Գլխավոր տեղեկություն
Համար
N 980-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 12.08.2024
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
08.08.2024
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտե
Ստորագրման ամսաթիվ
08.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«08» օգոստոսի 2024 թ.

N 980-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ԹԻՎ 582-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2023 թվականի հունիսի 12-ի «Հարկային կամ մաքսային մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման մրցույթի անցկացման կարգն ու պայմանները սահմանելու մասին» թիվ 582-Ն հրամանի 1-ին կետով սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«10. Կոմիտեի հարկային կամ մաքսային մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի թափուր պաշտոնները կարող են զբաղեցնել Կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոններ զբաղեցնելու համար ըստ հարկային և մաքսային ծառայությունների ձևավորված թեկնածուների ցուցակներում (այսուհետ՝ թեկնածուների ցուցակ) ընդգրկված անձանցից։»,

2) 11-րդ կետում «Թեկնածուների ցուցակում» բառերից առաջ լրացնել «Մրցույթի արդյունքներով» բառերը,

3) 16-րդ կետի 8-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

4) 17-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«6) մեկ օտար լեզվի իմացության բավարար մակարդակը հավաստող փաստաթուղթ, եթե լեզուների իմացության պահանջը նախատեսված է տվյալ պաշտոնի անձնագրով:»,

5) 18-կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«18․ Սույն կարգի 17-րդ կետի 6-րդ ենթակետում նշված օտար լեզվի իմացության բավարար մակարդակը հավաստող փաստաթուղթ է հանդիսանում ստանդարտացված թեստային համակարգերով ստուգվող լեզվական գիտելիքների իմացության Քամն Յուրոպիըն Ֆրեյմվորք օֆ Րեֆերնս ֆօր Լենգվիջիսով (CEFR) սահմանված B1 մակարդակը հավաստող փաստաթուղթը` ռուսերենի՝ ТРКИ, անգլերենի՝ TOEFL, IELTS, ֆրանսերենի` DELF, DALF, TCF կամ այլ միջազգային կամ ներպետական հաստատությունների կողմից թեստային կամ այլ եղանակով անցկացված քննության արդյունքում օտար լեզվի համապատասխան մակարդակի առկայության վերաբերյալ տրված վկայականը։ Լեզուների իմացության բավարար մակարդակը հավաստող փաստաթուղթը կիրառելի է ստանալուց հետո 5 (հինգ) տարվա ընթացքում։»,

6) 29-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի արդյունքներով մասնակցի բարեվարքությունը կարող է գնահատվել դրական կամ բացասական։»,

7) 38-րդ կետից հանել «հրապարակում է Կոմիտեի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև» բառերը,

8) 42-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

9) Լրացնել նոր՝ 108.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ․

«108․1․ Մասնակցի կողմից վերջնական հարցազրույցի արդյունքների բողոքարկման դեպքում մասնակցին իր կողմից ՀՀ ՊԵԿ Նախագահին ուղղված գրավոր դիմումի հիման վրա տրվում է վերջնական հարցազրույցի ձայնագրությունը։»,

10) 112-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«112. Թեկնածուների ցուցակում ընդգրկվում են՝

1) Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված մասնակիցները,

2) Oպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ծառայողները՝ վերապատրաստումը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագիր ստնալու դեպքում,

3) Հարկային կամ մաքսային ծառայողները, ովքեր անցել են վերապատրաստում օպերատիվ-հետախուզական գործունեության մասով և ստացել են նշված վերապատրաստումը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագիր,

4) Կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող թափուր պաշտոն զբաղեցնող այն ծառայողները, ովքեր տվյալ թափուր պաշտոնը զբաղեցրել են մինչև տվյալ պաշտոնի համալրման համար հրապարակված մրցույթի հայտարարության օրն առնվազն 1 տարի ժամկետով և հաղթահարել են Մրցույթի՝ սույն կարգով նախատեսված վերջնական հարցազրույցի փուլի անցողիկ շեմը։»,

11) Լրացնել նոր՝ 112.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ․

«112.1. Վերապատրաստումը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագիր ունեցող ծառայողները թեկնածուների ցուցակում ընդգրկվում են ըստ իրենց կողմից վերապատրաստման արդյունքում հավաքած կշռային միավորների՝ բարձրից ցածր սկզբունքից ելնելով։ Հավասար միավորների դեպքում հաշվի է առնվում վերապատրաստման տեսական մասի գնահատականի՝ առավելագույն հնարավորից հավաքած միավորը։»,

12) 118-րդ կետից հանել «որի արդյունքում սահմանված անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում Կոմիտեի նախագահը վերջիններիս նշանակում է տվյալ թափուր պաշտոնում» բառերը,

13) N 2 ձևով հաստատված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը լրացնել 8․0․, 8․1․ և 9․0․ բաժիններով՝ հետևյալ բովանդակությամբ․

 

«8.0 ԿԱՊԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՀԵՏ

 

 

Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտի (մաքսային ձևակերպումների մասնագետ, «Անմաքս խանութի կազմակերպիչ», ժամանակավոր պահպանման պահեստ կամ այլ) հետ ունե՞ք բարեկամական կամ ընկերական կապ։ Եթե այո՝ նշել կարգավիճակը (օրինակ՝ Ամուսին

Մայր/Հայր

Քույր/Եղբայր

Զավակ

Ամուսնու մայր/հայր

Ամուսնու քույր/եղբայր

Ամուսնու զավակ

Նախկին գործընկեր

կամ այլ)

Անձի անուն, ազգանուն

 

Մարմնում զբաղեցրած պաշտոնը

 

81 ԿԱՊԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՀԵՏ

 

 

Հարկային գործի բնագավառում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտի (հաշվապահական, խորհրդատվական, աուդիտորականընկերությունների) հետ ունե՞ք բարեկամական կամ ընկերական կապ։ Եթե այո՝ նշել կարգավիճակը (օրինակ՝ Ամուսին

Մայր/Հայր

Քույր/Եղբայր

Զավակ

Ամուսնու մայր/հայր

Ամուսնու քույր/եղբայր

Ամուսնու զավակ

Նախկին գործընկեր

կամ այլ)

Անձի անուն, ազգանուն

Մարմնում զբաղեցրած պաշտոնը

 

1.

2.

3.

1.

     

 

9․0 ԿԱՊԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ (ԱՌԵՎՏՐԱՅԻՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՀԵՏ

 

 

Տնտեսական (առևտրային) գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտի (մասնակից, տնօրեն, գլխավոր հաշվապահ կամ անհատ ձեռնարկատեր (Ա/Ձ) հետ ունե՞ք բարեկամական կապ։ Եթե այո՝ նշել կարգավիճակը (օրինակ՝ Ամուսին, Մայր/Հայր, Քույր/Եղբայր, Զավակ, Ամուսնու մայր/հայր, Ամուսնու քույր/եղբայր, Ամուսնու զավակ)

Անձի անուն, ազգանուն

Կազմակերպությունում մասնակցությունը և/կամ զբաղեցրած պաշտոնը, ԱՁ-ի դեպքում՝ ՀՎՀՀ

 

1.

2.

3.

1.

     

»:

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

8.8.2024

 Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան