«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«18» սեպտեմբերի 1999թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 584
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ԾԱԽՍԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 1999 թվականի հունիսի 30-ի դրությամբ կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային ծրագրի միջոցների 1824800 ԱՄՆ-ի դոլար մնացորդի հետևյալ ծախսային ուղղությունները.
NN ը/կ |
Ծախսային ուղղությունը |
Նպատակը |
Գումարը (ԱՄՆ դոլար) |
Աշխատանքների իրականացման պատասխանատուն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. | Մաքսային համակարգ |
մաքսային ձևակերպումների պարզեցման, ավոմատացման համար ծրագրային ապահովումների մշակում և ներդրում | 155000 |
ՀՀ պետական |
2. | Սեփականաշնորհում | առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման և լուծարման ընթացակարգերի մշակում | 90000 | ՀՀ սեփականաշնորհման նախարարություն |
3. | Սոցիալական ապահովություն | ընտանեկան նպաստի համակարգի կատարեկագործում | 58350 | ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն |
4. | Ջրամատակարարում |
ա) «Հայջրմուղկոյուղի» ՊՓԲԸ-ի համար 1 ջրի որակի հսկման համալիրի, 17 քլորացման սարքավորման և 1ջրի հոսքաչափի ձեռքբերում Երևանի քաղաքապետարանի «Ջրմուղ-կոյուղի» ՊՓԲԸ-ի համար 11 քլորացման սարքավորման ձեռքբերում բ) «Հայջրմուղկոյուղի» ՊՓԲԸ-ի համար ջրաչափերի ձեռքբերում |
190000
550000 |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
5. | Դատաիրավական |
դատաիրավական վերապատրաստման կենտրոնի ծրագրի մշակում, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատանքների կազմակերպման ծրագրի մշակում, դատարաննեի համար 6 բազմալիք ձայնագրիչի ձեռքբերում |
126000 | ՀՀ ֆինանսների նախարարություն |
6. | Ֆինանսական | «Հայխնայբանկ» ՊԲԸ-ի ֆինանսական աուդիտի, գնահատման և վերակազմավորմանը (սեփականաշնորհմանը) նախապատրաստելու աշխատանքների իրականացում, պոտենցիալ ներդրողների հետ բանակցությունների վարում | 295450 | ՀՀ ֆինանսների նախարարություն |
7. | Կազմակերպությունների վերակազմակերպում | ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության առաջարկությամբ կազմակերպությունների վերակազմակերպման (սեփականաշնորհման) և ներդրումային ծրագրերի մշակում | 300000 |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
|
8. | Ծրագրի իրականացման գրասենյակ | «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՓԲԸ-ի համար նախատեսված ծախսերի ֆինանսավորում մինչև 2000 թվականն ընկած ժամանակահատվածի համար | 60000 |
«Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՓԲԸ |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 18-ից: