«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 oգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 2000 թվականի N 521
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի նկարագրությունը և նմուշը (կցվում են):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 28-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Նկարագիր Պատվո շքանշանի
Պատվո շքանշանը (այսուհետև` շքանշան) բաղկացած է երեք տարրից` ժապավենը, շքանշանը և կրծքին ամրացվող առօրյա օգտագործման` շքանշանի փոքրիկ խորհրդանշանը:
1. Ժապավենը հատուկ մետաքսյա խիտ գործվածքից է, երկտակ, լայնքը` 65-75 մմ: Այն ունի Հայաստանի Հանրապետության պետական դրոշի եռագույն շերտավորումը: Ժապավենի ստորին մասում, որտեղ ամրացվում է շքանշանը, ոսկեջրած արծաթից պատրաստված դափնու ճյուղ է, որից կախվում է շքանշանը:
2. Շքանշանի տրամագիծը 54-56 մմ է: Այն ոսկեջրած արծաթից է, իսկ փոքրիկ ճառագայթանման զարդաքանդակները` փայլեցված արծաթից: Շքանշանի միջնամասը կրում է խորհրդանշական պատկեր, արծիվը` հայ ժողովրդի, իսկ Արարատ լեռը` Հայաստան երկրի:
Շրջանագծի ստորին մասում գրված է «Հայաստան» բառը, ձախ կողմում` նռան, աջում` խաղողի ողկույզի զարդաքանդակներ: Շքանշանի միջնամասում տեղադրված են 2,5 մմ տրամագծի ցիրկոնիում քարի հատիկներ:
3. Շքանշանի խորհրդանշանն ունի 24-30 մմ երկարություն և 12-14 մմ լայնք: Մակերեսը ծածկված է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը պատկերող ժապավենով, որի վրա ամրացված է արծաթյա վարդակ` միջնամասում ցիրկոնիում քարի 1,5 մմ տրամագծով հատիկ: