041.0704.18.11.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 1999 թվականի N 704
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 433 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման և քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու մասին» N 433 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի ապրիլի 14-ի N 175 և օգոստոսի 17-ի N 492 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` սույն որոշմամբ ստեղծված հանձնաժողովին ներկայացնել`
ա) մինչև 1999 թվականի դեկտեմբերի 25-ը` Հայաստանի Հանրապետության 1:200000 մասշտաբի տեղագրական քարտեզը` նշելով մարզերի և Երևան քաղաքի սահմանները.
բ) մինչև 2000 թվականի մայիսի 25-ը` բնակավայրերի (համայնքների) սահմանների նկարագիրը` դրանք տեղանշելով 1:25000 (1:50000) մասշտաբի տեղագրական քարտեզների վրա».
բ) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4. Կառավարական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից սույն որոշման 3-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպել դրանց քննարկումը` ըստ անհրաժեշտության ընդգրկելով շահագրգիռ մարզպետարանների ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ».
գ) որոշման 5-րդ կետում «1998 թվականի պետական բյուջեից» բառերը փոխարինել «1998, 1999, 2000 թվականների պետական բյուջեներից» բառերով:
2. Որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի կազմը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 10-ի N 433 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 175 և 1998 թվականի օգոստոսի 17-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 10-ի N 433 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 492 որոշումները:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
կառավարական հանձնաժողովի
Խ. Հարությունյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ս. Բալոյան | - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ |
Կ. Միքայելյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Ս. Թովմասյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
Ա. Ջանջուղազյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ |
Ս. Օհանյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ |
Վ. Տերտերյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ |
Հ. Կարապետյան | - Արագածոտնի մարզպետ |
Հ. Աբրահամյան | - Արարատի մարզպետ |
Ա. Հերոյան | - Արմավիրի մարզպետ |
Վ. Հակոբյան | - Գեղարքունիքի մարզպետ |
Հ. Քոչինյան | - Լոռու մարզպետ |
Ս. Ստեփանյան | - Կոտայքի մարզպետ |
Ֆ. Փիրումյան | - Շիրակի մարզպետ |
Ռ. Նավասարդյան | - Սյունիքի մարզպետ |
Պ. Մանուկյան | - Վայոց ձորի մարզպետ |
Ա. Ղուլարյան | - Տավուշի մարզպետ |
Հ Վարդանյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտի տնօրեն |
Ֆ. Ղազարյան | - «Հայարդնախագիծ» ՓԲԸ-ի նախագահ |
Գ. Ավետյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինության, գեոդեզիայի և քարտեզագրության ԳՀՆԻ» ՊՓԲԸ-ի տնօրենի տեղակալ |
Կ. Ամյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) |