«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2005 թվականի N 644-Ն
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2005 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐՆ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման 12.1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 03 ենթախմբի «01. Պետական աջակցություն թանգարաններին» ծրագրով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը նախատեսված 16963.6 հազ. դրամի բաշխումը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով)` ըստ առանձին կազմակերպությունների` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված | ||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |