«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 դեկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 1999 թվականի N 769
քաղ. Երևան
ՀՐԱՆՏ ԵՐԱՆՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով «Սերենադ» կամերային նվագախմբի երաժիշտներ Հրանտ Երանոսյանի և Կարեն Քոչարյանի ընդունակություններն ու խոստումնալից ապագան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության միջնորդությունը` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հրանտ Սպարտակի Երանոսյանին (ծնվ. 1974 թ.) և Կարեն Նորայրի Քոչարյանին (ծնվ. 1974 թ.) տարկետում տալ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից` մինչև 2000 թվականի աշնանային զորակոչը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 22-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |