ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 27-ին
«ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 մայիսի 2004 թվականի, ՀՕ-82-Ն) 33-րդ հոդվածի առաջին մասի «իրականացնում է ազգային մարմինը` իր» բառերը փոխարինել «իրականացնում են ազգային մարմինը և գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը` իրենց» բառերով, իսկ երկրորդ մասը «ազգային մարմինը» բառերից հետո լրացնել «և գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով`
«3. Մինչև գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կազմում համապատասխան պետական տեսչության ստեղծումը լիազորված մարմնի գործառույթներն իրականացնում է ազգային մարմինը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|