Գլխավոր տեղեկություն
Համար
N 651
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.19/56(580) Հոդ.463
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.06.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.06.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 հունիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հունիսի 2002 թվականի N 651
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԿԱՌՆՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Կառնուտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման (կցվում է) և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 1133,6 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 1132,1 հեկտարը, որից՝ 113,1 հեկտար վարելահող, 421 հեկտար արոտավայր, 598 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 6 հեկտար վարելահողը՝ աճուրդով օտարելու համար.

բ) 1,5 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում՝ 1,0 հեկտարը՝ աճուրդով, 0,5 հեկտարը՝ անհատույց օտարելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 1-ի N 651 որոշմամբ

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԿԱՌՆՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԿԱՌՆՈՒՏԻ գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եվ նպատակները

 

Տարե-
թիվը
Հողերի կատեգորիան
(նպատակային նշանակությունը)
Պայմա-
նական նշանը
Ընդա-
մենը
այդ թվում՝
վարե-
լահող
բազմ-
ամյա տնկարկ-
ներ
խոտ-
հարք
արոտ թփուտ այլ
հողեր
2002 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ 2,5 2,5          
Բնակավայրերի, այդ թվում՝
հասարակական կառուցապատման
Բ 1,5 1,5          
Հ              
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա              
Ջրային հողեր Ջ              
Հատուկ նշանակության հողեր ՀՆ              
 

ընդամենը

  4,0 4,0          
2003 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ 2,5 2,5          
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ              
Հ              
Հատուկ պահպանվող տարածքներ Պ              
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա              
Ջրային հողեր Ջ              
 

ընդամենը

  2,5 2,5          
 

Ընդամենը

  6,5 6,5