040.0267.23.04.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
23 ապրիլի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 1999 թվականի N 267
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 35 հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետին, 36 հոդվածի 1-ին կետին և 140 հոդվածի առաջին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակել հետևյալ անձանց`
Արտակ Սահրադյան | - ՀՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն |
Արմենուհի Զոհրաբյան | - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար |
Վահան Ասլանյան | - Երևանի քաղաքապետարանի գործերի կառավարման վարչության պետ |
2. Հայաստանի Հանրապետության մարզային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակել հետևյալ անձանց | |
|
|
Վաղարշակ Մանուկյան | - Երևանի քաղաքային ընտրական հանձնաժողովի քարտուղար (քաղ. Երևան) |
Գառնիկ Հովակիմյան | - Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի դոցենտ (քաղ. Երևան) |
Պողոս Մանուկյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի կառավարչի տեղակալ (քաղ. Երևան) |
|
|
Անահիտ Սարգսյան | - Արագածոտնի մարզպետարանի կադրերի բաժնի պետ (քաղ. Ապարան) |
Հարություն Օհանյան | - Արագածոտնի մարզային ընտրական հանձնաժողովի քարտուղար (քաղ. Աշտարակ) |
Մերուժան Մկրտչյան | - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության մարզային վարչության գլխավոր հաշվապահ (քաղ. Ապարան) |
|
|
Սեդրակ Սեդրակյան | - Արարատի մարզպետի խորհրդական (քաղ. Արտաշատ) |
Սուրեն Մկրտչյան | - Արարատի մարզպետի խորհրդական (գ. Հովտաշեն) |
Արմեն Մարգարյան | - Արարատի մարզպետարանի բաժնի վարիչ (քաղ. Արտաշատ) |
|
|
Ջանիկ Ծատուրյան | - Արմավիրի մարզպետարանի գլխավոր մասնագետ (ՀՀ մարզային ընտրական հանձնաժողովի քարտուղար) (քաղ. Արմավիր) |
Գայանե Սուքիասյան | - Արմավիրի քաղաքապետարանի առաջատար մասնագետ (քաղ. Արմավիր) |
Անահիտ Մանուկյան | - Հոկտեմբեր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն (գ. Հոկտեմբեր) |
|
|
Աշոտ Մելքոնյան | - «Մարտունի» հանգստյան տան տնօրեն (քաղ. Մարտունի) |
Նելլի Հարությունյան | - Գավառի N 9 դպրոցի ուսուցչուհի (քաղ. Գավառ) |
Թադևոս Զարդարյան | - Գավառի ՍՁՍԿ-ի ստանդարտների վարչության պետ (քաղ. Գավառ) |
|
|
Սիլֆետ Մարգարյան | - N 2 ատամնաբուժական պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ (քաղ. Վանաձոր) |
Տիգրան Քոչարյան | - Վանաձորի Շառլ Ազնավուրի բարեգործական կենտրոնի տնօրեն (քաղ. Վանաձոր) |
Արամ Գրիգորյան | - Վանաձորի զբաղվածության կենտրոնի բաժնի պետի տեղակալ (քաղ. Վանաձոր) |
|
|
Վլադիմիր Ղազարյան | - Կոտայքի մարզպետի օգնական (քաղ. Աբովյան) |
Գարեգին Գևորգյան | - Կոտայքի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ (քաղ. Հրազդան) |
Գագիկ Հարությունյան | - Հրազդանի կոմունալ տնտեսության ԲԲԸ-ի տնօրեն (քաղ. Հրազդան) |
|
|
Լոլյա Խաչատրյան | - ուսուցչուհի (քաղ. Գյումրի) |
Սուրեն Ավետիսյան | - Շիրակի մարզպետարանի վարչության պետի տեղակալ (քաղ. Գյումրի) |
Հմայակ Հովհաննիսյան | - ՀՀ ԳԱԱ երկրաֆիզիկայի և ինժեներական սեյսմոլոգիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ (քաղ. Գյումրի) |
|
|
Սոս Ղահրամանյան | - Սյունիքի առողջապահական գործակալության վարչության պետ (քաղ. Կապան) |
Վասիլ Ավետիսյան | - Սիսիանի քոլեջի տնօրեն (քաղ. Սիսիան) |
Վարուժան Գալստյան | - Գորիսի զբաղվածության կենտրոնի տնօրեն (գ. Վերիշեն) |
|
|
Գևորգ Աղաբաբյան | - Վայոց ձորի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ (քաղ. Եղեգնաձոր) |
Հրանտ Բայաթյան | - Եղեգնաձորի հեռուստակայանի ճարտարագետ (քաղ. Եղեգնաձոր) |
Գարեգին Խաչատրյան | - ճանշինվարչության բաժնի պետ (քաղ. Եղեգնաձոր) |
|
|
Սիրակ Մարտիրոսյան | - Իջևանի էլեկտրակապի ԴՁ-ի տնօրեն (քաղ. Իջևան) |
Արծրուն Ղալթախչյան | - Տավուշի «Ագրոսպասարկում» միավորման տնօրեն (քաղ. Իջևան) |
Սոնյա Մեհրաբյան | - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային բաժնի տնօրեն (քաղ. Իջևան) |
3. Օրենքով սահմանված կարգով նոր կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 25-ի «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 190 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 25-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |