Գլխավոր տեղեկություն
Համար
N 1630-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.11.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.11.09/70(442) Հոդ.1295
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.09.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2005 թվականի N 1630-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԽԱԽՈՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ծխախոտի դեմ պայքարի բնագավառում առաջնահերթ միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. հոկտեմբերի 15
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 22-ի N 1630-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԽԱԽՈՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
(2005-2009 թթ.)

Երևան-2005 թ.

1. Ներածություն

Ծխախոտը բարձր տեխնոլոգիական արտադրանք է: Դրա բաղադրիչներից շատերը թունավոր են և քաղցկեղածին: Հիվանդությունների միջազգային 10-րդ դասակարգման (ՀՄԴ 10, WHO) և Ամերիկյան հոգեբանների ընկերակցության «Ախտորոշում և վիճակագրություն» ձեռնարկում (DSM-4) ծխախոտային կախվածությունը ներառված է վարքագծային խանգարումների խմբում:

Ծխելը բազմաթիվ հիվանդությունների առաջացման, հաշմանդամության, մահվան պատճառ է դառնում: Համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալներով 1990-ական  թվականների վերջին, ծխելու հետևանքով, ամեն տարի մոտ 1,2 միլիոն մահվան դեպք է արձանագրվել (մահվան ընդհանուր դեպքերի 14%-ը): Հակածխախոտային միջոցառումներ չձեռնարկելու դեպքում, կանխատեսվում է, որ 2020 թ.-ին այս ցուցանիշը կհասնի 2 միլիոնի (մահվան ընդհանուր դեպքերի 20%-ը):

Հայաստանում այսօր մեծահասակ բնակչության շուրջ 30%-ը (ՀՀ Ազգային վիճակագրության ծառայություն (Ծխախոտի տարածվածությունը Հայաստանի Հանրապետությունում 2001, պաշտոնական ինտերնետային կայք)  կանոնավոր (ամենօրյա)  ծխող է, ուր ընտանիքի հիմնական կերակրողի՝  տղամարդկանց մասնաբաժինը  կազմում է 60%: Ծխելու սովորությունն աճում է նաև խոցելի խմբերի (կանայք, երեխաներ, երիտասարդներ և այլն)  շրջանում:

Ծխախոտի պահանջարկի աճի տեմպերին դժվար է հետևել, քանի որ մեր երկրում ծխելու տարածվածության ուսումնասիրությունները հիմնականում ընտրանքային և գիտամեթոդական բնույթ են կրում:

Փորձը ցույց է տվել, որ հակածխախոտային միջոցառումներն արդյունավետ են միայն համաճարակաբանական հսկողության համակարգի գործադրման պայմաններում:  Կանոնավոր դիտարկումները և միջոցառումների արդյունավետության գնահատումը հնարավորություն են տալիս  բացահայտել առկա խնդիրները և կանոնակարգել ծխախոտի դեմ պայքարի գործողությունների հետագա ընթացքը:

Վերջին 3-4 տարվա ընթացքում ծխախոտի դեմ պայքարի գործողությունների բնագավառում իրավիճակը նշանակալի փոփոխվել է: Այսօր մեր երկրի քաղաքականությունը քաջալերում է բնակչության առողջ ապրելակերպը: Հայաստանը «Ծխախոտի դեմ պայքարի մասին» միջազգային շրջանակային կոնվենցիայի սահմաններում երկխոսային գործընթացին (ԾՊՇԿ) ակտիվ մասնակցության ուղի է ընտրել 2004 թ. հոկտեմբերի 12՝ վավերացնելով այն:

2004 թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Ծխախոտի իրացման, սպառման  և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքը, ուր հոդված 2-ում  ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակում և իրականացնում է ծխախոտի ու ծխախոտային արտադրատեսակի օգտագործման և առողջության վերահսկման ու առողջ ապրելակերպի քարոզչությանն ուղղված` ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագիր:

Ներկայումս երկրում պայմաններ են ստեղծվում ծխելու հետևանքով առաջացած հիվանդություններից մահացության և հաշմանդամության նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացման համար:

Հաշվի առնելով ծխախոտի օգտագործման վաղեմությունը և լայն տարածվածությունը, ինչպես նաև,  նկատի ունենալով առկա տնտեսական և սոցիալական հիմնախնդիրները (ծխախոտագործության զարգացում և այդ ոլորտում մարդկանց ընդգրկվածություն և այլն)՝ ներկայումս դրանց կտրուկ արգելումն անիրագործելի է: Սակայն անհրաժեշտ է  հետևողականորեն պայքարել ծխելու դեմ:

Ելնելով վերոհիշյալից և գիտակցելով առողջապահական, սոցիալական, բարոյական, մշակութային անփոխարինելի կորուստները, կարևորվում է սույն՝ Ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի  ընդունումը:

Ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագիրը պետք է ուղղված լինի հասարակության բոլոր խավերում ծխախոտային արտադրատեսակների նկատմամբ պահանջարկի ու ծխելու տարածվածության նվազեցմանը միտված, գիտականորեն հիմնավորված, համալիր գործողությունների իրականացմանը: Այդ գործողությունները պետք է նպաստեն բնակչության շրջանում ծխելուց հրաժարվելուն և երիտասարդության շրջանում վերջինիս կանխարգելմանը: Դրանք պետք է նպաստեն հանրային առողջության պահպանմանն ու ամրապնդմանը: Ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրում նշված են երկրում ծխախոտի դեմ պայքարի գործողությունների մեխանիզմները, մոտեցումները և հիմնական ուղղությունները: Ծխախոտի դեմ պայքարի  գործողությունները կիրառվում են ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված հիվանդություններից մահացության և հաշմանդամության նվազեցման, բնակչության առողջական վիճակի բարելավման ու կյանքի միջին տևողության երկարաձգման համար:

Ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի նպատակը Հայաստանում ծխելու աճի կանխումը, ինչպես նաև հեռանկարում ծխելու բացասական հետևանքների շարունակական նվազեցումն է (տարեկան 1,5-2%):

Խնդիրները

1. Հիմնական խնդիր՝ նպաստել ծխելու դադարեցման ցուցանիշների և չծխող անձանց թվաքանակի մեծացմանն ուղղված նպատակային քաղաքականության իրականացմանը:

2. Մշակել և ներդնել ծխախոտի օգտագործման համաճարակաբանական հսկողության գործուն համակարգ:

3. Պահպանել երեխաների և մեծահասակների առողջությունը՝ կանխարգելելով ծխախոտի ծխի երկրորդային ազդեցությանն ակամա ենթարկվելը:

4. Բնակչությանը տեղեկացնել ինչպես ծխելու հետևանքով հիվանդությունների առաջացման վտանգի, այնպես էլ ծխախոտի բաղադրության մասին:

5. Ծխելու դեմ պայքարի գործընթացում համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ` իրենց համաձայնությամբ:

Ծխախոտի դեմ պայքարին ուղղված գործողությունները շարունակական բնույթ ունեն: Դրանք անհրաժեշտ է պարբերաբար վերանայել և անհրաժեշտության դեպքում կատարել ռազմավարական փոփոխություններ, կազմել աշխատանքային ծրագրեր որոշակի ժամանակահատվածի համար: Հակածխախոտային գործողությունների հաջողությունը կախված է վերահսկողության և գնահատման արդյունավետ համակարգերի առկայությունից:

Ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2005-2009 թթ. ընթացքում:

Ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի ֆինանսավորում ակնկալվում է ինչպես պետական բյուջեի, այնպես էլ միջազգային, հասարակական կազմակերպությունների կողմից:

Վերոհիշյալ նպատակին և առաջադրված խնդիրների լուծմանը կարելի է հասնել հիմնական ռազմավարությունների համալիր իրականացման ճանապարհով:

Առաջարկվող ռազմավարությունները, գործողությունները և միջոցառումները հիմնված են միջազգային առողջապահական կազմակերպությունների (մասնավորապես՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության), Եվրոպայի, ԱՊՀ և մերձբալթյան երկրների փորձի, մոտեցումների և առաջարկությունների վրա՝ հաշվի առնելով Հայաստանի առկա հնարավորությունները, ազգային առանձնահատկությունները, գործող օրենսդրությունը և այլն:

1. Ծխախոտի դեմ պայքարի նպատակային ռազմավարությունը

Ռազմավարության նպատակ՝ ծխելու տարածվածության կայուն և իրական նվազեցում

1.1.  Ծխելու դադարեցման ցուցանիշների և չծխող անձանց թվաքանակի մեծացման ապահովմանն ուղղված նպատակային քաղաքականության իրականացում:

Ռազմավարություն 1

Ծխախոտի դեմ պայքարին ուղղված գործողությունների կառավարման համակարգի ստեղծում

Միջոցառումները

1) Ծխախոտի դեմ պայքարի ծրագրի գործադրման մոնիթորինգի իրականացում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:

Ռազմավարություն 2

Ծխախոտի դեմ պայքարի բնագավառում օրենսդրության կատարելագործում

Միջոցառումները

1) ծխախոտի դեմ պայքարի գործողությունների վերաբերյալ օրենսդրական նախագծերի մշակում,

2) մասնակցություն «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մշակմանը՝

2.1. ծխախոտի գովազդի լիակատար արգելքի

2.2. հակածխախոտային բովանդակությամբ սոցիալական գովազդի անվճար տեղակայման մասերով:

Ռազմավարություն 3

Ծխախոտի օգտագործման դադարեցման քարոզչությանն ուղղված և ծխելու դեմ պայքարին սատարող մասնագիտացված ծառայությունների զարգացում և գիտականորեն հիմնավորված բժշկական, կրթական ծրագրերի մշակում:

Միջոցառումները

1) Ծխախոտի օգտագործման համաճարակաբանական հսկողության համակարգի մշակում և ներդրում:

2) Ծխելու տարածվածության, ծխախոտային կախվածության բուժման և ծխելու տարածվածության վրա ուղղակի և անուղղակի ազդեցություն ունեցող այլ գործոնների հաշվառման տեղեկատվական համակարգի ստեղծում:

3) Առողջապահության համակարգի աշխատողների, ինչպես նաև ուսանողների, մանկավարժների, քաղաքականություն մշակող անձանց և այլ խմբերի կարծիքի ձևավորմանն ուղղված՝ ծխելու դեմ պայքարի ուսումնական ծրագրերի մշակում և ներդրում:

4) Առողջապահության բնագավառի աշխատողների՝ բժիշկների, միջին բուժանձնակազմի, դեղագործների, ինչպես նաև ուսուցիչների, համայնքների և սոցիալական ոլորտի աշխատողների վերապատրաստման համար ծխելու դեմ պայքարի մեթոդներին նվիրված ուսումնական ծրագրերի մշակում և ներդրում:

5) Բժշկական հաստատություններում ծխախոտային կախվածության ախտորոշման սկզբունքների, խորհրդատվության համակարգերի, ինչպես նաև բուժման ծրագրերի ստեղծում՝ շեշտը  դնելով առաջնային բուժօգնության հիմնարկների վրա:

6) Ծխախոտային կախվածության բուժման նորագույն և արդյունավետ մոտեցումների մշակում և ներդրում:

7) Ծխելու դադարեցմանն ուղղված միջոցառումների մշակում և ներդրում, ինչպես նաև դրանց ընդգրկում ազգային, առողջապահական ծրագրերում և ռազմավարություններում, այդ թվում՝ առաջնային բուժօգնության, ալկոհոլիզմի և թմրամոլության դեմ պայքարի, վերարտադրողական առողջության պահպանման, տուբերկուլոզի դեմ պայքարի և այլն:

1.2.  Ծխելու հետևանքով հիվանդությունների առաջացման վտանգի մասին բնակչության իրազեկում

Ռազմավարություն 1

Ուսուցում, կադրերի պատրաստում և բնակչության իրազեկում վտանգի մասին

Միջոցառումները

1) Կրթական, կադրերի պատրաստման և բնակչության իրազեկման ծրագրերի մշակում և իրագործում:

2) Լայն հասարակայնության, հատկապես՝ խոցելի խմբերի (կանայք, երեխաներ, երիտասարդներ և այլն) իրազեկում ծխախոտի օգտագործման և առողջության վրա ծխախոտի ծխի ազդեցության, ինչպես նաև ծխելուց հրաժարվելու և ծխելուց զերծ ապրելակերպի մասին:

3) Հակածխախոտային գործողությունների իրականացման բնագավառում համագործակցություն հասարակական, կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ:

1.3.  Ծխախոտային արտադրատեսակների որակի հսկողության իրականացում և իրազեկում սպառողներին ծխախոտային արտադրատեսակների մասին

Ռազմավարություն 1

Ծխախոտային արտադրատեսակների որակի հսկողություն և իրազեկում սպառողներին ծխախոտային արտադրատեսակների մասին

Միջոցառումները

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված ՀՀ-ում կիրառվող ծխախոտային արտադրատեսակների վրա տարածվող տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների համապատասխանության վերահսկողություն:

2. Դիտարկում (մոնիթորինգ)՝ գործողությունների նպատակային ծրագրի իրականացման ուղղությամբ

Նպատակ՝ Ընթացիկ իրավիճակի բնորոշում, փոփոխությունների գնահատում և աշխատանքի ճշգրտում:

Միջոցառումները

1) Դիտարկման (մոնիթորինգի), գնահատման և ծխախոտի օգտագործման ծավալների և դրանից բխող հետևանքների մասին առողջապահության նախարարության կողմից տպագիր տարեկան վերլուծական զեկուցումների իրականացում Հայաստանի Հանրապետության կառավարությանը, հասարակական և միջազգային կազմակերպություններին:

2) Համապատասխան տեղեկատվության տարածում հասարակության, զանգվածային լրատվության և առողջապահության բնագավառի աշխատողների շրջանում՝ հետագայում նրանց աջակցության ակնկալումով:

3) Հակածխախոտային ազգային ռազմավարությունների, ծխելու տարածվածության և դրանից բխող հետևանքների գնահատման մասին զեկուցումների կանոնավոր հրապարակում:

3. Գործողությունների նպատակային ծրագրի ֆինանսավորումը

Գործողությունների նպատակային ծրագրի ֆինանսավորումը նախատեսվում է  հետևյալ աղբյուրներից՝

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից,

2) միջազգային կազմակերպությունների կողմից նպատակային ֆինանսավորում,

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող այլ ֆինանսական աղբյուրներ:

4. Ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրում նախատեսվող միջոցառումների իրականացման արդյունավետության նախադրյալները

4.1.  Ծխելու տարածվածության նվազեցման և չծխողների թվաքանակի ավելացման ուղղությամբ նպատակային քաղաքականության իրականացում:

Ռազմավարություն 1

Ծխախոտի դեմ պայքարի բնագավառում միջոցառումների կառավարման համակարգի ստեղծում

Ծրագրվող արդյունք

1) Ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի ընթացքի մասին իրազեկելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից կհրապարակվեն ամենամյա զեկույցներ՝ 2005-2009 թթ.

Ռազմավարություն 2

Ծխախոտի դեմ պայքարի բնագավառում օրենսդրության կատարելագործումը

Ծրագրվող արդյունք

1) ՀՀ առողջապահության նախարարության կողմից կմշակվեն և շահագրգիռ կազմակերպությունների քննարկմանը կներկայացվեն  ծխախոտի դեմ պայքարի գործողությունների վերաբերյալ օրենսդրական նախագծեր՝ 2005-2006 թթ.:

2)

Ծրագրի գործադրման համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերը.
 

Իրավական ակտի անվանումը

Պատասխանատու կատարողները

Ներկայացման ժամկետները

1. «Ծխախոտի օգտագործման համաճարակաբանական հսկողության համակարգ» սանիտարահամաճարակային կանոններ ՀՀ առողջապահության նախարարություն

2006 թ., 3-րդ եռամսյակ

2. «Ծխախոտի իրացման սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
2007 թ., 3-րդ եռամսյակ

Ռազմավարություն 3

Ծխախոտի օգտագործման դադարեցման քարոզչությանն ուղղված և ծխելու դեմ պայքարին սատարող մասնագիտացված ծառայությունների զարգացում և գիտականորեն հիմնավորված բժշկական, կրթական ծրագրերի մշակում:

Ծրագրվող արդյունք

1) Կստեղծվի ծխախոտի դեմ պայքարի գործողությունների տեղեկատվական համակարգ՝ 2005-2008 թթ.:
2) Կպատրաստվեն ծխախոտի դեմ պայքարի գործողությունների բնագավառում ծխախոտային կախվածության բուժման հարցերի մասնագետներ՝ 2005-2008 թթ.:
3) Բժշկական հաստատություններում կմշակվեն ծխախոտային կախվածության խորհրդատվության և բուժման ծրագրեր՝ 2006-2009 թթ.:
4) Առողջապահության ոլորտի մասնագետների, ուսուցիչների, հանրային և սոցիալական բնագավառի աշխատողների համար կմշակվեն ուսումնական ծրագրեր՝ 2005-2009 թթ.:
5) Կմշակվեն ծխախոտային կախվածության բուժման ժամանակակից և արդյունավետ մոտեցումներ: Կմշակվեն և կներկայացվեն ծխելու դադարեցման վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև դրանք կընդգրկվեն նպատակային, առողջապահական ծրագրերում և ռազմավարություններում, այդ թվում՝ առաջնային բուժօգնության, ալկոհոլի և թմրամոլության դեմ պայքարի, վերարտադրողական առողջության պահպանման, տուբերկուլոզի դեմ պայքարի և այլն՝ 2005-2009 թթ.:

4.2.  Բնակչության իրազեկություն ծխելու հետևանքով հիվանդությունների առաջացման վտանգի մասին

Ռազմավարություն 1

Ուսուցում, կադրերի պատրաստում և վտանգների մասին տեղեկատվություն բնակչությանը

Ծրագրվող արդյունք

1) Կիրականացվեն կրթական ծրագրեր՝ ընդգրկելով հակագովազդը, զանգվածային լրատվության միջոցներով ծխախոտի վնասակարությունների մասին բնակչության նախազգուշացմանն ուղղված առողջապահական հաղորդագրությունները, տարատեսակ տեղեկատվություն՝ ելնելով հանրության տարբեր շերտերի համար՝ աշխատանքում ընդգրկելով կազմակերպություններին՝ 2005-2009 թթ.:

2) Կապահովվի ծխելու հետևանքով հիվանդությունների առաջացման վտանգի մասին կանոնավոր իրազեկում, այդ թվում՝ ծխախոտային արտադրատեսակների գովազդներում, փաթեթի և տուփի վրա առողջապահական նախազգուշացումը՝ 2005-2009 թթ.

4.3.  Հսկողություն խնդիրների լուծման համար անհրաժեշտ միջոցառումների կատարման որակի նկատմամբ:

Ռազմավարություն 1

Ծխախոտային արտադրանքների որակի հսկողություն և ծխախոտային արտադրատեսակների մասին տեղեկատվություն սպառողներին

Ծրագրվող արդյունք

1) Կպահպանվեն Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ծխախոտային արտադրատեսակների վրա տարածվող ստանդարտների պահանջները (նման արտադրանքների պատրաստման, մշակման, ձևավորման, թեսթավորման, չափման և այլ)՝ 2005-2009 թթ.:

2) Իրավասու մարմինների կողմից կմշակվեն և սահմանված կարգով կգրանցվեն սանիտարական նորմեր և կանոններ, որոնց համաձայն ծխախոտային բոլոր ընկերությունները կհաղորդեն իրենց արտադրատեսակների մասին ողջ տեղեկատվությունը, ներառյալ մանրամասն տվյալներ դրանց հիմնական բաղադրիչների և հավելումների մասին՝ 2005-2009 թթ.:

3) Համապատասխան իրավասու մարմնի կողմից կիրականացվի հսկողություն ծխախոտային արտադրատեսակներում թունավոր նյութերի, հատկապես խեժի, նիկոտինի և այլնի պարունակության մասին հստակ և պարզ տեղեկատվության ներկայացում, այդ թվում՝ դրանց մակարդակների փաստացի չափումների արդյունքների՝ 2005-2009 թթ.:

4) Կապահովվի ծխախոտային արտադրատեսակների վաճառվող յուրաքանչյուր միավորի, տուփի կամ փաթեթի վրա առողջապահական նախազգուշացման առկայությունը՝ 2005-2009 թթ.:

              

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 22-ի N 1630-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԾԽԱԽՈՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառումները

Կատարողները

Կատարման ժամկետները

ֆինանսավորման աղբյուրը

1.

Ծխախոտի դեմ պայքարի գործողությունների համակարգի մշակում

Ծխախոտի դեմ պայքարի գործողությունների ծրագրի գործադրման մոնիթորինգի իրականացում

ՀՀ առողջապահության նախարարություն

2005-2009թթ.

ՀՀ պետական բյուջե

2.

Օրենսդրության կատարելագործում

Ծխախոտի դեմ պայքարի գործողությունների վերաբերյալ օրենսդրական նախագծերի մշակում

ՀՀ առողջապահության նախարարություն

2005-2009թթ..

ՀՀ պետական բյուջե

3.

Ծխախոտի օգտագործման դադարեցման քարոզչությանն ուղղված  և ծխելու դեմ պայքարին սատարող մասնագիտացված ծառայությունների զարգացում և գիտականորեն հիմնավորված բժշկական, կրթական ծրագրերի մշակում

Ծխախոտի օգտագործման համաճարակաբանական հսկողության համակարգի մշակում և ներդնում

ՀՀ առողջապահության նախարարություն

2006թ.

ՀՀ պետական բյուջե

Ծխելու տարածվածության, ծխախոտային կախվածության բուժման և ծխելու տարածվածության վրա ուղղակի և անուղղակի ազդեցություն ունեցող այլ գործոնների հաշվառման տեղեկատվական համակարգի ստեղծում

ՀՀ առողջապահության նախարարություն

2005-2009թթ..

ՀՀ պետական բյուջե, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող այլ ֆինանսական աղբյուրներ

Առողջապահության համակարգի աշխատողների, ինչպես նաև ուսանողների, մանկավարժների, քաղաքականություն մշակող անձանց և այլ համապատասխան խմբերի ձևավորմանն ուղղված՝ ծխելու դեմ պայքարի ուսումնական ծրագրերի մշակում և ներդրում

ՀՀ առողջապահության նախարարություն,
ՀՀ կրթության և գիտության  նախարարություն,

2005-2009թթ.

ՀՀ պետական բյուջե, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող այլ ֆինանսական աղբյուրներ

Բժշկական հաստատություններում ծխախոտային կախվածության ախտորոշման սկզբունքների, խորհրդատվության համակարգերի, ինչպես նաև բուժման ծրագրերի ստեղծում՝ շեշտը  դնելով առաջնային բուժօգնության կազմակերպությունների վրա

ՀՀ առողջապահության նախարարություն

2005-2009թթ

ՀՀ պետական բյուջե, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող այլ ֆինանսական աղբյուրներ.

Առողջապահության բնագավառի աշխատողների՝ բժիշկների, միջին բուժանձնակազմի, դեղագործների, ինչպես նաև ուսուցիչների և սոցիալական ոլորտի աշխատողների վերապատրաստման համար ծխելու դեմ պայքարի մեթոդներին նվիրված ուսումնական ծրագրերի մշակում և ներդնում

ՀՀ առողջապահության նախարարություն

2005-2009թթ..

ՀՀ պետական բյուջե, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող այլ ֆինանսական աղբյուրներ

Ծխախոտային կախվածության բուժման նորագույն և արդյունավետ մոտեցումների մշակում

ՀՀ առողջապահության նախարարություն

2005-2009թթ.

ՀՀ պետական բյուջե, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող այլ ֆինանսական աղբյուրներ

Ծխելու դադարեցմանն ուղղված միջոցառումների մշակում, ինչպես նաև դրանց ընդգրկում ազգային, առողջապահական ծրագրերում և ռազմավարություններում, այդ թվում՝ առաջնային բուժօգնության, ալկոհոլիզմի և թմրամոլության դեմ պայքարի, վերարտադրողական առողջության պահպանման, տուբերկուլոզի դեմ պայքարի և այլն

ՀՀ առողջապահության նախարարություն

2005-2009թթ.

ՀՀ պետական բյուջե, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող այլ ֆինանսական աղբյուրներ

4.

Ուսուցում, կադրերի պատրաստում և տեղեկատվություն բնակչությանը

Կրթական, կադրերի պատրաստման և բնակչության իրազեկման ծրագրերի մշակում և իրագործում

ՀՀ առողջապահության նախարարություն,
ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2005-2009թթ.

ՀՀ պետական բյուջե, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող այլ ֆինանսական աղբյուրներ

Լայն հասարակայնության, հատկապես՝ խոցելի խմբերի (կանայք, երեխաներ, երիտասարդներ և այլն) իրազեկում ծխախոտի օգտագործման և առողջության վրա ծխախոտի ծխի ազդեցության, ինչպես նաև ծխելուց զերծ ապրելակերպի մասին

ՀՀ առողջապահության նախարարություն,
ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2005-2009թթ..

ՀՀ պետական բյուջե, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող այլ ֆինանսական աղբյուրներ

Ծխախոտի դեմ պայքարի գործողությունների իրականացման բնագավառում  համագործակցություն հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ

ՀՀ առողջապահության նախարարություն, 
ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2005-2009թթ.

ՀՀ պետական բյուջե, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող այլ ֆինանսական աղբյուրներ

5.

Ծխախոտային արտադրատեսակների որակի հսկողություն և իրազեկում սպառողներին ծխախոտային արտադրատեսակների մասին

Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ ամրագրված տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին ծխախոտային արտադրատեսակների համապատասխանության պետական վերահսկողություն

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2005-2009թթ..

ՀՀ պետական բյուջե,

Ծխախոտային արտադրատեսակների վաճառվող յուրաքանչյուր միավորի, տուփի կամ փաթեթի վրա ընդհանուր բժշկական նախազգուշացման առկայության ապահովում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2005-2009թթ.

ՀՀ պետական բյուջե, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող այլ ֆինանսական աղբյուրներ

6.

Դիտարկում (մոնիթորինգ) գործողությունների նպատակային  ծրագրի իրականացման նկատմամբ

Դիտարկման (մոնիթորինգի), գնահատման և ծխախոտի օգտագործման ծավալների և դրանից բխող հետևանքների մասին առողջապահության նախարարության կողմից  պարբերական զեկուցումների իրականացում

ՀՀ առողջապահության նախարարություն

2005-2009թթ.

ՀՀ պետական բյուջե

Համապատասխան տեղեկատվության տարածում հասարակության, զանգվածային լրատվության և առողջապահության բնագավառի աշխատողների շրջանում

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող այլ ֆինանսական աղբյուրներ

Ծխախոտի դեմ պայքարի ազգային ռազմավարության, ծխելու տարածվածության և դրանից բխող հետևանքների գնահատման մասին զեկուցումների կանոնավոր հրապարակում

ՀՀ առողջապահության նախարարություն

2005-2009թթ.

ՀՀ պետական բյուջե


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան