ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 սեպտեմբերի 2010 թվականի N 1153-Ա
ՆՈՅ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Նոյ Գարիկի Արզաքանցյանին (ծնվ.` 1993 թվականի մարտի 29-ին, հասցեն` քաղ. Երևան, Վ. Վաղարշյան 24/2, բն. 9: 2010 թվականին ընդունվել է Օքսֆորդի Բրուքս համալսարան, որը համարվում է բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2014 թվականի գարնանային զորակոչը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նոյ Արզաքանցյանի 18 տարին լրանալու, գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|