ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«21» օգոստոս 2024 թ. |
N 264-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՄՈՐՁԻՆԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել ամորձիների չարորակ նորագոյացություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Պարտականությունները կատարող`
21.08.2024 |
Լ. ՆԱՆՈՒՇՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «21» օգոստոս 2024 թվականի N 264-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԱՄՈՐՁԻՆԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
C62 |
Ամորձիների չարորակ նորագոյացություններ |
2) |
C62․0 |
Չիջած ամորձու Էկտոպիկ ամորձու (նորագոյացության տեղակայումը) Ուշացած (կասեցված) ամորձու (նորագոյացության տեղակայումը) |
3) |
C62․1 |
Իջած ամորձու Փոշտում գտնվող ամորձու |
4) |
C62․9 |
Ամորձու չարորակ նորագոյացություններ` չճշտված տեղակայմամբ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
pT` Առաջնային ուռուցք
pTx` Առաջնային ուռուցքը հնարավոր չէ որոշել
pTo` Առաջնային ուռուցքի նշաններ չկան
pTis` Ինտրատուբուլյար գերմբջջային նեոպլազիա
pT1` Ուռուցքը սահմանափակված է ամորձով և մակամորձով` առանց վասկուլյար/ավշային ինվազիայի. ուռուցքը կարող է ընդգրկել տունիկա ալբուգինեան (tunica albuginea), բայց ոչ` տունիկա վագինալիսը (tunica vaginalis)
pT2` Ուռուցքը սահմանափակված է ամորձով և մակամորձով` վասկուլյար/ ավշային ինվազիայի առկայությամբ. կամ ուռուցքը դուրս է եկել տունիկա ալբուգինեայի (tunica albuginea) սահմաններից և ընդգրկել է տունիկա վագինալիսը (tunica vaginalis)
pT3` Ուռուցքն ախտահարում է սերմնալարը` վասկուլյար/ ավշային ինվազիայի առկայությամբ կամ բացակայությամբ
pT4` Ուռուցքն ախտահարում է ամորձապարկը` վասկուլյար/ ավշային ինվազիայի առկայությամբ կամ բացակայությամբ
N` Ռեգիոնար ավշային հանգույցներ
Nx` Ռեգիոնար ավշային հանգույցների վիճակը հնարավոր չէ որոշել
No` Ռեգիոնար ավշային հանգույցներում մետաստազներ չկան
N1` Մետաստազ մեկ ավշային հանգույցում` մինչև 2 սմ առավելագույն չափով կամ բազմաթիվ ավշային հանգույցներում, որոնցից մեկը` մինչև 2 սմ առավելագույն չափով
N2` Մետաստազ մեկ ավշային հանգույցում` 2 սմ-ից մեծ, բայց 5 սմ-ից ոչ մեծ առավելագույն չափով կամ բազմաթիվ ավշային հանգույցներում, որոնցից մեկը` 2 սմ-ից մեծ, բայց 5 սմ-ից ոչ մեծ առավելագույն չափով
N3` Մետաստազ ավշային հանգույցում` 5 սմ-ից մեծ առավելագույն չափով
pNx` Ռեգիոնար ավշային հանգույցների վիճակը հնարավոր չէ որոշել
pNo` Ռեգիոնար ավշային հանգույցներում մետաստազներ չկան
pN1` Մետաստազ մեկ ավշային հանգույցում` մինչև 2 սմ առավելագույն չափով և 5 կամ պակաս ավշային հանգույցներում, որոնցից մեկը` մինչև 2 սմ առավելագույն չափով
pN2` Մետաստազ մեկ ավշային հանգույցում` 2 սմ-ից մեծ, բայց 5 սմ-ից ոչ մեծ առավելագույն չափով կամ 5-ից ավելի պոզիտիվ ավշային հանգույցներում` 5 սմ-ից ոչ մեծ առավելագույն չափով կամ ուռուցքի էքստրա նոդալ աճ
pN3` Մետաստազ ավշային հանգույցում` 5 սմ-ից մեծ առավելագույն չափով
M` Հեռավոր մետաստազներ
Mx` Հեռավոր մետաստազները չեն կարող որոշվել
Mo` Հեռավոր մետաստազներ առկա չեն
M1` Առկա են հեռավոր մետաստազներ
M1a` Մետաստազներ ոչ ռեգիոնար ավշային հանգույցներում կամ թոքերում
M1b` Այլ տեղակայումների մետաստազներ
ԼԴԳ(U/I) (Լակտատդեհիդոգենազ) ԽԳ(mlU/ml) (Բետտա խորիոնալ գոնադոտրոպին) ԱՖՊ(ng/ml)(Ալֆա ֆետոպրոտեին)
S1 <1.5xN և <5,000 և <1,000
S2 1.5-10xN կամ 5,000-50,000 կամ 1,000-10,000
S3 >10xN կամ >50,000 կամ >10,000 |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Անհետաձգելի, շտապ, պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ուրոլոգ-ուռուցքաբան, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ-ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, կլինիկական հոգեբան, բժշկական գենետիկայի մասնագետ, ֆիզիկական և վերականգնողական բժշկության մասնագետ |
8) |
Գանգատներ |
Շոշափելի գոյացություն ամորձում (կրիպտորխիզմի դեպքում աճուկային շրջանում), որը կարող է լինել ցավոտ կամ անցավ, սուր կամ բութ ցավ որովայնի ստորին մասում կամ փոշտում, փոշտում ծանրության զգացողություն, կրծքագեղձի մեծացում (գինեկոմաստիա)՝ հորմոնալ ազդեցության հետևանքով։ Մետաստազների առկայության դեպքում տարբեր գանգատներ՝ պայմանավորված մետաստազների տեղակայմամբ։ |
9) |
Անամնեզ |
Պացիենտը նշում է սույն գործելակարգի Ձև 1-ի 8-րդ ենթակետում նշված գանգատները` տարբեր ժամանակաշրջանում/վաղեմությամբ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Զննմամբ ամորձին կարող է լինել անփոփոխ, սակայն հիմնականում նկատվում է ամորձու չափերի մեծացում, պալպատոր պինդ կամ պինդ-էլաստիկ ուռուցքային գոյացության առկայություն։ Անհրաժեշտ է տարբերակել հիմնականում օրխիտի, էպիդիդիմիտի, հիդրոցելլեի հետ։ |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Վիրահատական բուժում՝ հիվանդանոցային պայմաններում, ճառագայթային բուժում` ցերեկային ստացիոնարի պայմաններում, քիմիաթերապևտիկ բուժում՝ ցերեկային ստացիոնարի պայմաններում: Բարդացած դեպքերում քիմիաթերապևտիկ և ճառագայթային բուժում հիվանդանոցային պայմաններում։ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Որոլոգ-ուռուցքաբանի խորհրդատվություն` 6 ամիսը մեկ անգամ |
1 |
1 |
2) |
Ճառագայթային ուռուցքաբանի խորհրդատվություն |
1 |
1 |
3) |
Քիմիաթերապևտի/կլինիկական ուռուցքաբանի խորհրդատվություն |
1 |
1 |
4) |
Կլինիկական հոգեբանի խորհրդատվություն |
1 |
1 |
5) |
Բժշկական գենետիկայի մասնագետի խորհրդատվություն |
1 |
1 |
6) |
Ֆիզիկական և վերականգնողական բժշկության մասնագետի խորհրդատվություն |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
2) |
Առկա չէ |
Արյան բիոքիմիական քննություն` ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ), գամմագլյուտամիլտրանսֆերազ (ԳԳՏ), բիլիռուբին, ընդհանուր սպիտակուց, ալբումին, միզանյութ և միզանյութի N, կրեատինին, էլեկտրոլիտներ (Na, K, Ca ընդհանուր, Ca իոնիզացված), գլյուկոզ, խոլեստերին, պրոթրոմբինային ժամանակ, պրոթրոմբինային գործակից, միջազգային նորմալացված գործակից (ՄՆԳ) |
1 |
1 | |
3) |
Առկա չէ |
Արյան սերոլոգիական հետազոտություն` հեպատիտ Բ, հեպատիտ Ց, մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ` HIV1-2), սիֆիլիսի հարուցիչի նկատմամբ |
1 |
1 | |
4) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
1 |
1 | |
5) |
Առկա չէ |
Օնկոմարկերներ` ալֆա ֆետոպրոտեին, բետտա խորիոնալ գոնադոտրոպին, լակտատդեհիդոգենազ |
1 |
1 | |
Գործիքային հետազոտություններ | |||||
6) |
Առկա չէ |
Կրծքավանդակի, որովայնի, կոնքի համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ |
1 |
1 |
Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը |
7) |
Առկա չէ |
Օստեոսցինտիգրաֆիա` ըստ ցուցման |
1 |
1 | |
8) |
Առկա չէ |
Որովայնի, կոնքի, փոշտի օրգանների, հետորովայնամզային տարածության գերձայնային հետազոտություն |
1 |
1 | |
9) |
Առկա չէ |
Որովայնի և փոքր կոնքի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` կոնտրաստավորմամբ (ըստ ցուցման) |
1 |
1 | |
10) |
Առկա չէ |
Գլխուղեղի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` կոնտրաստավորմամբ (ըստ ցուցման) |
1 |
1 | |
11) |
Առկա չէ |
Ըստ ցուցումների գոյացության տրեպան բիոպսիա՝ հյուսվածքաբանական և իմունոհիստոքիմիական հետազոտությամբ |
1 |
1 |
Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի ճշտում |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջի-նաց-ված ցուցա-նիշ՝ տրա-մա-դրման հաճա-խա-կանու-թյուն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժ-ման կուր-սի միջին չափա-քա-նակ |
Օրե-րի քա-նակ |
1) |
Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
450/600մգ |
600մգ |
Հաշվում են ըստ անհատա-կան ցուցա-նիշների |
1 կուրս |
1 |
2) |
Էտոպոզիդ լուծույթ ներարկման/կաթիլաներարկման 100մլ/5մլ |
Էտոպոզիդ լուծույթ ներարկման/կաթիլաներարկման 100մլ/5մլ |
100մգ/մ2 |
1-5 օր |
100մգ/մ2 |
3-4 կուրս |
21 օրը մեկ 3- 4 կուրս |
3) |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ |
20մգ/մ2 |
1-5օր |
20մգ/մ2 |
3-4 կուրս |
21 օրը մեկ 3- 4 կուրս |
4) |
Բլեոցին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 15մգ |
Բլեոցին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 15մգ |
30մգ |
1,8,15օր |
30մգ |
3-4 կուրս |
1,8,15 |
5) |
Մեսնա լուծույթ ներարկման ն/ե 100մգ/1մլ և Մեսնա 400մգ դեղահաբեր |
Մեսնա լուծույթ ներարկման ն/ե 100մգ/1մլ և Մեսնա 400մգ դեղահաբեր |
75մգ/մ2 |
1-5օր |
75մգ/մ2 |
4 կուրս |
21 օրը մեկ 4 կուրս |
6) |
Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ |
Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ սրվակ |
250մգ/մ2 |
1օր |
250մգ/մ2 |
4 կուրս |
21 օրը մեկ 4 կուրս |
7) |
Վինբլաստին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ |
Վինբլաստին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ |
0․11մգ/կգ |
1-2օր |
0․11մգ/կգ |
4 կուրս |
21 օրը մեկ 4 կուրս |
8) |
Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 100մգ/մլ, 200մգ, 1000մգ |
Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 100մգ/մլ, 200մգ, 1000մգ |
800/1000/1250մգ |
1,8օր |
1000մգ/մ2 |
4 կուրս |
21 օրը մեկ 4 կուրս |
9) |
Օքսալիպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ/մլ |
Օքսալիպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ/մլ |
130մգ/մ2 |
1 օր |
200մգ/մ2 |
4 կուրս |
21 օրը մեկ 4 կուրս |
10) |
Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ |
Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ |
400մգ |
1 |
400մգ |
24 ամիս | |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
ա. օրխոֆունիկուլէկտոմիա, բ. արտափոշտային տեղակայման ամորձու հեռացում /աճուկային շրջան, կոնքի շրջան/, գ. ուռուցքային գոյացության էնուկլեացիա, դ. հետորովայնամզային լիմֆոդիսսեկցիա բաց եղանակով, ե. հետորովայնամզային լիմֆոդիսսեկցիա լապարասկոպիկ եղանակով, զ. տարբեր ծավալի վիրահատություններ պայմանավորված համակցված բուժումից հետո մնացորդային ուռուցքների տեղակայմամբ, է. հեռահար ճառագայթային բուժում սեմինոմաների դեպքում: Առավել տարածված սխեմաներն են՝ I փուլ – ՄՕԴ (միանվագ օջախային դոզա) – 1.5-2 Գրեյ ԳՕԴ (գումարային օջախային դոզա) – 19.8-25.5 Գրեյ Ֆրակցիաների քանակ – 10-17 II փուլ – ՄՕԴ (միանվագ օջախային դոզա) – 1.8-2 Գրեյ ԳՕԴ (գումարային օջախային դոզա) – 30.0-36.0 Գրեյ |
1 |
1 |
2) |
Պալիատիվ ճառագայթային բուժում |
1 |
1 |
3) |
Վերականգնողական բուժում |
1 |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864
2․ Ուռուցքների դասակարգման 8-րդ հրատարակություն (TNM classification 8-th edition)
3․ https://www.nccn.org/
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|