«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 օգոստոսի 2004 թվականի N 1115-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 909-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 17-ի «Երևան քաղաքի գլխավոր պողոտայում քաղաքաշինական ծրագրերի իրականացման նպատակով պետության կարիքների համար վերցված տարածքում կառուցապատման ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով առանց մրցույթի հողամասեր տրամադրելու մասին» N 909-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման մեջ «Էլիտ Փրոջեքտ Շին», «Գլենդել Հիլ» և «Ավանտուր» բառերը համապատասխանաբար փոխարինել «Էլիտ Փրոջեքթ Շին», «Գլենդել Հիլզ» և «Ավանտ Տուր» բառերով.
բ) որոշման նախաբանից հանել «սահմանափակ պատասխանատվությամբ» բառերը.
գ) որոշման 1-ին կետի «ա», «գ» և «դ» ենթակետերում «սահմանափակ պատասխանատվությամբ» բառերը փոխարինել «փակ բաժնետիրական» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|