ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2000 թվականի N 6
քաղ. Երևան
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՔՄԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՔՎՈՏԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական էներգիայի 2000 թվականի կանխատեսվող սպառման քանակը և էներգետիկական պաշարների ծավալները, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների համար սահմանել էլեկտրաէներգիայի ազգային ցանց առաքման 2000 թվականի հետևյալ քվոտաները.
__________________________________________________________________ | ||
N |
Կազմակերպության |
Էլեկտրաէներգիայի |
__________________________________________________________________ | ||
1 | «ՀԱԷԿ» ՓԲԸ | 1860.17 |
2 | «Հրազդանի ՋԷԿ» ՊՓԲԸ | 1690.26 |
3 | «Երևանի ՋԷԿ» ՊՓԲԸ | 417.17 |
4 | «Սևան-Հրազդանյան կասկադ» ՊՓԲԸ | 396.20 |
5 | «Որոտանի ՀԷԿՀ» ՊՓԲԸ | 855.00 |
6 | «Հայէներգո» ՊՓԲԸ-ի Ձորա ՀԷԿ | 89.00 |
7 | «Լուսաղբյուր» ՍՊԸ-ի «Այրում ՀԷԿ» | 9.45 |
8 | «Ակադեմիկոս Ա. Լ. Մնջոյանի անվան Գյումրի ՀԷԿ» ՍՊԸ |
7.71 |
9 | «Երէներգո» ՓԲԸ-ի «Արենի ՀԷԿ», «Ազատեկ ՀԷԿ» | 3.31 |
10 | «Կապանի էնեղժի» ՓԲԸ-ի «Ողջի-2 ՀԷԿ», «Ողջի-3 ՀԷԿ» |
23.37 |
11 | «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ԼՏԸ (Շաքիի Հէկ) | 2.72 |
12 | «Նիկիտա Գրիգորյանի Մեղրի ՀԷԿ» ԱՁ | 1.75 |
13 | «Ագարակի ՀԷԿ» ՎՁԱԿ | 1.73 |
14 | «Գամմա-էներգո» ՓԲԸ (Արմավիրի ՀԷԿ) | 4.39 |
15 | «Մուշեղ ՀԷԿ» ԱԿ (Ջերմուկի ՀԷԿ) | 1.57 |
16 | «Իջևանի ՀԷԿ» ԲԲԸ | 1.98 |
17 | «Էներգիա» ՍՊԸ-ի (հարկային դասիչ` 00402047) «Երևանյան լճի մերձպատվարային ՀԷԿ» |
2.70 |
18 | «Էներգիա» ՍՊԸ (Կաթնաղբյուր-Երևան ջրատար) | 1.00 |
19 | Ընդամենը (քվոտավորված առաքում) | 5369.48 |
2.Ընդունել ի գիտություն, որ.
2.1 Սահմանված քվոտաներին համապատասխան էլեկտրական էներգիայի արտադրության ռեժիմները կարգավորվում է «Հայէներգո» ՊՓԲԸ-ն:
2.2. Սույն որոշմամբ սահմանված էլեկտրաէներգիայի քվոտաներում ներառված չէ 2000 թվականին արտահանվող էլեկտրաէներգիան:
2.3. Սեփականաշնորհված փոքր ՀԷԿ-երի էլեկտրական էներգիայի փաստացի օգտակար առաքման ամբողջ քանակությունը ենթակա է պարտադիր գնման «Հայէներգո» ՊՓԲԸ-ի կողմից, պայմանով, որ սահմանված կարգով փոփոխություն կատարվի քվոտաներում և արտադրող ընկերությունների ու «Հայէներգո» ՊՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրերը գրանցվեն ՀՀ էներգետիկայի հանձնաժողովում:
2.4. Սույն որոշմամբ սահմանված քվոտաների փաստացի կատարման կիսամյակային արդյունքներից ելնելով` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում համապատասխան ճշգրտումներ կկատարի տարեկան քվոտաներում և կքննարկի ներհամակարգային սակագների վերանայման անհրաժեշտությունը:
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի |
Վ. Մովսեսյան |