Գլխավոր տեղեկություն
Համար
N 11-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2005-25.11.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.10.01/23(141) Հոդ.226
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
22.06.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հուլիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60605259

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

22 հունիսի 2005 թ.

ք. Երևան

N 11-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՔՎԵԱԹԵՐԹԻԿՈՒՄ ԸՆՏՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՏԵՍԱԿ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության  ընտրական օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Քվեարկության ընթացքում քվեաթերթիկում ընտրողի կողմից կատարվող որպես միատեսակ նշագրում սահմանել V նշանը։

2. Ընտրողը քվեաթերթիկում նշում է կատարում այն թեկնածուի կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվան դիմացի` նշումի համար նախատեսված, դատարկ քառանկյունում, որին կողմ է քվեարկում: Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` եթե կողմ է քվեարկելու, նշում է կատարում «Կողմ եմ» բառերի, եթե դեմ՝ «Դեմ եմ» բառերի դիմացի` նշումի համար նախատեսված, դատարկ քառանկյունում: Քվեաթերթիկը վավեր է, եթե պարունակում է սույն որոշման 1-ին կետով սահմանված կամ դրան նմանվող նշում և կատարված նշումը հստակ ու աներկբա արտահայտում է ընտրողի մտադրությունը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. օգոստոսի 15-ի «Քվեաթերթիկում ընտրողի կողմից միատեսակ նշում կատարելու մասին» N 8/1-Ն որոշումը:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Գ. Ազարյան