ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2004 թվականի N 899-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ) ՍՏԵՂԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի և մարզային հանձնաժողովների (Երևանի քաղաքային հանձնաժողովի) ստեղծման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված միջոցառումների կատարումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ) ՍՏԵՂԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ NN Միջոցառման անվանումը Կատարողը Ժամկետը 1 2 3 4 1. Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային փորձի ուսումնասիրություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2005 թ. 2. Հայաստանի Հանրապետությունում երեխաների հարցերով զբաղվող տարբեր հանձնաժողովների (մարմինների) գործունեության ուսումնասիրություն և նրանց վերակազմակերպման կամ վերացման նպատակահարմարության մասին առաջարկությունների մշակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2005 թ. 3. Ազգային հանձնաժողովի և մարզային հանձնաժողովների (Երևանի քաղաքային հանձնաժողովի) ստեղծման կապակցությամբ 2006-2008 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերում դրանց գործունեության ֆինանսական միջոցների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2005 թ. փետրվար 4. Ազգային հանձնաժողով ստեղծելու և ազգային հանձնաժողովի կազմը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի մշակում և անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու մասին առաջարկություններ ներկայացնելը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2005 թ. 5. Ազգային հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2005 թ. 6. Մարզային հանձնաժողովներ (Երևանի քաղաքային հանձնաժողով) ստեղծելու մասին ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակում և անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու մասին առաջարկություններ ներկայացնելը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2005 թ. 7. Մարզային հանձնաժողովների (Երևանի քաղաքային հանձնաժողովի) օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2005 թ. նոյեմբերի 8. Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից մարզային հանձնաժողովների (Երևանի քաղաքային հանձնաժողովի) կազմերի և կանոնադրությունների հաստատում ՀՀ մարզպետներ 2006 թ. հունվարի 9. Մարզային հանձնաժողովների (Երևանի քաղաքային հանձնաժողովի) ձևավորում ՀՀ մարզպետներ 2006 թ. հունվար-մարտ 10. Մարզային հանձնաժողովների (Երևանի քաղաքային հանձնաժողովի) անձնակազմերի վերապատրաստման ծրագրի մշակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2006 թ. 11. Մարզային հանձնաժողովների (Երևանի քաղաքային հանձնաժողովի) անձնակազմերի վերապատրաստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2006 թ.
ը/կ
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
հունվար-մարտ
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
ՀՀ առողջապահության նախարարություն
հունվար-հունիսի 3-րդ տասնօրյակ
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
հոկտեմբեր
հոկտեմբեր
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
նոյեմբեր
1-ին տասնօրյակ
Երևանի քաղաքապետ
3-րդ տասնօրյակ
Երևանի քաղաքապետ
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ապրիլ-մայիս
հունիս-օգոստոս
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |