ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 1998 թվականի N 116
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կոլեգիայի անդամների թվաքանակը` 13 մարդ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կոլեգիայի հետևյալ կազմը`
ՀՀ բնապահպանության նախարար (նախագահ)
ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
ՀՀ հիդրոօդերևութաբանության վարչության պետ
ՀՀ օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի նախագահ
«Հայանտառ» պետական ձեռնարկության տնօրեն
ՀՀ բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների վարչության պետ
ՀՀ բնապահպանության նախարարության հանրապետական բնապահպանության պետական տեսչության պետ
ՀՀ բնապահպանության նախարարության տնտեսագիտական վարչության պետ
ՀՀ բնապահպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ
ՀՀ բնապահպանության նախարարության խորհրդական
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի տնօրեն
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հուլիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 405 որոշման 2-րդ կետը և 1996 թվականի սեպտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 521 որոշման 1-ին կետը:
|
Ռ. Քոչարյան |