«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 նոյեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003358
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 օգոստոսի 2003 թ. |
N 277-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՆԿԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ և 59-րդ հոդվածները, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժթ» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և ելնելով Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշների ներդրման աշխատանքների կատարելագործման անհրաժեշտությունից՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման ցուցումները»՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի մայիսի 31-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 146 որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ի 6-րդ բաժնի 6.1-6.7 կանոնները ներառյալ:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային մեթոդաբանության և վերլուծությունների վարչությանը՝ սույն որոշման ընդունումից հետո տասնօրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման ցուցումները» հաստատելու առաջարկով:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Հավելված 1
Հաստատված է |
Հաստատված է |
ԲԱՆԿԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ
Բ ա ժ ի ն I
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՑ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գ լ ու խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի (այսուհետ՝ բանկեր) հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերն ու դրանց լրացման ցուցումները:
Գ լ ու խ 2
ՏԱՐԵԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2.1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը ֆինանսական հաշվետվությունները հրապարակում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի պահանջների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման թիվ 1 և 30 ստանդարտների (այսուհետ՝ ՀՀՀՀՍ) սկզբունքների համաձայն:
2.2. Բանկերի կողմից հրապարակվող տարեկան ֆինանսական հաշվետվությունները ներառում են՝
ա) ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը՝ ձև 1 (հավելված 1),
բ) հաշվապահական հաշվեկշիռը՝ ձև 2 (հավելված 2),
գ) սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունը՝ ձև 3 (հավելված 3),
դ) դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը՝ ձև 4 (հավելված 4),
ե) ֆինանսական հաշվետվությունների ձևերին կից ծանոթագրությունները՝ ներառյալ հաշվապահական հաշվառման վարման քաղաքականությունը՝ ձև 5 (հավելված 5):
2.3. Բանկերը ֆինանսական հաշվետվությունների հետ միասին հրապարակում են նաև աուդիտորական եզրակացության համառոտ ամփոփագիրը:
2.4. Ֆինանսական հաշվետվությունների համախմբման դեպքում բանկը հրապարակում է համախմբված ֆինանսական հաշվետվությունները: Բանկը կարող է նաև հրապարակել առանձին ֆինանսական հաշվետվությունները:
2.5. Բանկերն իրենց հայեցողությամբ կարող են ավելի մանրամասնել կամ խտացնել ֆինանսական հաշվետվությունների ձևերը և դրանց կից ծանոթագրությունները՝ պահպանելով ՀՀՀՀՍ-ների պահանջները և ներկայացման պարտադիր հոդվածները:
2.6. Բանկերը նախորդ տարվա էական սխալները, որոնք բացահայտվել են հաշվետու ժամանակաշրջանում, ճշգրտում են ՀՀՀՀՍ 8-ի համաձայն:
2.7. Բանկերը հաշվապահական հաշվեկշռի հաշվետու ամսաթվից հետո տեղի ունեցած դեպքերը, որոնք վերաբերում են հաշվապահական հաշվեկշռի հաշվետու ամսաթվին, բացահայտում են ՀՀՀՀՍ 10-ի համաձայն: Առևտրային բանկերը բացահայտում են նաև ֆինանսական հաշվետվությունների վավերացման օրը և այն հանգամանքը, թե ում կողմից են վերջիններս վավերացվել:
2.8. Հաշվետվությունների համապատասխան հոդվածները մանրամասնվում են ծանոթագրություններում՝ ըստ դրանց էականության:
Գ լ ու խ 3
ՄԻՋԱՆԿՅԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
3.1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի համաձայն՝ բանկերը յուրաքանչյուր եռամսյակի համար հրապարակում են միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների փաթեթը, որը ներառում է՝
ա) ֆինանսական արդյունքների մասին միջանկյալ հաշվետվություն՝ ձև 6 (հավելված 6),
բ) միջանկյալ հաշվապահական հաշվեկշիռ՝ ձև 7 (հավելված 7),
գ) սեփական կապիտալում փոփոխությունների մասին միջանկյալ հաշվետվություն՝ ձև 8 (հավելված 8),
դ) դրամական հոսքերի մասին միջանկյալ հաշվետվություն՝ ձև 9 (հավելված 9):
3.2. ՀՀՀՀՍ 34-ի համաձայն՝ բանկերը միջանկյալ ֆինանսական հաշվետվություններում կարող են ներկայացնել ընտրված բացատրական ծանոթագրություններ:
3.3. Միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները հրապարակվում են ՀՀՀՀՍ 34-ով սահմանված ժամանակաշրջաններին համապատասխան:
3.4. Միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները կազմելիս կիրառվում է նույն հաշվապահական հաշվառման քաղաքականությունը, ինչ տարեկան ֆինանսական հաշվետվությունների համար:
Բ ա ժ ի ն II
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԻ ԵՎ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄ
Գ լ ու խ 4
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
4.1. Բանկի ֆինանսական հաշվետվությունները ներառում են նրա բոլոր տարածքային ստորաբաժանումների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության ցուցանիշները:
4.2. Նոր ստեղծված բանկի համար առաջին հաշվետու տարի (ժամանակաշրջան) է համարվում նրա պետական գրանցման օրվանից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը:
4.3. Լուծարվող բանկը ներկայացնում է ֆինանսական հաշվետվություններ տարեսկզբից մինչև օրենքով սահմանված կարգով լուծարման գործընթացի սկիզբն ընկած ժամանակաշրջանի համար:
4.4. Ֆինանսական հաշվետվություններն ունենում են հետևյալ պարտադիր վավերապայմանները՝
ա) անվանումը,
բ) հաշվետու ամսաթիվը կամ ժամանակաշրջանը, որի համար կազմված է հաշվետվությունը,
գ) կազմակերպության անվանումը,
դ) գտնվելու վայրը,
ե) թվային ցուցանիշների ներկայացման չափսը (ֆորմատը),
զ) պատասխանատու անձանց ստորագրությունները:
Գ լ ու խ 5
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (Ձև 1)
5.1. Ֆինանսական արդյունքների մասին տարեկան հաշվետվության 3-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են, համապատասխանաբար, հաշվետու և նախորդ ժամանակաշրջանի տվյալները: Միջանկյալ հաշվետվությունում, 2-րդ սյունակում, լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի տվյալները, 3-րդ սյունակում՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի տվյալները, 4-րդ սյունակում՝ հաշվետու տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվն ընկած ժամանակաշրջանի տվյալները՝ աճողական կարգով, 5-րդ սյունակում՝ նախորդ տարվա նույն համեմատական տվյալները:
5.2. Ստորև բերված աղյուսակում ներկայացված են հաշվետվության և դրան համապատասխան կից ծանոթագրությունների կետերում ներառվող հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հաշիվները:
Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության կետերը |
Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությանը կից ծանոթագրություններ |
Հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հաշիվներ |
Տոկոսային և նմանատիպ եկամուտներ (ծանոթագրություն 3) |
Տոկոսային եկամուտներ թղթակցային հաշիվներից և ավանդներից |
601 ենթաբաժնի հաշիվներ |
Տոկոսային եկամուտներ դրամական շուկայում ներդրումներից |
602 (բացառությամբ՝ ակրեդիտիվներից), 603 ենթաբաժնի հաշիվներ | |
Տոկոսային եկամուտներ վարկերից և այլ փոխատվություններից |
6026, 6027, 604, 605;606, 607 ենթաբաժնի հաշիվներ | |
Տոկոսային եկամուտներ ներդրումներից |
608 ենթաբաժնի հաշիվներ | |
Այլ տոկոսային եկամուտներ |
6028, 6029, 609, 610 ենթաբաժնի հաշիվներ | |
Տոկոսային և նմանատիպ ծախսեր (ծանոթագրություն 4) |
Տոկոսային ծախսեր թղթակցային և բանկային հաշիվներից |
701, 7041, 7042, 7043, 7044, 7045, 7046 հաշիվներ |
Տոկոսային ծախսեր դրամական շուկայի փոխառությունների դիմաց |
702;703, 708, 709 ենթաբաժնի հաշիվներ | |
Տոկոսային ծախսեր հաճախորդներից ներգրաված ավանդների գծով |
7047, 7048, 7049, 7050, 7051, 7052 և 706 ենթաբաժնի, 7092, 7093 հաշիվներ | |
Այլ տոկոսային ծախսեր |
707, 711 ենթաբաժնի հաշիվներ | |
Շահաբաժնի տեսքով եկամուտներ |
|
611 ենթաբաժնի հաշիվներ |
Կոմիսիոն և այլ վճարների տեսքով եկամուտներ |
|
631 ենթաբաժնի հաշիվներ |
Կոմիսիոն և այլ վճարների տեսքով ծախսեր |
|
7311, 7312 հաշիվներ |
Առևտրային նպատակով պահվող ներդրումներից զուտ շահույթ/ (վնաս) (ծանոթագրություն 5) |
Առևտրային նպատակով պահվող ներդրումների վաճառքից զուտ շահույթ/ (վնաս) |
6422 և 7513 հաշիվների տարբերությունը |
Առևտրային նպատակով պահվող ներդրումների վերագնահատումից զուտ շահույթ/ (վնաս) |
6430 և 7516 հաշիվների տարբերությունը | |
Վաճառքի նպատակով ներդրումներից զուտ շահույթ/ (վնաս) (ծանոթագրություն 6) |
Վաճառքի համար նախատեսված ներդրումների վաճառքից զուտ շահույթ/ (վնաս) |
6423 և 7514 հաշիվների տարբերությունը |
Վաճառքի համար ներդրումների վերագնահատումից զուտ շահույթ/ (վնաս) |
6431 և 7517 հաշիվների տարբերությունը | |
Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներից զուտ շահույթ/ (վնաս) |
|
6424 և 7515 հաշիվների տարբերությունը |
Արտարժութային գործառնություններից ստացված զուտ շահույթ/ (վնաս) (ծանոթագրություն 7) |
Արտարժույթի վաճառքից ստացված զուտ շահույթ/ (վնաս) |
6425 և 7518 հաշիվների տարբերությունը |
Արտարժույթի վերագնահատումից ստացված զուտ շահույթ/ (վնաս) |
6426 և 7519 հաշիվների տարբերությունը | |
Այլ գործառնական եկամուտ (ծանոթագրություն 8) |
Եկամուտներ ստացված տույժերից և տուգանքներից |
6411 հաշիվ |
Ֆակտորինգից ստացված եկամուտներ |
6414 հաշիվ | |
Արտասովոր եկամուտ |
6511 հաշիվ | |
Այլ եկամուտներ |
6412, 6419, 6421, 6427, 6428, 6429, 6432, 6433, 6435, 6436, 661, 671 ենթաբաժնի հաշիվներ | |
Վարկերից և այլ փոխատվություններից առաջացած կորուստներ (ծանոթագրություն 9) |
|
621 և 721 ենթաբաժնի հաշիվներ |
Ընդհանուր վարչական ծախսեր (ծանոթագրություն 10) |
Ծախսեր անձնակազմի գծով |
741 ենթաբաժնի հաշիվներ |
|
Կառավարչական ծախսեր |
742;743 ենթաբաժնի հաշիվներ |
Այլ գործառնական ծախսեր (ծանոթագրություն 11) |
Վճարված տուգանքներ և տույժեր |
7313 հաշիվ |
|
Գովազդային և ներկայացուցչական ծախսեր |
7441, 7442, 7443, 7444 հաշիվներ |
|
Ֆակտորինգի գծով ծախսեր |
7315 հաշիվ |
|
Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ծախսեր |
745, 746 ենթաբաժնի հաշիվներ |
|
Արտասովոր ծախսեր |
753 ենթաբաժնի հաշիվ |
|
Այլ ծախսեր |
7314, 7316, 7444, 7511, 7512, |
Շահութահարկի գծով ծախս |
|
761 ենթաբաժնի հաշիվներ |
Գ լ ու խ 6
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ (Ձև 2)
6.1. Տարեկան հաշվապահական հաշվեկշռի 3-րդ սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի տվյալները, 4-րդ սյունակում՝ նախորդ ժամանակաշրջանի տվյալները: Միջանկյալ հաշվետվության 2-րդ սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի տվյալները, 3-րդում՝ նախորդ տարվա վերջի տվյալները:
6.2. Կից աղյուսակում ներկայացված են հաշվետվության և դրան համապատասխան կից ծանոթագրության կետերում ներառվող հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հաշիվները:
Հաշվետվության կետեր |
Կետերի վերաբերյալ հաշվետվություններին կից ծանոթագրություններ |
Հաշվապահական հաշվառման հաշվային պլանում ներառվող հաշիվներ |
Դրամական միջոցներ և մնացորդներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում (ծանոթագրություն 13) |
Կանխիկ դրամական միջոցներ և դրան հավասարեցված վճարային փաստաթղթեր |
101 ենթաբաժնի հաշիվներ |
Թղթակցային հաշիվներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում |
1021 հաշիվ | |
Ավանդներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում |
1025, 1026 հաշիվներ | |
Այլ պահանջներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ (ծանոթագրություն 14) |
Ռեպո համաձայնագրեր Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ |
1411 հաշիվ |
Այլ պահանջներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նակատմամբ |
1023, 1401 հաշիվներ | |
Թանկարժեք մետաղներով հաշիվներ և ավանդներ |
|
1111, 1121, 1131, 1381 հաշիվներ |
Առևտրային նպատակով պահվող ֆինանսական ներդրումներ (ծանոթագրություն 15) |
Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր |
1211, 1212, 1215, 1251, 1253, |
Այլ երկրների պետական արժեթղթեր |
1231, 1232, 1235, 1252, 1254, 1256, 1258, 1259, 1260 (միայն այլ երկրների պետական արժեթղթերի գծով) | |
Հայաստանի Հանրապետության ոչ պետական արժեթղթեր |
1221, 1222, 1223, 1224, 1225, | |
Այլ երկրների ոչ պետական արժեթղթեր |
1241, 1242, 1243, 1244, 1245, | |
Ֆակտորինգային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ |
126 ենթաբաժնի հաշիվներ | |
Դեբիտորական պարտքերի և այլ ակտիվների գծով պահուստ |
195 ենթաբաժնի հաշիվներ | |
Ածանցյալ գործիքներ |
127 ենթաբաժնի հաշիվներ | |
Այլ բանկերում տեղաբաշխված միջոցներ (ծանոթագրություն 16) |
Թղթակցային հաշիվներ բանկերում |
1031, 1033 հաշիվներ |
Միջբանկային փոխատվություններ |
1321, 1322, 1323, 1324, 1341, | |
Ավանդների, թղթակցային հաշիվների, վարկերի գծով պահուստ |
170, 195 ենթաբաժնի հաշիվներ | |
Դրամական շուկայում այլ տեղաբաշխումներ (ծանոթագրություն 17) |
Փոխատվություններ այլ ֆինանսական կազմակերպություններին |
1327, 1328, 1361, 1363, 1365, |
Ավանդների, վարկերի գծով պահուստ |
170, 195 ենթաբաժնի հաշիվներ | |
Հաճախորդներին տրված վարկեր և այլ փոխատվություններ (ծանոթագրություն 18) |
Տրամադրված վարկեր |
1611, 1612, 1614, 1615, 1617, |
Ռեպո համաձայնագրեր հաճախորդների հետ |
1421, 1422, 1423, 1425, 1427, | |
Տրամադրված վարկերի գծով պահուստ |
170 ենթաբաժնի հաշիվներ | |
Վաճառքի համար նախատեսված ներդրումներ |
Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր |
1511, 1512 և 1515 |
Այլ երկրների պետական արժեթղթեր |
1531, 1532 և 1535 | |
Հայաստանի Հանրապետության ոչ պետական արժեթղթեր |
1521, 1522, 1523, 1524, 1525, 1526 և 1528 | |
Այլ երկրների ոչ պետական արժեթղթեր |
1541, 1542, 1543, 1544, 1545, 1546 և 1548 | |
Ֆակտորինգային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ |
155 ենթաբաժնի հաշիվներ | |
Դեբիտորական պարտքերի և այլ ակտիվների գծով պահուստ |
195 ենթաբաժնի հաշիվներ | |
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ (ծանոթագրություն 20) |
Ստացվելիք շահաբաժիններ |
187 ենթաբաժնի հաշիվներ |
Հավատարմագրային կառավարման գործառնությունների գծով ստացվելիք գումարներ |
188 ենթաբաժնի հաշիվներ | |
Ակրեդիտիվներ և բանկային երաշխիքներ |
1821, 1823, 1825, 1827, 1829, | |
Հեջավորման ածանցյալ գործիքներ |
190 ենթաբաժնի հաշիվներ | |
Ստացվելիք այլ գումարներ |
189 ենթաբաժնի հաշիվներ | |
Դեբիտորական պարտքերի և այլ ակտիվների գծով պահուստ |
195 ենթաբաժնի հաշիվներ | |
Վարձակալության գծով ստացվելիք գումարներ (ծանոթագրություն 21) |
Վարձակալության գծով ստացվելիք գումարներ |
1851, 1853, 1855, 1856, 1857, 1859, 1861, 1863 |
Չճանաչված տոկոսային եկամուտներ |
281 ենթաբաժնի հաշիվներ | |
Այլ փոխատվությունների գծով պահուստ |
195 ենթաբաժնի հաշիվներ | |
Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ (ծանոթագրություն 22) |
Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր |
2011, 2012, 2013, 2014, 2015 |
Այլ երկրների պետական արժեթղթեր |
2031, 2032, 2033, 2034, 2035 | |
Հայաստանի Հանրապետության ոչ պետական արժեթղթեր |
2021, 2022, 2023, 2024, 2025 | |
Այլ երկրների ոչ պետական արժեթղթեր |
2041, 2042, 2043, 2044, 2045 | |
Ֆակտորինգային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ |
2051, 2052, 2054, 2055, 2057, | |
Դեբիտորական պարտքերի և այլ ակտիվների գծով պահուստ |
195 ենթաբաժնի հաշիվներ | |
Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումների արժեզրկման պահուստ |
207 ենթաբաժնի հաշիվ | |
Ներդրումներ այլ անձանց կանոնադրական կապիտալում |
|
211, 212 և 215 ենթաբաժնի հաշիվներ |
Կապիտալ ներդրումներ բանկի հիմնական միջոցներում և ոչ նյութական ակտիվներում |
Կապիտալ ներդրումներ հիմնական միջոցներում |
221 ենթաբաժնի հաշիվ |
Կապիտալ ներդրումներ ոչ նյութական ակտիվներում |
222 ենթաբաժնի հաշիվ | |
Կապիտալ ներդրումներ վարձակալված հիմնական միջոցներում |
223 ենթաբաժնի հաշիվ | |
Հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ (ծանոթագրություն 24) |
|
231, 232, 241, 242, 251, 271, |
Հետաձգված հարկային ակտիվ |
|
2913 |
Ստացվելիք տոկոսներ (ծանոթագրություն 25) |
Հաշվեգրված տոկոսներ |
1022, 1024, 1027, 1028, 1032, |
Չճանաչված տոկոսային եկամուտ |
171;712 ենթաբաժնի հաշիվներ | |
Այլ ակտիվներ (ծանոթագրություն 26) |
Դեբիտորական պարտքեր և կանխավճարներ |
191, 192, 193, ենթաբաժինների հաշիվներ |
Դեբիտորական պարտքերի և այլ ակտիվների գծով պահուստ |
195 ենթաբաժնի հաշիվներ | |
Ապագա ժամանակաշրջանի ծախս |
196 ենթաբաժնի հաշիվ | |
Արագամաշ առարկաներ |
2611 հաշիվ | |
Ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր |
184 ենթաբաժնի հաշիվներ | |
Այլ ակտիվներ |
2911, 2912, 2914, 2915, 2916, | |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ պարտավորություններ (ծանոթագրություն 27) |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից ստացված վարկեր |
3021, 3023 |
Ռեպո համաձայնագրեր Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ |
3241 | |
Այլ բանկերի նկատմամբ պարտավորություններ (ծանոթագրություն 28) |
Բանկերի թղթակցային հաշիվներ |
3111, 3113 |
Այլ փոխառություններ |
3121, 3123, 3125, 3127, 3141, | |
Այլ փոխառություններ դրամական շուկայից (ծանոթագրություն 29) |
Այլ ֆինանսական կազմակերպությունների բանկային հաշիվներ |
3327, 3328 |
Այլ փոխառություններ |
3211, 3213, 3215, 3217, 3231, | |
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշիվներ |
|
3311, 3312, 3313, 3315, 3317, |
Հաճախորդներից ներգրաված միջոցներ |
Ցպահանջ ավանդներ |
3331, 3333, 3335, 3336, 3337, |
Ժամկետային ավանդներ |
3351, 3352, 3354, 3355, 3357, | |
Ռեպո համաձայնագրեր հաճախորդների հետ |
3261, 3262, 3263, 3265, 3267, | |
Պարտավորություններ Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ |
|
3411, 3413, 3414, 3421, 3431 |
Վարձակալության գծով վճարվելիք գումարներ (ծանոթագրություն 31) |
Վարձակալության գծով վճարվելիք գումարներ |
3641, 3643 |
Չկրած տոկոսային ծախսեր |
421 ենթաբաժնի հաշիվներ | |
Բանկի կողմից թողարկված ավանդային սերտիֆիկատներ |
|
3511 |
Բանկի կողմից թողարկված այլ արժեթղթեր |
Տոկոսային արժեթղթեր |
3531, 3532, 3533 |
Առանց տոկոսի արժեթղթեր |
3521, 3522 | |
Թողարկված այլ արժեթղթեր |
3541, 3551 | |
Պահուստներ |
|
411 ենթաբաժնի հաշիվ |
Վճարվելիք գումարներ (ծանոթագրություն 33) |
Վճարման ենթակա շահաբաժիններ |
361 ենթաբաժնի հաշիվներ |
Հավատարմագրային կառավարման պայմանագրերի գծով վճարվելիք գումարներ |
363 ենթաբաժնի հաշիվներ | |
Պարտավորություններ ավանդների ապահովագրության գծով |
365 ենթաբաժնի հաշիվներ | |
Այլ վճարվելիք գումարներ |
362 ենթաբաժնի հաշիվներ | |
Հետաձգված հարկային պարտավորություններ |
|
3911 |
Վճարվելիք տոկոսներ |
|
3022, 3024, 3112, 3114, 3122, |
Այլ պարտավորություններ (ծանոթագրություն 34) |
Հաշվարկային պարտավորություններ վճարային փաստաթղթերով |
3711, 3712, 3721, 3722, 3723, |
Կրեդիտորական պարտքեր և տարանցիկ հաշիվներ |
382, 383, 384 ենթաբաժնի հաշիվներ | |
Ապագա ժամանակաշրջանի եկամուտներ |
361 | |
Այլ պարտավորություններ |
356, 357, 3691, 3693, 4011 | |
Կանոնադրական կապիտալ |
|
501, 502, 503, 504, 521 ենթաբաժնի հաշիվներ |
Գլխավոր պահուստ |
|
5111 |
Վերագնահատման պահուստներ |
|
512 ենթաբաժնի հաշիվներ |
Կուտակված շահույթ |
|
531, 532 |
Գ լ ու խ 7
ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
(Ձև 3)
7.1. Սեփական կապիտալում փոփոխությունների մասին տարեկան հաշվետվությունը բաղկացած է երկու աղյուսակներից: I (առաջին) աղյուսակում ցույց են տրվում հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ժամանակաշրջանին վերաբերող տվյալները, II (երկրորդ) աղյուսակում՝ հաշվետու ժամանակաշրջանի տվյալները: Բանկի սեփական կապիտալում փոփոխությունների մասին միջանկյալ հաշվետվության I և II աղյուսակներում ցույց են տրվում, համապատասխանաբար, ընթացիկ տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվը և նախորդ տարվա մինչև հաշվետու ամսաթիվն ընկած ժամանակաշրջանի տվյալները:
7.2. «Մնացորդը առ 31 դեկտ. ——--- թ.» տողում ըստ սյուների լրացվում է նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ՝
ա) կանոնադրական կապիտալի մնացորդը,
բ) գլխավոր պահուստի մնացորդը,
գ) վերագնահատման պահուստի մնացորդը,
դ) կուտակված շահույթի մնացորդը:
7.3. «Հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների ընդհանուր արդյունքը և էական սխալների ճշգրտումը» տողի «Կուտակված շահույթ» սյունակում արտացոլվում է ՀՀՀՀՍ 8-ի «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտի հիմնական մոտեցման համաձայն հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխության և հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիներին վերաբերող էական սխալների ուղղման հետևանքով չբաշխված շահույթի սկզբնական մնացորդի ճշգրտման գումարը: Նույն գումարը գրվում է «Ընդամենը» սյունակում: Բացասական լինելու դեպքում այս գումարը ներկայացվում է փակագծերում:
7.4. «Վերահաշվարկված մնացորդ» տողի «Կուտակված շահույթ» սյունակում գրվում է «Մնացորդը առ 31 դեկտ.——— -- թ.» տողի «Կուտակված շահույթ» սյունակի և հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների ընդհանուր արդյունքը և «Էական սխալների ճշգրտում» տողի «Կուտակված շահույթ» սյունակի տվյալների հանրագումարը կամ տարբերությունը: Մնացած սյունակներում լրացվում են «Մնացորդ առ 31 դեկտ.———- թ.» տողի տվյալները:
7.5. «Ուղղակիորեն սեփական կապիտալում ճանաչված եկամուտներ և վնասներ» տողում լրացվում են ակտիվների վերագնահատումից առաջացած տարբերությունները: Այդ տարբերությունները գրվում են ուղղակիորեն սեփական կապիտալում ճանաչված եկամուտների և վնասների տողի «Վերագնահատման պահուստ» սյունակում:
7.6. «Ներդրումներ կանոնադրական կապիտալում» տողում լրացվում են բաժնետերերի կողմից բանկի կանոնադրական կապիտալում ներդրումների գումարները: Այդ գումարները գրվում են «Ներդրումներ կանոնադրական կապիտալի» տողի «Կանոնադրական կապիտալի» սյունակում:
7.7. «Շահաբաժիններ» տողում լրացվում են բանկի կողմից բաժնետերերին վճարված շահաբաժինների գումարները: Այդ գումարները գրվում են տողի «Կուտակված շահույթ» սյունակում:
7.8. «Զուտ շահույթ/վնաս» տողում լրացվում է բանկի կողմից հաշվետու ժամանակաշրջանում ստացված զուտ շահույթը: Այդ գումարը գրվում է այս տողի «Կուտակված շահույթ» սյունակում:
7.9. «Մնացորդ առ———- -- » տողում գրվում են բոլոր տողերի համապատասխան սյունակների տարբերությունները կամ գումարները համապատասխան ամսաթվի դրությամբ:
Գ լ ու խ 8
ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
(Ձև 4)
8.1. Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը կազմվում է ուղղակի մեթոդով, ըստ որի՝ ներկայացվում են համախառն դրամական մուտքերի և համախառն դրամական վճարումների հիմնական տեսակները: Այն արտացոլում է հաշվետու ժամանակաշրջանում բանկի դրամարկղում և բանկային հաշիվներում գործառնական, ներդրումային, ֆինանսական գործունեությունից (ներառյալ՝ արտասովոր դեպքերից) Հայաստանի Հանրապետության արժույթի և արտարժույթի, դրամական միջոցների համարժեքների (այսուհետ՝ դրամական միջոցներ) մուտքերը և ելքերը, հաշվետու ժամանակաշրջանի սկզբի և վերջի մնացորդները, ինչպես նաև արտարժույթի փոխարժեքային տարբերությունների հետևանքով դրամական միջոցների և դրամական միջոցների համարժեքների աճը կամ նվազումը:
8.2. «Դրամական միջոցների զուտ հոսքեր գործառնական գործունեությունից» բաժնում արտացոլվում են բանկի հիմնական գործունեության, ինչպես նաև այլ գործունեության, բացառությամբ՝ ներդրումային և ֆինանսական գործունեության հետ կապված դրամական միջոցների զուտ հոսքերը:
8.3. «Դրամական միջոցների զուտ հոսքեր ներդրումային գործունեությունից» բաժնում արտացոլվում են երկարաժամկետ ակտիվների և այլ ներդրումների ձեռքբերումից առաջացած զուտ հոսքերը, որոնք չեն ընդգրկվում դրամական միջոցների համարժեքների մեջ:
8.4. «Դրամական միջոցների զուտ հոսքեր ֆինանսական գործունեությունից» բաժնում արտացոլվում են այն գործունեությունից դրամական միջոցների զուտ հոսքերը, որի հետևանքով տեղի են ունենում բանկի սեփական կապիտալի և փոխառու միջոցների ծավալի ու կառուցվածքի փոփոխություններ:
8.5. Դրամական միջոցների հոսքերը, որոնք առաջացել են արտարժույթով կատարված գործառնությունների հետևանքով, ներկայացվում են բանկի հաշվետվական արժույթով՝ արտարժույթի գումարի նկատմամբ կիրառելով հաշվետվական արժույթի և արտարժույթի միջև դրամական միջոցների հոսքերի օրվա դրությամբ առկա փոխանակման փոխարժեքը:
8.6. Դրամական հոսքերի տարեկան հաշվետվության 2-րդ և 3-րդ սյունակներում լրացվում են, համապատասխանաբար, նախորդ և հաշվետու ժամանակաշրջանների տվյալները: Եթե բանկը կազմում է միջանկյալ հաշվետվություն, ապա 2-րդ և 3-րդ սյունակներում լրացվում են, համապատասխանաբար, ընթացիկ տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվը և նախորդ տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվն ընկած ժամանակաշրջանների տվյալները:
8.7. «Ստացված տոկոսներ» տողում ներկայացվում են թղթակցային հաշիվների, ներդրված ավանդների, տրամադրված վարկերի, ռեպո համաձայնագրերի, ակրեդիտիվների, ներդրումների և այլ գործառնությունների դիմաց փաստացի ստացված տոկոսային եկամուտները:
8.8. «Վճարված տոկոսներ» տողում ներկայացվում են թղթակցային և բանկային հաշիվների, ներգրավված ավանդների, ստացված վարկերի, ռեպո համաձայնագրերի և այլ պարտավորությունների դիմաց բանկի կողմից վճարված տոկոսային ծախսերը:
8.9. «Կորուստների վերականգնում» տողում ներկայացվում է անհուսալի ճանաչված վարկերի, դեբիտորական պարտքերի, մինչև մարման ժամկետը պահվող ներդրումների վերականգնումից առաջացած դրամական միջոցների ներհոսքը:
8.10. «Ստացված շահաբաժիններ» տողում ներկայացվում են ասոցիացված կազմակերպություններում, համատեղ վերահսկվող միավորներում, դուստր կազմակերպություններում կատարված ներդրումների դիմաց ստացված շահաբաժինները:
8.11. «Ստացված զուտ կոմիսիոն գումարներ» տողում ներկայացվում են բանկի կողմից մատուցված ծառայությունների և այլ կազմակերպության կողմից բանկին մատուցված ծառայությունների դիմաց ստացված զուտ գումարները:
8.12. «Վճարված աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ» տողում ներկայացվում են բանկի կողմից իր աշխատողներին վճարված գումարները:
8.13. «Վճարված հարկեր» տողում ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանում վճարված հարկերը:
8.14. «Տեղաբաշխված միջոցների նվազում (ավելացում)» տողում ներկայացվում են բանկի կողմից բանկերին, այլ ֆինանսական կազմակերպություններին և հաճախորդներին տրամադրված վարկերի, ներդրված ավանդների և ռեպո համաձայնագրերի, ինչպես նաև դրանց վերադարձի գումարները:
8.15. «Ներգրավված միջոցների ավելացում (նվազում)» տողում ներկայացվում են բանկի կողմից հաճախորդներից ներգրավված միջոցների, ռեպո համաձայնագրերի, ինչպես նաև դրանց մարման զուտ գումարները:
8.16. «Առևտրային նպատակով պահվող և վաճառքի համար մատչելի ներդրումների նվազում (ավելացում)» տողում ներկայացվում են առևտրային նպատակով պահվող և վաճառքի համար մատչելի արժեթղթերի (այդ թվում՝ ֆակտորինգի) նվազման և ավելացման դիմաց ստացված գումարները:
8.17. «Ֆինանսական վարձակալության դիմաց ստացվելիք գումարների նվազում (ավելացում)» տողում ներկայացվում են վարձատուի կողմից տրամադրված ակտիվի դիմաց ստացված գումարները:
8.18. «Դրամական միջոցների զուտ հոսքեր այլ գործառնական գործունեությունից» տողում ներկայացվում են հավատարմագրային կառավարման, երաշխիքներով և հոժարագրերով, ակրեդիտիվներով, չեկերով և այլ հաշվարկային փաստաթղթերով գործառնությունները (դրանց իրականացման նպատակով դեպոնացված) սառեցված գումարները, զուտ եկամուտները, ռեպո համաձայնագրերի վերավաճառքից ստացված զուտ գումարները), արագամաշ առարկաների ձեռքբերում/օտարումը, արտարժույթի առուվաճառքը, ավանդների ապահովագրումը, տույժերի, տուգանքների, կառավարչական և հասարակական կապերի գծով ծախսումները և գործառնական գործունեություն հանդիսացող այլ գործառնություններն ու դրանցից ստացվող զուտ գումարները:
8.19. «Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումների նվազում (ավելացում)» տողում ներկայացվում են մինչև մարման ժամկետը պահվող արժեթղթերի (այդ թվում՝ ֆակտորինգի) նվազումից և ավելացումից առաջացած դրամական միջոցների հոսքերը:
8.20. «Այլ անձանց կանոնադրական կապիտալում ներդրումների նվազում (ավելացում)» տողում ներկայացվում են ասոցիացված կազմակերպություններում, համատեղ վերահսկվող միավորներում, դուստր կազմակերպություններում ներդրումների նվազումից և ավելացումից առաջացած դրամական միջոցների հոսքերը:
8.21. «Հիմնական միջոցներում և ոչ նյութական ակտիվներում կապիտալ ներդրումների նվազում (ավելացում)» տողում ներկայացվում են բանկի կողմից հիմնական միջոցներում, ոչ նյութական ակտիվներում, ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների միջոցով առաջացած դրամական միջոցների հոսքերը:
8.22. «Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ձեռքբերում» տողում ներկայացվում է բանկի կողմից հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ձեռքբերման համար վճարված դրամական միջոցների արտահոսքը:
8.23. «Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների օտարում» տողում ներկայացվում է բանկի կողմից հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների օտարումից առաջացած դրամական միջոցների ներհոսքը:
8.24. «Դրամական միջոցների զուտ հոսքեր այլ ներդրումային գործունեությունից» տողում ներկայացվում են կանոնադրական կապիտալի համալրման հաշվում դրամական միջոցների կուտակումը, բռնագանձված գրավի ձեռքբերում/օտարում, ներդրումային գործառնություն հանդիսացող այլ գործառնություններից առաջացած դրամական միջոցների հոսքերը:
8.25. «Վճարված շահաբաժիններ» տողում ներկայացվում են բանկի կողմից բաժնետերերին վճարված շահաբաժինների գումարները:
8.26. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից ստացված փոխառությունների ավելացում (նվազում)» տողում ներկայացվում են բանկին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրված վարկերի, ռեպո համաձայնագրերի ավելացումից և նվազումից առաջացած դրամական միջոցների հոսքերը:
8.27. «Բանկերից ստացված փոխառություների ավելացում (նվազում)» տողում ներկայացվում են բանկին այլ բանկերից տրամադրված վարկերի, ռեպո համաձայնագրերի ավելացումից և նվազումից առաջացած դրամական միջոցների հոսքերը:
8.28. «Ստացված այլ փոխառությունների ավելացում (նվազում)» տողում ներկայացվում են բանկին այլ ֆինանսական կազմակերպությունների կամ այլ կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի, ռեպո համաձայնագրերի ավելացումից և նվազումից առաջացած դրամական միջոցների հոսքերը:
8.29. «Բանկի կողմից թողարկված արժեթղթերի ավելացում (նվազում)» տողում ներկայացվում են բանկի կողմից թողարկված արժեթղթերի դիմաց ստացված դրամական միջոցների հոսքերը:
8.30. «Բաժնետերերի ներդրումները կանոնադրական կապիտալում» տողում ներկայացվում են կանոնադրական կապիտալում բաժնետերերի ներդրումներից առաջացած դրամական միջոցների հոսքերը:
8.31. «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք գումարները» տողում ներկայացվում են վարձակալի կողմից ստացված ակտիվի դիմաց վճարված գումարները:
8.32. «Դրամական միջոցների զուտ հոսքեր այլ ֆինանսական գործունեությունից» տողում լրացվում են բանկի կողմից սեփական բաժնետոմսերի հետգնման համար վճարված գումարները, կանոնադրական կապիտալի համալրման համար միջոցների ներգրավումը և ֆինանսական գործունեություն հանդիսացող այլ գործառնությունների դիմաց դրամական միջոցների հոսքերը:
8.33. «Արտարժույթի փոխարժեքի փոփոխության ազդեցությունը դրամական միջոցների և դրանց համարժեքների վրա» տողում ներկայացվում է արտարժույթի փոխարժեքի փոփոխության ազդեցությունը դրամական միջոցների և դրանց համարժեքների վրա:
8.34. «Դրամական միջոցների զուտ հոսքեր» տողում ներկայացվում է «Դրամական միջոցների զուտ հոսքեր գործառնական գործունեությունից», «Դրամական միջոցների զուտ հոսքեր ներդրումային գործունեությունից» և «Դրամական միջոցների զուտ հոսքեր ֆինանսական գործունեությունից» տողերի հանրագումարը:
8.35. «Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ ժամանակաշրջանի սկզբում» տողում ներկայացվում են կանխիկ և կանխիկին հավասարեցված միջոցները ժամանակաշրջանի սկզբում:
8.36. «Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ ժամանակաշրջանի վերջում» տողում ներկայացվում են կանխիկ և կանխիկին հավասարեցված միջոցները ժամանակաշրջանի վերջում:
Հավելված 1
«Բանկերի հրապարակվող ֆինանսական
հաշվետվությունների օրինակելի ձևերը և
դրանց լրացման ցուցումները» հավելված 1-Ի
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (Ձև 1)
____ ______________ 200_ թ.
________________________
(բանկի անվանումը և գտնվելու վայրը)
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Բանկի վարչության նախագահ __________
(գործադիր տնօրեն)
Գլխավոր հաշվապահ __________
Հավելված 2
«Բանկերի հրապարակվող ֆինանսական
հաշվետվությունների օրինակելի ձևերը և
դրանց լրացման ցուցումները» հավելված 1-ի
Հ Ա Շ Վ Ա Պ Ա Հ Ա Կ Ա Ն Հ Ա Շ Վ Ե Կ Շ Ի Ռ (Ձև 2)
____ ______________ 200_ թ.
________________________
(բանկի անվանումը և գտնվելու վայրը)
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Բանկի վարչության նախագահ
(գործադիր տնօրեն) __________
Գլխավոր հաշվապահ __________
Հավելված 3 |
Սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվություն
(Ձև 3)
____ ______________ 200_ թ.
________________________
(բանկի անվանումը և գտնվելու վայրը)
Նախորդ ժամանակաշրջան
Սեփական կապիտալի տարրերի անվանումը | Կանոնա- դրական կապիտալ |
Գլխավոր պահուստ | Վերագնա- հատման պահուստ |
Կուտակ- ված շահույթ |
Ընդա- մենը |
Հոդվածներ | |||||
Մնացորդը առ 31 դեկտ.----- թ. | |||||
Հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների ընդհանուր արդյունքը և էական սխալների ճշգրտումը | |||||
Վերահաշվարկված մնացորդը | |||||
Ուղղակիորեն սեփական կապիտալում ճանաչված եկամուտներ և վնասներ | |||||
Ներդրումներ կանոնադրական կապիտալում | |||||
Շահաբաժիններ | |||||
Զուտ շահույթ/վնաս | |||||
Մնացորդ առ |
Հաշվետու ժամանակաշրջան
Սեփական կապիտալի տարրերի անվանումը | Կանոնա- դրական կապիտալ |
Գլխավոր պահուստ | Վերագնա- հատման պահուստ |
Կուտակ- ված շահույթ |
Ընդա- մենը |
Հոդվածներ | |||||
Մնացորդը առ 31 դեկտ.----- թ. | |||||
Հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների ընդհանուր արդյունքը և էական սխալների ճշգրտումը | |||||
Վերահաշվարկված մնացորդը | |||||
Ուղղակիորեն սեփական կապիտալում ճանաչված եկամուտներ և վնասներ | |||||
Ներդրումներ կանոնադրական կապիտալում | |||||
Շահաբաժիններ | |||||
Զուտ շահույթ/վնաս | |||||
Մնացորդ առ |
Բանկի վարչության նախագահ __________
(գործադիր տնօրեն)
Գլխավոր հաշվապահ __________
Հավելված 4
«Բանկերի հրապարակվող ֆինանսական
հաշվետվությունների օրինակելի ձևերը և
դրանց լրացման ցուցումները» հավելված 1-ի
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Դրամական միջոցների հոսքերի վերաբերյալ (Ձև 4)
____ ______________ 200_ թ.
________________________
(բանկի անվանումը և գտնվելու վայրը)
(հազ. դրամ) | |||||||||||||||||||||
|
Բանկի վարչության նախագահ
(գործադիր տնօրեն) __________
Գլխավոր հաշվապահ __________
Հավելված 5 «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և |
ՏԱՐԵԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԻՑ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (Ձև 5)
1. Տարեկան ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները՝
ա) ներկայացնում են ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու հիմունքները, ինչպես նաև ընտրված և էական գործառնությունների ու իրադարձությունների նկատմամբ կիրառված հաշվապահական հաշվառման քաղաքականության մասին տեղեկատվություն.
բ) բացահայտում են հաշվապահական հաշվառման ստանդարտներով պահանջվող տեղեկատվությունը, ինչը ներկայացված չէ ֆինանսական հաշվետվությունների ձևերում:
2. Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում ինչպես թվային, այնպես էլ պատմողական և նկարագրական տեղեկատվության գծով բացահայտվում է նախորդ ժամանակաշրջանին վերաբերող համադրելի տեղեկատվությունը:
3. Տարեկան ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները ներառում են՝
3.1. Ծանոթագրություն 1. «Իրավական դաշտ»
Այս ծանոթագրությունում բացահայտվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կազմակերպական-իրավական ձևը և ՀՀՀՀՍ 1-ով սահմանված այլ տեղեկատվություններ բանկի վերաբերյալ:
3.2. Ծանոթագրություն 2. «Հաշվապահական ստանդարտներ»
Ծանոթագրություն 2-ում բացահայտվում են կազմված ֆինանսական հաշվետվությունների համապատասխանությունը հաշվապահական հաշվառման ազգային ստանդարտներին և հաշվապահական հաշվառման քաղաքականությունը:
3.3. Ծանոթագրություն 3. «Տոկոսային և նմանատիպ եկամուտներ»
Ծանոթագրություն 3-ի տարրերն են՝
ա) տոկոսային եկամուտներ թղթակցային հաշիվներից և ավանդներից,
բ) տոկոսային եկամուտներ դրամական շուկայում ներդրումներից,
գ) տոկոսային եկամուտներ վարկերից և այլ փոխատվություններից,
դ) տոկոսային եկամուտներ ներդրումներից,
ե) այլ տոկոսային եկամուտներ:
3.4. Ծանոթագրություն 4. «Տոկոսային և նմանատիպ ծախսեր»
Ծանոթագրություն 4-ի տարրերն են՝
ա) տոկոսային ծախսեր թղթակցային և բանկային հաշիվների գծով,
բ) տոկոսային ծախսեր դրամական շուկայի փոխառությունների դիմաց,
գ) տոկոսային ծախսեր հաճախորդներից ներգրաված ավանդների գծով,
դ) այլ տոկոսային ծախսեր:
3.5. Ծանոթագրություն 5. «Առևտրային նպատակներով պահվող ներդրումներից զուտ շահույթ/(վնաս)»
Ծանոթագրություն 5-ի տարրերն են՝
ա) առևտրային նպատակներով պահվող ներդրումների վաճառքից զուտ շահույթ/(վնաս),
բ) առևտրային նպատակներով պահվող ներդրումների վերագնահատումից զուտ շահույթ/(վնաս):
3.6. Ծանոթագրություն 6. «Վաճառքի համար նախատեսված ներդրումներից զուտ շահույթ/(վնաս)»
Ծանոթագրություն 6-ի տարրերն են՝
ա) վաճառքի համար նախատեսված ներդրումների վաճառքից զուտ շահույթ/(վնաս),
բ) վաճառքի համար նախատեսված ներդրումների վերագնահատումից ստացված զուտ շահույթ/(վնաս):
3.7. Ծանոթագրություն 7. «Արտարժութային գործառնություններից ստացված զուտ շահույթ/(վնաս)»
Ծանոթագրություն 7-ի տարրերն են՝
ա) արտարժույթի վաճառքից ստացված զուտ շահույթ/(վնաս),
բ) արտարժույթի վերագնահատումից ստացված զուտ շահույթ/(վնաս):
3.8. Ծանոթագրություն 8. «Այլ գործառնական եկամուտ»
Ծանոթագրություն 8-ի տարրերն են՝
ա) եկամուտներ ստացված տույժերից և տուգանքներից,
բ) ֆակտորինգից ստացված եկամուտներ,
գ) արտասովոր եկամուտներ,
դ) այլ եկամուտներ:
3.9. Ծանոթագրություն 9. «Վարկերից և այլ փոխատվություններից առաջացած կորուստներ»
Ծանոթագրություն 9-ը ներկայացնում է համապատասխան ակտիվների կորուստների գծով պահուստներին կատարված զուտ մասհանումները՝ հետևյալ կառուցվածքով.
3.9.1. Թղթակցային հաշիվների
և ավանդների գծով պահուստ
ա) սկզբնական մնացորդ,
բ) պահուստին մասհանումներ,
գ) պահուստի օգտագործում,
դ) վերջնական մնացորդ:
3.9.2. Տրամադրված վարկերի գծով պահուստ
ա) սկզբնական մնացորդ,
բ) պահուստին մասհանումներ,
գ) պահուստի օգտագործում,
դ) վերջնական մնացորդ:
3.9.3. Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումների գծով պահուստ
ա) սկզբնական մնացորդ,
բ) պահուստին մասհանումներ,
գ) պահուստի օգտագործում,
դ) վերջնական մնացորդ:
3.9.4. Դեբիտորական պարտքերի և այլ ակտիվների գծով պահուստ
ա) սկզբնական մնացորդ,
բ) պահուստին մասհանումներ,
գ) պահուստի օգտագործում,
դ) վերջնական մնացորդ:
3.9.5. Ընդամենը ակտիվների գծով մասհանումներ
Հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների գծով պահուստ
ա) սկզբնական մնացորդ,
բ) պահուստին մասհանումներ,
գ) պահուստի օգտագործում,
դ) վերջնական մնացորդ:
3.9.6. Ընդամենը մասհանումներ
3.10. Ծանոթագրություն 10. «Ընդհանուր վարչական ծախսեր»
Ծանոթագրություն 10-ի տարրերն են՝
ա) ծախսեր անձնակազմի գծով,
բ) կառավարչական ծախսեր:
3.11. Ծանոթագրություն 11. «Այլ գործառնական ծախսեր»
Ծանոթագրություն 11-ի տարրերն են՝
ա) վճարված տուգանքներ և տույժեր,
բ) գովազդային և ներկայացուցչական ծախսեր,
գ) ֆակտորինգի գծով ծախսեր,
դ) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ծախսեր,
ե) արտասովոր ծախսեր,
զ) այլ ծախսեր:
3.12. Ծանոթագրություն 12. «Շահութահարկի գծով ծախս»
Ծանոթագրություն 12-ում բացահայտվում է ընթացիկ տարվա շահութահարկի և հետաձգված հարկի գծով ծախսի (փոխհատուցման) հանրագումարը: Այստեղ բացահայտվում է նաև գործող օրենսդրության համաձայն կիրառվող շահութահարկի դրույքաչափը, ինչպես նաև հարկային նպատակներով հաշվարկված և հաշվապահական շահույթի միջև տարբերությունը:
3.13. Ծանոթագրություն 13. «Դրամական միջոցներ և մնացորդներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում»
Ծանոթագրություն 13-ի տարրերն են՝
ա) կանխիկ դրամական միջոցներ և դրան հավասարեցված վճարային փաստաթղթեր,
բ) թղթակցային հաշիվներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում,
գ) ավանդներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում:
3.14. Ծանոթագրություն 14. «Այլ պահանջներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ»
Ծանոթագրություն 14-ի տարրերն են՝
ա) ռեպո համաձայնագրեր Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ,
բ) այլ պահանջներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ:
3.15. Ծանոթագրություն 15. «Առևտրային նպատակով պահվող ֆինանսական ներդրումներ»
Ծանոթագրություն 15-ի տարրերն են՝
ա) Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր,
բ) այլ երկրների պետական արժեթղթեր,
գ) Հայաստանի Հանրապետության ոչ պետական արժեթղթեր,
դ) այլ երկրների ոչ պետական արժեթղթեր,
ե) ֆակտորինգային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ,
զ) ածանցյալ գործիքներ:
3.16. Ծանոթագրություն 16. «Այլ բանկերում տեղաբաշխված միջոցներ»
Ծանոթագրություն 16-ի տարրերն են՝
ա) թղթակցային հաշիվներ բանկերում,
բ) միջբանկային փոխատվություններ,
գ) ավանդների, թղթակցային հաշիվների, վարկերի գծով պահուստ (ծանոթագրություն 9):
3.17. Ծանոթագրություն 17. «Դրամական շուկայում այլ տեղաբաշխումներ»
Ծանոթագրություն 17-ի տարրերն են՝
ա) փոխատվություններ այլ ֆինանսական կազմակերպություններին,
բ) ավանդների և վարկերի գծով պահուստ (ծանոթագրություն. 9):
3.18. Ծանոթագրություն 18. «Հաճախորդներին տրված վարկեր և այլ փոխատվություններ»
Ծանոթագրություն 18-ի տարրերն են՝
ա) տրամադրված վարկեր,
բ) ռեպո համաձայնագրեր հաճախորդների հետ,
գ) տրամադրված վարկերի գծով պահուստ (ծանոթագրություն. 9):
3.19. Ծանոթագրություն 19. «Վաճառքի համար նախատեսված ներդրումներ»
Ծանոթագրություն 19-ի տարրերն են՝
ա) Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր,
բ) այլ երկրների պետական արժեթղթեր,
գ) Հայաստանի Հանրապետության ոչ պետական արժեթղթեր,
դ) այլ երկրների ոչ պետական արժեթղթեր,
ե) ֆակտորինգային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ:
3.20. Ծանոթագրություն 20. «Բանկային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ»
Ծանոթագրություն 20-ի տարրերն են՝
ա) ստացվելիք շահաբաժիններ,
բ) հավատարմագրային կառավարման գործառնությունների գծով ստացվելիք գումարներ,
գ) ակրեդիտիվներ և բանկային երաշխիքներ,
դ) հեջավորման ածանցյալ գործիքներ,
ե) ստացվելիք այլ գումարներ,
զ) դեբիտորական պարտքերի և այլ ակտիվների գծով պահուստ (ծանոթագրություն. 9):
3.21. Ծանոթագրություն 21. «Վարձակալության գծով ստացվելիք գումարներ»
Ծանոթագրություն 21-ի տարրերն են՝
ա) վարձակալության գծով ստացվելիք գումարներ,
բ) չճանաչված տոկոսային եկամուտներ:
3.22. Ծանոթագրություն 22. «Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ»
Ծանոթագրություն 22-ի տարրերն են՝
ա) Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր,
բ) այլ երկրների պետական արժեթղթեր,
գ) Հայաստանի Հանրապետության ոչ պետական արժեթղթեր,
դ) այլ երկրների ոչ պետական արժեթղթեր,
ե) ֆակտորինգային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ,
զ) մինչև մարման ժամկետը պահվող ներդրումների արժեզրկման պահուստ (այդ թվում՝ ֆակտորինգի գծով) (ծանոթագրություն. 9):
3.23. Ծանոթագրություն 23. «Կապիտալ ներդրումներ հիմնական միջոցներում և ոչ նյութական ակտիվներում»
Ծանոթագրություն 23-ի տարրերն են՝
ա) կապիտալ ներդրումներ հիմնական միջոցներում,
բ) կապիտալ ներդրումներ ոչ նյութական ակտիվներում,
գ) կապիտալ ներդրումներ վարձակալված հիմնական միջոցներում:
3.24. Ծանոթագրություն 24. «Հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ»
Ծանոթագրություն 24-ի տարրերն են՝
Շահագործման մեջ գտնվող ակտիվներ |
Հող, շենք և գույք |
Համակարգ- |
Փոխադրա- |
Այլ հիմնական |
Ընդա- |
Հաշվեկշռային արժեք |
------- |
------- |
------- |
-------- |
------- |
Նախորդ տարվա վերջին տվյալները |
|
|
|
|
|
Ավելացում |
|
|
|
|
|
Օտարում |
|
|
|
|
|
Ընթացիկ տարվա վերջի տվյալները |
|
|
|
|
|
Մաշվածք |
------ |
------- |
------- |
------- |
------- |
Սկզբնական մնացորդ |
|
|
|
|
|
Կուտակված ամորտիզացիա |
|
|
|
|
|
Կուտակված արժեզրկում |
|
|
|
|
|
Վերջնական մնացորդ |
|
|
|
|
|
Զուտ հաշվեկշռային արժեք |
------- |
------- |
------- |
------- |
------- |
Նախորդ տարվա վերջ |
|
|
|
|
|
Ընթացիկ տարվա վերջ |
|
|
|
|
|
Շահագործումից դուրս ակտիվներ |
------- |
------- |
------- |
------- |
-------- |
Հաշվեկշռային արժեք |
------ |
------- |
------- |
------- |
------- |
Նախորդ տարվա վերջին տվյալները |
|
|
|
|
|
Ավելացում |
|
|
|
|
|
Օտարում |
|
|
|
|
|
Ընթացիկ տարվա վերջին տվյալները |
|
|
|
|
|
Մաշվածք |
------ |
------- |
------- |
-------- |
-------- |
Սկզբնական մնացորդ |
|
|
|
|
|
Կուտակված ամորտիզացիա |
|
|
|
|
|
Կուտակված արժեզրկում |
|
|
|
|
|
Վերջնական մնացորդ |
|
|
|
|
|
Զուտ հաշվեկշռային արժեք |
-------- |
------- |
--------- |
-------- |
--------- |
Նախորդ տարվա վերջ |
|
|
|
|
|
Ընթացիկ տարվա վերջ |
|
|
|
|
|
3.25. Ծանոթագրություն 25. «Ստացվելիք տոկոսներ»
ա) հաշվեգրված տոկոսներ
բ) չճանաչված տոկոսային եկամուտ
3.26. Ծանոթագրություն 26. «Այլ ակտիվներ»
Ծանոթագրություն 26-ի տարրերն են՝
ա) դեբիտորական պարտքեր և կանխավճարներ,
բ) դեբիտորական պարտքերի և այլ ակտիվների գծով պահուստ (ծանոթագրություն. 9),
գ) ապագա ժամանակաշրջանի ծախս,
դ) արագամաշ առարկաներ,
ե) ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր,
զ) այլ ակտիվներ:
3.27. Ծանոթագրություն 27. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ պարտավորություններ»
Ծանոթագրություն 27-ի տարրերն են՝
ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից ստացված վարկեր,
բ) ռեպո համաձայնագրեր Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ:
3.28. Ծանոթագրություն 28. «Այլ բանկերի նկատմամբ պարտավորություններ»
Ծանոթագրություն 28-ի տարրերն են՝
ա) բանկերի թղթակցային հաշիվներ,
բ) այլ փոխառություններ:
3.29. Ծանոթագրություն 29. «Այլ փոխառություններ դրամական շուկայից»
Ծանոթագրություն 29-ի տարրերն են՝
ա) այլ ֆինանսական կազմակերպությունների բանկային հաշիվներ,
բ) այլ փոխառություններ:
3.30. Ծանոթագրություն 30. «Հաճախորդներից ներգրաված միջոցներ»
Ծանոթագրություն 30-ի տարրերն են՝
ա) ցպահանջ ավանդներ,
բ) ժամկետային ավանդներ,
գ) ռեպո համաձայնագրեր հաճախորդների հետ:
3.31. Ծանոթագրություն 31. «Վարձակալության գծով վճարվելիք գումարներ»
Ծանոթագրություն 31-ի տարրերն են՝
ա) վարձակալության գծով վճարվելիք գումարներ,
բ) չկրած տոկոսային ծախսեր:
3.32. Ծանոթագրություն 32. «Բանկի կողմից թողարկված այլ արժեթղթեր»
Ծանոթագրություն 32-ի տարրերն են՝
ա) տոկոսային արժեթղթեր,
բ) առանց տոկոսի արժեթղթեր,
գ) թողարկված այլ արժեթղթեր:
3.33. Ծանոթագրություն 33. «Վճարվելիք գումարներ»
Ծանոթագրություն 33-ի տարրերն են՝
ա) վճարման ենթակա շահաբաժիններ,
բ) հավատարմագրային կառավարման պայմանագրերի գծով վճարվելիք գումարներ,
գ) պարտավորություններ ավանդների ապահովագրության գծով,
դ) այլ վճարվելիք գումարներ:
3.34. Ծանոթագրություն 34. «Այլ պարտավորություններ»
Ծանոթագրություն 34-ի տարրերն են՝
ա) հաշվարկային պարտավորություններ վճարային փաստաթղթերով,
բ) կրեդիտորական պարտքեր և տարանցիկ հաշիվներ,
գ) ապագա ժամանակաշրջանի եկամուտ,
դ) այլ պարտավորություններ:
3.35. Ծանոթագրություն 35. «Կանոնադրական կապիտալ»
Ծանոթագրություն 35-ը տեքստային է: Այս բաժնում պետք է բացահայտվի հետևյալը.
ա) բանկի կողմից հայտարարված բաժնետոմսերի քանակը և անվանական արժեքը,
բ) թողարկված և լրիվ վճարված բաժնետոմսերի քանակը և անվանական արժեքը,
գ) թողարկված, սակայն չտեղաբաշխված բաժնետոմսերի քանակը և անվանական արժեքը,
դ) տեղաբաշխված, սակայն դեռևս չվճարված բաժնետոմսերի քանակը և անվանական արժեքը,
ե) բանկի կողմից հետ գնված բաժնետոմսերի քանակը և ձեռքբերման գինը,
զ) տարեսկզբից և տարեվերջի դրությամբ շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի քանակը:
3.36. Ծանոթագրություն 36. «Վերագնահատման պահուստներ»
Ծանոթագրություն 36-ի տարրերն են՝
ա) վաճառքի համար նախատեսված ներդրումների վերագնահատումից առաջացած չիրացված շահույթ/վնաս,
բ) հիմնական միջոցների վերագնահատման պահուստ,
գ) այլ պահուստներ:
3.37. Ծանոթագրություն 37. «Ակտիվների և պարտավորությունների մարման ժամկետների վերլուծություն»
Ակտիվներ |
1 ամսից |
1-ից 3 |
3 ամսից 1 |
1-ից 5 |
5 տարուց |
Ընդամենը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Պարտավո- |
1 ամսից |
1-ից |
3 ամսից |
1-ից |
5 տարուց |
Ընդամենը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ակտիվների և պարտավորությունների մարման ժամկետների մասին ծանոթագրությունը կազմվում է՝ հիմք ընդունելով հաշվապահական հաշվեկշռի կազմման ամսաթվից մինչև դրանց մարման ամսաթիվը մնացած ժամանակահատվածը:
Այս վերլուծությունում չեն ներառվում կոնկրետ ժամկետայնություն չունեցող ֆինանսական ակտիվները:
3.38. Ծանոթագրություն 38. «Արտարժութային զամբյուղ»
|
Դրամ |
Ազատ փոխարկելի |
Սահմանափակ |
Ընդամենը |
Ակտիվներ |
|
|
|
|
Պարտավորություններ |
|
|
|
|
Զուտ արտարժութային դիրք |
|
|
|
|
3.39. Ծանոթագրություն 39. «Տոկոսադրույքի ռիսկ»
|
մինչև 1 ամիս |
1-3 ամիս |
3 ամսից 1 տարի |
1 տարուց ավելի | ||||
|
նախորդ տարի |
ընթացիկ տարի |
նախորդ տարի |
ընթացիկ տարի |
նախորդ տարի |
ընթացիկ տարի |
նախորդ տարի |
ընթացիկ տարի |
Ներգրավված միջոցներ |
|
|
|
|
|
|
|
|
Դրամով |
|
|
|
|
|
|
|
|
Արտարժույթով |
|
|
|
|
|
|
|
|
Տեղաբաշխված միջոցներ |
|
|
|
|
|
|
|
|
Դրամով |
|
|
|
|
|
|
|
|
Արտարժույթով |
|
|
|
|
|
|
|
|
3.40. Ծանոթագրություն 40. «Պայմանական դեպքեր և պոտենցիալ պարտավորություններ»
Ծանոթագրություն 40-ում բացահայտվում են առևտրային բանկերի արտահաշվեկշռում հաշվառվող այն գործարքները, որոնք կարող են առաջացնել պոտենցիալ պարտավորություններ, օրինակ՝ բանկի կողմից տրամադրված երաշխիքների, հավատարմագրային կառավարման և այլ գործարքների գումարները:
3.41. Ծանոթագրություն 41. «Ակտիվների, պարտավորությունների և արտահաշվեկշռային հոդվածների կենտրոնացում»
Ծանոթագրություն 41-ում բացահայտվում են ակտիվների, պարտավորությունների և արտահաշվեկշռային հոդվածների ցանկացած կենտրոնացում ըստ տնտեսության ճյուղերի, աշխարհագրական տարածաշրջանների կամ ռիսկային այլ կենտրոնացումների:
3.42. Ծանոթագրություն 42. «Գրավադրված ակտիվներ»
Ծանոթագրություն 42-ում բանկը բացահայտում է ապահովված պարտավորությունների ընդհանուր գումարը և գրավադրված ակտիվների բնույթն ու հաշվեկշռային արժեքը:
3.43. Ծանոթագրություն 43. «Կապակցված կողմեր»
Ծանոթագրություն 43-ում բացահայտվում են բանկի հետ կապակցված կողմերը՝ համաձայն ՀՀՀՀՍ 24-ի:
Հավելված 6
«Բանկերի հրապարակվող ֆինանսական
հաշվետվությունների օրինակելի ձևերը և
դրանց լրացման ցուցումները» հավելված 1-Ի
Մ Ի Ջ Ա Ն Կ Յ Ա Լ Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (Ձև 6)
____ ______________ 200_ թ.
________________________
(բանկի անվանումը և գտնվելու վայրը)
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Բանկի վարչության նախագահ __________
(գործադիր տնօրեն)
Գլխավոր հաշվապահ __________
Հավելված 7
«Բանկերի հրապարակվող ֆինանսական
հաշվետվությունների օրինակելի ձևերը և
դրանց լրացման ցուցումները» հավելված 1-Ի
ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ (Ձև 7)
____ ______________ 200_ թ.
________________________
(բանկի անվանումը և գտնվելու վայրը)
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Բանկի վարչության նախագահ
(գործադիր տնօրեն) __________
Գլխավոր հաշվապահ __________
Հավելված 8 |
Սեփական կապիտալում փոփոխությունների մասին միջանկյալ հաշվետվություն
(Ձև 8)
____ ______________ 200_ թ.
________________________
(բանկի անվանումը և գտնվելու վայրը)
Նախորդ տարվա սկզբից մինչԵՎ հաշվետու ամսաթիվը
Սեփական կապիտալի տարրերի անվանումը | Կանոնա- դրական կապիտալ |
Գլխավոր պահուստ | Վերագնա- հատման պահուստ |
Կուտակ- ված շահույթ |
Ընդա- մենը |
Հոդվածներ | |||||
Մնացորդը առ 31 դեկտ.----- թ. | |||||
Հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների ընդհանուր արդյունքը և էական սխալների ճշգրտումը | |||||
Վերահաշվարկված մնացորդը | |||||
Ուղղակիորեն սեփական կապիտալում ճանաչված եկամուտներ և վնասներ | |||||
Ներդրումներ կանոնադրական կապիտալում | |||||
Շահաբաժիններ | |||||
Զուտ շահույթ/վնաս | |||||
Մնացորդ առ |
Հաշվետու տարվա սկզբից մինչեվ հաշվետու ամսաթիվը
Սեփական կապիտալի տարրերի անվանումը | Կանոնա- դրական կապիտալ |
Գլխավոր պահուստ | Վերագնա- հատման պահուստ |
Կուտակ- ված շահույթ |
Ընդա- մենը |
Հոդվածներ | |||||
Մնացորդը առ 31 դեկտ.----- թ. | |||||
Հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների ընդհանուր արդյունքը և էական սխալների ճշգրտումը | |||||
Վերահաշվարկված մնացորդը | |||||
Ուղղակիորեն սեփական կապիտալում ճանաչված եկամուտներ և վնասներ | |||||
Ներդրումներ կանոնադրական կապիտալում | |||||
Շահաբաժիններ | |||||
Զուտ շահույթ/վնաս | |||||
Մնացորդ առ |
Բանկի վարչության նախագահ __________
(գործադիր տնօրեն)
Գլխավոր հաշվապահ __________
Հավելված 9
«Բանկերի հրապարակվող ֆինանսական
հաշվետվությունների օրինակելի ձևերը և
դրանց լրացման ցուցումները» հավելված 1-Ի
Մ Ի Ջ Ա Ն Կ Յ Ա Լ Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Բանկի դրամական միջոցների հոսքերի վերաբերյալ (Ձև 9)
____ ______________ 200_ թ.
________________________
(բանկի անվանումը և գտնվելու վայրը)
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Բանկի վարչության նախագահ
(գործադիր տնօրեն) __________
Գլխավոր հաշվապահ __________
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.07.2007, N 205-Ն | 30.09.2007, N 277-Ն | |
01.06.2004, N 143-Ն | 11.09.2004, N 277-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|