Գլխավոր տեղեկություն
Համար
N 629
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.12.1998-08.05.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.12.30/32(65)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.11.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.11.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.05.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 նոյեմբերի 1998 թվականի N 629

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 548 որոշման 1-ին կետը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998 թ.
նոյեմբերի 10-ի N 629 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետև` նախարարություն) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, ագրոպարենային ոլորտում (այսուհետև` ոլորտ) իրականացնում է պետական քաղաքականությունը և իր իրավասության սահմաններում կառավարում այն:

2. Նախարարությունը պատասխանատու է իր առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար:

3. Նախարարությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

4. Նախարարությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք ու ձևաթուղթ:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5. Նախարարության խնդիրներն ու գործառույթներն են`

ա) ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության իրականացումը.

բ) ոլորտում կատարվող գործընթացների համալիր վերլուծությունների ու համապատասխան կանխատեսումների հիման վրա ագրարային և ինվեստիցիոն քաղաքականության հիմնադրույթների, հայեցակարգերի, ծրագրերի մշակումն ու իրագործումը, շուկայական հարաբերությունների ձևավորման և համապատասխան ենթակառուցվածքների զարգացման գործընթացին մասնակցությունը.

գ) Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) ծրագրերին համապատասխան` համակարգի պետական ձեռնարկությունների և պետական պահուստային ֆոնդի հողերի ու չսեփականաշնորհված տնտեսությունների հողերի մասնավորեցման (սեփականաշնորհման) գործընթացների շարունակումը.

դ) գյուղատնտեսական արդյունավետ գործունեությանը նպաստող համալիր ծրագրերի մշակումը.

ե) ոլորտում մրցակցային միջավայրի ձևավորումն ու հակամենաշնորհային քաղաքականության իրականացման միջոցառումների իրագործումը.

զ) կոոպերացիայի ձևավորմանն ու զարգացմանն աջակցելը.

է) մրցույթների, աճուրդների, տոնավաճառների, գյուղատնտեսական մթերքների ու հումքի մեծածախ շուկաների կազմակերպումը, ինչպես նաև մարքեթինգային գործունեության ծավալման հիման վրա գյուղատնտեսական և պարենային մթերքների տարածաշրջանային, միջազգային ցուցահանդեսներում, աճուրդներում, բորսաներում և տոնավաճառներում տնտեսավարող սուբյեկտների մասնակցության ապահովման միջոցառումների իրականացումը.

ը) շուկային արագ հարմարվող վերամշակող արդյունաբերության վերագործարկման համար նպաստավոր պայմանների ստեղծումը.

թ) հիմնական սննդամթերքների, մասնավորապես, հացահատիկի և ալյուրի հանրապետական հաշվեկշիռների կազմումը, դրանց պաշարների ապահովումը, հացահատիկի ներկրման կազմակերպումը.

ժ) ոլորտում պետական պատվերով կապիտալ ներդրումների ծրագրերի մշակումը, իրականացումը և վերահսկումը.

ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բյուջետային միջոցների օգտագործման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ագրոպարենային ոլորտի ձևավորման նախագծի մշակումը.

ժբ) գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, տնտեսավարող գյուղատնտեսական մյուս սուբյեկտների վարկավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը համապատասխան պետական մարմիններ ու բանկեր.

ժգ) իր իրավասության սահմաններում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ արտադրական, առևտրատնտեսական ու գիտատեխնիկական համագործակցությանն ուղղված միջազգային ծրագրերի մշակումը և իրագործումը.

ժդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության ու միջազգային պայմանագրերին (համաձայնագրերին), կոնվենցիաներին միանալու նպատակով իրականացվող աշխատանքներին մասնակցությունը.

ժե) սերմնաբուծական և տոհմային տնտեսություններին, ինչպես նաև սերմնաբուծությամբ և տոհմաբուծությամբ զբաղվող գյուղատնտեսական տնտեսություններին աջակցելը, բույսերի պաշտպանության և անասնաբուժական հակահամաճարակային սպասարկումների իրականացումը.

ժզ) գյուղատնտեսության նյութատեխնիկական մատակարարումների, արտադրական ու ջրատնտեսական սպասարկումների բարեփոխման միջոցառումների իրականացումը: Գյուղատնտեսական մթերքների, հումքի, պարենի և ոլորտում օգտագործվող նյութատեխնիկական միջոցների, մատուցվող հիմնական ծառայությունների ու սպասարկումների գների, սակագների տեսականու մշտական դիտարկումը և համապատասխան վերլուծությունների ու կանխատեսումների հիման վրա շուկայի ձևավորման ու ապրանքային հագեցվածության վերաբերյալ համապատասխան առաջարկությունների մշակումը և դրանց իրականացման աշխատանքներին մասնակցությունը.

ժէ) ոլորտի գիտատեխնիկական առաջընթացի հիմնական ուղղությունների որոշումը, համակարգի գիտահետազոտական հաստատությունների, Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի և այլ ուսումնական հաստատությունների միջոցով գիտակրթական սպասարկումը, գիտահետազոտական աշխատանքների պատվերների ձևավորումը, առաջավոր փորձի ու նվաճումների ուսումնասիրումը և ներդրումը, խորհրդատվական ծառայությունների մատուցումը.

ժը) պետական պատվերի տեղադրումը, ոլորտի համար կադրերի պատրաստման, վերապատրաստման ու մասնագիտական որակավորման բարձրացման կազմակերպումը,

ժթ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչական վերահսկողության իրականացումը, ոլորտի գործունեությունը կարգավորող ագրարային չափանիշների մշակումը.

ի) իր իրավասության սահմաններում հանրապետության հողային ռեսուրսների կառավարման սկզբունքների մշակումը և իրագործումը, դրանց արդյունավետ օգտագործման ու պահպանման վերաբերյալ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը, հողային հաշվեկշռի նախագծի կազմումը, հողաշինարարական աշխատանքների կազմակերպումը, մարզերի և համայնքների հողօգտագործման սխեմաների վերաբերյալ առաջարկություններ և եզրակացություններ ներկայացնելը, հողի շուկայի ձևավորման միջոցառումների իրականացմանն աջակցելը, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող հողօգտագործման և հողհատկացման փաստաթղթերի նախապատրաստումը, հողային վեճերի լուծման ու հողային օրենսդրության պահանջների կատարման ապահովմանը մասնակցությունը.

իա) իր իրավասության սահմաններում ոռոգման ջրի օգտագործման ու պահպանման նկատմամբ վերահսկողությունը, նորմատիվային փաստաթղթերի կազմումը, ջրատնտեսական համակարգերի (ոռոգում, ցամաքեցում, ջրարբիացում) կառուցվածքների կազմակերպումը, ոռոգելի հողերի մելիորացիան, հանրապետության ջրամբարների ու դրանց վրա, գտնվող կառուցվածքների շահագործումը, գետերի ափապաշտպան կառուցվածքների պահպանումն ու նորոգումը, ինչպես նաև մերձափնյա ոռոգելի հողերը ողողումից պաշտպանելու, ոռոգման ջրի հիմնական մատակարարման աշխատանքների կազմակերպումը.

իբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնտեսական գործունեության առանձին տեսակների լիցենզավորումը, իր իրավասության սահմաններում արտադրանքի որակի ու դրա` ստանդարտներին համապատասխանության նկատմամբ հսկողության ապահովումը.

իգ) իր իրավասության սահմաններում շրջակա միջավայրի պահպանումն ու բարելավումը, բնական ռեսուրսների սպառման կասեցումը և գյուղական վայրերում բնական ռեսուրսների վերարտադրման խրախուսումը.

իդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը:

 

III. Նախարարության աշխատանքի կազմակերպումը

 

6. Նախարարության համակարգն ընդգրկում է իր ենթակայության հիմնարկների ու կազմակերպությունների ամբողջությունը, ինչպես նաև պետական փակ բաժնետիրական ընկերությունները, որոնցում նախարարությունն իրականացնում է հիմնադրի լիազորությունները:

7. Նախարարությունը`

ա) իր իրավասության սահմաններում լուծում է ոլորտին վերաբերող հարցերը` չխախտելով իր ենթակայության հիմնարկների ու կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը.

բ) մյուս նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման տարածքային մարմինների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն` ոլորտին վերաբերող հարցերի մշակման, կարգավորման ու լուծման համար.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացվում է համակարգի պետական գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման լիազորությունները.

դ) ապահովում է իր ենթակայության հիմնարկներում և կազմակերպություններում, ինչպես նաև պետական փակ բաժնետիրական ընկերություններում պետական սեփականության պահպանությունը.

ե) անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ արձակում է հրամաններ ու հրահանգներ, համագործակցում պետական կառավարման տարածքային մարմինների հետ.

զ) ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան ոլորտում, առաջարկություններ մշակում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.

է) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր ենթակայության հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավարների ընդունած` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամաններն ու հրահանգները.

ը) ոլորտի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման սկզբունքի հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պարտականությունների և պատասխանատվության ճշտորոշ սահմանումով.

թ) կազմակերպում է նախարարության կենտրոնական ապարատի և համակարգի աշխատողների մասնագիտական ուսուցում և որակավորման ստուգում, մասնակցում ոլորտի աշխատողների մասնագիտական համապատասխանության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, համակարգում ղեկավար կադրերի ընտրության, տեղաբաշխման ու մասնագիտական որակավորման բարձրացման աշխատանքները.

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է համակարգի պետական փակ բաժնետիրական ընկերությունների հիմնադրի լիազորությունները:

8. Նախարարությունը գլխավորում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը (այսուհետև` նախարար), որին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան` պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Նախարարն ունի տեղակալներ, որոնցից մեկը` առաջին, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

9. Նախարարը`

ա) պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.

բ) արձակում է հրամաններ, հրահանգներ, ընդունում որոշումներ, որոնց կատարումը պարտադիր է համակարգի պետական փակ բաժնետիրական ընկերությունների, հիմնարկների ու կազմակերպությունների համար.

գ) սահմանում է նախարարի տեղակալների, նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասությունների սահմանները.

դ) կատարում է նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.

ե) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թիվը.

զ) հաստատում է նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների և նախարարության ենթակայության հիմնարկների ու կազմակերպությունների կանոնադրությունները.

է) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կոլեգիայի անդամների թիվը և անհատական կազմը.

ը) կազմակերպում և ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.

թ) սահմանված կարգով աշխատանքային պայմանագրեր է կնքում նախարարության ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների հետ.

ժ) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում նախարարության կենտրոնական ապարատի աշխատողներին, նախարարության ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին:

10. Նախարարի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` տեղակալներից մեկը:

11. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (նախագահ), նախարարի տեղակալները` ի պաշտոնե, և նախարարության այլ ղեկավար աշխատողներ:

12. Նախարարության կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում`

ա) ոլորտի զարգացման հիմնական հարցերը և նախարարության գործունեությանն առնչվող այլ հարցեր.

բ) համակարգի պետական փակ բաժնետիրական ընկերությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործնական ղեկավարման, դրանց գործունեության ստուգման հարցերը.

գ) ղեկավար կադրերի ընտրության հարցերը.

դ) կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը.

ե) նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, համակարգի պետական փակ բաժնետիրական ընկերությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեության վերաբերյալ հաշվետվությունները և նախարարության լիազորությունների հետ կապված այլ հարցեր:

13. Նախարարության կոլեգիայի նիստ գումարվում է առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` նախարարի կողմից հաստատված` կոլեգիայի աշխատանքի կազմակերպման կարգին համապատասխան:

14. Կոլեգիայի նիստերին դրա անդամների ներկայությունը պարտադիր է: Կոլեգիայի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է կոլեգիայի անդամների կեսից ավելին: Կոլեգիայի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ և կենսագործվում նախարարի հրամաններով:

15. Նախարարի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնությունների առկայության դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

16. Նախարարությունը գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, ոլորտում հիմնավորված միասնական գիտատեխնիկական քաղաքականություն իրականացնելու և տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարականներ մշակելու համար ստեղծում է գիտատեխնիկական խորհուրդ` բաղկացած մասնագետներից, փորձագետներից (այդ թվում` օտարերկրյա), ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Գիտատեխնիկական խորհրդի կազմը և խորհրդի կանոնադրությունը հաստատում է նախարարը:

17. Նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: