«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 ապրիլի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 1999 թվականի N 265
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 197 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից կատարված լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքները և համապատասխան ճշգրտումները Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 24-ի «Նաիրիտ» ԳԱՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 197 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 13-ի N 507 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 3-րդ կետի «գ» ենթակետում «3350» թիվը փոխարինել «4900» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 22-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|