Գլխավոր տեղեկություն
Համար
N 545
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.09.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.21/69(368)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.09.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.09.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.09.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 4 սեպտեմբերի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 սեպտեմբերի 1998 թվականի N 545
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 51 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» N 51 որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն N 1 հավելվածի:

2. «Բժշկական ամբուլատորիա» պետական փակ բաժնետիրական ընկերությունների բոլոր բաժնետոմսերը սեփականության իրավունքով անհատույց հանձնել համապատասխան համայնքներին` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզպետներին` համայնքների ղեկավարների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման N 1 հավելվածում նշված համայնքների սեփականության գույքի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնման-ընդունման գործընթացը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` շարունակել N 2 հավելվածում նշված համայնքներին հանձնվող «Բժշկական ամբուլատորիա» պետական փակ բաժնետիրական ընկերությունների ֆինանսավորումը` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված ծավալներով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 4-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 1998 թվականի
սեպտեմբերի 4-ի N 545 որոշման


Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» N 51 որոշման մեջ կատարվող լրացումների

 

1. Որոշման N 3 հավելվածում Դալարիկ համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «պետական բնակելի ֆոնդ և պետական ոչ բնակելի տարածքներ» տողից հետո լրացնել «Դալարիկ» զինավան` կցակառույց շենքերով» տողով:

2. Որոշման N 5 հավելվածում Ստեփանավան համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «բնակելի ֆոնդն սպասարկող պետական ձեռնարկություններ և կազմակերպություններ» տողից հետո լրացնել «Շինարար» պետական ձեռնարկություն» տողով:

3. Որոշման N 6 հավելվածում`

ա) Աբովյան համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «քաղաքային մարզահամալիր» տողից հետո լրացնել «ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» տողով.

բ) Արգել համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ» տողից հետո լրացնել «Հայկվարցբնագույնքարեր» ձեռնարկության կաթսայատուն» տողով:

4. Որոշման N 8 հավելվածում`

ա) Առաջաձոր համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «վարչական շենք» տողից հետո լրացնել «նախկին խորհտնտեսության ճաշարանի շենք» տողով.

բ) Վարդանիձոր համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «գերեզմանատներ» տողից հետո լրացնել «Կոմունա» տնտեսությունից Մարալզամիի օժանդակ տնտեսությանը հանձնված գույք» տողով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար

Շ. Կարամանուկյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 1998 թվականի
սեպտեմբերի 4-ի N 545 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

այն համայնքների, որոնց սեփականության իրավունքով անհատույց հանձնվում են «Բժշկական ամբուլատորիա» պետական փակ բաժնետիրական ընկերությունների բոլոր բաժնետոմսերը

 

1.

ՀՀ Արագածոտնի մարզ

Փարաքար
Մերձավան
Կարբի Ակնալիճ
Փարպի Խորոնք
Սասունիկ
Ոսկեվազ 4. Գեղարքունիքի մարզ
Ագարակ (Աշտարակի շրջ.)
Բյուրական Լճափ
Ուջան Նորատուս
Կոշ Գանձակ
Արուճ Լճաշեն
Օշական Ծովինար
Արագած (Ապարանի շրջ.) Գեղհովիտ
Մաստարա Վերին Գետաշեն
Ներքին Բազմաբերդ Դպրաբակ
Արագած (Թալինի շրջ.) Շորժա
Քուչակ Շատվան
Շենավան Գեղամասար
 
2. ՀՀ Արարատի մարզ 5. ՀՀ Լոռու մարզ
 
Մրգավան Գուգարք
Վերին Դվին Շահումյան
Արալեզ Ջրաշեն
Ոսկետափ Կաթնաղբյուր
Նոր կյանք Արևաշող
Լուսառատ Կուրթան
Ավշար Գյուլագարակ
Սուրենավան Գարգառ
Այնթափ Ագարակ
Արբաթ Ուռուտ
Խաչփառ Լեջան
Ռանչպար Արևածագ
Նորաբաց Աքորի
Սիս Ճոճկան
Օձուն
3. ՀՀ Արմավիրի մարզ Մեծ Այրում
Շնող
Բամբակաշատ
Նոր Արտագես 6. ՀՀ Կոտայքի մարզ
Ժդանով (Մայիսյան)
Սովետական Լեռնանիստ
Արևիկ Մեղրաձոր
Հացիկ Առինջ
Արաքս (Էջմիածնի շրջ.) Բյուրեղավան
Բաղրամյան (Էջմիածնի շրջ.) Բուժական
Դալարիկ
Լեռնագոգ 7. ՀՀ Տավուշի մարզ
Արշալույս
Արագած Գանձաքար
Ոսկեհատ Կողբ

Գրիբոյեդով

Բերդավան
Հայթաղ Մոսեսգեղ

Ջրառատ

Նորակերտ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար

Շ. Կարամանուկյան