Գլխավոր տեղեկություն
Համար
N 57
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.01.1999-11.08.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.12.31/16(22)
Ընդունող մարմին
Էներգետիկայի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
04.12.1998
Ստորագրող մարմին
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.12.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.04.2000

600.0057.04.12.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 1998 թվականի N 57
քաղ. Երևան

 

«ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ-Ի ԵՐԵՎԱՆՅԱՆ ԼՃԻ ՄԵՐՁՊԱՏՎԱՐԱՅԻՆ ՀԷԿ-ԻՑ, ԳՅՈՒՄՐԻԻ ՀԷԿ-ԻՑ, ՈՂՋԻ-2 ԵՎ ՈՂՋԻ-3 ՀԷԿ-ԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 14-րդ հոդվածը և 20-րդ հոդվածի ա) կետը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել 1999 թվականի փետրվարի 1-ից Գյումրիի ՀԷԿ-ից, Ողջի-2 և Ողջի-3 ՀԷԿ-երից առաքվող էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

 

Գյումրի ՀԷԿ`

12,8 դրամ/կՎտժ

Ողջի-2 և Ողջի-3 ՀԷԿ-եր`

14,5 դրամ/կՎտժ

 

2. «Էներգիա» ՍՊԸ-ի Երևանյան լճի մերձպատվարային ՀԷԿ-ի համար ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997 թվականի օգոստոսի 22-ի թիվ 11 որոշմամբ սահմանված սակագնի գործողության ժամկետը երկարաձգել մինչև սահմանված կարգով սակագնի վերանայումը:

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախագահ

Վ. Մովսեսյան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.02.2000, N 3 01.04.2000, N 57
31.07.1999, N 18 11.08.1999, N 57
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան