ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
«14» հոկտեմբերի 2024 թ․ |
ԹԻՎ 13-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1061-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2017 թվականի սեպտեմբերի 23-ի «Փլատակներում փրկարարական աշխատանքների կատարման կարգը սահմանելու մասին» N 1061-Ն հրամանը։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի՝ փլատակներում փրկարարական աշխատանքների կատարման կարգը սահմանող հրամանն ուժի մեջ մտնելու օրը։
|
Վահե Ղազարյան
«14» հոկտեմբերի 2024 թ. ք․ Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հոկտեմբերի 2024 թվական: