«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հուլիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60605259
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 հունիսի 2005 թ. ք. Երևան |
N 11-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔՎԵԱԹԵՐԹԻԿՈՒՄ ԸՆՏՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՏԵՍԱԿ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Քվեարկության ընթացքում քվեաթերթիկում ընտրողի կողմից կատարվող որպես միատեսակ նշագրում սահմանել V նշանը։
2. Ընտրողը քվեաթերթիկում նշում է կատարում այն թեկնածուի կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվան դիմացի` նշումի համար նախատեսված, դատարկ քառանկյունում, որին կողմ է քվեարկում: Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` եթե կողմ է քվեարկելու, նշում է կատարում «Կողմ եմ» բառերի, եթե դեմ՝ «Դեմ եմ» բառերի դիմացի` նշումի համար նախատեսված, դատարկ քառանկյունում: Քվեաթերթիկը վավեր է, եթե պարունակում է սույն որոշման 1-ին կետով սահմանված կամ դրան նմանվող նշում և կատարված նշումը հստակ ու աներկբա արտահայտում է ընտրողի մտադրությունը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. օգոստոսի 15-ի «Քվեաթերթիկում ընտրողի կողմից միատեսակ նշում կատարելու մասին» N 8/1-Ն որոշումը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Գ. Ազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.10.2011, N 75-Ն | 25.11.2011, N 11-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|