ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«20» հունիսի 2024 թ. |
N 50-Ն |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 9-ՐԴ ԵՎ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Համաշխարհային պատմություն» առարկայի 9-րդ և 12-րդ դասարանների ծրագրերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար՝
6/20/2024 |
Ա. Մ ԱՐՏԻՐՈՍՅԱՆ/պարտականությունները կատարող/ |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի հունիսի 20-ի N 50-Ն հրամանի |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 9-ՐԴ ԵՎ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐ
«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»
ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳԻՐ
(9-ՐԴ ԵՎ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ)
9-րդ դասարան
Թեմա 1 | |
Նորարարությունը հանգեցրեց աշխարհի անհամաչափ զարգացմանը: | |
Նպատակ | |
Ձևավորել XIX դարի երկրորդ կեսին ու XX դարի սկզբին տեղի ունեցած հասարակական քաղաքական, տնտեսական և մշակութային գործընթացները և դրանց ազդեցությունը աշխարհի վերափոխման վրա վերլուծելու և գնահատելու հմտություն: | |
Վերջնարդյունք | |
1. Մեկնաբանի XIX-XX դարերի առանցքային, պատմական հասարակական-քաղաքական գործընթացները, որոնք հանգեցրին աշխարհի վերափոխմանը և վերաձևավորմանը: 2. Վերլուծի այն հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային նորարարությունները, որոնք հանգեցրին որոշ հասարակությունների աննախադեպ առաջընթացին և այնուհետև ռազմական բախումների: 3. Գնահատի հասարակական, քաղաքական և մշակութային կարևոր դերակատարում ունեցող անհատների գործունեությունը և դերակատարումը տվյալ ժամանակաշրջանում: | |
Թեմայի բովանդակություն | |
1. Միջազգային հարաբերությունները (XIX դար - XX դարի սկիզբ): 2. Ազգային հիմնախնդիրը բազմազգ տերություններում: 3. Առաջին աշխարհամարտը: 4. 1917 թ. Ռուսական հեղափոխությունները: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Աշխատանք սկզբնաղբյուրներով, աղբյուրների ուսումնասիրություն: 2. Հետազոտական աշխատանք: 3. Էսսե: |
Օրինաչափություն Պատճառները, հետևանքները, առանձնահատկությունները, ընդհանրությունները՝ որպես պատմական և հասարակական երևույթների և իրադարձությունների օրինաչափություններ: Համաշխարհայնացում Հասարակությունների և համակարգերի, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերությունները, դրանց ազդեցությունը և հետևանքները մարդկության և շրջակա միջավայրի վրա: |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Հայոց պատմություն- Պատմական իրադարձությունների զուգահեռների անցկացում։ Աշխարհագրություն - Քարտեզի գործածում: Գրականություն - Համապատասխան տեքստերի ընթերցում ու վերլուծություն: ՆԶՊ - Բանակի ու զենքի տեսակների ուսումնասիրում: Արվեստ - Փոփոխությունների արտացոլումն արվեստում (կերպարվեստ, երաժշտություն): | |
Կապը Հանրակրթության չափորոշչի միջին դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Հ 10, Հ 12, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 32, Հ 33, Հ 35, Հ 41, Հ 42, Հ 44, Հ 45 |
Թեմա 2 | |
Նոր աշխարհաքաղաքական կարգի հաստատումը | |
Նպատակ | |
Ձևավորել արդյունաբերական հասարակության երրորդ շրջափուլում տեղի ունեցած հասարակական, քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական գործընթացները վերլուծելու և գնահատելու հմտություն: | |
Վերջնարդյունք | |
1. Վերլուծի Առաջին աշխարհամարտից հետո ընթացող աշխարհաքաղաքական գործընթացները: 2. Մեկնաբանի Ազգերի լիգայի գործունեությունը և այն գործընթացները, որոնք հանգեցրին խաղաղության խախտմանը Առաջին աշխարհամարտից հետո: 3. Վերլուծի և գնահատի 20-րդ դարի առաջին կեսի աշխարհաքաղաքական դրությունը և միջազգային հարաբերությունները: | |
Թեմայի բովանդակություն | |
1. Նոր աշխարհակարգի ձևավորումը. Վերսալ-վաշինգթոնյան համակարգը: 2. Ազգերի լիգան: 3. Տնտեսական մեծ ճգնաժամը: 4. Ամբողջատիրական վարչակարգերը 1920-30-ական թթ.. ֆաշիզմ, նացիզմ, բոլշևիզմ: 5. Արևելքի ավանդական հասարակությունները 1920-1930-ական թթ.: 6. Միջազգային հարաբերությունները 1920-1930-ական թվականներին: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
խաչվող հասկացություններ |
1. Քարտեզի ուսումնասիրություն: 2. Պատմական տարբեր աղբյուրների ուսումնասիրություն: 3. Սահիկաշարերի ներկայացում: 4. Բանավեճ: 5. Դերախաղ:
|
Ժամանակ և տարածություն Որտե՞ղ և ե՞րբ: Տարածությունն ու ժամանակը՝ որպես գոյության հիմնական բնութագրիչներ: Գոյությունը լիարժեք ընկալելու համար անհրաժեշտ է «մոտենալ» տարածությանը և ժամանակին/ տարբեր մարդկանց կենցաղ, նրանց պատմություններ, ճանապարհորդություններ, մարդկության պատմության շրջադարձային կետեր, հայտնագործություններ, գյուտեր, ինչպես նաև անհատների և քաղաքակրթության միջև հարաբերությունները, դրանց փոխկապակցվածությունը տվյալ անձի, ազգի և մարդկության տեսանկյունից: |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Աշխարհագրություն - Քաղաքական քարտեզի ուսումնասիրում: Գրականություն -Համապատասխան տեքստի ուսումնասիրում և մեկնաբանում: ՆԶՊ - Բանակի կառուցվածքի և զենքի տեսակների ուսումնասիրում: Արվեստ - Կոնֆլիկտի պատկերումն արվեստում (երաժշտություն, կերպարվեստ և այլն): | |
Կապը Հանրակրթության չափորոշչի միջին դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Հ 10, Հ 12, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 32, Հ 33, Հ 35, Հ 41, Հ 42, Հ 44, Հ 45 |
Թեմա 3 | |
Աշխարհը Երկրորդ աշխարհամարտի և Սառը պատերազմի ժամանակաշրջանում | |
Նպատակ | |
Ձևավորել Սառը պատերազմի ընթացքում տեղի ունեցած հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային գործընթացները և դրանցում կարևոր դերակատարում ունեցած անհատների գործունեությունը վերլուծելու և գնահատելու հմտություն: | |
Վերջնարդյունք | |
1. Վերլուծի Երկրորդ աշխարհամարտի պատճառները և հետևանքները: 2. Մեկնաբանի Սառը պատերազմը, հասարակական-քաղաքական, տնտեսական, ռազմական, սոցիալական ու մշակութային գործընթացները և դրանց ազդեցությունը արդի աշխարհի ձևավորման վրա: 3. Վերլուծի նորարարական գաղափարները (տնտեսական, ռազմական, սոցիալական), որոնք ձևավորվեցին և առաջնորդեցին Սառը պատերազմի դարաշրջանում: 4. Համեմատի աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցությունը տարբեր երկրների վրա: 5. Գնահատի Սառը պատերազմի ազդեցությունը հասարակական և մշակութային կյանքի վրա: | |
Թեմայի բովանդակություն | |
1. Երկրորդ աշխարհամարտ 2. Սառը պատերազմ 3. Երկբևեռ աշխարհ. ԱՄՆ և ԽՍՀՄ 4. Արևելքի երկրները սառըպատերազմյան տարիներին: Արդիականացող Արևելք 5. «Երրորդ աշխարհի» երկրները | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Նշանավոր անձանց մասին տեղեկությունների հավաքում, գրավոր և բանավոր հաղորդումների պատրաստում: 2. Բանավեճ: 3. Աշխատանք սկզբնաղբյուրներով, աղբյուրների ուսումնասիրություն: 4. Ֆիլմերի դիտում և քննարկում: |
Անհատ և հարաբերություններ Ո՞վ է պատմական անհատը, ո՞րն է նրա բնութագիրը: Անհատի կյանքը, համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերությունները ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում: |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Աշխարհագրություն - Քաղաքական քարտեզի փոփոխություն: Հասարակագիտություն - Համակարգերի, կոնֆլիկտների, գաղափարախոսության ուսումնասիրություն: Գրականություն - Համապատասխան տեքստերի ընթերցում և մեկնաբանում: ՆԶՊ - Զենքի ու բանակի կառուցվածքի իմացություն: Արվեստ - Կոնֆլիկտի արտացոլումը արվեստում: | |
Կապը Հանրակրթության չափորոշչի միջին դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Հ 10, Հ 12, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 32, Հ 33, Հ 35, Հ 41, Հ 42, Հ 44, Հ 45 |
Թեմա 4 | ||
Աշխարհը 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին | ||
Նպատակ | ||
Ձևավորել հետսառըպատերազմյան ժամանակաշրջան տեղի ունեցած հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային գործընթացները, ինչպես նաև դրանցում կարևոր դերակատարում ունեցած անհատների գործունեությունը վերլուծելու և գնահատելու հմտություն: | ||
Վերջնարդյունք | ||
1. Վերլուծի Սառը պատերազմից հետո աշխարհի հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային գործընթացները: 2. Համեմատի հետսառըպատերազմյան գործընթացները, որոնք ընթանում էին երկրների և դաշինքների առաջնորդության համար: 3. Վերլուծի և գնահատի, թե ինչ լուծումներ էին գտնում երկրները և կառույցները ժամանակի մարտահրավերները հաղթահարելու համար (գիտության զարգացում, դաշինքների ստեղծում և այլն): 4. Վերլուծի արդի աշխարհի հիմնախնդիրների մարտահրավերները և գնահատի դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումները: 5. Գնահատի հասարակական, քաղաքական և մշակութային կարևոր դերակատարում ունեցող անհատների գործունեությունը հետսառըպատերազմյան ժամանակաշրջանում: | ||
Թեմայի բովանդակություն | ||
1. Արևմուտքի երկրները հետսառըպատերազմյան ժամանակաշրջանում: 2. ԽՍՀՄ փլուզումը: Հետխորհրդային երկրները: 3. Արևելքի երկրները հետսառըպատերազմյան տարիներին: 4. Փոփոխություններ միջազգային հարաբերություններում: 5. Արդի աշխարհի հիմնախնդիրները: | ||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
1. Սահիկաշարերի ներկայացում: 2. Զանգվածային լրատվամիջոցներից, համացանցից ստացված տեղեկատվության վերլուծություն: 3. Հիմնախնդիրների հետազոտում: 4. Սկզբնաղբյուրների ուսումնասիրում 5. Հետազոտական աշխատանք |
Համաշխարհայնացում Հասարակությունների և համակարգերի, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերությունները, դրանց ազդեցությունը և հետևանքները մարդկության և շրջակա միջավայրի վրա: | |
Միջառարկայական կապերը թեմայում | ||
Աշխարհագրություն - Քաղաքական քարտեզ: Հասարակագիտություն - Քաղաքական, տնտեսական, կրոնական համակարգեր: Գրականություն - Համապատասխան տեքստի ընթերցում ու մեկնաբանում: Արվեստ - Կյանքի արտացոլումն արվեստում (կերպարվեստ, երաժշտություն): | ||
Կապը Հանրակրթության չափորոշչի միջին դպրոցի վերջնարդյունքների հետ | ||
Հ 10, Հ 12, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 32, Հ 33, Հ 35, Հ 41, Հ 42, Հ 44, Հ 45 |
Թեմա 5 | ||
Գիտատեխնիկական հեղափոխությունը և աշխարհը | ||
Նպատակ | ||
Ձևավորել հետարդյունաբերական ժամանակաշրջանի գիտատեխնիկական նվաճումները և դրանց դերը հասարակական-քաղաքական զարգացման վրա վերլուծելու և գնահատելու հմտություն: | ||
Վերջնարդյունք | ||
1. Ներկայացնի հետարդյունաբերական շրջանի գիտատեխնիկական նվաճումները և դրանց ազդեցությունները նորագույն շրջանի հասարակական-քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումների վրա: 2. Վերլուծի և գիտատեխնիկական նվաճումների դերը հասարակությունների արդիականացման գործում: 3. Գնահատի գիտատեխնիկական նվաճումների դերը և հասարակության առջև ծառացած գիտատեխնիկական մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ տարվող գործընթացները: 4. Ուսումնասիրի և վերլուծի գիտատեխնիկական այն նվաճումները, որոնք առկա են իր առօրյա կյանքում: | ||
Թեմայի բովանդակություն | ||
1. Նորագույն շրջանի քաղաքակրթական ձեռքբերումները: 2. Քաղաքակրթության զարգացման հեռանկարները XXI դարում: | ||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
1. Զրույցների ու հարցազրույցների վարում անհատների և տարբեր խմբերի հետ (նաև առցանց տարբերակով): 2. Զանգվածային լրատվամիջոցներից, համացանցից ստացված տեղեկատվության վերլուծություն: |
Անհատական և մշակութային արժեհամակարգ Որո՞նք են մշակույթն արժևորող ուղիները: Որքանո՞վ է մշակույթը կարևոր անհատի կյանքում: Ինչպե՞ս, ե՞րբ է անհատի ստեղծածը դառնում մշակութային արժեք։ գաղափարների, համոզմունքների, արժեքների զգացողությունների, մշակութային դրսևորումների արժևորում, միջմշակութային արժեքների առնչությունների բացահայտում: | |
Միջառարկայական կապերը թեմայում | ||
Հասարակագիտություն -Համակարգերի ուսումնասիրում: Գրականություն - Համապատասխան տեքստերի ընթերցում: Մաթեմատիկա - Հաշվարկների հիման վրա խնդիրների կազմում: | ||
Կապը Հանրակրթության չափորոշչի միջին դպրոցի վերջնարդյունքների հետ | ||
Հ 10, Հ 12, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 32, Հ 33, Հ 35, Հ 41, Հ 42, Հ 44, Հ 45 |
12-րդ դասարան
Համագործակցություն և կոնֆլիկտ
Թեմա 1 | |
Համագործակցություն | |
Նպատակ | |
Ձևավորել համագործակցության տեսակներն ու բնույթը, զարգացման օրինաչափություններն ու առանձնահատկությունները վերլուծելու, համագործակցության տեսակների ու ներկայիս աշխարհի բազմատեսակ կապերը վեր հանելու և համագործակցության դերը գնահատելու հմտություն: | |
Վերջնարդյունք | |
1. Մեկնաբանի համագործակցություն եզրույթը, դրա դրսևորումները հասարակության զանազան բնագավառներում և այն մարտահրավերները, որ բերում է այդ գործընթացը: 2. Համեմատի համագործակցություն և կոնֆլիկտ հասկացությունները, վերլուծի այն մարտահրավերները, որոնք ծագում են դրանց զանազան դրսևորումներում: 3. Գնահատի համագործակցության դրսևորումներն իր համայնքում: | |
Թեմայի բովանդակություն | |
1. Միջազգային և տարածաշրջանային քաղաքական համագործակցություն: 2. Միջազգային և տարածաշրջանային տնտեսական համագործակցություն: 3. Միջազգային և տարածաշրջանային մշակութային և գիտակրթական համագործակցություն: 4. Միջազգային և տարածաշրջանային բնապահպանական համագործակցություն: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող գաղափարներ |
1. Հիմնախնդիրների հետազոտում (անհատական կամ խմբային): 2. Սահիկաշարերի պատրաստում: 3. Պաստառների ձևավորում: 4. Ֆիլմերի դիտում և քննարկում: 5. Բանավեճեր, քննարկումներ: 6. Խնդիրների առաջադրում, լուծումների ներկայացում ու քննարկում: |
Համաշխարհայնացում Հասարակությունների և համակարգերի, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերությունները, դրանց ազդեցությունը և հետևանքները մարդկության և շրջակա միջավայրի վրա: |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Հայոց պատմություն - Տվյալ ժամանակաշրջանի պատմական գործիչների, դեպքերի, երևույթների, իրադարձությունների համեմատություն, Հայաստանը և միջազգային համագործակցությունը: Աշխարհագրություն - Աշխատանք քարտեզներով և ուրվագծային քարտեզներով: Հայոց լեզու - Տվյալների հավաքում և մշակում, բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում: Գրականություն - Գեղարվեստական ստեղծագործություններ, պատմագրությունը և Հայաստանը: Արվեստ (ճարտարապետություն, կերպարվեստ, երաժշտություն, կիրառական արվեստ) - Պատմաճարտարապետական հուշարձաններ, արվեստի գործեր: Հասարակագիտություն – Համագործակցությունը և կոնֆլիկտը՝ որպես հասարակական կյանքի ընդհանուր երևույթ։ | |
Կապը Հանրակրթության չափորոշչի ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Մ7, Մ11, Մ14, Մ16, Մ21, Մ23, Մ27, Մ28, Մ29, Մ31 |
Թեմա 2. | |
Կոնֆլիկտ | |
Նպատակ | |
Ձևավորել կոնֆլիկտի տեսակներն ու բնույթը, կոնֆլիկտների զարգացման, լուծման օրինաչափություններն ու առանձնահատկությունները վերլուծելու, ներկայիս աշխարհում բազմատեսակ կապերը բացահայտելու հմտություններ: | |
Վերջնարդյունք | |
1. Վերլուծի հասարակության մեջ տարածաշրջանային, տնտեսական, բնապահպանական, կրոնա-գաղափարական կոնֆլիկտների ձևավորումն ու զարգացումը հասարակության զարգացման վրա դրանց հետևանքները: 2. Գնահատի կոնֆլիկտների ձևավորման և զարգացման մեջ հնարամտության դերը՝ դիտարկելով այն որպես այլընտրանք կոնֆլիկտի լուծման համար: 3. Մեկնաբանի իր համայնքում առկա տարաբնույթ կոնֆլիկտներն ու դրանց ազդեցությունը: | |
Թեմայի բովանդակություն | |
1. Տարածաշրջանային կոնֆլիկտներ: 2. Տնտեսական և բնապահպանական կոնֆլիկտներ: 3. Կրոնա-գաղափարախոսական կոնֆլիկտներ: 4. Կոնֆլիկտի լուծում: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող գաղափարներ |
1. Հիմնախնդիրների հետազոտում: 2. Սահիկաշարերի պատրաստում: 3. Նշանավոր գործիչների մասին տեղեկությունների հավաքում, գրավոր և բանավոր հաղորդումների, ակնարկների պատրաստում: 4. Բանավեճեր, քննարկումներ: |
Ժամանակ և տարածություն Որտե՞ղ և ե՞րբ: Գոյությունը լիարժեք ընկալելու համար անհրաժեշտ է «մոտենալ» տարածությանը և ժամանակին/ տարբեր մարդկանց կենցաղ, նրանց պատմություններ, ճանապարհորդություններ, մարդկության պատմության շրջադարձային կետեր, հայտնագործություններ, գյուտեր, ինչպես նաև անհատների և քաղաքակրթության միջև հարաբերությունները, դրանց փոխկապակցվածությունը տվյալ անձի, ազգի և մարդկության տեսանկյունից: |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Հայոց պատմություն - Տվյալ ժամանակաշրջանի պատմական գործիչների, դեպքերի, երևույթների, իրադարձությունների համեմատություն, Հայաստանը և կոնֆլիկտները: Աշխարհագրություն - Աշխատանք քարտեզներով և ուրվագծային քարտեզներով: Հայոց լեզու - Տվյալների հավաքում և մշակում, բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում: Գրականություն - Գեղարվեստական ստեղծագործություններ, պատմագրությունը և Հայաստանը: Արվեստ (ճարտարապետություն, կերպարվեստ, երաժշտություն, կիրառական արվեստ) - Պատմաճարտարապետական հուշարձաններ, արվեստի գործեր: | |
Կապը Հանրակրթության չափորոշչի ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Մ7, Մ11, Մ14, Մ16, Մ21, Մ23, Մ27, Մ28, Մ29, Մ31 |
Թեմա 3 | |
Պատերազմ | |
Նպատակ | |
Ձևավորել պատերազմների բնույթը, ծագման, ընթացքի ու ավարտի օրինաչափություններն ու առանձնահատկությունները վերլուծելու, պատերազմների ու ներկայիս աշխարհի բազմատեսակ կապերը վեր հանելու, պետական, հասարակական-քաղաքական ու ռազմական ականավոր գործիչների գործունեությունը գնահատելու հմտություններ: | |
Վերջնարդյունք | |
1. Մեկնաբանի պատերազմ հասկացության բովանդակության փոփոխությունները պատմական տարբեր ժամանակներում, պատերազմների դրսևորման կերպափոխությունները և դրանց ազդեցությունները հասարակական կյանքի տարբեր բնագավառներում: 2. Վերլուծի պատերազմների մեջ արդարություն երևույթի դրսևորումները: 3. Հետազոտի սեփական համայնքը՝ դիտարկելով և փաստագրելով պատերազմ երևույթի դրսևորումներն այնտեղ: | |
Թեմայի բովանդակություն | |
1. Պատերազմները և դրանց նպատակները հին և միջին դարերում: 2. Նոր դարերը փոխում են պատերազմների բնույթը: 3. Կրոնական պատերազմներ: 4. Համաշխարհային պատերազմները: 5. Տնտեսական պատերազմներ: 6. Մեդիապատերազմներ: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող գաղափարներ |
1. Աշխատանք սկզբնաղբյուրներով, աղբյուրների ուսումնասիրություն: 2. Հիմնախնդիրների հետազոտում (անհատական կամ խմբային): 3. Աշխատանք ուրվագծային քարտեզներով: 4. Սահիկաշարերի պատրաստում: 5. Խնդիրների առաջադրում, լուծումների ներկայացում ու քննարկում: 6. էսսե: |
Համաշխարհայնացում (գլոբալիզացիա) և կայուն զարգացում Հասարակությունների և համակարգերի, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերությունները, դրանց ազդեցությունը և հետևանքները մարդկության և շրջակա միջավայրի վրա: Անհատներ և հարաբերություններ Անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում: |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Հայոց պատմություն - Տվյալ ժամանակաշրջանի պատմական գործիչների, դեպքերի, երևույթների, իրադարձությունների համեմատություն, Հայաստանը և պատերազմները: Աշխարհագրություն - Աշխատանք քարտեզներով և ուրվագծային քարտեզներով: Հայոց լեզու - Տվյալների հավաքում և մշակում, բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում: Գրականություն - Գեղարվեստական ստեղծագործություններ, պատմագրությունը և Հայաստանը: Արվեստ (ճարտարապետություն, կերպարվեստ, երաժշտություն, կիրառական արվեստ - Պատմաճարտարապետական հուշարձաններ, արվեստի գործեր: | |
Կապը Հանրակրթության չափորոշչի ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Մ7, Մ11, Մ14, Մ16, Մ21, Մ23, Մ27, Մ28, Մ29, Մ31 |
Թեմա 4 | |
Համամարդկային հիմնախնդիրներ | |
Նպատակ | |
Ձևավորել համամարդկային հիմնախնդիրների բնույթը, առաջացման, ներկա վիճակի օրինաչափություններն ու առանձնահատկությունները վերլուծելու, համամարդկային հիմնախնդիրների ու ներկայիս աշխարհի բազմատեսակ կապերը վեր հանելու հմտություն: | |
Վերջնարդյունք | |
1. Մեկնաբանի համամարդկային հիմնախնդիրների տեսակները և նրանց բնույթը, բացահայտի պատճառահետևանքային կապերը, առաջացման օրինաչափություններն ու առանձնահատկությունները և կապը ներկայիս բազմատեսակ աշխարհի հետ: 2. Համեմատի և համադրի տարբեր ժամանակաշրջանների համամարդկային հիմնախնդիրները, նրանց ընդհանրություններն ու առանձնահատկությունները: 3. Վերլուծի հիմնախնդիրների բերած մարտահրավերները և գնահատի դրանց հաղթահարման համար իրականացվող լուծումներն ու ծրագրերը: 4. Մեկնաբանի, թե ինչ ազդեցություն են թողել համամարդկային հիմնախնդիրները իր համայնքում և առաջարկի հիմնախնդրի լուծման իր տարբերակը: | |
Թեմայի բովանդակություն | |
1. Ցեղասպանություն: 2. Ահաբեկչություն և թրաֆիքինգ: 3. Կիբերհանցագործություն: 4. Բնապահպանական և այլ հիմնախնդիրներ: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող գաղափարներ |
1. Հիմնախնդիրների հետազոտում (անհատական կամ խմբային): 2. Նշանավոր գործիչների մասին տեղեկությունների հավաքում, գրավոր և բանավոր հաղորդումների, ակնարկների պատրաստում: 3. Ֆիլմերի դիտում և քննարկում: 4. Բանավեճեր, քննարկումներ: |
Անհատ և հարաբերություններ Ո՞վ եմ ես, ո՞վ ենք մենք Ո՞վ է պատմական անհատը, ո՞րն է նրա բնութագիրը: Անհատի կյանքը, համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերությունները ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում: |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Հայոց պատմություն - Տվյալ ժամանակաշրջանի պատմական գործիչների, դեպքերի, երևույթների, իրադարձությունների համեմատություն, Հայաստանը և համամարդկային հիմնախնդիրները: Աշխարհագրություն - Աշխատանք քարտեզներով և ուրվագծային քարտեզներով: Հայոց լեզու - Տվյալների հավաքում և մշակում, բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում: Գրականություն - Գեղարվեստական ստեղծագործություններ, պատմագրությունը և Հայաստանը: Արվեստ (ճարտարապետություն, կերպարվեստ, երաժշտություն, կիրառական արվեստ) - Պատմաճարտարապետական հուշարձաններ, արվեստի գործեր: | |
Կապը Հանրակրթության չափորոշչի ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Մ7, Մ11, Մ14, Մ16, Մ21, Մ23, Մ27, Մ28, Մ29, Մ31 |
Թեմա 5 | |
Աշխարհն արդի փուլում | |
Նպատակ | |
Ձևավորել արդի աշխարհաքաղաքական զարգացումների օրինաչափություններն ու առանձնահատկությունները վերլուծելու, XXI դարում քաղաքակրթության զարգացման հեռանկարների ու ներկայիս աշխարհի բազմատեսակ կապերը վեր հանելու, պետական, հասարակական-քաղաքական ու գիտամշակութային ականավոր գործիչների գործունեությունը գնահատելու հմտություն: | |
Վերջնարդյունք | |
1. Վերլուծի արդի աշխարհաքաղաքական զարգացումների օրինաչափություններն ու առանձնահատկությունները, հետարդյունաբերական (տեղեկատվական) հասարակության ձևավորման ընթացքը, տնտեսական զարգացման հեռանկարները, միասնականացման հեռանկարները և միջազգային կառույցների գործունեությունը: 2. Վեր հանի XXI դարի քաղաքակրթության զարգացման հեռանկարները և գնահատի դրանց հետևանքները և արդյունքները: 3. Արժևորի մեդիագրագիտության դերը հասարակության կյանքում: | |
Թեմայի բովանդակություն | |
1. Արդի համաշխարհային զարգացման հիմնական միտումները: 2. Հետարդյունաբերական (տեղեկատվական) հասարակության ձևավորումը: 3. Տնտեսական զարգացման հեռանկարները: 4. Միասնականացման հեռանկարները և միջազգային կառույցները: 5. Արդի աշխարհաքաղաքական զարգացումները։ 6. Քաղաքակրթության զարգացման հեռանկարները XXI դարում: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող գաղափարներ |
1. Հիմնախնդիրների հետազոտում (անհատական կամ խմբային): 2. Սահիկաշարերի պատրաստում: 3. Պաստառների ձևավորում: 4. Բանավեճեր, քննարկումներ: 5. Խնդիրների առաջադրում, լուծումների ներկայացում ու քննարկում: |
Ժամանակ և տարածություն Պատմության շրջադարձային իրադարձությունները, երևույթները, ընկերային ու առտնին կյանքն ու սովորույթները, անհատների, հասարակությունների և քաղաքակրթությունների փոխհարաբերությունները, անձի, ազգի և մարդկության տեսանկյունից: |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Հայոց պատմություն - Արդի ժամանակաշրջանի պատմական գործիչների, դեպքերի, երևույթների, իրադարձությունների համեմատություն, Հայաստանը և արդի համաշխարհային զարգացման հիմնական միտումները, տնտեսական զարգացման հեռանկարները, միասնականացման հեռանկարները և միջազգային կառույցների գործունեությունը, XXI դարում քաղաքակրթության զարգացման հեռանկարները: Աշխարհագրություն - Աշխատանք քարտեզներով և ուրվագծային քարտեզներով: Հայոց լեզու - Տվյալների հավաքում և մշակում, բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում: Գրականություն - Գեղարվեստական ստեղծագործություններ: Արվեստ (ճարտարապետություն, կերպարվեստ, երաժշտություն, կիրառական արվեստ) -Պատմաճարտարապետական հուշարձաններ, արվեստի գործեր: | |
Կապը Հանրակրթության չափորոշչի ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Մ7, Մ11, Մ14, Մ16, Մ21, Մ23, Մ27, Մ28, Մ29, Մ31 |
Թեմա 6 | |
Համաշխարհային մշակույթը նորագույն շրջանում | |
Նպատակ | |
Ձևավորել արդի ժամանակաշրջանի համաշխարհային մշակույթի զարգացման օրինաչափություններն ու առանձնահատկությունները վերլուծելու, արդի ժամանակաշրջանի համաշխարհային մշակույթի ականավոր գործիչների գործունեությունը գնահատելու հմտություն: | |
Վերջնարդյունք | |
1. Վերլուծի արդի ժամանակաշրջանի համաշխարհային մշակույթի զարգացման օրինաչափություններն ու առանձնահատկությունները: 2. Համեմատի և համադրի տարբեր ժամանակաշրջանների մշակույթների ընդհանրություններն ու առանձնահատկությունները: 3. Գնահատի արդի ժամանակաշրջանի համաշխարհային մշակույթի ականավոր գործիչների գործունեությունը: 4. Վերլուծի սեփական մշակույթի զարգացման հեռանկարները համաշխարհային մշակույթի համատեքստում: | |
Թեմայի բովանդակություն | |
1. Մշակույթի զարգացման արդի միտումները: 2. Կրթությունը: 3. Գիտությունը և գիտատեխնիկական առաջընթացը: 4. Գեղարվեստական մշակույթը: 5. Նորագույն շրջանի քաղաքակրթական ձեռքբերումները: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող գաղափարներ |
1. Սահիկաշարերի պատրաստում: 2. Պաստառների ձևավորում: 3. Նկարի վերլուծություն: 4. Ռեֆերատ: |
Անհատական և մշակութային արժեհամակարգ Արժևորել ազգային ու համաշխարհային մշակութային արժեքները պահպանելու, զարգացնելու, փոխանցելու և հանրահռչակելու անհրաժեշտությունը: |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Հայոց պատմություն - Տվյալ ժամանակաշրջանի պատմական, մշակութային գործիչների, դեպքերի, երևույթների, իրադարձությունների համեմատություն, Հայաստանը և արդի ժամանակաշրջանի համաշխարհային մշակույթը: Աշխարհագրություն - Աշխատանք քարտեզներով և ուրվագծային քարտեզներով: Հայոց լեզու - Տվյալների հավաքում և մշակում, բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում: Գրականություն - Գեղարվեստական ստեղծագործություններ, պատմագրությունը և Հայաստանը: Արվեստ (ճարտարապետություն, կերպարվեստ, երաժշտություն, կիրառական արվեստ) - Պատմաճարտարապետական հուշարձաններ, արվեստի գործեր: | |
Կապը Հանրակրթության չափորոշչի ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Մ7, Մ11, Մ14, Մ16, Մ21, Մ23, Մ27, Մ28, Մ29, Մ31 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2024 թվական: