«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2003 թվականի N 1606-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 586 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 16-ի «Կենցաղային սպասարկման հիմնական կանոնները հաստատելու մասին» N 586 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
ա) որոշման 2-րդ կետում «արդյունաբերության և առևտրի» բառերը փոխարինել «առևտրի և տնտեսական զարգացման» բառերով.
բ) որոշմամբ հաստատված կենցաղային սպասարկման հիմնական կանոնների`
9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Անվանաքարտ կրելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարը»,
10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Սույն կանոնները չեն տարածվում (բացառությամբ 5-րդ, 6-րդ և 9-րդ կետերի) Հայաստանի Հանրապետությունում բնակչությանը կամ կազմակերպություններին մատուցվող այն ծառայությունների վրա, որոնց կանոնները հաստատում են համապատասխան պետական կառավարման լիազորված մարմինները` իրենց իրավասությունների սահմաններում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|