ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
03 հունիս 2022 թ. |
N 35-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՍԵՐՄՆԱԲՋԻՋՆԵՐԻ, ՁՎԱԲՋԻՋՆԵՐԻ ԴՈՆՈՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել.
1) Սերմնաբջիջների դոնորի անհատական քարտի ձևը, համաձայն հավելված N 1-ի,
2) Սերմնաբջիջների դոնորի անհատական քարտի լրացման կարգը, համաձայն հավելված N 2-ի,
3) Ձվաբջիջների դոնորի անհատական քարտի ձևը, համաձայն հավելված N 3-ի,
4) Ձվաբջիջների դոնորի անհատական քարտի լրացման կարգը, համաձայն հավելված N 4-ի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված 1 Առողջապահության նախարարի 2022 թվականի հունիս «03»-ի N 35-Ն հրամանի |
Ձև
Սերմնաբջիջների դոնորի անհատական քարտ N0__________
1.ԴոնորիԿոդ_____________________
2.Օր, ամիս, տարեթիվ ______________________________________________
3.Ա.Ա.Հ ______________________________________________________________
4.ՀԾՀ_______________________________________5.Հեռախոս_______________
6.Ծննդյան տարի,ամիս և ամսաթիվ ________________________________________
7. Ազգություն _________________________________________________________
8. Բնակության վայր_______________________________________________________
9.Կրթություն _________________________________________________________
10.Մասնագիտություն __________________________________________________
11.Ենթարկվել է արտադրական վնասակար գործոնների ազդեցության` այո/ոչ
1) նշել գործոնի անվանումը__________________________________________________
12.Ընտանեկան կարգավիճակ` ամուսնացած/չամուսնացած/ամուսնալուծված, ամուրի
13. Սեփական երեխաների առկայություն (այո/ոչ)________________________________
14. Կենսաբանական տվյալներ`
1) Հասակ _______________________________ սմ.
2) Քաշ _________________________________ կգ.
3) Աչքերի գույն` կապույտ/կանաչ/շագանակագույն/մոխրագույն/սև/ բաց շագանակագույն (ոսկեգույն)/ այլ___________
4) Վարսերի գույն` սև/շագանակագույն/շեկ/շիկահեր/այլ___________
5)Քիթը` ուղիղ/սապատավոր/արծվաքիթ,փռված, կճատ, այլ___________
6)Դեմքը (կլոր/օվալ/երկար, այլ)_________________
7)Ճակատը (բարձր/ցածր/սովորական, այլ___________)
8)Մարմնակազմություն- նորմոստենիկ/աստենիկ/հիպերստենիկ
9)Չափսը` հագուստի ___________կոշիկի_______________:
15. Վնասակար սովորություններ
1) Ծխում է՝ Այո / Ոչ
2) Ալկոհոլի օգտագործումը՝ պարբերաբար / հազվադեպ
16. Հիվանդություններ`
1)Կրած հիվանդություններ , այդ թվում վերջին 2 ամսվա ընթացքում_______________________________
2)Դեղերի օգտագործում______________________________
3)Ուռուցքային հիվանդություններ` անամնեզում նշում է/ չի նշում _________________
4)Ժառանգական հիվանդություններ_________________________________________
5)Հաշվառված է հոգեբուժական դիսպանսերում` այո/ոչ______________________
6)Հաշվառված է նարկոլոգիական դիսպանսերում` այո/ոչ________________________
17. Զննման և հետազոտության արդյունքներ
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 | ||
1) |
Օր/ամիս/տարի |
||||||||||||
2) |
Թերապևտի զննում |
||||||||||||
3) |
Ուրոլոգի զննում |
||||||||||||
4) |
Հոգեբույժի զննում |
||||||||||||
5) |
Բժշկագենետիկական խորհրդատվություն |
||||||||||||
6) |
Սերմնահեղուկի հետազոտություն`սպերմոգրամա |
||||||||||||
7) |
Սերմնահեղուկի բակտերիոսկոպիկ հետազոտություն, մանրեաբանական ցանքս |
||||||||||||
8) |
Ցիտոգենետիկ հետազոտություն (կարիոտիպ)` ըստ ցուցումների |
||||||||||||
9) |
Արյան խմբի և ռեզուս պատկանելության որոշում |
||||||||||||
10) |
Սիֆիլիսի հետազոտություն |
||||||||||||
11) |
Արյան մեջ հեպատիտ Բ-ի անտիգենի որոշում |
||||||||||||
12) |
Արյան մեջ հեպատիտ Ց-ի հակամարմինների որոշում |
||||||||||||
13) |
ՄԻԱՎ-ի հետազոտություն |
||||||||||||
14) |
Բժշկի եզրակացություն |
1/2 |
|||||||||||
15) |
Բժկի ԱԱ/ ստորագրություն |
18. Տեղեկատվություն` սեռաբջիջների ստացման և օգտագործման վերաբերյալ
Սերմնա-հեղուկի ստացման ամսաթիվը |
Սեմնահեղուկի չափաբաժին-ների քանակը |
Սառեցման նյութ |
Տեղը N |
Փորձանոթի համարը և ծածկագիրը |
Սերմնահեղուկի օգտագործում |
Ստացված սաղմերի ծածկա-գրերը |
Սաղմնա-բանի ԱԱՀ, ստորագրու-թյուն |
Արդյուն-քում | |||
Ապասառեցման ամսաթիվ |
Օգտագործված չափաբաժինների քանակ |
Մնացած չափաբաժինների քանակ | |||||||||
1) |
|||||||||||
2) |
|||||||||||
3) |
|||||||||||
4) |
|||||||||||
5) |
|||||||||||
6) |
|||||||||||
7) |
|||||||||||
8) |
|||||||||||
9) |
|||||||||||
10) |
|||||||||||
11) |
|||||||||||
12) |
19. Հետազոտության արդյունքները` կցել
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
անձնական տվյալների պաշտպանության և բժշկական գաղտնիքի պահպանման վերաբերյալ
Հարգելի՛ քաղաքացի, սույնով Դուք իրազեկվում եք, որ
1. Դոնոր հանդիսանալու ամբողջ ընթացքում և դրանից հետո Ձեր կողմից տրամադրված անձնական տվյալների, այդ թվում ոչ հանրամատչելի (հանրային ծառայությունների համարանիշ, հեռախոսահամար, բնակության վայր, կենսաբանական տվյալներ), պաշտպանությունը բժշկական կազմակերպության կողմից պետք է ապահովվի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով:
2. Ձեր առողջական վիճակի մասին Ձեր կողմից հայտնած և հետազոտության արդյունքում հայտնաբերված տվյալները հանդիսանում են բժշկական գաղտնիք՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում կիրառվող իմաստով, և դրանց նկատմամբ կիրառվում են նույն կանոնները, որոնք կիրառվում են պացիենտի կողմից այցելության ժամանակ բժշկին հայտնված տվյալների նկատմամբ։
ԱԱՀ______________________
Ստորագրություն___________
Հավելված 2 ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի հունիս «03»-ի N 35-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՍԵՐՄՆԱԲՋԻՋՆԵՐԻ ԴՈՆՈՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՔԱՐՏԻ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են սերմնաբջիջների դոնորի (այսուհետ, Դոնոր) անհատական քարտի (այսուհետ, Քարտ) լրացման հետ կապված հարաբերությունները:
2. Քարտը վարվում է թղթային և էլեկտրոնային եղանակով:
3. Քարտը պահվում է բժշկական կազմակերպությունում և հետագայում արխիվացվում` ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշմամբ սահմանված կարգով։
4. Էլեկտրոնային միասնական առողջապահական համակարգում գործարկելուց հետո Քարտը պարտադիր վարվում է էլեկտրոնային եղանակով։
5. Քարտը լրացվում է ավագ բուժաշխատողի (այսուհետ` բժիշկ) և միջին բուժաշխատողի կողմից` սույն կարգի համաձայն:
6. Քարտը լրացվում է գրական հայերենով, լրացված տեղեկությունները պետք է լինեն ամբողջական, ճշգրիտ, պարզ և հնարավորինս թարմացված:
7. Քարտում լրացված ոչ ամբողջական, ոչ ճշգրիտ, հնացած, անօրինական ճանապարհով ձեռք բերված կամ մշակելու նպատակներին հասնելու համար ոչ անհրաժեշտ անձնական տվյալների դեպքում անձնական տվյալներ մշակողը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ` դրանք ամբողջացնելու, թարմացնելու, ուղղելու կամ ոչնչացնելու ուղղությամբ:
2. ՍԵՐՄՆԱԲՋԻՋՆԵՐԻ ԴՈՆՈՐԻ ՔԱՐՏԻ ԼՐԱՑՈՒՄԸ
8. Քարտում պահանջվող դոնորի կենսաչափական անձնական տվյալները լրացվում են միայն Դոնորի իրազեկված գրավոր համաձայնությամբ, ինչը հաստատվում է սույն հրամանի հավելված 1-ով հաստատված Քարտի Ձևում նախատեսված Իրազեկման թերթիկում` Դոնորի ստորագրությամբ:
9. Սերմնաբջիջների դոնորի Քարտը լրացվում է հետևյալ հաջորդականությամբ`
1) 1-ին կետում լրացվում է դոնորի անհատական կոդը: Կոդավորումը կատարվում է բուժհաստատության կողմից
2) 2-րդ կետում` Քարտի լրացման օրը, ամիսը և տարեթիվը
3) 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ կետերում լրացվում են Դոնորի անձնական տվյալները` հիմք ընդունելով անձը հաստատող փաստաթուղթը
4) 5-րդ կետում լրացվում է Դոնորի հեռախոսահամարը
5) 9-րդ կետում` Դոնորի կրթությունը` տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական,
6) 10-րդ կետում` Դոնորի մասնագիտությունը,
7) 11-րդ կետում լրացվում է տեղեկատվություն` արտադրական վնասակար գործոնների ազդեցության Դոնորի ենթարկված լինելու մասին, նշելով վնասակար գործոնի տեսակը, այդպիսին չլինելու դեպքում գրվում է «ոչ»,
8) 12-րդ կետում լրացվում է Դոնորի ընտանեկան կարգավիճակը` ամուսնացած,չամուսնացած,ամուսնալուծված,ամուրի,
9) 13-րդ կետի «այո» պատասխանի դեպքում նշվում է նաև երեխաների թիվը ,
10) 14-րդ կետում լրացվում են Դոնորի կենսաբանական տվյալները, ընդ որում «այլ» պատասխանը նշելու դեպքում տվյալը ճշգրտվում և մանրամասնվում է, իսկ նույն կետի 9-րդ ենթակետում լրացվում է Դոնորի հագուստի և կոշիկի չափսերը` եվրոպական դասակարգմամբ
11) 15-րդ կետի տվյալները լրացվում են ըստ դոնորի հայտարարության
12) 16-րդ կետը լրացվում է` հիմք ընդունելով Դոնորի կողմից ներկայացված քաղվածքը` մեծահասակի ամբուլատոր քարտից, ինչպես նաև վերջինիս կողմից ներկայացված բանավոր տեղեկատվությունը, ընդ որում
ա. 16-րդ կետի առաջին ենթակետում լրացվում է Դոնորի կրած հիվանդությունները այդ թվում նաև վերջին 2 ամսվա ընթացքում` նշելով հիվանդությունների անվանումները և այն ժամանակահատվածը, երբ նա հիվանդացել է տվյալ հիվանդությամբ,
բ. 16-րդ կետի 2-ենթակետում լրացվում է Դոնորի կողմից ընդունած դեղորայքը, եթե նա պարբերաբար է այն ընդունում, նշելով վերջին անգամ ընդունման ժամկետը
գ. 16-րդ կետի 3-րդ ենթակետում լրացվում են տվյալներ` Դոնորի ուռուցքային հիվանդությունների վերաբերյալ, ընդ որում անամնեզ հավաքելիս պետք է հաշվի առնել կյանքի ընթացքում կրած և բարորակ, և չարորակ ուռուցքային հիվանդությունների մասին տեղեկատվությունը,
դ. 16-րդ կետի 4-րդ ենթակետում լրացվում է տեղեկատվություն` Դոնորի կամ նրա ընտանիքի անդամների (մայր, հայր, քույր, եղբայր, զավակ) մոտ արձանագրված ժառանգական հիվանդությունների վերաբերյալ,
ե. 16-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերը լրացվում են, հիմք ընդունելով համապատասխան բժշկական կազմակերպությունից ներկայացված տեղեկանքը, իսկ համապատասխան էլեկտրոնային ռեգիստրների գործարկումից հետո` էլեկտրոնային առողջապահության համապատասխան ռեգիստրում առկա տվյալները, 5-րդ և 6-րդ ենթակետերի «այո» պատասխանը դիտարկվում է որպես դոնոր լինելու հակացուցում, ուստի տվյալ դեպքում քարտի հաջորդիվ կետերը, բացառությամբ 17-րդ կետի 14-րդ և 15-րդ ենթակետերի, չեն լրացվում,
13) 17-րդ կետի 1-ին ենթակետում լրացվում են զննման զննման և հետազոտության օրը, ամիսը, տարին,
14)17-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը լրացվում են տարին մեկ անգամ
15) 17-րդ կետի 4-րդ, 5 -րդ և 9-րդ ենթակետերը լրացվում են միանվագ
16) 17-րդ կետի 7–րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ ենթակետերը լրացվում են 3 ամիսը մեկ անգամ
17) 17-րդ կետի 6-րդ, ենթակետը լրացվում է սերմի յուրաքանչյուր հանձնման դեպքում,
18) 17-րդ կետի 8-րդ ենթակետը լրացվում է բժշկական ցուցումների առկայության դեպքում,
19)17-րդ կետի 14-րդ ենթակետում «1» թիվը նշվում է, եթե Դոնորը չունի դոնոր լինելու հակացուցում, «2» թիվը նշվում է այն դեպքում, եթե Դոնորը ունի դոնոր լինելու հակացուցում, ընդ որում «2» թիվը լրացնելու դեպքում 17-րդ կետի աղյուսակը չի լրացվում,
20) 17-րդ կետի 15-րդ ենթակետում նշվում է եզրակացությունը լրացնող բժշկի ստորագրությունը
21) 18-րդ կետի աղյուսակում բոլոր սյունակները լրացվում են` Դոնորի կողմից սերմնահեղուկի հանձնման բոլոր դեպքերում:
22) 19-րդ կետի համաձայն` հետազոտության արդյունքների թղթային կամ էլեկտրոնային տարբերակները կցվում են Քարտին:
Հավելված 3 Առողջապահության նախարարի 2022 թվականի հունիս «03»-ի N 35-Ն հրամանի |
Ձև
Ձվաբջիջների դոնորի անհատական քարտ N0 __________
1.Դոնորի կոդ_____________________
2.Օր, ամիս, տարեթիվ ______________________________________________
3.Ա.Ա.Հ ______________________________________________________________
4.ՀԾՀ_______________________________________5.Հեռախոս_______________
6.Ծննդյան տարի,ամիս և ամսաթիվ______________________________________
7. Ազգություն _________________________________________________________
8. Բնակության վայր ____________________________________________________
9. Կրթություն ___________________________________________________________
10. Մասնագիտություն__________________________________________________
11. Ենթարկվել է արտադրական վնասակար գործոնների ազդեցության` այո/ոչ
1) Նշել գործոնի անվանումը _________________________________________________
12. Ընտանեկան կարգավիճակ`ամուսնացած/չամուսնացած/ամուսնալուծված, այրի
13. Սեփական երեխաների առկայություն__________________________________
1) Երեխաների մոտ քրոնիկ կամ ժառանգական հիվանդության առկայություն_______________________________________
____________________________________________________________________________
14. Կենսաբանական տվյալներ
1) Հասակ _______________________________ սմ
2) Քաշ _________________________________ կգ
3)Աչքերի գույն` կապույտ/կանաչ/շագանակագույն/մոխրագույն/սև/ բաց շագանակագույն/այլ
4) Վարսերի գույն` սև/շագանակագույն/խարտյաշ/շիկահեր/այլ
5) Քիթը` ուղիղ/սապատավոր/արծվաքիթ,փռված, կճատ, մեծ, փոքր, միջին/այլ
6) Դեմքը` կլոր/օվալ/երկար/այլ
7) Ճակատը` լայն/նեղ/միջին/այլ
8) Մարմնակազմություն` նորմոստենիկ/աստենիկ/հիպերստենիկ
9) Չափսը` հագուստի ___________կոշիկի_______________կրծկալի__________
15. Վնասակար սովորություններ
1) Ծխում է՝ Այո / Ոչ
2) Ալկոհոլի օգտագործումը՝ պարբերաբար / հազվադեպ
16.Հիվանդություններ`
1) Կրած հիվանդություններ , այդ թվում վերջին 2 ամսվա ընթացքում__________________________
2) Դեղերի օգտագործում___________________________________________________
3) Ալերգիա դեղերից- բացառում է/ չի բացառում
______________________________________________________________________
4) Վիրահատություններ- _________________________________________________
5) Ուռուցքային հիվանդություններ` անամնեզում նշում է/ չի նշում _________________
6) Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ
_________________________________________________________________________
7) Գինեկոլոգիական հիվանդություններ _____________________________________
8) Տուբերկուլյոզ ___________________________________________________________
9) Ժառանգական հիվանդություններ: ________________________________________
10) Հայր- առողջ է/ առողջ չէ _________________________________________________
11) Մայր- առողջ է/ առողջ չէ _________________________________________________
12) Հաշվառված է հոգեբուժական դիսպանսերում` այո/ոչ ______________________
13) Հաշվառված է նարկոլոգիական դիսպանսերում`այո/ոչ________________________
17. Զննման և հետազոտության արդյունքներ
1 |
2 |
3 |
4 |
5 | ||
1) |
Օր/ամիս/տարի |
|||||
2) |
Թերապևտի զննում |
|||||
3) |
Գինեկոլոգի զննում |
|||||
4) |
Այլ նեղ մասնագետներ` ըստ ցուցումների |
|||||
5) |
Հոգեբույժի զննում |
|||||
6) |
Բժշկագենետիկական խորհրդատվություն |
|||||
7) |
Արյան ընդհանուր հետազոտություն |
|||||
8) |
Կոագուլոգրամմա |
|||||
9) |
Ցիտոգենետիկ հետազոտություն (կարիոտիպ)` ըստ ցուցումների |
|||||
10) |
Արյան խմբի և ռեզուս պատկանելության որոշում |
|||||
11) |
Հեշտոցի քսուքի մանրէադիտակային հետազոտություն և մանրէաբանական ցանքս |
|||||
12) |
Սիֆիլիսի հետազոտություն |
|||||
13) |
Արյան մեջ հեպատիտ Բ-ի անտիգենի որոշում |
|||||
14) |
Արյան մեջ հեպատիտ Ց-ի հակամարմինների որոշում |
|||||
15) |
ՄԻԱՎ-ի հետազոտություն |
|||||
16) |
Գերձայնային ֆոլիկուլոմետրիա |
|||||
17) |
Բժշկի եզրակացություն |
1/2 |
||||
18) |
Բժկի ԱԱ/ ստորագրություն |
18. Տեղեկատվություն` սեռաբջիջների ստացման և օգտագործման վերաբերյալ
Ձվաբջջի/ ձվաբջիջների ստացման ամսաթիվ |
Ձվաբջջի/ձվաբջիջների օգտագործման ամսաթիվ |
Ստացված սաղմերի ծածկագրերը |
Արդյունքում ծնված երեխաների քանակ | |
1) |
||||
2) |
||||
3) |
||||
4) |
||||
5) |
19.Հետազոտությունների արդյունքները` կցել
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
անձնական տվյալների պաշտպանության և բժշկական գաղտնիքի պահպանման վերաբերյալ
Հարգելի՛ քաղաքացի, սույնով Դուք իրազեկվում եք, որ
1. Դոնոր հանդիսանալու ամբողջ ընթացքում և դրանից հետո Ձեր կողմից տրամադրված անձնական տվյալների, այդ թվում ոչ հանրամատչելի (հանրային ծառայությունների համարանիշ, հեռախոսահամար, բնակության վայր, կենսաբանական տվյալներ), պաշտպանությունը բժշկական կազմակերպության կողմից պետք է ապահովվի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով:
2. Ձեր առողջական վիճակի մասին Ձեր կողմից հայտնած և հետազոտության արդյունքում հայտնաբերված տվյալները հանդիսանում են բժշկական գաղտնիք՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում կիրառվող իմաստով, և դրանց նկատմամբ կիրառվում են նույն կանոնները, որոնք կիրառվում են պացիենտի կողմից այցելության ժամանակ բժշկին հայտնված տվյալների նկատմամբ։
ԱԱՀ______________________
Ստորագրություն___________
Հավելված 4 Առողջապահության նախարարի 2022 թվականի հունիս «03»-ի N 35-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՁՎԱԲՋԻՋՆԵՐԻ ԴՈՆՈՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՔԱՐՏԻ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են ձվաբջիջների դոնորի (այսուհետ, Դոնոր) անհատական քարտի (այսուհետ, Քարտ) լրացման հետ կապված հարաբերությունները:
2. Քարտը վարվում է թղթային և էլեկտրոնային եղանակով:
3. Քարտը պահվում է բժշկական կազմակերպությունում և հետագայում արխիվացվում` ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշմամբ սահմանված կարգով։
4. Էլեկտրոնային միասնական առողջապահական համակարգում գործարկելուց հետո Քարտը պարտադիր վարվում է էլեկտրոնային եղանակով։
5. Քարտը լրացվում է ավագ բուժաշխատողի (այսուհետ` բժիշկ) և միջին բուժաշխատողի կողմից` սույն կարգի համաձայն:
6. Քարտը լրացվում է գրական հայերենով, լրացված տեղեկությունները պետք է լինեն ամբողջական, ճշգրիտ, պարզ և հնարավորինս թարմացված:
7. Քարտում լրացված ոչ ամբողջական, ոչ ճշգրիտ, հնացած, անօրինական ճանապարհով ձեռք բերված կամ մշակելու նպատակներին հասնելու համար ոչ անհրաժեշտ անձնական տվյալների դեպքում անձնական տվյալներ մշակողը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ` դրանք ամբողջացնելու, թարմացնելու, ուղղելու կամ ոչնչացնելու ուղղությամբ:
2. ՁՎԱԲՋԻՋՆԵՐԻ ԴՈՆՈՐԻ ՔԱՐՏԻ ԼՐԱՑՈՒՄԸ
8. Քարտում պահանջվող դոնորի կենսաչափական անձնական տվյալները լրացվում են միայն Դոնորի իրազեկված գրավոր համաձայնությամբ, ինչը հաստատվում է սույն հրամանի հավելված 3-ով հաստատված Քարտի Ձևում նախատեսված Իրազեկման թերթիկում` Դոնորի ստորագրությամբ:
9. Ձվաբջիջների դոնորի Քարտը լրացվում է հետևյալ հաջորդականությամբ
1) 1-ին կետում լրացվում է դոնորի անհատական կոդը: Կոդավորումը կատարվում է բուժհաստատության կողմից,
2) 2-րդ կետում` Քարտի լրացման օրը, ամիսը և տարեթիվը ,
3) 3-րդ և 4-րդ կետերում լրացվում են Դոնորի անձնական տվյալները` հիմք ընդունելով անձը հաստատող փաստաթուղթը,
4) 5-րդ կետում լրացվում է Դոնորի հեռախոսահամարը,
5) 6-րդ կետում լրացվում է Դոնորի ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը,
6) 7-րդ կետում լրացվում է Դոնորի ազգությունը,
7) 8-րդ կետում` Դոնորի բնակության վայրը,
8) 9-րդ կետում` Դոնորի կրթությունը` տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական,
9) 10-րդ կետում` Դոնորի մասնագիտությունը,
10) 11-րդ կետում լրացվում է տեղեկատվություն` արտադրական վնասակար գործոնների ազդեցության Դոնորի ենթարկված լինելու մասին,նշելով վնասակար գործոնի տեսակը, այդպիսին չլինելու դեպքում գրվում է «ոչ»
11) 12-րդ կետում լրացվում է Դոնորի ընտանեկան կարգավիճակը` ամուսնացած,չամուսնացած,ամուսնալուծված,այրի,
12) 13-րդ կետի «այո» պատասխանի դեպքում նշվում է նաև երեխաների թիվը, 13-րդ կետի 1-ին ենթակետը լրացվում է` հիմք ընդունելով Քաղվածքը/քաղվածքները` երեխայի ամբուլատոր հսկողության քարտից, նրանց մոտ խրոնիկ հիվանդությունների դեպքում նշվում է ախտորոշումը, այդպիսին չլինելու դեպքում գրվում է «առկա չէ»,
13) 14-րդ կետում լրացվում են Դոնորի կենսաբանական տվյալները, ընդ որում «այլ» պատասխանը նշելու դեպքում տվյալը ճշգրտվում և մանրամասնվում է, իսկ նույն կետի 9-րդ ենթակետում լրացվում է Դոնորի հագուստի, կոշիկի և կրծկալի չափսերը` եվրոպական դասակարգմամբ,
14) 15-րդ կետի տվյալները լրացվում են ըստ դոնորի հայտարարության,
15) 16-րդ կետը լրացվում է` հիմք ընդունելով Դոնորի կողմից ներկայացված քաղվածքը` մեծահասակի ամբուլատոր քարտից, ինչպես նաև վերջինիս կողմից ներկայացված բանավոր տեղեկատվությունը, ընդ որում
ա. 16-րդ կետի առաջին ենթակետում լրացվում է Դոնորի կրած հիվանդությունները այդ թվում նաև վերջին 2 ամսվա ընթացքում` նշելով հիվանդությունների անվանումները և այն ժամանակահատվածը, երբ նա հիվանդացել է տվյալ հիվանդությամբ,
բ. 16-րդ կետի 2-րդ ենթակետում լրացվում է Դոնորի կողմից ընդունած դեղորայքը, եթե նա պարբերաբար է այն ընդունում, նշելով վերջին անգամ ընդունման ժամկետը,
գ. 16-րդ կետի 3-րդ ենթակետում լրացվում են տվյալներ` Դոնորի կյանքի ընթացքում երբևէ արձանագրած դեղորայքային ալերգիայի վերաբերյալ,
դ. 16-րդ կետի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերում լրացվում են տվյալներ կյանքի ընթացքում դոնորի մոտ արձանագրված որոշակի հիվանդությունների և վիրահատությունների վերաբերյալ,
ե. 16-րդ կետի 9-րդ, 10-րդ և 11-րդ ենթակետերում լրացվում է տեղեկատվություն` Դոնորի կամ նրա ընտանիքի անդամների (մայր, հայր, քույր, եղբայր, զավակ) մոտ արձանագրված ժառանգական հիվանդությունների վերաբերյալ,
ե.16-րդ կետի 12-րդ և 13-րդ ենթակետերը լրացվում են, հիմք ընդունելով համապատասխան բժշկական կազմակերպությունից ներկայացված տեղեկանքը, իսկ համապատասխան էլեկտրոնային ռեգիստրների գործարկումից հետո` էլեկտրոնային առողջապահության համապատասխան ռեգիստրում առկա տվյալները, 12-րդ և 13-րդ ենթակետերի «այո» պատասխանը դիտարկվում է որպես դոնոր լինելու հակացուցում, ուստի տվյալ դեպքում քարտի հաջորդիվ կետերը չեն լրացվում, բացառությամբ 16-րդ կետի 17-րդ և 18-րդ ենթակետերի,
16) 17-րդ կետի 1-ին ենթակետում լրացվում են զննման զննման և հետազոտության օրը, ամիսը, տարին,
17) 17-րդ կետի կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը լրացվում են տարին մեկ անգամ,
18) 17-րդ կետի 5-րդ, 6-րդ և 10-րդ ենթակետերը լրացվում են միանվագ,
19) 17-րդ կետի 11-րդ , 12-րդ, 13–րդ, 14-րդ, և 15-րդ ենթակետերով սահմանված հետազոտությունների արդյունքները ուժի մեջ են 3 ամիս,
20) 17-րդ կետի 7-րդ, 8-րդ և 16-րդ ենթակետը լրացվում է ձվաբջջի յուրաքանչյուր արտածծման դեպքում,
21) 17-րդ կետի 4-րդ և 9-րդ ենթակետերը լրացվում են բժշկական ցուցումների առկայության դեպքում,
22) 17-րդ կետի 17-րդ ենթակետում «1» թիվը նշվում է, եթե Դոնորը չունի դոնոր լինելու հակացուցում, «2» թիվը նշվում է այն դեպքում, եթե Դոնորը ունի դոնոր լինելու հակացուցում, ընդ որում «2» թիվը նշելու դեպքում 18-րդ կետի աղյուսակը չի լրացվում,
23) 17-րդ կետի 18-րդ ենթակետում նշվում է եզրակացությունը լրացնող բժշկի ստորագրությունը
24) 18-րդ կետի աղյուսակում բոլոր սյունակները լրացվում են` Դոնորից ձվաբջիջների ստացման բոլոր դեպքերում,
25) 19-րդ կետի համաձայն` հետազոտության արդյունքների թղթային կամ էլեկտրոնային տարբերակները կցվում են Քարտին:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունիսի 2022 թվական: