«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 նոյեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2000 թվականի N 722
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 595 ԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 613 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման և մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու մասին» N 595 և սեպտեմբերի 30-ի «Պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների իրականացման միջոցառումների մասին» N 613 որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշումներով հաստատված հանձնաժողովների կազմերում Մ. Միքայելյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միկրոտնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետ Ռ. Դավթյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 8-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |