատկացում չի պահանջվում:

78. Անտառային հողերի նպատակային նշանակության փոփոխումն իրականացվում և դրանք քաղաքաշինական ու այլ նպատակներով տրամադրվում են օրենքով` սույն կարգին համապատասխան:

79. Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը տրամադրվում են սույն կարգին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:

80. Այլ նշանակության հողերը տրամադրվում են սույն կարգի պահանջներին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Ձև N 1

Հայաստանի Հանրապետության

____________________ մարզի__________

 

______________________ համայնքի ղեկավար

__________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

__________________________________

(դիմումը ներկայացնող քաղաքացու անունը,

հայրանունը, ազգանունը, հասցեն)

__________________________________

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ծանոթանալով 200__ թ. ___________________ ____ -ին համայնքի ղեկավարի

(Երևանում՝ Երևանի քաղաքապետի)՝ պետական սեփականություն հանդիսացող հողերից

սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու մասին հայտարարությանը՝ խնդրում եմ

իմ __________ անձից բաղկացած ընտանիքին տրամադրել համապատասխան չափով

հողամաս՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու և որպես տնամերձ օգտագործելու

նպատակով (անհրաժեշտն ընդգծել):

Հայտնում եմ, որ ես և իմ ընտանիքի անդամները նախկինում չենք օգտվել հողի

սեփականաշնորհման իրավունքից: 

 

Դիմող ______________________  _____________________________

                  (ստորագրությունը)                                         (անունը, հայրանունը, ազգանունը)

Անձնագիր __________________________________________________

(համարը, երբ և ում կողմից է տրված)

Դիմումն ընդունված է 200__թ. ________________________ -ին և գրանցված է

դիմումների հաշվառման մատյանի _____________________ համարով:

Ընդունող ____________________   ____________________________

                                 (ստորագրությունը)                                     (անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________________________________

_____________________________________________________ Կ. Տ.

(կտրման գիծ)

Պետական սեփականություն հանդիսացող հողերից սեփականության իրավունքով անհատույց

տրամադրման մասին դիմումն ընդունված է 200  թ. _________________ _____ -ին և

գրանցված է հայտերի հաշվառման մատյանի ____________________ համարով:

Ընդունող __________________   _______________________________

                             (ստորագրությունը)                                        (անունը, հայրանունը, ազգանունը)

 

(կտրոնը հանձնվում է դիմողին)

 

Ձև N 2

«Հաստատում եմ»

Համայնքի ղեկավար _____________________

                                         (անունը, ազգանունը, հայրանունը)

_____________________

                            (ստորագրությունը)

Կ.Տ. 

 

 

 

 

 

 

 

 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N _____

 

ՀՈՂԱՄԱՍԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ

ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

_____ ___________________ 200__թ.

 

Վիճակահանության անցկացման ամսաթիվը _____ _________________ 200__ թ.

Վիճակահանության վայրը _______________________________________

___________________ մարզի ____________________ համայնքի ղեկավարի

(Երևանում՝ Երևանի քաղաքապետի)՝ սեփականության իրավունքով անհատույց հողամասեր

հատկացնելու մասին 200__ թ. N _____ որոշմամբ առանձնացված ______ հողակտորների

վիճակահանության արդյունքում քաղաքացի ______________________________

                                              (անունը, հայրանունը, ազգանունը)

__________________________________________________________

(հասցեն, հեռախոսահամարը)

վիճակահանության տոմսի համարը _____________

ձեռք է բերում______հա հողամաս, որից _______________________________

                                                        (հողատեսքը, կադաստրային արժեքը)

գյուղատնտեսական գործունեություն ծավալելու և _______ հա,

որից՝ ____________________________________________ որպես տնամերձ:

(հողատեսքը, կադաստրային արժեքը)

Անհատույց տրամադրվող հողամասի համարը (ինդեքսը)_____________________

Սահմանված մեկ հողաբաժնի չափը՝ _____________հա

Հողամասի նկատմամբ տարածվող սահմանափակումները (ներառյալ սերվիտուտները) ___

________________________________________________________

Վիճակահանության մասնակից ________________ ____________________

                                                               (ստորագրությունը)                 (անունը, հայրանունը, ազգանունը)

 

Հանձնաժողովի նախագահ _________________ ______________________

                                                               (ստորագրությունը)                 (անունը, հայրանունը, ազգանունը)

 

Անդամներ __________________ ______________________________

                                       (ստորագրությունը)                 (անունը, հայրանունը, ազգանունը)

               __________________ ______________________________

                                       (ստորագրությունը)                 (անունը, հայրանունը, ազգանունը)

               __________________ ______________________________

                                       (ստորագրությունը)                 (անունը, հայրանունը, ազգանունը)

 

(լրացվում է վիճակահանության անցկացման օրը՝ ըստ վիճակահանության արդյունքների)

 

Ձև N 3

«Հաստատում եմ»

Համայնքի ղեկավար _____________________

                                         (անունը, ազգանունը, հայրանունը)

_____________________

                            (ստորագրությունը)

Կ.Տ.  

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ____

 

ՀՈՂԱՄԱՍԸ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

_____ _________________ 200__թ.

 

Վիճակահանության անցկացման ամսաթիվը _____ _________________ 200__ թ.

Վիճակահանության վայրը _______________________________________

 

Վիճակահանության ներկայացված հողամասերի թիվը՝ ____ , մակերեսը՝ ____ հա,

այդ թվում՝ __________________________________________________

(նշել հողատեսքերը)

_________________________________________________________

 

ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

NN ը/կ

Վիճակահանության մասնակցի անունը, հայրանունը, ազգանունը

Վիճակահանության մասնակցի բնակության և գտնվելու վայրը

Սահմանված մեկ հողաբաժնի չափը (հա)

Տրամադրվել է (հա)

 

ընդամենը

այդ թվում՝

գյուղտնտ. գործունեության համար

տնա-մերձ

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

 

 

 

Հանձնաժողովի նախագահ _________________ ______________________

                                                    (ստորագրությունը)                 (անունը, հայրանունը, ազգանունը)

 

Անդամներ __________________ ______________________________

                                       (ստորագրությունը)                 (անունը, հայրանունը, ազգանունը)

               __________________ ______________________________

                                       (ստորագրությունը)                 (անունը, հայրանունը, ազգանունը)

               __________________ ______________________________

                                       (ստորագրությունը)                 (անունը, հայրանունը, ազգանունը)

 

(լրացվում է վիճակահանության անցկացման օրը՝ ըստ վիճակահանության արդյունքների)

 

Ձև N 4

Հ Ա Յ Տ

 

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ՝ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 _____________________________________________________

(հայտը ներկայացնող քաղաքացու կամ իրավաբանական անձի

ղեկավարի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն)

1. Ծանոթանալով 200 թ. __________ ______ -ին __________ համայնքում

կայանալիք աճուրդում ____________________________________ համար

վաճառվող հողամասերի մասին հրապարակված տեղեկություններին՝ ցանկանում եմ

մասնակցել աճուրդին և գնել ________ հողամաս՝ ______ հա մակերեսով:

2. Աճուրդի արդյունքում հողամաս գնելու դեպքում պարտավորվում եմ 10 օրվա

ընթացքում կնքել առուծախի պայմանագիր:

3. Տեղյակ եմ, որ պայմանավորված գումարը 10 օրվա ընթացքում չմուծելու կամ

սահմանված ժամկետում պայմանագիրը չկնքելու դեպքում նախավճարը չի վերադարձվելու:

Դիմող ________________ ________________________________

                             (ստորագրությունը)                             (անունը, հայրանունը, ազգանունը)

_______________________________________________________

Անձնագիր ______________________________________________

(համարը, երբ և ում կողմից է տրված)

_______________________________________________________

Հայտն ընդունված է 200__թ. _____________ _________ - ին:

Ընդունող _________________ _____________________________

                        (ստորագրությունը)                 (անունը, հայրանունը, ազգանունը)

_______________________________________________________

_____________________________________________________Կ. Տ.

(կտրման գիծ)

 

Հողամասերի՝ աճուրդով վաճառքի մասին հայտն ընդունված է 200__ թ. _______ -ին

և գրանցված է հայտերի հաշվառման մատյանի ____________ համարով:

Ընդունող _________________ ______________________________

                        (ստորագրությունը)                 (անունը, հայրանունը, ազգանունը)

 

(կտրոնը հանձնվում է դիմողին)

 

Ձև N 5

«Հաստատում եմ»

Աճուրդը կազմակերպող լիազորված մարմնի 

ղեկավար _____________________

                  (անունը, հայրանունը

______________________________

                        ազգանունը)

_____________________

                            (ստորագրությունը)

Կ.Տ.

____ ______________ 200 __ թ. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N _____

 

ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

____ _______________ 200__թ.

 

1. Հողամասի օգտագործման նպատակը, հասցեն _________________________

__________________________________________________________

2. Հողամասն աճուրդով վաճառելու մասին համապատասխան որոշման համարը և տարեթիվը

________________________________________________________

3. Աճուրդի մասնակիցների թիվը ____________________________________

4. Վաճառվող հողամասի համարը, ինդեքսը _____________________________

5. Նախավճարի չափը (հազ. դրամ) __________________________________

6. Հողամասի մեկնարկային գինը (հազ. դրամ) ___________________________

7. Աճուրդային քայլի չափը (հազ. դրամ) _______________________________

8. Աճուրդում առաջարկված հողամասի առավելագույն (վաճառքի) գինը (հազ. դրամ) ___

9. Գնորդի տոմսի համարը ________________________________________

10. Գնորդի անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրային տվյալները, իրավաբանական

անձի անվանումը, հասցեն, հեռախոսահամարը ____________________________

________________________________________________________

Գնորդ ______________________

                              (ստորագրությունը)

Աճուրդի կազմակերպիչ __________________ _______________________

                                                           (ստորագրությունը)                 (անունը, հայրանունը, ազգանունը)

 

Արձանագրող __________________ ______________________________

                                       (ստորագրությունը)                 (անունը, հայրանունը, ազգանունը)

 

(գրանցվում է աճուրդի կայացման օրը՝ ըստ աճուրդի արդյունքների)

 

Ձև N 6

«Հաստատում եմ»

Աճուրդը կազմակերպող լիազորված մարմնի 

ղեկավար _____________________

                  (անունը, հայրանունը,

______________________________

                        ազգանունը)

_____________________

                            (ստորագրությունը)

Կ.Տ.

____ ______________ 200 __ թ.  

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N _____

 

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ՝ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

____ _______________ 200__թ.

 

Աճուրդի անցկացման տարեթիվը _____ ___________________ 200 թ.

Անցկացման վայրը ______________________________________________

Աճուրդի հանված հողամասերի թիվը և մակերեսը ___________________________

Աճուրդի մասնակիցների թիվը _______________________________________

Վաճառված հողամասերի թիվը և մակերեսը _______________________________

Նախավճարի ընդհանուր գումարը _____________________________________

Աճուրդից հետո վերադարձված նախավճարի չափը ___________________________

 

ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

NN ը/կ Հողամասի օգտագործման նպատակը Հասցեն Վաճառքի գինը (հազ. դրամ) Տեղեկություններ գնորդի մասին Վճարումների կարգը
1 2 3 4 5 6
           
           
           
           
           
           
           
           
           
           

Աճուրդի կազմակերպիչ _____________ _____________________________

                                                           (ստորագրությունը)                 (անունը, հայրանունը, ազգանունը)

 

Արձանագրող __________________ ______________________________

                                       (ստորագրությունը)                 (անունը, հայրանունը, ազգանունը)

 

(գրանցվում է աճուրդի կայացման օրը՝ ըստ աճուրդի արդյունքների)

 

Ձև N 7

«Հաստատում եմ»

Աճուրդը կազմակերպող լիազորված մարմնի 

ղեկավար _____________________

                  (անունը, հայրանունը,

______________________________

                        ազգանունը)

_____________________

                            (ստորագրությունը)

Կ.Տ.

____ ______________ 200 __ թ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N _____

 

ԱՃՈՒՐԴԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

____ _______________ 200__թ.

 

_____ ______________ 200 թ. կայացած աճուրդի արդյունքներով հետևյալ հողամասերի

աճուրդը համարվում է չկայացած`

 

NN ը/կ Հողամասի օգտագործման նպատակը Հասցեն Վաճառքի գինը (հազ. դրամ) Աճուրդում առաջարկված առավելագույն գինը (հազ. դրամ) Աճուրդի չկայացման պատճառները
1 2 3 4 5 6
           
           
           
           

Աճուրդի կազմակերպիչ _____________ _____________________________

                                                (ստորագրությունը)                 (անունը, հայրանունը, ազգանունը)

 

Արձանագրող     ______________ ______________________________

                                       (ստորագրությունը)                 (անունը, հայրանունը, ազգանունը)

 

(գրանցվում է աճուրդի կայացման օրը՝ ըստ աճուրդի արդյունքների)

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

____________
(կնքման վայրը)

____ ________ 200 թ.

ՀՀ ___________ մարզի ______________ համայնքի ղեկավար ____________________ ,
   

(անունը, ազգանունը)                                                                     

մի կողմից, և __________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը կամ քաղաքացու անունը, ազգանունը)

մյուս կողմից (այսուհետ` կողմեր), կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

I. Պայմանագրի առարկան

 

1. Սույն պայմանագրով համայնքի ղեկավարը (այսուհետ` առաջին կողմ)`

___________________________________________________________

(անունը, ազգանունը)

պետության և համայնքների սեփականություն հանդիսացող ______________________
___________________________________________________________ հա

(հողամասի նպատակային նշանակությունը)

հողամասը, որը գտնվում է__________________________________________ - ում,

(մարզի, համայնքի անվանումը)

փոխանակում է__________________________________________________
 __________________________________________________________ - ին

(անունը, ազգանունը կամ իրավաբանական անձի անվանումը)

սեփականության իրավունքով պատկանող _________________________________ հա

         (հողամասի նպատակային նշանակությունը)

հողամասի հետ, որը գտնվում է _____________________________________

(մարզի, համայնքի անվանումը)

__________________________________________________________ - ում:

        

2. Կողմերը երաշխավորում են, որ սույն պայմանագիրը կնքելու պահին հողամասը վաճառված, նվիրված կամ գրավ դրված չէ և արգելանքի տակ չի գտնվում:

3. Պայմանագրին, որպես նրա անբաժանելի մաս, կցվում են հողամասերի հատակագծերը:

 

II. Կողմերի իրավունքները և պարտականությունները

 

4. Կողմերը պարտավոր են`

ա) սույն պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահից երկօրյա ժամկետում միմյանց` հանձնման-ընդունման ակտով հանձնել հողամասերը և դրանց նկատմամբ իրավահաստատող փաստաթղթերը.

բ) միմյանց տեղեկացնել հողամասի օգտագործման նպատակի (գյուղատնտեսական նշանակության հողերի դեպքում` նաև որակական հատկանիշների), հողամասով անցնող ճանապարհների, ջրատարի, կոյուղու, գազատարի, էլեկտրահաղորդման գծերի, ինչպես նաև սահմանափակումների (ներառյալ սերվիտուտները)` առկայության մասին:

5. Փոխանակման ենթակա հողամասերը`

ա) համարժեք են (ընդգծել).

բ) համարժեք չեն, ուստի ________________________________________

(կողմի անվանումը կամ անունը, ազգանունը)

պարտավորվում է նախքան իր պարտականությունը կատարելը վճարել գների տարբերությունը, որը կազմում է ______ դրամ:

 

III. Սեփականության իրավունքի ծագումը

 

6. Սույն պայմանագիրը ենթակա է պարտադիր նոտարական վավերացման:

7. Հողամասի նկատմամբ փոխանակողների սեփականության իրավունքը ծագում է սույն պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահից:

 

IV. Կողմերի պատասխանատվությունը

 

8. Կողմերը սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու համար կրում են գույքային պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

V. Եզրափակիչ դրույթներ

 

9. Կողմերի միջև տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Սույն պայմանագրում բոլոր փոփոխությունները և լրացումները կատարվում են, կամ պայմանագիրը լուծվում է կողմերի գրավոր համաձայնությամբ կամ դատական կարգով:

11. Սույն պայմանագիրը կնքվում է ____ հավասարազոր օրինակից: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկական օրինակ:

12. Կողմերի հասցեները և ստորագրությունները`

________________________________ ________________________________ 

(անունը, ազգանունը, անվանումը)

(անունը, ազգանունը, անվանումը)

________________________________ ________________________________

(հասցեն)

(հասցեն)

________________________________  ________________________________

(ստորագրությունը)

(ստորագրությունը)

        

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

____ ________ 200 թ.


ՀՀ __________ մարզի _______________________________________ համայնքի

ղեկավարը ____________________________ (այսուհետ` վարձատու), մի կողմից, և

                                  (անունը, ազգանունը)

_____________________________________________ (այսուհետ` վարձակալ), մյուս
(վարձակալի անվանումը կամ անունը, ազգանունը)


կողմից, 200 թ. _____ ______ -ի N ____ որոշման և մրցույթի արդյունքների մասին N ___ արձանագրության հիման վրա կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

I. Պայմանագրի առարկան

 

1. Սույն պայմանագրին համապատասխան` վարձատուն մրցույթում հաղթող ճանաչված անձին` վարձակալին, համապատասխան վարձավճարի դիմաց, նրա տիրապետմանը և օգտագործմանն է տրամադրում ______________ վայրում գտնվող _________ հա մակերես ունեցող հողամասը, որից`

վարելահող` ________ հա,

________ կարգի,

պտղատու այգի` ________ հա,

________ կարգի,

խաղողի այգի` ________ հա,

 ________ կարգի,

խոտհարք` ________ հա,

________ կարգի,

արոտ` ________ հա,

________ կարգի,

անօգտագործելի` ________ հա`

 

 

համաձայն սույն պայմանագրի հավելվածը կազմող հողամասի հատակագծի, որը սույն պայմանագրի անբաժանելի մասն է:

Հողամասը տրամադրվում է _________________________________ նպատակով:

Հողամասի նկարագիրը _____________________________________

(գտնվելու վայրը, ապահովվածությունը ոռոգման ջրով,

_____________________________________________________

ճանապարհով և այլն)

 

II. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

1. Վարձակալն իրավունք ունի`

1.1. տիրապետելու և օգտագործելու վարձակալած հողամասը` սույն պայմանագրին և հողի նպատակային նշանակությանը համապատասխան.

1.2. միայն վարձատուի համաձայնությամբ` վարձակալած արոտավայրը հանձնելու ենթավարձակալության` նրա կողմից սահմանված պայմաններով և ժամկետով.

1.3. վարձատուից պահանջելու պատճառված վնասների հատուցում` պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծելու դեպքում.

1.4. վարձատուի համաձայնությամբ` նախապատվության իրավունքով շարունակելու սույն պայմանագիրը` դրա ժամկետի ավարտից հետո:

2. Վարձակալը պարտավոր է`

2.1. ժամանակին և սույն պայմանագրով սահմանված կարգով մուծել վարձավճարը.

2.2. հողամասն օգտագործել արդյունավետ, թույլ չտալ վարձակալած հողամասի բնական վիճակի վատթարացում, բերրիության նվազեցում.

2.3. անասունների` արոտավայր տեղափոխումն իրականացնել համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից հաստատված երթուղիների և ժամկետների:

3. Վարձատուն իրավունք ունի`

3.1. վարձակալից պահանջելու հողն օգտագործել սույն պայմանագրով սահմանված նպատակներով ու պայմաններին համապատասխան.

3.2. վարձակալի կամ նրա ներկայացուցչի հետ միասին մուտք գործելու վարձակալած հողամաս` օգտագործման պայմանները հսկելու նպատակով` չխոչընդոտելով վարձակալի բնականոն գործունեությունը.

3.3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն պայմանագրով սահմանված դեպքում ու կարգով վաղաժամկետ լուծելու պայմանագիրը.

3.4. օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:

4. Վարձատուն պարտավոր է`

4.1. չմիջամտել վարձակալի տնտեսական գործունեությանը, եթե այն վնաս չի պատճառում շրջակա միջավայրին և չի խախտում անձանց իրավունքներն ու օրինական շահերը.

4.2. սույն պայմանագիրը նոտարական վավերացման օրվանից 30-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում` իրավունքների պետական գրանցման համար.

4.3. սույն պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր ծախսերը, այդ թվում` պետական տուրքը, վճարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

 

III. Վարձավճարը

 

5. Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային զուտ եկամտի _______ տոկոսը, որը _________ դրամ է: Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային զուտ եկամուտը կազմում է ____________ դրամ:

5.1. Հողի կադաստրային զուտ եկամտի փոփոխման դեպքում վարձատուն պարտավոր է դրա մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել վարձակալին: Հողի կադաստրային զուտ եկամտի աճի դեպքում նոր վարձավճարի չափը ենթակա է կիրառման ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը սույն պայմանագրի 8.4-րդ կետով նախատեսված կարգով վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման մասին:

5.2. Բացառությամբ սույն պայմանագրի 5.1-ին կետով նախատեսված դեպքերի` վարձավճարի չափը կարող է փոփոխվել միայն սույն պայմանագրի կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ:

Վարձավճարի փոփոխման վերաբերյալ փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում կողմերը կարող են դադարեցնել պայմանագիրը` սույն պայմանագրի 8.2-րդ կամ 8.4-րդ կետերով նախատեսված կարգով:

5.3. Վարձակալական ընթացիկ վճարումները վարձակալի կողմից մուծվում են հավասար չափերով` ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը: Առաջին վարձակալական վճարումները կատարվում են որպես կանխավճար, ոչ ուշ, քան պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրվա ընթացքում: Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը:

5.4. Սույն պայմանագրով վարձակալական վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության ________ բանկում __________________ հաշվի համարին:

Վարձատուն նշված հաշվի համարի կամ վճարումների կատարման կարգի փոփոխման մասին նախապես տեղյակ է պահում վարձակալին:

5.5. Ոչ լրիվ վճարային ժամանակաշրջանների համար վարձավճարը հաշվարկվում է` ելնելով տվյալ օրացուցային եռամսյակի օրերի փաստացի թվին համապատասխանող օրական վարձավճարի վերահաշվարկից:

 

IV. Տույժերը և տուգանքները

 

6. Վարձակալը վարձավճարների ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք` վարձատուին չվճարված գումարի 0.05 տոկոսի չափով:

 

V. Պայմանագրի ժամկետները

 

7. Սույն պայմանագիրը կնքվում է _____________ ժամկետով:

7.1. Պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնության դեպքում:

7.2. Սույն պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից հետո վարձակալված հողամասի տիրապետումն ու օգտագործումը վարձակալի կողմից չդադարեցվելը պայմանագրի նորոգման կամ վարձակալության ժամկետի երկարաձգման համար հիմք չի հանդիսանում:

Վարձակալի պարտականությունները պահպանվում են նրա կողմից վարձակալված հողամասի ժամկետանց տիրապետման և օգտագործման ամբողջ ընթացքում:

 

VI. Պայմանագրի դադարումը

 

8. Սույն պայմանագիրը դադարում է`

8.1. պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում.

8.2. կողմերի փոխադարձ համաձայնությամբ.

8.3. պայմանագրով ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքում և կարգով պայմանագիրը վաղաժամկետ լուծվելու դեպքում:

8.4. Սույն պայմանագիրը կարող է միակողմանի վաղաժամկետ լուծվել վարձակալի կողմից`

եթե հողը վարձակալից անկախ պատճառով դարձել է օգտագործման համար ոչ պիտանի.

ցանկացած այլ հիմքերով` դրա մասին մեկ ամիս առաջ գրավոր ծանուցելով վարձատուին:

8.5. Սույն պայմանագիրը վարձատուի կողմից կարող է միակողմանի վաղաժամկետ լուծվել, եթե`

վարձակալը 3 ամիս ուշացնում է վարձավճարի մուծումը.

վարձակալի հողամասն օգտագործվում է ոչ նպատակային, խախտվում են օգտագործման պայմանները.

8.6. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հիմքերով կամ սույն պայմանագրի խախտումների դեպքում:

 

 VII. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը

 

9. Անհաղթահարելի ուժի ազդեցության ժամանակահատվածը մեկ ամսվանից ավելի երկարաձգվելու կամ դրա հետևանքները վեց ամսվա ընթացքում չվերացվելու դեպքում կողմերը պետք է ընդունեն սույն պայմանագրի շարունակման մասին որոշում:

 

 VIII. Եզրափակիչ դրույթներ

 

10. Սույն պայմանագիրը կնքվում է _________ հավասարազոր օրինակից, որոնցից մեկական օրինակը պահվում է կողմերի մոտ, ինչպես նաև անշարժ գույքի գրանցման լիազորված պետական մարմնում:

10.1. Սույն պայմանագիրը պարտադիր է կողմերի իրավահաջորդների համար:

10.2. Կողմերի միջև ծագած տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Կողմերի վավերատարրերը`

Վարձատու_________________________ Վարձակալ__________________________ 

(անունը, հայրանունը, ազգանունը,)

(անունը, հայրանունը, ազգանունը,)

________________________  ___________________________
Հ/հ______________________ Հ/հ_________________________
___________________________   ______________________

(ստորագրությունը)

(ստորագրությունը)

Կ.Տ.

Կ.Տ.

      

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

 ՀՈՂԱՄԱՍԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 ____ ________ 200 թ.

______________________________________ (այսուհետ` նվիրատու), մի կողմից,
(համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)
______________________________________ (այսուհետ` նվիրառու), մյուս կողմից,
(քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը)

 

200 թ. _______ ______ -ի N _____ որոշման և վիճակահանության արդյունքների մասին N_____ արձանագրության հիման վրա կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

1. Սույն պայմանագրին համապատասխան` նվիրատուն անհատույց սեփականության իրավունքով նվիրառուին է հատկացնում պետության (համայնքի) (ընդգծել) սեփականությունը հանդիսացող ____ հա, այդ թվում` ________________________

                                          (նշել հողատեսքերը)

հողամասը, որը գտնվում է ______________________________ - ում:

                                          (մարզի, համայնքի անվանումը)

 2. Հողամասը հատկացվում է _____________________________ համար:

(հողամասի տրամադրման նպատակը)

 

3. Պայմանագրին, որպես անբաժանելի մաս, կցվում է հողամասի հատակագիծը:

4. Արգելվում է տրամադրված հողամասի օգտագործումն այլ նպատակներով:

5. Սույն պայմանագիրը նոտարական վավերացման օրվանից 30-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում` իրավունքների պետական գրանցման համար:

6. Սույն պայմանագիրը կնքվում է _____________ հավասարազոր օրինակից, որոնցից մեկական օրինակը պահվում է կողմերի մոտ, ինչպես նաև անշարժ գույքի գրանցման լիազորված պետական մարմնում:

7. Կողմերի միջև ծագած տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Կողմերի վավերատարրերը`

Նվիրատու ________________________ Նվիրառու ________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

(անունը, հայրանունը, ազգանունը)

____________________________ ____________________________

(ստորագրությունը)

(ստորագրությունը)

Կ.Տ.

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՀՈՂԱՄԱՍԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ

 

___________________________ ____ ________ 200 թ.

(կնքման վայրը)

 ___________________________________ (այսուհետ` վաճառող), մի կողմից, և
(գույքն օտարողի անվանումը կամ անունը, ազգանունը)
 __________________________________________________________

(գույքը ձեռք բերողի անվանումը կամ անունը, ազգանունը)

___________________________________________________________

(այսուհետ` գնորդ), մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

   

I. Պայմանագրի առարկան

 

1. Սույն պայմանագրով վաճառողը պարտավորվում է գնորդին, որպես սեփականություն, հանձնել
_______ հա, որից`____________________________

(հողատեսքերի անվանումները)

_________________________________________

հողամաս (այսուհետ` գույք), իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ գույքը և դրա համար վճարել _____ Հայաստանի Հանրապետության դրամ:

2. Սույն պայմանագրի կնքման պահին գույքի գինը գնորդի կողմից վճարված է:

3. Գույքի հատակագիծը կցվում է սույն պայմանագրին և հանդիսանում է նրա անբաժանելի մասը:

4. Վաճառողը երաշխավորում է, որ սույն պայմանագրի կնքման պահին գույքը վաճառված, նվիրված կամ գրավ դրված չէ և արգելանքի տակ չի գտնվում:

 

 II. Կողմերի իրավունքները և պարտականությունները

 

5. Վաճառողը պարտավոր է`

5.1. սույն պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահից երկօրյա ժամկետում գնորդին` հանձնման-ընդունման ակտով հանձնել գույքը, ինչպես նաև` գույքի նկատմամբ գնորդի` գրանցված իրավունքները հավաստող փաստաթղթերը.

5.2. գնորդին հանձնել գույքի օգտագործման նպատակի, չափերի, կարգի, ճանապարհների, ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի (գյուղատնտեսական հողերի դեպքում` նաև որակական հատկանիշների), ինչպես նաև սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայության մասին:

6. Եթե վաճառողը գնորդին հանձնել է սույն պայմանագրի 5.2-րդ կետում նշված պահանջներին չհամապատասխանող գույք, ապա գնորդն իրավունք ունի պահանջելու փոխարինել այդ գույքը կամ` հրաժարվելու հանձնված գույքից և պահանջելու վերադարձնել գույքի համար վճարված գինը:

 

III. Սեփականության իրավունքի փոխանցումը

 

7. Սույն պայմանագիրը ենթակա է պարտադիր նոտարական վավերացման:

8. Գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքը ծագում է սույն պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահից:

 

IV. Կողմերի պատասխանատվությունը

 

9. Կողմերը սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու համար կրում են գույքային պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

V. Պայմանագրի գործողությունը

 

10. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքվելու, նոտարական կարգով վավերացվելու և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնում պայմանագրից ծագող իրավունքների գրանցման պահից և գործում է մինչև կողմերի` սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների պատշաճ կատարումը:

 

VI. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը

 

11. Սույն պայմանագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և, որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնար են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

VII. Եզրափակիչ դրույթներ

 

12. Սույն պայմանագրով չնախատեսված դեպքերում կողմերն իրենց պարտականությունները չկատարելու համար պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13. Սույն պայմանագրում բոլոր փոփոխությունները և լրացումները կատարվում են, կամ պայմանագիրը լուծվում է գրավոր համաձայնությամբ կամ դատարանի վճռով:

14. Սույն պայմանագիրը կնքված է _________ օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկական օրինակ:

15. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները`

 

Վաճառող

Գնորդ

 _____________________________ _____________________________

 (հասցեն)

(հասցեն)

_____________________________ _____________________________

(բանկային վավերապայմանները)

(բանկային վավերապայմանները)

_____________________________ _____________________________

(ստորագրությունը)

(ստորագրությունը)

Կ.Տ.

Կ.Տ.

         

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

 ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

____ ________ 200 թ.

 ______________________________________ (այսուհետ` վարձատու), մի կողմից, և

                          (անունը, ազգանունը)

__________________________________________________
__________________________________________________

(վարձակալի անունը, ազգանունը, անվանումը)

(այսուհետ` վարձակալ), մյուս կողմից, 200 թ. ___________ ____ -ի N ______ որոշման և մրցույթի արդյունքների մասին N ____ արձանագրության հիման վրա կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

I. Պայմանագրի առարկան

 

1. Սույն պայմանագրին համապատասխան` վարձատուն մրցույթում հաղթող ճանաչված անձին` վարձակալին, համապատասխան վարձավճարի դիմաց, նրա տիրապետմանը և օգտագործմանն է տրամադրում __________ վայրում գտնվող ________ քառ. մետր մակերեսով հողամասը` համաձայն սույն պայմանագրի հավելվածը կազմող հողամասի հատակագծի, որը սույն պայմանագրի անբաժանելի մասն է:

2. Հողամասը տրամադրվում է ___________________________________

(հողամասի տրամադրման նպատակը,

________________________________________________________

պայմանները (ներդրումները, դրանց ժամկետները, կառուցման ժամկետները և այլն)

______________________________________________________
______________________________________________________
Հողամասի օգտագործման նկատմամբ սահմանափակումները ________________
______________________________________________________
3. Հողամասի նկարագիրը ____________________________________

 

II. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

4. Վարձակալն իրավունք ունի`

4.1. տիրապետելու և օգտագործելու վարձակալած հողամասը` սույն պայմանագրին և հողի նպատակային նշանակությանը համապատասխան,

4.2. վարձակալված հողամասը ենթարկելու բարելավումների և փոփոխությունների (այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն)` դրա նպատակային օգտագործմանը համապատասխան,

4.3. միայն վարձատուի համաձայնությամբ և նրա կողմից սահմանված պայմաններով ու ժամկետներում` վարձակալված հողամասը ենթավարձակալության հանձնելու երրորդ անձի,

4.4. հողամասի վարձակալության ժամկետի ավարտմանը կամ պայմանագրի վաղաժամկետ դադարեցմանը նախորդող 3 ամսվա ընթացքում միջոցներ ձեռնարկելու սույն պայմանագրի պայմաններին համապատասխան վարձակալված գույքը ժամանակին վարձատուին վերադարձնելու համար, հանելու վարձատուի գրավոր համաձայնությամբ իր կողմից հողի վրա կատարված բաժանելի բարելավումները, իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններում օտարելու վարձատուին,

4.5. վարձատուից պահանջելու պատճառված վնասների հատուցում` պայմանագրի միակողմանի վաղաժամկետ լուծման դեպքում,

4.6. վարձատուի համաձայնությամբ` նախապատվության իրավունքով շարունակելու սույն պայմանագիրը` դրա ժամկետի ավարտից հետո:

5. Վարձակալը պարտավոր է`

5.1. ժամանակին և սույն պայմանագրով սահմանված կարգով մուծել վարձավճարը,

5.2. ժամանակին և սահմանված կարգով ապահովել հողահատկացման մասին որոշմամբ և սույն պայմանագրով նախատեսված հողամասի օգտագործմանը ներկայացվող պահանջներն ու պահպանման միջոցառումները,

5.3. թույլ չտալ վարձակալված հողամասի այնպիսի փոփոխություն, որը կհանգեցնի հողի արժեքի նվազեցմանը կամ բնութագրերի վատթարացմանը,

5.4. վարձատուի համաձայնությամբ` փոփոխությունների ենթարկել վարձակալած հողամասը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն պայմանագրին համապատասխան,

5.5. մինչև պայմանագրով նախատեսված վարձակալության ժամկետը լրանալը կամ պայմանագրի վաղաժամկետ դադարեցումը միջոցներ ձեռնարկել վարձատուի գրավոր համաձայնությամբ իր կողմից հողի վրա կատարված բաժանելի բարելավումները հանելու և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու, անբաժանելի բարելավումները և առանց վարձատուի գրավոր համաձայնության իր կողմից հողի վրա կատարված բարելավումներն ու ամրակայված գույքը (բաժանելի և անբաժանելի) վարձատուի պահանջով թողնելու կամ վերացնելու միջոցով հողամասը ժամանակին ազատելու համար,

5.6. վարձակալված հողամասի վրա գտնվող և վարձակալին սեփականության իրավունքով պատկանող ամրակայված գույքը երրորդ անձի մոտ գրավ դնելու կամ օտարելու դեպքում նախապես գրավոր տեղյակ պահել վարձատուին,

5.7. արգելվում է վարձակալության իր իրավունքն ինքնակամ կերպով լրիվ կամ մասնակիորեն երրորդ անձի փոխանցելը կամ զիջելը, հողը կամ դրա նկատմամբ գույքային իրավունքները գրավ դնելը, իրավաբանական անձի կանոնադրական կապիտալ ներդնելը կամ հողամասն օգտագործման իրավունքով (հատուցմամբ կամ անհատույց) երրորդ անձի տրամադրելը.

6. Վարձատուն իրավունք ունի`

6.1. վարձակալից պահանջելու հողն օգտագործել սույն պայմանագրով սահմանված նպատակներով և պայմաններին համապատասխան, պահպանելու հողի օգտագործման նկատմամբ սահմանափակումները, իրականացնելու հողի բարելավման միջոցառումներ,

6.2. վարձակալի կամ նրա ներկայացուցչի հետ միասին մուտք գործելու վարձակալված հողամաս` օգտագործման պայմանները հսկելու նպատակով` չխոչընդոտելով վարձակալի բնականոն գործունեությունը,

6.3. վարձակալված հողամասն օտարելու հօգուտ երրորդ անձի, եթե այդ օտարումը չի խախտում վարձակալի նախապատվությամբ հողի ձեռքբերման իրավունքը և չի անդրադառնում վարձակալության պայմանագրի վրա,

6.4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն պայմանագրով սահմանված դեպքում ու կարգով վաղաժամկետ լուծելու պայմանագիրը,

6.5. օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից,

6.6. հողամասի վարձակալության ժամկետն ավարտվելուց, կամ պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվելուց հետո իր հայեցողությամբ տնօրինելու իր պահանջով վարձակալի կողմից թողնված հողի բարելավումները և ամրակայված գույքը (բաժանելի և անբաժանելի):

7. Վարձատուն պարտավոր է`

7.1. չմիջամտել վարձակալի տնտեսական գործունեությանը, եթե այն վնաս չի պատճառում շրջակա միջավայրին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը,

7.2. վարձակալին նախօրոք տեղեկացնել հողամասն այլ անձանց տնօրինությանը կամ սեփականությանը փոխանցելու վերաբերյալ:

 

 III. Վարձավճարը

 

8. Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի ________ տոկոսը, որը _____________________ Հայաստանի Հանրապետության դրամ է: Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը ______________ Հայաստանի Հանրապետության դրամ է:

9. Հողի կադաստրային արժեքի փոփոխման դեպքում վարձատուն պարտավոր է նոր կադաստրային արժեքի մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել վարձակալին: Հողի կադաստրային արժեքի աճի դեպքում նոր կադաստրային արժեքի հիման վրա հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման` ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը սույն պայմանագրի 21.2-րդ կետով նախատեսված կարգով վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման մասին:

10. Բացառությամբ սույն պայմանագրի 9-րդ կետով նախատեսված դեպքերի` վարձավճարի չափը կարող է փոփոխվել` միայն սույն պայմանագրի կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ:

Վարձավճարի փոփոխման վերաբերյալ փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում կողմերը կարող են դադարեցնել պայմանագիրը` սույն պայմանագրի 20.2-րդ կամ 21.2-րդ կետերով նախատեսված կարգով:

11. Վարձակալման ընթացիկ վճարումները վարձակալի կողմից մուծվում են հավասար չափերով` ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը: Առաջին վարձակալական վճարումները կատարվում են որպես կանխավճար, ոչ ուշ, քան պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրվա ընթացքում: Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը:

12. Սույն պայմանագրով վարձակալական վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում` ____________ հաշվի համարին: Վարձատուն նշված հաշվի համարի կամ վճարումների կատարման կարգի փոփոխման մասին նախապես տեղյակ է պահում վարձակալին:

13. Ոչ լրիվ վճարային ժամանակաշրջանների համար վարձավճարը հաշվարկվում է` ելնելով տվյալ օրացուցային եռամսյակի օրերի փաստացի թվին համապատասխանող օրական վարձավճարի վերահաշվարկից:

 

 IV. Տույժերը և տուգանքները

 

14. Վարձակալը վարձավճարների ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք` վարձատուին չվճարված գումարի 0.05 տոկոսի չափով:

 

 V. Պայմանագրի ժամկետները

 

15. Սույն պայմանագիրը կնքվում է _____ ժամկետով:

16. Սույն պայմանագիրը կնքման և նոտարական վավերացման օրվանից 30-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում` իրավունքների պետական գրանցման համար:

17. Սույն պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր վճարները, այդ թվում` պետական տուրքը, գանձվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

18. Պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնության դեպքում:

19. Սույն պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից հետո` վարձակալված հողամասի տիրապետումն ու օգտագործումը վարձակալի կողմից չդադարեցվելը պայմանագրի նորոգման կամ վարձակալության ժամկետի երկարաձգման համար հիմք չի հանդիսանում: Վարձակալի պարտականությունները պահպանվում են նրա կողմից վարձակալված հողամասի ժամկետանց տիրապետման և օգտագործման ամբողջ ընթացքում:

 

 VI. Պայմանագրի դադարումը

 

20. Սույն պայմանագիրը դադարում է`

20.1. պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում,

20.2. կողմերի փոխադարձ համաձայնությամբ,

20.3. պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքում և կարգով պայմանագիրը վաղաժամկետ լուծվելու դեպքում:

21. Սույն պայմանագիրը կարող է վարձակալի կողմից միակողմանի վաղաժամկետ լուծվել`

21.1. եթե հողը վարձակալից անկախ պատճառով դարձել է օգտագործման համար ոչ պիտանի,

21.2. ցանկացած այլ հիմքերով` դրա մասին մեկ ամիս առաջ գրավոր ծանուցելով վարձատուին:

22. Սույն պայմանագիրը կարող է վարձատուի կողմից միակողմանի վաղաժամկետ լուծվել, եթե`

22.1. վարձակալը 3 ամիս ուշացնում է վարձավճարի մուծումը,

22.2. վարձակալի հողամասն օգտագործվում է ոչ նպատակային, խախտվում են օգտագործման պայմանները,

22.3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հիմքերով կամ սույն պայմանագրի խախտումների դեպքում:

 

 VII. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը

 

23. Սույն պայմանագրով` անհաղթահարելի ուժ ասելով հասկացվում է ջրհեղեղ, պայթյուն, հրդեհ, երկրաշարժ, այլ տարեկան աղետներ, պատերազմ, ռազմական գործողություններ, զինված հարձակում, զանգվածային անկարգություններ, մայրուղային խողովակաշարերի վթար կամ այլ նման իրադարձություններ:

24. Կողմերն իրենց պարտականությունները մասնակիորեն կամ լրիվ չկատարելու համար ազատվում են սույն պայմանագրով սահմանված պատասխանատվություններից, եթե դա տեղի է ունեցել սույն պայմանագրի կնքումից հետո ծագած այնպիսի անհաղթահարելի ուժի հետևանքով, որը կողմերը չէին կարող կանխել կամ կանխագուշակել և, որի պատճառով վարձակալը չի կարող շարունակել հողի բնականոն օգտագործումը:

25. Անհաղթահարելի ուժի ազդեցության ժամանակահատվածը մեկ ամսվանից ավելի երկարաձգվելու կամ դրա հետևանքները 6 ամսվա ընթացքում չվերացվելու դեպքում կողմերը պետք է ընդունեն սույն պայմանագրի շարունակման մասին որոշում:

 

 VIII. Եզրափակիչ դրույթներ

 

26. Սույն պայմանագիրը կնքվում է ______ հավասարազոր օրինակից, որոնցից մեկական օրինակը պահվում է կողմերի մոտ, ինչպես նաև անշարժ գույքի գրանցման լիազորված պետական մարմնում:

27. Սույն պայմանագիրը պարտադիր է կողմերի իրավահաջորդների համար:

28. Վարձակալի կողմից վարձակալված հողամասի վրա ամրակայված գույքը հօգուտ երրորդ անձի օտարվելու դեպքում նրան են անցնում նաև հողի նկատմամբ վարձակալին` նախքան ամրակայված գույքի օտարումը պատկանող իրավունքները և պարտականությունները:

29. Հողի սեփականատիրոջ կողմից հողը երրորդ անձի օտարվելիս` վարձակալը պահպանում է վարձակալված հողի նկատմամբ մինչև հողի օտարումն իր ունեցած իրավունքները և պարտականությունները:

30. Կողմերի միջև տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Կողմերի վավերատարրերը`

Վարձատու ______________________ Վարձակալ ______________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

(անունը, հայրանունը, ազգանունը)

____________________________ ___________________________

(ստորագրությունը)

(ստորագրությունը)

   (Կարգը խմբ. 08.05.03 N 714-Ն)