040.0230.19.04.99
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 ապրիլի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
19 ապրիլի 1999 թվականի N 230
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ, ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ (ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆՈՂ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ) ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30 հոդվածին, «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածի երկրորդ մասին, «Մաքսատուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի 2-րդ կետին ու «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի (ինչպես նաև դրանց փոխարինող հաստատագրված վճարների) և բնապահպանական վճարի վճարման կարգը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի վճարման կարգը հաստատելու մասին» N 354 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի (ինչպես նաեվ դրանց փոխարինող հաստատագրված վճարների) եվ բնապահպանական վճարի վճարման
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների (արտադրանքի) և այլ առարկաների (այսուհետև` ապրանքներ) համար օրենքով սահմանված դեպքերում ու չափով ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի (ինչպես նաև դրանց փոխարինող հաստատագրված վճարների) և բնապահպանական վճարի վճարման կարգը:
2. Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից քաղաքացիներից և իրավաբանական անձանցից (այսուհետև` ներմուծող) ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի (ինչպես նաև դրանց փոխարինող հաստատագրված վճարների) ու բնապահպանական վճարի գանձումը, օրենքով այլ բան սահմանված չլինելու դեպքում, իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ապրանքների ներմուծման օրվանից 10 օրվա ընթացքում:
3. Ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի (ինչպես նաև դրանց փոխարինող հաստատագրված վճարների) և բնապահպանական վճարի հաշվարկման ու գանձման համար մաքսային մարմինները հիմք են ընդունում ներմուծողների կողմից մաքսային ձևակերպումների ժամանակ ներկայացված մաքսային հայտարարագիրն ու այդ ապրանքների մաքսային արժեքը, եթե օրենքով այլ բան չի նախատեսված:
4. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը, մաքսատուրքը (ինչպես նաև դրանց փոխարինող հաստատագրված վճարները) և բնապահպանական վճարը վճարվում են ներմուծողի ընտրությամբ`
մինչև ապրանքների ներմուծումը` կամ`
անմիջապես ներմուծման պահին (մաքսային ձևակերպումների ժամանակ), կամ`
օրենքով այլ բան սահմանված չլինելու դեպքում` ներմուծման օրվանից 10 օրվա ընթացքում, եթե մաքսային ձևակերպման ժամանակ ներկայացվում է ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի (ինչպես նաև դրանց փոխարինող հաստատագրված վճարների) ու բնապահպանական վճարի վճարման պարտավորությունների կատարման` բանկի կողմից տրված երաշխիքը:
5. «Ժամանակավոր ներմուծում», «տարանցիկ փոխադրում», «մաքսային պահեստ» մաքսային ռեժիմներով նախկինում հայտարարագրված ապրանքները «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով վերահայտարարագրելու դեպքում ներմուծողներն ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի (ինչպես նաև դրանց փոխարինող հաստատագրված վճարների) և բնապահպանական վճարի համապատասխան գումարները, այդ ապրանքների ներմուծման պահին գործող չափերով, վճարում են սույն կարգի 4-րդ կետի համաձայն` վերահայտարարագրման ժամանակ կամ դրա մասին հայտնի դառնալու օրվանից 10-օրյա ժամկետում:
6. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի (ինչպես նաև դրանց փոխարինող հաստատագրված վճարների) և բնապահպանական վճարի վճարումը սույն կարգով սահմանված վճարման ժամկետից ուշացվելու դեպքում ներմուծողից գանձվում է տույժ` «Հարկերի մասին», «Մաքսատուրքերի մասին» ու «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված չափերով և կարգերով: