Գլխավոր տեղեկություն
Համար
N 34-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 14.05.2024
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
07.05.2024
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«07» մայիսի 2024 թ.

N 34-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1-ԻՆ, 4-ՐԴ, 9-ՐԴ ԵՎ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ԿԵՐՊԱՐՎԵՍՏ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Կերպարվեստ» առարկայի 1-ին, 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների ծրագրերը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար՝

Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

5/7/2024

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2024 թվականի մայիսի 7-ի

N 34-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԿԵՐՊԱՐՎԵՍՏ» ԱՌԱՐԿԱՅԻ 1-ԻՆ, 4-ՐԴ, 9-ՐԴ ԵՎ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

 

1-ԻՆ ԴԱՍԱՐԱՆ

 

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՆՅՈՒԹԵՐ, ՄԻՋՈՑՆԵՐ

Նպատակը

 Վերջնարդյունքներ

Ձևավորել նյութեր, մեթոդներ և միջոցներ փորձարկելու կարողություններ:

Զարգացնել համեմատելու, հակադրելու և դասակարգելու կարողություններ։

1.Կ.Ս.ՆՄ.1. Փորձարկել տարբեր նյութեր հետաքրքիր աշխատանքներ ստանալու նպատակով։ Ստեղծել պատկերներ, կոլաժներ, ծավալային աշխատանքներ, նաև՝ թափոններից։

1.Կ.Ս.ՆՄ.2. Ստեղծել աշխատանքներ՝ ըստ թեմայի, գաղափարի, սկզբունքի, բառակապակցության։

1.Կ.Ս.ՆՄ.3. Կարգավորել և պահպանել աշխատանքային տարածքը։

1.Կ.Ս.ՆԵ.1. Ստեղծել 2D և 3D աշխատանքներ՝ բնօրինակը ներկայացնելով ուրիշ գունային երանգներով, միայն գծով, միայն տոնով։

1.Կ.Ս.ՆԵ.2. Ստեղծել 2D և 3D աշխատանքներ՝ բնօրինակը ներկայացնելով վերացական արվեստի տեսանկյունից։

1.Կ.Ս.ՆԵ.3. Ստեղծել 2D և 3D երևակայական աշխատանքներ։

1.Կ.Ա.ՔԱ.3. Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները։

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս են արվեստագետները նախապատրաստվում, ի՞նչ գործիքներ և միջոցներ են օգտագործում:

Ի՞նչ են պատկերում արվեստագետները:

Պահպանո՞ւմ են արդյոք արվեստագետները որոշակի կանոններ:

Կարո՞ղ է դասարանը վերածվել արվեստանոցի:

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1) Անվանել գույները։

2) Նյութերն օգտագործել մտածված և խնայողաբար։

3) Ստեղծել պարզ նախշեր։

4) Ստանալ ծավալային պատկերներ։

5) Ստեղծել երևակայական հարթ և ծավալային պատկերներ։

6) Բնօրինակից ստանալ վերացական պատկերներ։

7) Ազատորեն ստեղծագործել մատներով, ձեռքերով, գրաֆիկական գործիքներով (կավճամատիտ, գրիչ, մատիտ, վրձին և այլն)։

8) Արտահայտել մտքերն ու գաղափարները՝ կատարելով 2D և 3D աշխատանքներ՝ եզրագծերով, տոներով և գունային երանգներով։

9) Պատմել իր և ընկերների աշխատանքների մասին։

10) Մեկնաբանել և վերլուծել` ինչն է հավանում, ինչը` ոչ:

11) Ներկայացնել կարծիք:

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Ստեղծագործական աշխատանքի համար կիրառվող գործիքները և նյութերը: Նյութերի և գործիքների անվանումները:

Ստեղծագործական աշխատանքներն արտահայտիչ դարձնելու հնարները:

Թուղթը՝ որպես հարթություն: Թուղթը՝ որպես ծավալ ստանալու միջոց:

Ծավալային պատկերներ: Կավը, ծեփոնը (պլաստիլին), մետաղալարը կամ պլաստիկը՝ որպես գեղարվեստական նյութ:

Հարթության վրա առարկաների պայմանական տեղաբաշխումը: Գունանկար, գծանկար, տպագրություն /դաջվածք, ծավալային աշխատանքների կատարման մեթոդները: Դաջվածքի համար օգտագործվող միջոցների կիրառման կանոնները:

Մասնագիտական բառապաշար:

Անվտանգության կանոններ:

Վարժություններ տարբեր որակների և գույների թղթերի վրա:

Նկարչական միջոցների փորձարկում. մատիտներ, յուղամատիտներ, մարկերներ, վրձիններ, ներկեր: Աշխատանքներ կավով կամ ծեփոնով:

Գծանկարչական և գեղանկարչական նյութերի փորձարկում:

Դիտում և ուսումնասիրում:

Վերացական հորինվածքների ստեղծում բնական մոտիվների հիման վրա (2D, 3D):

Կազմման տարբերակներ` միմյանց և թղթի կենտրոնի նկատմամբ պատկերների սիմետրիկ և ոչ սիմետրիկ տեղաբաշխմամբ:

Աշխատանքների քննարկում և մեկնաբանում:

Պատճառ և հետևանք

Նյութի և արդյունքի կապը. Ներկանյութի որակը և խտությունը թղթի վրա տարբեր արդյունքներ են տալիս:

 

Համաշխարհայնացում Գիտական և տեխնոլոգիական նվաճումների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, մարդ-կային գործունեության վրա:

 

Առաջարկվող թեմաներ

«Իմ սիրելի խաղալիքը», «Նվեր ամենահոգատարին», «Տնակ կենդանիների համար», «Անձրևոտ օր», «Փողոցում», «Սփռոց», «Խորհրդանիշներ», «Բնության ձայներ», «Այգի»:

Միջառարկայական կապ

Մայրենի` բանաստեղծությունների, հեքիաթների, պատմվածքների, առակների ունկնդրում և ընթերցում, ստեղծագործությունների ընթերցում և քննարկում:

Մաթեմատիկա` երկրաչափական պատկերների և մարմինների օգտագործմամբ՝ ձևավորման աշխատանքների իրականացում, մարմինների, տարբեր առարկաների պատկերում, համեմատում և նկարագրում, դեկորացիաներ պատրաստելիս չափումների կատարում, դետալների գծագրում:

Տեխնոլոգիա` թղթի, բնական և արհեստական նյութերի մշակման համար համապատասխան գործիքների, միջոցների ու սարքավորումների ընտրություն։

Երաժշտություն ` քննարկվող թեմաների, տարբեր երգերի ունկնդրում:

Ֆիզկուլտուրա` մարմնամարզություն, անձնական հիգիենայի պահպանում, սեփական անձի նկատմամբ հարգանքի և հոգատարության զարգացում:

Թատրոն ` թատրոնի տարբեր տեսակների (ստվերային, տիկնիկային, մատնային, երաժշտական, սովորական) կիրառմամբ ունկնդրած, ընթերցած ստեղծագործությունների և հորինած հեքիաթների կերպարների էսքիզներ:

Ես և շրջակա աշխարհը` պահպանել անձնական հիգիենա՝ մարմնի խնամք. տեսողություն, լսողություն, կեցվածք:

Օտար լեզուներ` նյութերի և գործիքների անվանումներ։

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Տ4, Տ5, Տ9, Տ10, Տ24, Տ32, Տ34, Տ36

 

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՏԱՐՐԵՐ ԵՎ ԴԻԶԱՅՆԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Ձևավորել կերպարվեստի ստեղծագործական աշխատանքներ կատարելու տարրերն ու սկզբունքներն ուսումնասիրելու և փորձարկելու կարողություններ։

1.Կ.Ս.ՆՄ.2. Ստեղծել աշխատանքներ՝ ըստ թեմայի, գաղափարի, սկզբունքի, բառակապակցության։ Ձևավորել բառապաշար։

1.Կ.Ա.ԴՏ.1. Կատարել աշխատանքներ՝ օգտագործելով կերպարվեստի տարրերը՝ գիծ, գույն, ձև, ծավալ, ռիթմ։

1.Կ.Ա.ԴՏ.2. Նշել արվեստի ստեղծագործություններում և շրջակա միջավայրում առկա պատկերներ, ձևեր, գույներ։

1.Կ.Ս.ՆԵ.2. Ստեղծել 2D և 3D աշխատանքներ՝ բնօրինակը ներկայացնելով վերացական արվեստի տեսանկյունից։

1.Կ.Ս.ՆԵ.3. 2D և 3D երևակայական աշխատանքներ։

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս են արվեստագետներն աշխատում:

Ի՞նչ է հարկավոր իմանալ գրագետ աշխատելու համար:

Պահպանո՞ւմ են արդյոք արվեստագետները որոշակի օրինաչափություններ:

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1) անվանել նյութերն ու գործիքները,

2) կիրառել հիմնական և բաղադրյալ գույները և ստանալ նոր գույներ,

3) ստեղծել պարզ նախշեր,

4) գծերի, ձևերի, երկրաչափական պատկերների միջոցով ստանալ ճանաչելի պատկերներ և հորինվածքներ,

5) բնօրինակից ստանալ վերացական պատկերներ,

6) ստեղծել հարթ և ծավալային երևակայական պատկերներ։

7) ազատորեն ստեղծագործել մատներով, ձեռքերով, գրաֆիկական գործիքներով (կավճամատիտ, գրիչ, մատիտ, վրձին և այլն),

8) նկարագրել և բացատրել աշխատանքի ընթացքը,

9) պատմել իր և ընկերների աշխատանքների մասին,

10) աշխատանքներում պահպանել համաչափությունը,

11) աշխատանքներում արտահայտել սեփական կյանքի փորձը և գիտելիքները,

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Կերպարվեստի տարրերը՝ գիծ, գույն, ձև, ռիթմ:

Արվեստի ստեղծագործություններում և շրջակա միջավայրում առկա պատկերներ, ձևեր, գույներ:

Գիծ: Գծերի տեսակները:

Գույն: Հիմնական և բաղադրյալ գույներ:

Ձևերի և պատկերների տեսակները՝ երկրաչափական, բուսական և կենդանական ձևեր:

Ուրվանկար և ձևաչափ:

Պատկերավորման փոխանցում:

Գեղագրություն։

Հեռու – մոտ:

Խոսք-պատկեր- շարժում:

Դեկորատիվ հորինվածքի հիմնական օրինաչափությունները` համաչափություն, անհամափաչություն (սիմետրիա, ասիմետրիա):

Ուրվապատկերներ, նշաններ և խորհրդանիշներ:

Զարդանախշ: Համաչափություն:

Ծավալ:

Վարժություններ գույներով և գուներանգներով:

Գծերի, ձևերի, երկրաչափական պատկերների միջոցով ճանաչելի պատկերների և հորինվածքների ստեղծում։

Միայն գծի միջոցով պարզ պատկերների, ձևերի և առարկաների պատկերում:

Բնապատկերի կատարում գծի միջոցով:

Շրջապատում, բնության մեջ, արվեստի ստեղծագործություններում և ճարտարապետական կոթողներում ձևերի և պատկերների տեսակների բացահայտում:

Տարբեր նյութերով և միջոցներով երկրաչափական, բուսական և կենդանական ձևերի պատկերում:

Նախշերի կատարում, կիրառական արվեստի նմուշների պատկերազարդում, շնորհավորական բացիկների պատրաստում և ձևավորում:

Պարզ պատկերների, ձևերի և առարկաների պատկերում և գունավորում: Պարզ երկրաչափական, բուսական կամ կենդանական պատկերների միջոցով կոլաժների պատրասում: Խճանկար:

Տառատեսակների և գեղագրության ուսումնասիրում։

Միևնույն տառը որպես գեղարվեստական պատկեր ստանալու վարժություններ։

Ուրվապատկերների, նշանների, նախշերի և խորհրդանիշների պատկերում կամ պատրաստում (2D, 3D):

Պարզ երկրաչափական, բուսական կամ ազատ ձևերի միջոցով բնապատկերի, դիմանկարի կամ նատյուրմորտի կատարում:

Օրինաչափություններ

Կատարել դասակարգումներ, բացահայտել որոշակի սկզբունքով կրկնվող պատկերները կամ երևույթները:

 

Համակարգ և մոդել

Միմյանց հետ հարաբերություններ կամ որոշակի կապեր ունեցող տարրերի բազմություն (գունային անիվ), որոնք միասին կազմում են որոշակի ամբողջություն։

Առաջարկվող թեմաներ

«Ես և իմ անունը», «Իմ ընտանիքը», «Ես աշակերտ եմ», «Անցյալ, ներկա և ապագա», «Օրվա ռեժիմ», «Չափումներ», «Այբուբեն», «Սփռոց», «Մուլտֆիլմերի սիրելի հերոսներ»:

Միջառարկայական կապ

Մայրենի - Բանաստեղծությունների, հեքիաթների, պատմվածքների, առարկաների ունկնդրում և ընթերցում, մանրապատում ստեղծագործությունների ընթերցում և քննարկում, հատկանիշ ցույց տվող բառերի պատկերավորումներ:

Մաթեմատիկա - Երկրաչափական պատկերների և մարմինների օգտագործմամբ ձևավորման աշխատանքների իրականացում, մարմինների, տարբեր առարկաների պատկերում, համեմատում և նկարագրում, չափումների կատարում, դետալների գծագրում:

Երաժշտություն - Քննարկվող թեմաների, երգերի ունկնդրում, սովորում և կատարում, դերային խաղերի, երաժշտական բեմադրությունների ձևավորում:

Ֆիզկուլտուրա - Մարմնամարզություն, անձնական հիգիենայի պահպանում, սեփական անձի նկատմամբ հարգանքի և հոգատարության զարգացում:

Թատրոն - Թատրոնի տարբեր տեսակների (ստվերային, տիկնիկային, մատնային, երաժշտական, սովորական) կիրառմամբ ունկնդրած, ընթերցած ստեղծագործությունների և հորինած հեքիաթների հերոսների պատկերում և կերպավորում:

Ես և շրջակա աշխարհը - Բնության օրացույցի վարման միջոցով եղանակի փոփոխության դիտարկում և մարդկանց կյանքի ու գործողությունների համապատասխանեցում դրանց (հագուստի, սննդակարգի, զբաղմունքների փոփոխություն): Դասարանում և տանը կանաչ անկյունների ստեղծում, բույսերի խնամք և դրանց աճի ուսումնասիրում. համապատասխան գրառումներ նշանային պարզ համակարգի կիրառմամբ:

Օտար լեզուներ - Գլխավոր թեմաների ուսուցման պատկերազարդումներ, թեմատիկ առաջադրանքների և եզրույթների մեկնաբանություններ։ Թեմատիկ նկարազարդումներ։

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Տ3, Տ4, Տ5, Տ8, Տ9, Տ10, Տ12, Տ16, Տ17, Տ18, Տ32, Տ34

 

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Ապահովել համապատասխան միջավայր՝ իրատեսական, վերացական և երևակայական 2D և 3D աշխատանքներ ստեղծելու համար։

1.Կ.Ս.ՆՄ.1. Փորձարկել տարբեր նյութեր՝ հետաքրքիր աշխատանքներ ստանալու նպատակով։ Ստեղծել պատկերներ, կոլաժներ, ծավալային աշխատանքներ, նաև՝ թափոններից (ստվարաթուղթ, պլաստիկ):

1.Կ.Ս.ՆՄ.3. Կարգավորել և պահպանել աշխատանքային տարածքը:

1.Կ.Ս.ՆԵ.1. Ստեղծել 2D և 3D աշխատանքներ՝ բնօրինակը ներկայացնելով ուրիշ գունային երանգներով, միայն գծով, միայն տոնով:

1.Կ.Ս.ՆԵ.2. Ստեղծել 2D և 3D աշխատանքներ՝ բնօրինակը ներկայացնելով վերացական արվեստի տեսանկյունից:

1.Կ.Ս.ՆԵ.3. Ստեղծել 2D և 3D երևակայական աշխատանքներ:

1,Կ.Ա.ՎՄ.2. Մեկնաբանել սեփական աշխատանքները:

1.Կ.Ա.ՔԱ.3. Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները:

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս են արվեստագետները ստեղծագործում:

Ինչպե՞ս են արվեստագետները կռահում, որ աշխատանքը հաջողված է:

Կարելի՞ է արդյոք սովորել սեփական սխալների վրա:

Հնարավո՞ր է պատկերել զգացողություն:

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1) հավաքել, տեսակավորել, ընտրել նյութերը և գործիքները,

2) ստեղծել պարզ նախշեր,

3) ստանալ ծավալային պատկերներ,

4) բնօրինակից ստանալ վերացական պատկերներ,

5) ստեղծել երևակայական հարթ և ծավալային պատկերներ,

6) ազատորեն ստեղծագործել մատներով, ձեռքերով, գրաֆիկական գործիքներով (կավճամատիտ, գրիչ, մատիտ, վրձին և այլն),

7) նյութերն օգտագործել մտածված և խնայողաբար,

8) արտահայտել մտքերն ու գաղափարները՝ կատարելով 2D և 3D աշխատանքներ, եզրագծերով, տոներով և գունային երանգներով,

9) մեկնաբանել և վերլուծել` ինչն է հավանում, ինչը` ոչ,

10) ներկայացնել կարծիք:

 

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

Գրական ստեղծագործության ձևավորում կամ պատկերազարդում:

Դիմանկար, ինքնանկար:

Բնանկար:

Նատյուրմորտ:

Իրականության, բնության որոշ երևույթներ, կենցաղային թեմաներ:

Թեմատիկ հորինվածք:

Համաչափության, գծերի ընդհանուր դասավորության, կոմպոզիցիոն համաչափության, ուսումնասիրության և համեմատության վրա հիմնված վարժություններ և ստեղծագործական աշխատանքներ:

Դիմագծերի ընդհանրացման և նմանության կարողությունների ձևավորման վարժություններ:

Ինքնուրույն վերաբերմունքի արտահայտում:

Թեմատիկ նկարչություն՝ դիտման, պատկերացման, հիշողության և հեքիաթների ձևավորման միջոցով:

Առարկաների պատկերում ճեպանկար, բնօրինակից, երևակայությամբ և հիշողությամբ, եթե առարկան հնարավոր չէ զննել:

Ծառերի, թռչունների, կենդանիների ուրվապատկերի ստեղծում (նկարչական նյութը` ջրաներկ, գուաշ, գունամատիտ, մոմակավիճներ, սպիտակ կամ երանգավոր թղթի վրա)՝ առանց նախօրոք մատիտով արված նկարի:

Կենդանիների, թռչունների և մարդու մարմնի պատկերում:

Նատյուրմորտների, աշնանային և գարնանային ծաղիկների պատկերում:

Աշնանային և գարնանային բնության էտյուդային պատկերում (պլեներ) կամ պատկերում հիշողությամբ:

Բնօրինակից, հիշողությամբ և պատկերացմամբ կենցաղային տարբեր իրերի` մրգերի, բանջարեղենի, ծաղիկների պատկերում (ներառյալ ճեպանկարում):

Աշխատանքային միջավայրը նաև դասասենյակն է, սեղանը, այն պարագաները, որոնցով ստեղծագործում են:

 Աշխատանքային գործիքների՝ իրենց սեղանի, սեղանի վրա գրիչների ու մատիտների պատկերում:

Պատճառ և հետևանք

Նյութի ընտրությունը և արդյունքի կապը։ Պատկերվող առարկաների տեղադրումը թղթի հարթության վրա (հորիզոնական, ուղղահայաց) փոխում է աշխատանքի վերջնական տեսքը։

 

Օրինաչափություններ

Պատկերվող տարրերի, ձևերի կամ առարկաների դասակարգումներ, ընդհանրությունների բացահայտում:

Առաջարկվող թեմաներ

Պարզ նատյուրմորտներ, բնապատկերներ։

Հեքիաթի ձևավորում «Երեք խոզուկների հեքիաթը», «Սևուկ ուլիկը», «Ծիտը», «Գայլն ու գառը», «Սուտլիկ որսկանը», «Պոչատ աղվեսը», «Շունն ու կատուն», կենդանիներ, մուլտֆիլմերի հերոսներ, «Գիշեր-ցերեկ», տիկնիկային ներկայացման ձևավորում:

Միջառարկայական կապ

Մայրենի - Բանաստեղծությունների, հեքիաթների, պատմվածքների, առակների ունկնդրում և ընթերցում, մանրապատում ստեղծագործությունների ընթերցում և քննարկում, հատկանիշ ցույց տվող բառերի պատկերավորումներ:

Մաթեմատիկա - Երկրաչափական պատկերների և մարմինների օգտագործմամբ ձևավորման աշխատանքների իրականացում, մարմինների, տարբեր առարկաների պատկերում, համեմատում և նկարագրում, չափումների կատարում, դետալների գծագրում:

Երաժշտություն - Քննարկվող թեմաների, երգերի ունկնդրում, սովորում և կատարում, դերային խաղերի, երաժշտական բեմադրությունների ձևավորում:

 Ֆիզկուլտուրա - Մարմնամարզություն, անձնական հիգիենայի պահպանում, սեփական անձի նկատմամբ հարգանքի և հոգատարության զարգացում:

Թատրոն - Թատրոնի տարբեր տեսակների (ստվերային, տիկնիկային, մատնային, երաժշտական, սովորական) կիրառմամբ ունկնդրած, ընթերցած ստեղծագործությունների և հորինած հեքիաթների հերոսների պատկերում և կերպավորում:

Ես և շրջակա աշխարհը - Տարբերակել և համադրել տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները, հետազոտել, ներկայացնել, որ նույն տեղեկությունը կարելի է տարբեր զգայարաններով զգալ:

Օտար լեզուներ - Գլխավոր թեմաների ուսուցման պատկերազարդումներ, թեմատիկ առաջադրանքների և եզրույթների մեկնաբանություններ։ Տարբեր երկրների հեքիաթներ, հերոսներ։

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Տ4, Տ5, Տ7, Տ8, Տ9, Տ10, Տ16, Տ18, Տ22, Տ26, Տ32

 

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՎԵՐԱՆԱՅՈՒՄ ԵՎ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Ստեղծագործական աշխատանքներն ընտրելու, խմբավորելու, ցուցադրելու և անձնական թղթապանակ (պորտֆոլիո) ստեղծելու կարողությունների ձևավորում:

1.Կ.Ս.ՆՄ.2. Ստեղծել աշխատանքներ՝ ըստ թեմայի, գաղափարի, սկզբունքի, բառակապակցության։ Ձևավորել բառապաշար:

1.Կ.Ս.ՆՄ.3. Կարգավորել և պահպանել աշխատանքային տարածքը։

1.Կ.Ա.ՎՑ. 1. Ընտրել և խմբավորել աշխատանքները, ստեղծել պորտֆոլիո։

1.Կ.Ա.ՎՑ. 2. Խմբով մասնակցել ցուցադրությունների։

1.Կ.Ա.ՎՑ.3. Առաջարկել ցուցադրության արդյունավետ տարբերակներ։

1.Կ.Ա.ՎՄ.1. Բացատրել, թե ինչու են ընտրվել տվյալ աշխատանքները։

1.Կ.Ա.ՎՄ.2. Մեկնաբանել սեփական աշխատանքները։

1.Կ.Ա.ՔԱ.1. Բացատրել, թե ինչպես են գույները, գծերը և պատկերները դարձել նկար։

1.Կ.Ա.ՔԱ.3. Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները։

1.Կ.Կ.ԱԴ.3. Աշխատանքները կապել սեփական կյանքի փորձի հետ։

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս են պահվում ստեղծագործությունները:

Ովքե՞ր են դրանք հավաքում, պահպանում և ի՞նչ նպատակով: Ի՞նչ չափանիշներով են ընտրվում ստեղծագործությունները:

Հարկավո՞ր է արդյոք ցուցադրել աշխատանքները:

Ի՞նչ է նշանակում արվեստի ստեղծագործության ցուցադրություն:

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1) անվանել նյութերն ու գործիքները,

2) նյութերն օգտագործել մտածված և խնայողաբար,

3) ստեղծել աշխատանքային տետր և թղթապանակ (պորտֆոլիո),

4) տեսակավորել և խմբավորել աշխատանքները` ըստ առաջարկված չափանիշների,

5) առաջարկել և նախաձեռնել աշխատանքների ցուցադրության հետաքրքիր տարբերակներ,

6) նկարագրել արվեստի ստեղծագործությունները,

7) մեկնաբանել, թե ինչպես են դրանք արտահայտում մարդկանց կյանքն ու գործունեությունը,

8) մեկնաբանել և վերլուծել` ինչն է հավանում, ինչը` ոչ,

9) ներկայացնել կարծիք,

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

Աշխատանքների ընտրություն:

Թղթապանակ: Թղթապանակների ստեղծման չափանիշները և պայմանները:

Նախագիծ:

Ցուցադրություն: Արդյունավետ ցուցադրություններ կազմակերպելու առանձնահատկությունները:

Ստեղծել աշխատանքային տետր կամ անձնական թղթապանակ (պորտֆոլիո):

Մենակ կամ խմբով առանձնացնել աշխատանքները՝ ըստ առաջարկված չափանիշների:

Ձևակերպել հարցերը և պատասխանները, թե որտեղ, երբ, ինչու և ինչպես պետք է պատրաստվեն աշխատանքները ցուցադրության համար:

Մեկնաբանել ստեղծագործություններից ստացած տպավորությունները:

Բացատրել. թե ինչու են ընտրվել տվյալ աշխատանքները:

Նշել և մեկնաբանել ցուցադրության կազմակերպման նպատակները, հիմնական սկզբունքները:

Մեկնաբանել սեփական աշխատանքները:

Աշխատել խմբով:

Սովորողների կողմից կատարված աշխատանքների կամ թեմատիկ առանձին ուղղվածություն պարունակող ստեղծագործությունների և առարկաների ցուցադրություն:

Դասընթացների այս ձևը կարող է կազմակերպվել որևէ առարկայի հետ ինտեգրված:

Պատճառ և հետևանք

Պատկեր և ազդեցություն կապը. ցուցադրության որակը տարբեր ընկալումներ է առաջացնում:

 

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Ուսումնասիրել այն ուղիները, որոնցով արտահայտված գաղափարները և համոզմունքները կարող են բերել նոր արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ։ Արժևորել գեղագիտությունը և ստեղծարարությունը:

Առաջարկվող թեմաներ

«Իմ քաղաքը», «Իմ գյուղը»։ Մեր լեռներն ու լճերը։ Արհեստներ։ Հեքիաթ։ Հայկական գորգ։ «Տոնակատարություն»,Դիմակահանդես։

 

Միջառարկայական կապ

Մայրենի - Բանաստեղծությունների, հեքիաթների, պատմվածքների, առակների ունկնդրում և ընթերցում, մանրապատում ստեղծագործությունների ընթերցում և քննարկում, հատկանիշ ցույց տվող բառերի պատկերավորումներ:

Մաթեմատիկա - Երկրաչափական պատկերների և մարմինների օգտագործմամբ ձևավորման աշխատանքների իրականացում, մարմինների, տարբեր առարկաների պատկերում, համեմատում և նկարագրում, չափումների կատարում, դետալների գծագրում:

Երաժշտություն - Քննարկվող թեմաների, երգերի ունկնդրում, սովորում և կատարում, դերային խաղերի, երաժշտական բեմադրությունների ձևավորում:

 Ֆիզկուլտուրա - Մարմնամարզություն, անձնական հիգիենայի պահպանում, սեփական անձի նկատմամբ հարգանքի և հոգատարության զարգացում:

Թատրոն - Թատրոնի տարբեր տեսակների (ստվերային, տիկնիկային, մատնային, երաժշտական, սովորական) կիրառմամբ ունկնդրած, ընթերցած ստեղծագործությունների և հորինած հեքիաթների հերոսների պատկերում և կերպավորում:

Ես և շրջակա աշխարհը - Նկարագրել իրենց զբաղմունքը, նախասիրությունները, հետաքրքրությունները, համեմատել մյուսների հետ:

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Տ4, Տ5, Տ7, Տ8, Տ9, Տ14, Տ16, Տ17, Տ18, Տ19, Տ25, Տ26, Տ27, Տ32

 

ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Ստեղծագործական աշխատանքները ներկայացնելու, քննարկելու և դատողություններ անելու հմտությունների ձևավորում:

1.Կ.Ս.ՆՄ.2. Ձևավորել բառապաշար:

1.Կ.Ա.ՎՄ.2. Մեկնաբանել սեփական աշխատանքները։

1.Կ.Ա.ՔԱ.1. Բացատրել, թե ինչպես են գույները, գծերը և պատկերները դարձել նկար:

1.Կ.Ա.ՔԱ.2.Դասակարգել աշխատանքները՝ ըստ տեսակների։

1.Կ.Ա.ՔԱ.3.Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները։

1.Կ.Ա.Գ.1.Գնահատել իր և ընկերների աշխատանքները։

1.Կ.Կ.ԱԴ.1.Ներկայացնել, թե ինչով է արվեստի ստեղծագործությունը նման կամ տարբեր իրականությունից։

Ուղղորդող հարցադրում

Ի՞նչ է պատկերը:

Ստեղծագործությունից ի՞նչն է ավելի շատ տպավորվում, ազդում մարդկանց վրա:

Ինչպե՞ս գնահատել ստեղծագործությունները։

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1) նկարագրել արվեստի ստեղծագործությունները,

2) մեկնաբանել, թե ինչպես են դրանք արտահայտում մարդկանց կյանքն ու գործունեությունը,

3) վերլուծել արվեստի ստեղծագործությունները` ըստ տեսածի և զգացածի,

4) դասակարգել աշխատանքները՝ հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները,

5) աշխատանքները գնահատել` ըստ արտահայտչականության, գրագիտության, հիմնական գաղափարի փոխանցման,

6) ․ նկարագրել և բացատրել աշխատանքի ընթացքը,

7) հասկանալ, որ բոլոր մշակույթները ներկայանում են իրենց արվեստով

8) 9․ ներկայացնել կարծիք, մեկնաբանել և վերլուծել` ինչն է հավանում, ինչը` ոչ,

9) համեմատել ընկերների աշխատանքները:

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

Տեսածի նկատմամբ վերաբերմունքի արտահայտում:

Ստեղծագործության զգայական անդրադարձ:

Գնահատում և ինքնագնահատում:

Արվեստի ստեղծագործության քննարկում:

Կերպարվեստի տեսակները:

Տարբեր ստեղծագործությունների վերաբերյալ կարծիքների արտահայտում հարց ու պատասխանի, ռուբրիկների միջոցով: Համեմատել՝

ա․ միևնույն ստեղծագործողի տարբեր աշխատանքները,

բ․ նույն թեմայով տարբեր ստեղծագործողների կատարած աշխատանքները,

գ․ միևնույն ժանրի ստեղծագործությունները:

Քննարկել, վերլուծել, դասակարգել և գնահատել արվեստի ստեղծագործությունները։

Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները։

Առաջարկել և ձևակերպել ստեղծագործությունները գնահատելու չափանիշներ:

Նկարագրել - Ի՞նչ է պատկերված:

Ներկայացնել - Արվեստի ո՞ր տեսակին է պատկանում աշխատանքը։

Վերլուծել - Ի՞նչ պատկերներ են կիրառված: Ի՞նչ նպատակով են օգտագործված հենց այդ պատկերները:

Մեկնաբանել - Ինչի՞ մասին է պատմում ստեղծագործությունը:

Քննարկել/գնահատել - Աշխատանքը հաջողվա՞ծ է, թե՝ ոչ: Այս աշխատանքներից ո՞րը կարելի է ձեռք բերել: Ինչո՞ւ՝ այո և ինչո՞ւ՝ ոչ:

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Ուսումնասիրել այն ուղիները, որոնցով արտահայտված գաղափարները և համոզմունքները կարող են բերել նոր արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ։ Արժևորել գեղագիտությունը և ստեղծարարությունը:

Միջառարկայական կապ

Մայրենի - Մասնակցել խմբային աշխատանքների պատմություններ հորինելու, թեմատիկ աշխատանքներ ստեղծելու, փոքրիկ ուսումնասիրություններ կատարելու նպատակով:

Մաթեմատիկա - Ճանաչել որոշակի հատկություններով օժտված առարկաները (գույն, ձև, չափս, նյութ), մարմինների, տարբեր առարկաների պատկերում, համեմատում և նկարագրում, չափումների կատարում, դետալների գծագրում:

Երաժշտություն - Քննարկել թեմաներ, ունկնդրել, սովորել և կատարել երգեր, դերային խաղեր, պատրաստել երաժշտական բեմադրություններ:

Տեխնոլոգիա - Նկարագրել/ներկայացնել կենցաղային պարզագույն առարկաների ձևավորման նպատակը, ցուցադրել ձևավորման նմուշօրինակներ:

Ես և շրջակա աշխարհը - Բերել լույսի աղբյուրների օրինակներ՝ բնական և արհեստական։

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Տ7, Տ8, Տ10, Տ14, Տ16, Տ17, Տ18, Տ19, Տ22, Տ25, Տ26

 

ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ

ԱՐՎԵՍՏ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԵՎ ԳՅՈՒՏԵՐ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Արվեստի ստեղծագործությունների տարիքը և դրանց ստեղծման պայմանները պատկերացնելու կարողությունների ձևավորում:

Ստեղծագործությունների միջոցով տարբեր ժամանակներում ապրած մարդկանց կենցաղն ուսումնասիրելու կարողությունների ձևավորում:

1.Կ.Ս.ՆՄ.1. Փորձարկել տարբեր նյութեր հետաքրքիր աշխատանքներ ստանալու նպատակով։ Ստեղծել պատկերներ, կոլաժներ, ծավալային աշխատանքներ, նաև՝ թափոններից:

1.Կ.Ս.ՆՄ.2. Ձևավորել բառապաշար:

1.Կ.Ա.ՔԱ.1. Բացատրել, թե ինչպես են գույները, գծերը և պատկերները դարձել նկար:

1.Կ.Ա.ՔԱ.2. Դասակարգել աշխատանքները՝ ըստ տեսակների:

1.Կ.Ա.ՔԱ.3. Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները։

1.Կ.Ա.Գ.1. Գնահատել իր և ընկերների աշխատանքները:

1.Կ.Ս.ԱՏ.1. Սեփական աշխատանքները ներկայացնել տեխնոլոգիական նոր մոտեցումներով:

1.Կ.Ս.ԱՏ.2. Վերլուծել, թե ինչ նյութեր և միջոցներ են օգտագործում նկարիչները:

Ուղղորդող հարցադրում

Ի՞նչ միջոցներով է արվեստը ներկայացնում մարդկանց և նրանց շրջապատը:

Ինչպե՞ս է արվեստը ներկայացնում իրականությունը:

Կա՞ արդյոք արվեստ մեր շրջապատում:

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1) անվանել նյութերն ու գործիքները,

2) կիրառել տեխնոլոգիական միջոցներ,

3) նկարագրել արվեստի ստեղծագործությունները,

4) վերլուծել արվեստի ստեղծագործությունները` ըստ տեսածի և զգացածի,

5) մեկնաբանել, թե ինչպես են դրանք արտահայտում մարդկանց կյանքն ու գործունեությունը

6) նկարագրել և բացատրել աշխատանքի ընթացքը։

 

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

Նորարարությունները, տեխնոլոգիաները և արվեստը:

Արվեստի ստեղծագործություններում ներկայացված պատմությունները:

Ինչի՞ մասին են պատմում թանգարանի հնագույն ցուցանմուշները:

Ի՞նչ է պատկերված:

Ի՞նչ է պատկերել արվեստագետը:

Ո՞րն է ստեղծագործության արտահայտած իմաստը:

Ինչո՞ւ են արվեստագետները ստեղծագործում:

Ուսումնասիրել արվեստի աշխատանքներում օգտագործված նյութերը:

Հետազոտել տարբեր ժամանակներում արվեստագետների աշխատելու միջոցները և հնարավորությունները:

Համեմատել տարբեր ստեղծագործություններ: Գտնել նմանություններ և տարբերություններ օգտագործված նյութերի կամ աշխատանքի միջոցների մեջ:

Կազմակերպել քննարկումներ հետևյալ հարցերի շուրջ.

ա Ովքե՞ր են արվեստագետները։

բ Որտե՞ղ են ստեղծագործում:

գ Ի՞նչ գործիքներ են կիրառում:

դ Ի՞նչ գործեր են ստեղծում:

ե Որտե՞ղ կարելի է տեսնել ստեղծագործությունները:

Քննարկել տարբեր արվեստագետների աշխատանքները, թե ինչ են պատմում իրենց ժամանակների մասին:

Քննարկել, թե ինչպես, ինչով և ինչու են ստեղծագործում արվեստագետները։

Գեղարվեստական ժառանգության ուսումնասիրություն ժողովրդական արվեստի կամ տեղական երկրագիտական թանգարաններում:

Պատճառ և հետևանք

Պատկեր և ազդեցություն կապը. Ցուցադրության որակը տարբեր ընկալումներ է առաջացնում:

 

Օրինաչափություններ

Կատարել դասակարգումներ, բացահայտել պատկերվող առարկաների նմանություններն ու տարբերությունները:

 

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Ուսումնասիրել այն ուղիները, որոնցով արտահայտված գաղափարները և համոզմունքները կարող են բերել նոր արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ։ Արժևորել գեղագիտությունը և ստեղծարարությունը:

Առաջարկվող թեմաներ

Հայկական մանրանկարչության, խեցեգործության, ճարտարապետության նմուշներ, խաչքար, խճանկար։

Միջառարկայական կապ

Մայրենի - Մասնակցել խմբային աշխատանքների։ Պատմել ապրածը, դիտածը, ընթերցածը, արտահայտել սեփական զգացումները, ցանկությունները։

Մաթեմատիկա - Ճանաչել որոշակի հատկություններով օժտված առարկաներ (գույն, ձև, չափս, նյութ), պատկերել մարմիններ, տարբեր առարկաներ, համեմատել և նկարագրել, կատարել չափումներ, գծագրել դետալներ:

Երաժշտություն - Քննարկել թեմաներ, ունկնդրել, սովորել և կատարել երգեր, դերային խաղեր, պատրաստել երաժշտական բեմադրություններ:

 Տեխնոլոգիա - Նկարագրել/ներկայացնել կենցաղային պարզագույն առարկաների ձևավորման նպատակը, ցուցադրել ձևավորման նմուշօրինակներ:

Ես և շրջակա աշխարհը- Թվարկել և տարբերակել դրական և բացասական հույզերը, հույզեր արտահայտող բառերը, դիմախաղերն ու այլ արտահայտչամիջոցները։

Օտար լեզուներ - Շատ պարզ բառերով և շատ կարճ նախադասություններով ներկայանալ ու ներկայացնել իր դասընկերներին։

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Տ4, Տ7, Տ11, Տ12, Տ14, Տ15, Տ16, Տ17, Տ18, Տ22, Տ25, Տ26, Տ27, Տ31, Տ32

 

ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ

ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Նկարն իբրև թեմատիկ-իմաստային միասնություն ընկալելու կարողությունների ձևավորում:

Ինքն իրեն լսելու և միտքը ճիշտ կառուցելու կարողությունների զարգացում:

1.Կ.Ս.ՆՄ.2. Ստեղծել աշխատանքներ՝ ըստ թեմայի, գաղափարի, սկզբունքի, բառակապակցության։ Ձևավորել բառապաշար:

1.Կ.Ա.ՔԱ.1. Բացատրել, թե ինչպես են գույները, գծերը և պատկերները դարձել նկար:

1.Կ.Ա.ՔԱ.2. Դասակարգել աշխատանքները՝ ըստ տեսակների:

1.Կ.Ա.ՔԱ.3. Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները:

1.Կ.Ա.ԱՊ.1. Հայտնել կարծիք արվեստի տեսակների մասին:

1.Կ.Ա.ԱՊ.2. Կարծիք հայտնել հայազգի արվեստագետների ստեղծագործությունների մասին։

1.Կ.Կ.ԱԴ.3. Ներկայացնել արվեստի դերը առօրյայում:

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս է արվեստը օգնում հասկանալու տարբեր ժամանակներում և տարբեր վայրերում ապրած մարդկանց կյանքը:

Ինչպե՞ս են արվեստագետներն օգտագործում տարրերն ու սկզբունքներն իրենց աշխատանքներում։

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1) նկարագրել և բացատրել աշխատանքի ընթացքը,

2) անվանել նյութերն ու գործիքները,

3) նկարագրել արվեստի ստեղծագործությունները,

4) մեկնաբանել, թե ինչպես են դրանք արտահայտում մարդկանց կյանքն ու գործունեությունը,

5) ներկայացել կարծիք, մեկնաբանել և վերլուծել`ինչն է հավանում, ինչը` ոչ,

6) խոսել արվեստի և ստեղծագործելու մասին,

7) խմբավորել և մեկնաբանել ստեղծագործությունները՝ ըստ տեսակների,

8) տարբերել անցյալում և ներկայում ստեղծված աշխատանքները,

9) ճանաչել, տարբերել և գնահատել հայկական արվեստը ներկայացնող աշխատանքները,

10) բացատրել, թե ինչու է արվեստը ժամանակից դուրս:

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

Կերպարվեստի և դիզայնի տարրերը ստեղծագործություններում:

Կերպարվեստի տեսակները, ժանրերը:

Հայկական կերպարվեստ:

Հայ և համաշխարհային կերպարվեստ:

Հայ արվեստագետների առանձին ստեղծագործություններ:

Դասակարգել ստեղծագործություններում հանդիպող կերպարվեստի տարրերը և սկզբունքները (գույն, գիծ, ձև, պատկեր, մակերես):

Համեմատել տարբեր երկրների արվեստագետների աշխատանքներում պատկերված ազգային ինքնություն արտահայտող առարկաները:

Ուսումնասիրել ստեղծագործությունները՝ ըստ ոճական առանձնահատկությունների: Որոշել, թե երբ են ստեղծվել դրանք:

Դիտել ստեղծագործությունները, ներկայացնել հիմնական գաղափարը:

Հայաստանը ներկայացնող բնանկարների, հայ նշանավոր արվեստագետների աշխատանքների վերատպությունների ուսումնասիրում:

Տարբեր պատմական իրադարձություններ ներկայացնող ստեղծագործությունների դիտում, երկիրը, սովորույթները ներկայացնող աշխատանքներում առանձնացնել բնորոշ տարրերը:

Նկարագրել- Ի՞նչ է պատկերված:

Վերլուծել - Կերպարվեստի ո՞ր տարրերն են կիրառված: Ի՞նչ դեր են խաղում այդ տարրերը:

Մեկնաբանել - Ի՞նչ է պատմում նկարիչը: Եթե ձայները փոխանցելու հնարավորություն լիներ, ի՞նչ ձայներ կլսվեին:

Քննարկել/Գնահատել - Ի՞նչ է պակասում նկարում: Եթե այո, ապա ինչո՞ւ:

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Ուսումնասիրել այն ուղիները, որոնցով արտահայտված գաղափարները և համոզմունքները կարող են բերել նոր արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ։ Արժևորել գեղագիտությունը և ստեղծարարությունը:

Գաղափարների, արժեքների զգացողությունների, մշակութային դրսևորումների արժևորում։

Միջմշակութային արժեքների առնչությունների բացահայտում։

Առաջարկվող թեմաներ

Մարտիրոս Սարյան, Հակոբ Հովնաթանյան, Վարդգես Սուրենյանց:

Վան Գոգի, Սեզանի և Սարյանի, Խանջյանի նատյուրմորտների համեմատություն:

Միջառարկայական կապ

Մայրենի - Մարդկանց, վայրերի, իրադարձությունների, առարկաների, երևույթների նկարագրություններ՝ հստակ արտահայտելով մտքերն ու զգացումները:

Մաթեմատիկա - գտնել ծանոթ երկչափ պատկերներ երկրաչափական մարմինների մակերևույթների վրա:

Երաժշտություն - Ստեղծագործության բովանդակության, տպավորությունների ու զգացողությունների արտահայտում, ստեղծագործության տեսակը, բնույթը, տեմպը, դինամիկան ճանաչելու կարողություններ:

 Թատրոն - Թատրոնի տարբեր տեսակների (ստվերային, տիկնիկային, մատնային, երաժշտական, սովորական) կիրառմամբ ունկնդրած, ընթերցած ստեղծագործությունների և հորինած հեքիաթների հերոսների պատկերում:

Ես և շրջակա աշխարհը - Տարբերակել իր անցյալը, ներկան և ապագան, նկարագրել իրադարձությունները տարբեր ժամանակներում:

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Տ12, Տ16, Տ17, Տ18, Տ19, Տ24, Տ26, Տ27, Տ31, Տ32

 

ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ

ԱՐՎԵՍՏԻ ԴԵՐԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Նպատակը

Վերջնարդյունքներ

«Արվեստն արտահայտում է իրականությունը» գաղափարի ընկալման կարողությունների ձևավորում:

Մեր իրականության վրա արվեստի ազդեցության գիտակցության ձևավորում:

1.Կ.Ս.ՆՄ.2. Ստեղծել աշխատանքներ՝ ըստ թեմայի, գաղափարի, սկզբունքի, բառակապակցության։ Ձևավորել բառապաշար:

1.Կ.Ա.ՔԱ.1. Բացատրել, թե ինչպես են գույները, գծերը և պատկերները դարձել նկար:

1.Կ.Կ.ԱԴ.1. Ներկայացնել, թե ինչով է արվեստի ստեղագործությունը նման կամ տարբեր իրականությունից:

1.Կ.Կ.ԱԴ.2. Ներկայացնել մշակութային հաստատությունները՝ ըստ նշանակության:

1.Կ.Կ.ԱԴ.3. Աշխատանքները կապել սեփական կյանքի փորձի հետ:

Ուղղորդող հարցադրում

- Ի՞նչ է արտահատում արվեստը:

-Ինչպե՞ս են ստեղծագործում արվեստագետները:

- Ինչո՞ւ է դա կարևոր։

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1) նկարագրել և բացատրել աշխատանքի ընթացքը,

2) անվանել նյութերն ու գործիքները,

3) նկարագրել արվեստի ստեղծագործությունները,

4) մեկնաբանել, թե ինչպես են դրանք արտահայտում մարդկանց կյանքն ու գործունեությունը,

5) ներկայացնել կարծիք, մեկնաբանել և վերլուծել` ինչն է հավանում, ինչը` ոչ,

6) ընտրել շրջապատող իրականությունն արվեստի միջոցով ներկայացնելու տարբերակներ,

7) հասկանալ, որ բոլոր մշակույթները ներկայանում են իրենց արվեստով,

8) մեկնաբանել մշակութային հաստատություններում աշխատողների դերը և նշանակությունը:

9) բացատրել, թե ինչու է արվեստը ժամանակից դուրս:

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Արվեստ և իրականություն:

Արվեստը մեր շրջապատում:

Արվեստագիտական մասնագիտություններ:

Հետազոտել մեր իրականության մեջ արվեստի ներկայությունը:

Քննարկել արվեստի դերը:

Ուսումնասիրել արվեստագետների դերը: Որոշել նրանց գործունեության առանձնահատկությունները և կարևորությունը:

Ուսումնասիրել որևէ իրադարձություն ընտանիքում, համայնքում, երկրում, աշխարհում, որին անդրադարձել է արվեստը:

Ներկայացնել որևէ մշակութային իրադարձության կամ արվեստի հետ առնչության սեփական օրինակ:

Ժամանակ և տարածություն

Ուսումնասիրել տարբեր մարդկանց պատմությունները, ստեղծագործությունները, ինչպես նաև անհատների և քաղաքակրթության հարաբերությունները, դրանց փոխկապակցվածությունը տվյալ անձի, ազգի և մարդկության տեսանկյունից:

 

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Ուսումնասիրել այն ուղիները, որոնցով արտահայտված գաղափարները և համոզմունքները կարող են բերել նոր արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ։ Արժևորել գեղագիտությունը և ստեղծարարությունը:

Առաջարկվող թեմաներ

Ծննդյան տարեդարձ, ազգային տոն, եկեղեցական տոն, Սուրբ Ծննդյան տոներ, Գիտության օր, Թարգմանչաց տոն:

Միջառարկայական կապ

Մայրենի - Մարդկանց, վայրերի, իրադարձությունների, առարկաների, երևույթների նկարագրություններ՝ հստակ արտահայտելով մտքերն ու զգացումները:

Մաթեմատիկա - Գտնել ծանոթ երկչափ պատկերներ երկրաչափական մարմինների մակերևույթների վրա:

Երաժշտություն - Ստեղծագործության բովանդակության, տպավորությունների ու զգացողությունների արտահայտում, ստեղծագործության տեսակը, բնույթը, տեմպը, դինամիկան ճանաչելու կարողություններ:

 Թատրոն - Թատրոնի տարբեր տեսակների (ստվերային, տիկնիկային, մատնային, երաժշտական, սովորական) կիրառմամբ ունկնդրած, ընթերցած ստեղծագործությունների և հորինած հեքիաթների հերոսների պատկերում:

Ես և շրջակա աշխարհը - Տարբերակել անցյալը, ներկան և ապագան, նկարագրել իրադարձությունները տարբեր ժամանակներում:

Օտար լեզուներ - Ազգային, եկեղեցական, պետական տոներն այլ երկրներում։

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Տ12, Տ16, Տ17, Տ18, Տ19, Տ24, Տ26, Տ27, Տ31, Տ32

 

4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՆՅՈՒԹԵՐ, ՄԻՋՈՑՆԵՐ

Նպատակը

 Վերջնարդյունքներ

Ձևավորել ստեղծագործական աշխատանքներում նյութերը, մեթոդները և միջոցները փորձարկելու, ընտրություն կատարելու կարողություններ:

4.Կ.Ս.ՆՄ.1. Փորձարկել տարբեր նյութեր, միջոցներ, գտնել ստեղծագործական աշխատանքներ ստանալու հետաքրքիր մոտեցումներ (2D, 3D):

4.Կ.Ս.ՆՄ.2. Ձևավորել համապատասխան բառապաշար:

4.Կ.Ս.ՆՄ.3. Հոգ տանել նյութերի և գործիքների մասին, պահպանել անվտանգության կանոնները:

4.Կ.Ս.ՆԵ.1. Ստեղծել 2D և 3D իրատեսական արվեստի աշխատանքներ:

4.Կ.Ս.ՆԵ.2. Ստեղծել 2D և 3D աշխատանքներ՝ բնօրինակը ներկայացնելով վերացական արվեստի տեսանկյունից:

4.Կ.Ս.ՆԵ.3. 2D և 3D երևակայական աշխատանքներ:

4.Կ.Ա.ՔԱ.3. Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները:

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս են արվեստագետները նախապատրաստվում, ի՞նչ գործիքներ և միջոցներ են օգտագործում:

Ի՞նչ են պատկերում արվեստագետները:

Պահպանո՞ւմ են արդյոք արվեստագետները որոշակի կանոններ:

Կարո՞ղ է դասարանը վերածվել արվեստանոցի:

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1) փորձարկել նյութերը և գործիքները,

2) հավաքել, տեսակավորել,

3) ընտրել նյութերը և գործիքները,

4) համեմատել նյութերը,

5) անվանել նյութերն ու գործիքները,

6) ստանալ ծավալային և հարթ պատկերներ,

7) ստեղծել կրկնօրինակներ,

8) նկարագրել և բացատրել աշխատանքի ընթացքը,

9) կառուցել որևէ ճարտարապետական կոթողի մանրակերտ՝ պահպանելով ոճը,

10) ներկայացնել իր և ընկերների աշխատանքները՝ օգտագործելով մասնագիտական բառապաշար,

11) նյութերն օգտագործել մտածված և խնայողաբար,

12) աշխատանքն ավարտելուց հետո կարգի բերել տարածքը,

13) արտահայտել իր հետաքրքրությունների շրջանակը,

14) կատարել ճեպանկարներ, նախագծել և պատրաստել տիկնիկներ (մարիոնետներ) ներկայացման համար,

15) ստեղծել երևակայության և զգացմունքների վրա հիմնված աշխատանքներ, որոնք արտահայտում են տրամադրություն, զգացմունք կամ անձնապես կրած հուզական վերաբերմունք,

16) ստեղծել 2D և 3D երևակայական աշխատանքներ,

17) բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները:

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Ստեղծագործական աշխատանքի համար կիրառվող գործիքները, նյութերը և հնարները:

Հարթ և ծավալային պատկերներ:

Ծավալային պատկերներ:

Մետաղալարը կամ պլաստիկը՝ որպես գեղարվեստական նյութ:

Հարթության վրա առարկաների տեղաբաշխումը:

Գունանկար, գծանկար, տպագրություն/դաջվածք, ծավալային աշխատանքների կատարման մեթոդները: Դաջվածքի համար կիրառվող միջոցների օգտագործման կանոններ:

Մասնագիտական բառապաշար:

Անվտագության կանոններ:

Վարժություններ տարբեր որակների և գույների թղթերի վրա:

Նկարչական միջոցների փորձարկում (մատիտներ, յուղամատիտներ, մարկերներ, վրձիններ, ներկեր):

Աշխատանքներ կավով կամ պլաստիլինով:

Գծանկարչական և գեղանկարչական նյութերի փորձարկում:

Բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապը իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն):

Դիտում և ուսումնասիրում:

Վերացական հորինվածքների ստեղծում բնական մոտիվների հիման վրա (2D, 3D):

Կազմման տարբերակներ` միմյանց և թղթի կենտրոնի նկատմամբ պատկերների սիմետրիկ և ոչ սիմետրիկ տեղաբաշխմամբ:

Աշխատանքների անվանում։

Ժողովրդական հեքիաթի բեմականացման համար նյութերի ընտրություն, էսքիզներ, նկարազարդման աշխատանքներ։

Պատճառ և հետևանք

Նյութի և արդյունքի կապը. Ներկանյութի որակը և խտությունը թղթի վրա տարբեր արդյունքներ են տալիս:

 

Համաշխարհայնացում

Գիտական և տեխնոլոգիական նվաճումների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, մարդկային գործունեության վրա, շրջակա միջավայրի ազդեցությունը մարդկային գործունեության վրա, շրջակա միջավայրի հարմարեցումը մարդու կարիքներին:

Առաջարկվող թեմաներ

Տիկնիկային ներկայացման էսքիզներ, տարբեր ժողովուրդների տարազներ, «Տարվա եղանակներ», «Անիվից մինչև հրթիռ», չափումներ, չափման միավորներ,

ժողովրդական ավանդույթների հիմնական նկարագրությունը՝ տարազ, դիմակ, թմբուկ, երաժշտական գործիքներ:

Միջառարկայական կապ

Մայրենի - Լսածի, ընթերցածի, դիտածի վերարտադրում տարբեր ձևերով և եղանակներով, տարաբնույթ երևույթների նկարագրություն, դրանց փոխկապակցվածության մեկնաբանում:

Մաթեմատիկա - Երկրաչափական պատկերների և մարմինների օգտագործմամբ ձևավորման աշխատանքների իրականացում, մարմինների, տարբեր առարկաների պատկերում, դեկորացիաներ պատրաստելիս չափումների կատարում, դետալների գծագրում: Մաթեմատիկական գործողությունների կատարում։

Երաժշտություն - Հայ ժողովրդական ծեսեր, խոսակցական և երաժշտական հնչերանգները ժողովրդական ծեսերում։ Ժողովրդական ավանդույթներ, տոնախմբություններ։

Տեխնոլոգիա - Նյութերի մշակման տեխնոլոգիաներ (ծալում, կտրում, մակակտրում, սոսնձում, ներկում, գծանշում)։

 Ֆիզկուլտուրա - Մարմնամարզություն, անձնական հիգիենայի պահպանում, սեփական անձի նկատմամբ հարգանքի և հոգատարության զարգացում:

Թատրոն - Թատրոնի տարբեր տեսակների (ստվերային, տիկնիկային, մատնային, երաժշտական, սովորական) կիրառմամբ ունկնդրած, ընթերցած ստեղծագործությունների և հորինած հեքիաթների հերոսների պատկերում:

Ես և շրջակա աշխարհը - Նպատակ, նպատակին տանող ճանապարհ ու քայլաշար, որոշումների կայացում:

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Տ4, Տ5, Տ9, Տ10, Տ14, Տ16, Տ18, Տ24, Տ32, Տ34


ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՏԱՐՐԵՐ ԵՎ ԴԻԶԱՅՆԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Ծանոթանալ գրագետ ստեղծագործական աշխատանքներ կատարելու տարրերին ու սկզբունքներին:

4.Կ.Ս.ՆՄ.1. Փորձարկել տարբեր նյութեր, միջոցներ, գտնել ստեղծագործական աշխատանքներ ստանալու հետաքրքիր մոտեցումներ (2D, 3D):

4.Կ.Ս.ՆՄ.2. Ձևավորել համապատասխան բառապաշար:

4.Կ.Ս.ՆՄ.3. Հոգ տանել նյութերի և գործիքների մասին, պահպանել անվտանգության կանոնները:

4.Կ.Ա.ԴՏ.1. Կատարել աշխատանքներ՝ օգտագործելով կերպարվեստի տարրերը։ Ծավալ, տոն, համամասնություն, տարածություն, ռիթմ, միասնականություն, մակերես:

4.Կ.Ա.ԴՏ.2. Կիրառել կերպարվեստի տարրերը բնօրինակից պատկերելու և թեմատիկ աշխատանքների միջոցով:

4.Կ.Ս.ՆԵ.2. Ստեղծել 2D և 3D աշխատանքներ՝ բնօրինակը ներկայացնելով վերացական արվեստի տեսանկյունից:

4.Կ.Ս.ՆԵ.3. 2D և 3D երևակայական աշխատանքներ:

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս են արվեստագետներն օգտագործում գիծը, գույնը:

Ի՞նչ է հարկավոր իմանալ գրագետ աշխատելու համար:

Պահպանո՞ւմ են արդյոք արվեստագետները որոշակի օրինաչափություններ:

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1) ստանալ ծավալային և հարթ պատկերներ,

2) ստեղծել կրկնօրինակներ,

3) փորձարկել նյութերը և գործիքները,

4) հավաքել, տեսակավորել, ընտրել նյութերը և գործիքները,

5) նկարագրել և բացատրել աշխատանքի ընթացքը,

6) կառուցել որևէ ճարտարապետական կոթողի մանրակերտ՝ պահպանելով ոճը,

7) անվանել նյութերն ու գործիքները,

8) ներկայացնել իր և ընկերների աշխատանքները՝ օգտագործելով մասնագիտական բառապաշար,

9) համեմատել նյութերը,

10) նյութերն օգտագործել մտածված և խնայողաբար,

11) աշխատանքն ավարտելուց հետո կարգի բերել տարածքը,

12) ստանալ ճանաչելի հարթ և ծավալային պատկերներ ու հորինվածքներ՝ ապահովելով ծավալ, տոն, տարածություն, ռիթմ և միասնականություն,

13) կիրառել սառը և տաք գույները աշխատանքներն արտահայտչականություն հաղորդելու համար,

14) արտահայտել իր հետաքրքրությունների շրջանակը,

15) կատարել ճեպանկարներ, նախագծել և պատրաստել տիկնիկներ (մարիոնետներ) ներկայացման համար,

16) ստեղծել երևակայության և զգացմունքների վրա հիմնված աշխատանքներ, որոնք արտահայտում են տրամադրություն, զգացմունք կամ անձնապես կրած հուզական վերաբերմունք,

17) ստեղծել 2D և 3D երևակայական աշխատանքներ:

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Կերպարվեստի տարրերը՝ ծավալ, տոն, տարածություն, համամասնություն, ռիթմ, միասնականություն, մակերես։

Արվեստի ստեղծագործություններում և շրջակա միջավայրում առկա պատկերներ, ձևեր, գույներ:

Հեռու – մոտ:

Խոսք-պատկեր-շարժում:

Դեկորատիվ-կիրառական արվեստ: Կրկնօրինակում:

Դեկորատիվ հորինվածք` համաչափություն, անհամափաչություն, հավասարակշռություն:

Ուրվապատկերներ, նշաններ և խորհրդանիշներ:

Զարդանախշ:

Ռիթմ:

Ծավալ:

Վարժություններ գույներով և գուներանգներով:

Գծերի, ձևերի, երկրաչափական պատկերների միջոցով ճանաչելի պատկերների և հորինվածքների ստեղծում։

Միայն գծի միջոցով պարզ պատկերների, ձևերի և առարկաների պատկերում:

Ուրվագծերի, նշանների, նախշերի պատկերում:

Բնապատկերի կատարում գծի միջոցով:

Շրջապատում, բնության գրկում հնարավոր արտակարգ իրավիճակներից խուսափելու և ճիշտ կողմնորոշվելու քայլերի պատկերում։ Տարածքի, հատակագծի, հ․ս․, հ․վ․, ա․ե․, ա․մ․, կողմերի նշումներով քարտեզագրումներ։

Շրջապատում, բնության մեջ, արվեստի ստեղծագործություններում և ճարտարապետական կոթողներում ձևերի և պատկերների տեսակների բացահայտում:

Տարբեր նյութերով և միջոցներով երկրաչափական, բուսական և կենդանական ձևերի պատկերում: Նախշերի կատարում, կիրառական արվեստի նմուշների պատկերազարդում, շնորհավորական բացիկների պատրաստում և ձևավորում:

Պարզ պատկերների, ձևերի և առարկաների պատկերում և գունավորում: Պարզ երկրաչափական, բուսական կամ կենդանական պատկերների միջոցով կոլաժների պատրասում: Խճանկար:

Ուրվապատկերների, նշանների, նախշերի և խորհրդանիշների պատկերում կամ պատրաստում (2D, 3D):

Պարզ երկրաչափական, բուսական կամ ազատ ձևերի միջոցով բնապատկերի, դիմանկարի կամ նատյուրմորտի կատարում:

Պատճառ և հետևանք

Նյութի և արդյունքի կապը. Ներկանյութի որակը և խտությունը թղթի վրա տարբեր արդյունքներ են տալիս:

 

Օրինաչափություններ

Կատարել դասակարգումներ, բացահայտել որոշակի սկզբունքով կրկնվող պատկերները կամ երևույթները:

 

Համաշխարհայնացում

Գիտական և տեխնոլոգիական նվաճումների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, մարդկային գործունեության վրա, շրջակա միջավայրի ազդեցությունը մարդկային գործունեության վրա, շրջակա միջավայրի հարմարեցումը մարդու կարիքներին:

Առաջարկվող թեմաներ

Ընտանի և վայրի կենդանիներ, ջուր, գլոբուս, տիեզերք, երկնային մարմիններ, բնության երևույթներ, տարբեր ժողովուրդների նվագարաններ, «Մենք բոլորս տարբեր ենք», բնապահպանական պաստառներ:

Միջառարկայական կապ

Մայրենի - Լսածի, ընթերցածի, դիտածի վերարտադրում տարբեր ձևերով և եղանակներով, տարաբնույթ երևույթների նկարագրություն, դրանց փոխկապակցվածության մեկնաբանում:

Մաթեմատիկա - Երկրաչափական պատկերների և մարմինների օգտագործմամբ ձևավորման աշխատանքների իրականացում, մարմինների, տարբեր առարկաների պատկերում, դեկորացիաներ պատրաստելիս չափումների կատարում, դետալների գծագրում: Գործողությունների կատարում։

Տեխնոլոգիա - Նյութերի մշակման տեխնոլոգիաներ (ծալում, կտրում, մակակտրում, սոսնձում, ներկում, գծանշում):

Երաժշտություն - Երաժշտության արտահայտչական և նկարագրական հնարավորությունները։

Ֆիզկուլտուրա - Մարմնամարզություն, անձնական հիգիենայի պահպանում, սեփական անձի նկատմամբ հարգանքի և հոգատարության զարգացում:

Թատրոն - Թատրոնի տարբեր տեսակների (ստվերային, տիկնիկային, մատնային, երաժշտական, սովորական) կիրառմամբ ունկնդրած, ընթերցած ստեղծագործությունների և հորինած հեքիաթների հերոսների պատկերում:

Ես և շրջակա աշխարհը - Նպատակ, նպատակին տանող ճանապարհ ու քայլաշար, որոշումների կայացում:

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Տ 3, Տ4, Տ5, Տ8, Տ9, Տ10, Տ12, Տ16, Տ17, Տ18, Տ19, Տ26, Տ32, Տ34

 

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Բացատրել իրատեսական, վերացական և երևակայական 2D և 3D աշխատանքներ ստեղծելու առանձնահատկությունները:

4.Կ.Ս.ՆՄ.1. Փորձարկել տարբեր նյութեր, միջոցներ, գտնել ստեղծագործական աշխատանքներ ստանալու հետաքրքիր մոտեցումներ (2D, 3D):

4.Կ.Ս.ՆՄ.3. Հոգ տանել նյութերի և գործիքների մասին, պահպանել անվտանգության կանոնները:

4.Կ.Ս.ՆԵ.1. Ստեղծել 2D և 3D իրատեսական արվեստի աշխատանքներ:

4.Կ.Ս.ՆԵ.2. Ստեղծել 2D և 3D աշխատանքներ՝ բնօրինակը ներկայացնելով վերացական արվեստի տեսանկյունից:

4.Կ.Ս.ՆԵ.3. 2D և 3D երևակայական աշխատանքներ:

4.Կ.Ա.ՔԱ.3. Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները:

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս են ստեղծագործում արվեստագետները։

Ինչպե՞ս են արվեստագետները կռահում. որ աշխատանքը հաջողված է:

Կարելի՞ է արդյոք սովորել սեփական սխալների վրա:

Հնարավո՞ր է պատկերել զգացողություն:

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1) ստանալ ծավալային և հարթ պատկերներ,

2) ստեղծել կրկնօրինակներ,

3) փորձարկել նյութերը և գործիքները,

4) հավաքել, տեսակավորել, ընտրել նյութերը և գործիքները,

5) նկարագրել և բացատրել աշխատանքի ընթացքը,

6) կառուցել որևէ ճարտարապետական կոթողի մանրակերտ՝ պահպանելով ոճը,

7) նյութերն օգտագործել մտածված և խնայողաբար, աշխատանքն ավարտելուց հետո կարգի բերել տարածքը,

8) արտահայտել իր հետաքրքրությունների շրջանակը,

9) կատարել ճեպանկարներ, նախագծել և պատրաստել տիկնիկներ (մարիոնետներ) ներկայացման համար,

10) ստեղծել երևակայության և զգացմունքների վրա հիմնված աշխատանքներ, որոնք արտահայտում են տրամադրություն, զգացմունք կամ անձնապես կրած հուզական վերաբերմունք,

11) ստեղծել 2D և 3D երևակայական աշխատանքներ,

12) բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապը իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն):

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Գրական ստեղծագործության ձևավորում կամ պատկերազարդում:

Պատկերում բնօրինակից:

Դիմանկար, ինքնանկար:

Բնանկար:

Նատյուրմորտ:

Իրականության, բնության որոշ երևույթների, կենցաղային թեմաներ:

Թեմատիկ հորինվածք:

Համաչափության, գծերի ընդհանուր դասավորության, կոմպոզիցիոն համաչափության, ուսումնասիրության և համեմատության վրա հիմնված վարժություններ և ստեղծագործական աշխատանքներ:

Դիմագծերի ընդհանրացման և նմանության կարողությունների ձևավորում:

Ինքնուրույն վերաբերմունքի արտահայտում:

Թեմատիկ նկարչությունը պետք է իրականացվի դիտման, պատկերացման, հիշողության և հեքիաթների ձևավորման միջոցով:

Առարկաների պատկերում (ավարտված) ճեպանկար, բնօրինակից, երևակայությամբ և հիշողությամբ, եթե առարկան հնարավոր չէ զննել:

 Ծառերի, թռչունների, կենդանիների ուրվապատկերի ստեղծում (նկարչական նյութը` ջրաներկ, գուաշ, գունամատիտ, մոմակավիճ, սպիտակ կամ երանգավոր թղթի վրա)՝ առանց նախօրոք մատիտով արված նկարի:

Կենդանիների, թռչունների և մարդու մարմնի պատկերում:

Նատյուրմորտների, աշնանային և գարնանային ծաղիկների պատկերում:

Աշնանային և գարնանային բնության էտյուդային պատկերում (պլեներ) կամ պատկերում հիշողությամբ:

Բնօրինակից, հիշողությամբ և պատկերացմամբ կենցաղային տարբեր իրերի` մրգերի, բանջարեղենի, ծաղիկների պատկերում (ներառյալ ճեպանկարում):

Պատճառ և հետևանք

Նյութի և արդյունքի կապը. Ներկանյութի որակը և խտությունը թղթի վրա տարբեր արդյունքներ են տալիս:

Օրինաչափություններ

Կատարել դասակարգումներ, բացահայտել որոշակի սկզբունքով կրկնվող պատկերները կամ երևույթները:

Համաշխարհայնացում

Գիտական և տեխնոլոգիական նվաճումների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, մարդկային գործունեության վրա, շրջակա միջավայրի ազդեցությունը մարդկային գործունեության վրա, շրջակա միջավայրի հարմարեցումը մարդու կարիքներին:

 

Առաջարկվող թեմաներ

Տարերք։ Երաժշտություն։ Հեքիաթի կամ պատմվածքի ձևավորում։ Մայրամուտ։ Թավուտ անտառում։ Բերքահավաք։ Իմ ծնողների դիմանկարները։

Ձմեռային ձնակույտեր։ Հեքիաթային անտառում։ Խատուտիկները դաշտում։ Անտառի բացատ։ Երեկոյան քաղաքը։ Հեքիաթ տաք և սառը գույների մասին։ Երկու առարկայից կազմված պարզ նատյուրմորտներ։

Միջառարկայական կապ

Մայրենի - Սիրելի զբաղմունքի, մարդկանց, խաղալիքների մասին զրույցներ, գովազդվող առարկայի բնութագրումներ, հրավիրատոմս, բացիկ:

Մաթեմատիկա - Երկրաչափական պատկերների և մարմինների օգտագործմամբ ձևավորման աշխատանքների իրականացում, մարմինների, տարբեր առարկաների պատկերում, համեմատում և նկարագրում, դեկորացիաներ պատրաստելիս չափումների կատարում, դետալների գծագրում:

Երաժշտություն - Ստեղծագործության բովանդակության, տպավորությունների ու զգացողությունների արտահայտում, ստեղծագործության տեսակը, բնույթը, տեմպը, դինամիկան ճանաչելու կարողություններ:

 Թատրոն - Թատրոնի տարբեր տեսակների (ստվերային, տիկնիկային, մատնային, երաժշտական, սովորական) կիրառմամբ ունկնդրած, ընթերցած ստեղծագործությունների և հորինած հեքիաթների հերոսների, նրանց զգեստների պատկերում: Թատերական ներկայացման ձևավորումների, հրավիրատոմսերի, ազդագրերի պատրաստում։

Տեխնոլոգիա - Նոր մտքի ձևակերպումներ, նորարարության հիմնավորում և կարևորում:

Ես և շրջակա աշխարհը - Հորիզոնի հիմնական և միջանկյալ կողմեր և կողմնորոշում դրանցով:

 Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Տ4, Տ5, Տ7, Տ8, Տ9, Տ10, Տ16, Տ17, Տ18, Տ19, 26, Տ31, Տ32

 

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՎԵՐԱՆԱՅՈՒՄ ԵՎ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Ցուցադրություններ կազմակերպելու հմտությունների ձևավորում։

Ստեղծագործությունները ներկայացնելու հմտությունների ձևավորում։

4.Կ.Ս.ՆՄ.2. Ձևավորել համապատասխան բառապաշար:

4.Կ.Ս.ՆՄ.3. Հոգ տանել նյութերի և գործիքների մասին, պահպանել անվտանգության կանոնները:

4.Կ.Ա.ՎՑ. 1. Ընտրել տարվա ընթացքում կատարված աշխատանքները ցուցադրման համար:

4.Կ.Ա.ՎՑ. 2. Խմբով աշխատել ցուցադրություններ կազմակերպելու նպատակով:

4.Կ.Ա.ՎՑ.3. Ընտրել ցուցադրության համար ոչ ավանդական տարբերակ:

4.Կ.Ա.ՎՄ. 1. Ընտրել ստեղծագործություններ և քննարկել դրանք ծնողի, դասընկերոջ կամ ուսուցչի հետ, բացատրել, թե ինչպես է կատարվել աշխատանքը:

4.Կ.Ա.ՎՄ. 2. Բացատրել, թե ինչպես է ընտրել նկարները ցուցադրություն կազմակերպելիս։

4.Կ.Ա.ՔԱ.1. Ճանաչել կերպարվեստի հիմնական տարրերը:

4.Կ.Ա.ՔԱ.3. Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները:

4.Կ.Կ.ԱԴ.3. Ներկայացնել արվեստի դերն իր շրջապատում:

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս են պահվում ստեղծագործությունները:

Ովքե՞ր են դրանք հավաքում, պահում և ի՞նչ նպատակով:

Ի՞նչ չափանիշներով են ընտրվում ստեղծագործությունները:

Հարկավո՞ր է արդյոք ցուցադրել աշխատանքները:

Ի՞նչ է նշանակում արվեստի ստեղծագործության ցուցադրություն:

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1) անվանել նյութերն ու գործիքները,

2) ներկայացնել իր և ընկերների աշխատանքները՝ օգտագործելով մասնագիտական բառապաշար,

3) համեմատել նյութերը,

4) նյութերն օգտագործել մտածված և խնայողաբար, աշխատանքն ավարտելուց հետո կարգի բերել տարածքը,

5) ընտրել, ցուցադրել և նկարագրել պորտֆոլիոյի համար ընտրված աշխատանքները,

6) տեսակավորել և խմբավորել աշխատանքներ`ըստ առաջարկված չափանիշների,

7) ցուցադրել տիկնիկային ներկայացում,

8) առաջարկել և նախաձեռնել աշխատանքների ցուցադրության հետաքրքիր տարբերակներ,

9) ձևակերպել հարցերը և պատասխանները, թե ինչու և ինչպես պետք է պատրաստվեն աշխատանքները ցուցադրության համար,

10) ձևակերպել հարցերը, թե ինչի շուրջ է քննարկում ծավալելու,

11) մանրամասն ներկայացնել ինքնուրույն, զույգով կամ խմբով կատարված աշխատանքները, թվարկել կիրառված տարրերն ու սկզբունքները և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները,

12) դասակարգել աշխատանքները՝ հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները,

13) աշխատանքներում ցուցադրել մյուս ուսումնական առարկաներից ստացած գիտելիքները:

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Աշխատանքների ընտրություն. չափանիշները և պայմանները:

Ավանդական և ոչ ավանդական մոտեցումներ:

Նախագիծ. խմբային, դասարանային կամ դպրոցական միջոցառումների ստեղծագործական նախագծեր և ներկայացում:

Ցուցադրություն:

Արդյունավետ ցուցադրություններ կազմակերպելու չափանիշները:

Ստեղծել աշխատանքային տետր կամ պորտֆոլիո:

Մենակ կամ խմբով առանձնացնել աշխատանքները՝ ըստ առաջարկված չափանիշների:

Ձևակերպել հարցերը և պատասխանները, թե որտեղ, երբ, ինչու և ինչպես պետք է պատրաստվեն աշխատանքները ցուցադրության համար:

Մեկնաբանել, ստեղծագործություններից ստացած տպավորությունները:

Բացատրել, թե ինչու են ընտրվել տվյալ աշխատանքները:

Նշել և մեկնաբանել ցուցադրության կազմակերպման նպատակները, հիմնական սկզբունքները:

Մեկնաբանել սեփական աշխատանքները:

Աշխատել խմբով:

Սովորողների կողմից կատարված աշխատանքների կամ թեմատիկ առանձին ուղղվածություն բովանդակող ստեղծագործությունների և առարկաների ցուցադրություն:

Դասընթացների այս ձևը կարող է կազմակերպվել որևէ առարկայի հետ ինտեգրված:

Պատճառ և հետևանք

Նյութի և արդյունքի կապը. Ներկանյութի որակը և խտությունը թղթի վրա տարբեր արդյունքներ են տալիս:

 

Օրինաչափություններ

Կատարել դասակարգումներ, բացահայտել որոշակի սկզբունքով կրկնվող պատկերները կամ երևույթները:

Գտնել ներդաշնակություն:

 

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Ուսումնասիրել այն ուղիները, որոնցով արտահայտված գաղափարները և համոզմունքները կարող են բերել նոր արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ։ Արժևորել գեղագիտությունը և ստեղծարարությունը:

Առաջարկվող թեմաներ

Թեմատիկ, տարեկան, կիսամյակային աշխատանքների ցուցադրություն, ինտեգրված դասընթացի արդյունքների ամփոփում, տիկնիկային կամ թատերական ներկայացում, ծիսական խաղիկների, երգերի և պարերի բեմականացում (ինտեգրված):

Միջառարկայական կապ

Մայրենի - Կազմել երկխոսության հարցեր, վարել երկխոսություն տարբեր մարդկանց հետ, կատարել նշումներ և ամբողջացնել դրանք մի քանի նախադասություններով:

Մաթեմատիկա - Կատարել ճշմարիտ և ոչ ճշմարիտ դատողություններ:

Երաժշտություն - Արտահայտել ստեղծագործության բովանդակությունը, տպավորությունները ու զգացողությունները, բացահայտել ստեղծագործության տեսակը, բնույթը, տեմպը, ճանաչել դինամիկան, կազմակերպել դերային խաղեր, կատարել բեմադրությունների երաժշտական ձևավորում:

 Ֆիզկուլտուրա - Տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, նպատակասլացություն և որոշումներ կայացնելու ունակություն:

Թատրոն - Թատրոնի տարբեր տեսակների (ստվերային, տիկնիկային, մատնային, երաժշտական, սովորական) կիրառմամբ ունկնդրած, ընթերցած ստեղծագործությունների և հորինած հեքիաթների հերոսների պատկերում:

Ես և շրջակա աշխարհը - Դիտարկել և մեկնաբանել, թե ինչպես կարող են իր նախասիրությունները, հետաքրքրություններն ու սովորությունները պայմանավորել իր նպատակները:

Օտար լեզուներ - Իր և իր շրջապատի մասին զրույցներ՝ գործածելով շատ պարզ բառեր ու նախադասություններ:

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Տ4, Տ5, Տ7, Տ8, Տ9, Տ10, Տ14, Տ16, Տ17, Տ18, Տ19, Տ22, Տ25, Տ27, Տ26, Տ31, Տ32

 

ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Ստեղծագործական աշխատանքը մեկնաբանելու, քննարկելու, գնահատելու հմտությունների ձևավորում։

4.Կ.Ս.ՆՄ.2. Ձևավորել համապատասխան բառապաշար:

4.Կ.Ա.ՔԱ.1. Ճանաչել կերպարվեստի հիմնական տարրերը:

4.Կ.Ա.ՔԱ.2. Դասակարգել կերպարվեստի տեսակները:

4.Կ.Ա.ՔԱ.3. Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները:

4.Կ.Ա.Գ.1. Բացատրել, թե ինչու է հավանում նկարը։

4.Կ.Ա.Գ.2. Գնահատել ստեղծագործական կարողությունները։

4.Կ.Կ.ԱԴ.1. Ներկայացնել արվեստի ստեղծագործություններում պատկերված միևնույն երևույթի տարբեր արտահայտությունները:

Ուղղորդող հարցադրում

Ի՞նչ է պատկերը:

Ստեղծագործությունից ի՞նչն է ավելի շատ տպավորվում, ազդում մարդկանց վրա:

Ինչպե՞ս գնահատել ստեղծագործությունները։

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1) անվանել նյութերն ու գործիքները,

2) ներկայացնել իր և ընկերների աշխատանքները՝ օգտագործելով մասնագիտական բառապաշար,

3) համեմատել նյութերը,

4) վերլուծել արվեստի ստեղծագործությունները, կիրառել քննական վերաբերմունք տեսածի և զգացածի վերաբերյալ։

5) մանրամասն ներկայացնել ինքնուրույն, զույգով կամ խմբով կատարված աշխատանքները, թվարկել կիրառված տարրերն ու սկզբունքները և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները,

6) բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապը իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն),

7) ընտրել շրջապատող իրականությունն արվեստի միջոցով ներկայացնելու տարբերակներ,

8) հասկանալ, որ բոլոր մշակույթները ներկայանում են իրենց արվեստով,

9) հասկանալ, որ արվեստը բոլոր ժամանակների և մշակույթների հաղորդակցման անփոխարինելի լեզու է:

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Քննարկումներ ստեղծագործական աշխատանքներում կերպարվեստի տարրերի և սկզբունքների շուրջ:

Ստեղծագործության զգայական անդրադարձ արտահայտչամիջոցների կիրառման վերաբերյալ:

Ստեղծագործության քննական անդրադարձ թեմայի մեկնաբանման վերաբերյալ:

Գնահատման չափանիշներ:

Տարբեր ստեղծագործությունների վերաբերյալ կարծիքների արտահայտում հարց ու պատասխանի, ռուբրիկների միջոցով: Համեմատել՝

ա միևնույն ստեղծագործողի տարբեր աշխատանքները,

բ նույն թեմայով տարբեր ստեղծագործողների կատարած աշխատանքները,

գ միևնույն ժանրի ստեղծագործությունները:

Արվեստի ստեղծագործությունների քննարկում, վերլուծություն, դասակարգում և գնահատում:

Նկարագրել ստեղծագործության թողած ազդեցությունը և կապը իրականության հետ:

Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները:

Առաջարկել և ձևակերպել ստեղծագործությունները գնահատելու չափանիշներ:

Նկարագրել - Ի՞նչ է պատկերված:

Ներկայացնել - Արվեստի ո՞ր տեսակին է պատկանում աշխատանքը։

Վերլուծել - Ի՞նչ պատկերներ են կիրառված, ի՞նչ նպատակով են օգտագործված հենց այդ պատկերները:

Մեկնաբանել - Ինչի՞ մասին է պատմում ստեղծագործությունը:

Քննարկել - Աշխատանքը հաջողվա՞ծ է, թե ոչ: Այս աշխատանքներից ո՞րը կարելի է ձեռք բերել: Ինչո՞ւ այո և ինչո՞ւ ոչ:

Կատարել ստեղծագործությունների չորս փուլային վերլուծություն։

Պատճառ և հետևանք

Նյութի և արդյունքի կապը. Ներկանյութի որակը և խտությունը թղթի վրա տարբեր արդյունքներ են տալիս:

 

Օրինաչափություններ

Կատարել դասակարգումներ, բացահայտել որոշակի սկզբունքով կրկնվող պատկերները կամ երևույթները:

 

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Ուսումնասիրել այն ուղիները, որոնցով արտահայտված գաղափարները և համոզմունքները կարող են բերել նոր արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ։ Արժևորել գեղագիտությունը և ստեղծարարությունը:

Միջառարկայական կապ

Մայրենի - Կազմել երկխոսության հարցերը, վարել երկխոսություն տարբեր մարդկանց հետ, կատարել նշումներ և ամբողջացնել դրանք մի քանի նախադասություններով: Հասկանալ նկարը, արտահայտել մտքեր պատկերվածի վերաբերյալ:

Մաթեմատիկա - Ճշմարիտ և ոչ ճշմարիտ դատողություններ:

Երաժշտություն - Քննարկվող թեմաների, տառերի մասին երգերի ունկնդրում, սովորում և կատարում, դերային խաղերի, բեմադրությունների երաժշտական ձևավորում:

Ֆիզկուլտուրա - Տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, նպատակասլացություն և որոշումներ կայացնելու ունակություն:

Թատրոն - Թատրոնի տարբեր տեսակների (ստվերային, տիկնիկային, մատնային, երաժշտական, սովորական) կիրառմամբ ունկնդրած, ընթերցած ստեղծագործությունների և հորինած հեքիաթների հերոսների մեկնաբանություններ:

Ես և շրջակա աշխարհը - Շրջապատի մարդկանց հետ փոխհարաբերությունները:

Օտար լեզուներ - Սեփական կարծիք, վերաբերմունք, զգացմունք հայտնելու հմտությունների ձևավորում։

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Տ4, Տ5, Տ7, Տ8, Տ9, Տ10, Տ14, Տ16, Տ17, Տ18, Տ19, Տ22, Տ25, Տ27, Տ26, Տ31, Տ32

 

ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ

ԱՐՎԵՍՏ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԵՎ ԳՅՈՒՏԵՐ (4 ժամ)

Նպատակը

Վերջնարդյունքներ

Ներկայացնել, թե որ արվեստի ստեղծագործություններն ունեն տարիք և կարելի է որոշել, թե ինչպես են դրանք ստեղծվել:

Ստեղծագործությունների միջոցով տարբեր ժամանակներում ապրած մարդկանց կենցաղն ուսումնասիրելու հմտությունների ձևավորում:

4.Կ.Ս.ՆՄ.1. Փորձարկել տարբեր նյութեր, միջոցներ, գտնել ստեղծագործական աշխատանքներ ստանալու հետաքրքիր մոտեցումներ (2D, 3D):

4.Կ.Ս.ՆՄ.2. Ձևավորել համապատասխան բառապաշար:

4.Կ.Ա.ՔԱ.1. Ճանաչել կերպարվեստի հիմնական տարրերը:

4.Կ.Ա.ՔԱ.2. Դասակարգել կերպարվեստի տեսակները:

4.Կ.Ս.ԱՏ.1. Սեփական աշխատանքները ներկայացնել տեխնոլոգիական նոր մոտեցումներով:

4.Կ.Ս.ԱՏ.2. Վերլուծել, թե ինչ նյութեր և միջոցներ են օգտագործում նկարիչները, քանդակագործներն ու ճարտարապետները:

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս է արվեստը օգնում հասկանալու մարդկանց, նրանց շրջապատը և կենցաղը:

Ինչպե՞ս է արվեստը ներկայացնում իրականությունը: Կա՞ արդյոք արվեստ մեր շրջապատում:

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1) անվանել նյութերն ու գործիքները,

2) փորձարկել նյութերը և գործիքները,

3) ստեղծել կրկնօրինակներ,

4) հավաքել, տեսակավորել, ընտրել նյութերը և գործիքները,

5) նկարագրել և բացատրել աշխատանքի ընթացքը,

6) նկարագրել արվեստի ստեղծագործությունները,

7) մեկնաբանել, թե ինչպես են դրանք արտահայտում մարդկանց կյանքն ու գործունեությունը:

8) ներկայացնել իր և ընկերների աշխատանքները՝ օգտագործելով մասնագիտական բառապաշար,

9) համեմատել նյութերը,

10) վերլուծել արվեստի ստեղծագործությունները, կիրառել քննական վերաբերմունք տեսածի և զգացածի վերաբերյալ,

11) մանրամասն ներկայացնել ինքնուրույն, զույգով կամ խմբով կատարված աշխատանքները,

12) թվարկել կիրառված տարրերն ու սկզբունքները և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները,

13) ճանաչել և քննարկել որոշակի ժամանակաշրջանում, որոշակի մշակույթի պատկանող արվեստի ստեղծագործությունը,

14) նշել հիմնական նյութերը, գործիքները և տեխնոլոգիաները, որոնք ապահովել են ստեղծագործության որակը,

15) քննել և վերլուծել անցյալում և ներկայում արված ստեղծագործությունները՝ ըստ օգտագործված նյութերի և միջոցների:

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Նորարարությունները, տեխնոլոգիաները և արվեստը:

Արվեստի ստեղծագործությունում ներկայացված գաղափարը:

Ինչի՞ մասին են պատմում թանգարանի ցուցանմուշները:

Ի՞նչ է պատկերված:

Ի՞նչ է պատկերել արվեստագետը:

Ո՞րն է ստեղծագործության արտահայտած իմաստը:

Ինչո՞ւ է արվեստագետն ընտրել տվյալ թեման:

Ի՞նչ նյութեր են օգտագործված:

Ուսումնասիրել արվեստի աշխատանքներում օգտագործված նյութերը:

Հետազոտել տարբեր ժամանակներում արվեստագետների աշխատելու միջոցները և հնարավորությունները:

Համեմատել տարբեր ստեղծագործություններ:

Գտնել նմանություններ և տարբերություններ օգտագործված նյութերի կամ աշխատանքի միջոցների մեջ:

Քննարկել տարբեր արվեստագետների աշխատանքները, ի՞նչ են պատմում դրանք իրենց ժամանակների մասին:

Քննարկել, թե ինչպես, ինչով և ինչու են ստեղծագործում արվեստագետները:

Գեղարվեստական ժառանգության ուսումնասիրություն ժողովրդական արվեստի կամ տեղական երկրագիտական թանգարաններում:

Պատճառ և հետևանք

Նյութի և արդյունքի կապը. Ներկանյութի որակը և խտությունը թղթի վրա տարբեր արդյունքներ են տալիս:

 

Օրինաչափություններ

Կատարել դասակարգումներ, բացահայտել որոշակի սկզբունքով կրկնվող պատկերները կամ երևույթները:

 

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Ուսումնասիրել այն ուղիները, որոնցով արտահայտված գաղափարները և համոզմունքները կարող են բերել նոր արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ։ Արժևորել գեղագիտությունը և ստեղծարարությունը:

Առաջարկվող թեմաներ

Կենցաղային ժանր, դիմանկարի ժանր, խեցեգործության, գորգերի և կարպետների նմուշներ, հայկական մանրանկարչություն։

Կացուշիկա Հոկուսաի, «Ֆրանցիսկ I-ի ձիով դիմանկարը», Ֆրանսուա Կլուե:

Միջառարկայական կապ

Մայրենի - Կազմել երկխոսության հարցերը, վարել երկխոսություն տարբեր մարդկանց հետ, կատարել նշումներ և ամբողջացնել դրանք մի քանի նախադասություններով: Հասկանալ նկարը, արտահայտել մտքեր պատկերվածի վերաբերյալ:

Մաթեմատիկա - Ճշմարիտ և ոչ ճշմարիտ դատողություններ:

Երաժշտություն - Քննարկվող թեմաների, տարբեր երգերի ունկնդրում, դերային խաղերի, բեմադրությունների երաժշտական ձևավորում:

 Ֆիզկուլտուրա - Տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, նպատակասլացության և որոշումներ կայացնելու ունակություն:

Թատրոն - Թատրոնի տարբեր տեսակների (ստվերային, տիկնիկային, մատնային, երաժշտական, սովորական) կիրառմամբ ունկնդրած, ընթերցած ստեղծագործությունների և հորինած հեքիաթների հերոսների մեկնաբանություններ:

Ես և շրջակա աշխարհը - Շրջապատի մարդկանց հետ փոխհարաբերությունները:

Օտար լեզուներ - Սեփական կարծիք, վերաբերմունք, զգացմունք հայտնելու հմտությունների ձևավորում։

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Տ4, Տ5, Տ7, Տ11, Տ12, Տ14, Տ15, Տ16, Տ17, Տ18, Տ19, Տ22, Տ25, Տ27, Տ26, Տ31, Տ32

 

ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ

ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Նկարն իբրև թեմատիկ-իմաստային միասնություն ընկալելու կարողությունների ձևավորում:

Ինքն իրեն լսելու և միտքը ճիշտ կառուցելու կարողությունների զարգացում:

4.Կ.Ս.ՆՄ.2. Ձևավորել համապատասխան բառապաշար:

4.Կ.Ա.ՔԱ.1. Ճանաչել կերպարվեստի հիմնական տարրերը:

4.Կ.Ա.ՔԱ.2. Դասակարգել կերպարվեստի տեսակները:

4.Կ.Ա.ՔԱ.3. Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները:

4.Կ.Ա.ԱՊ.1. Ներկայացնել գիտելիքներ արվեստի պատմությունից:

4.Կ.Ա.ԱՊ.2. Ներկայացնել հայկական կերպարվեստի գերադասած արվեստագետներին:

4.Կ.Կ.ԱԴ.3. Ներկայացնել արվեստի դերը շրջապատում:

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս է արվեստն օգնում հասկանալու տարբեր ժամանակներում և տարբեր վայրերում ապրած մարդկանց կյանքը:

Ո՞ր ժամանակներից են մարդիկ սկսել ստեղծագործել:

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1) անվանել նյութերն ու գործիքները,

2) նկարագրել արվեստի ստեղծագործությունները,

3) վերլուծել արվեստի ստեղծագործությունները` ըստ տեսածի և զգացածի,

4) մեկնաբանել, թե ինչպես են դրանք արտահայտում մարդկանց կյանքն ու գործունեությունը,

5) ներկայացնել իր և ընկերների աշխատանքները՝ օգտագործելով մասնագիտական բառապաշար,

6) համեմատել նյութերը,

7) վերլուծել արվեստի ստեղծագործությունները, կիրառել քննական վերաբերմունք տեսածի և զգացածի վերաբերյալ,

8) մանրամասն ներկայացնել ինքնուրույն, զույգով կամ խմբով կատարված աշխատանքները,

9) թվարկել կիրառված տարրերն ու սկզբունքները և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները,

10) քննել և վերլուծել անցյալում և ներկայում արված ստեղծագործություններն ըստ՝ ժամանակաշրջանների, արվեստագետների,

մշակույթների, պատմական ժամանակաշրջանի, ավանդույթների և այլն,

11) խոսել արվեստի և ստեղծագործելու մասին,

12) տարբերել անցյալում և ներկայում ստեղծված աշխատանքները,

13) ճանաչել, տարբերել և գնահատել արվեստի աշխատանքները,

14) ընտրել շրջապատող իրականությունն արվեստի միջոցով ներկայացնելու տարբերակներ,

15) հասկանալ, որ բոլոր մշակույթները ներկայանում են իրենց արվեստով,

16) հասկանալ, որ արվեստը բոլոր ժամանակների և մշակույթների հաղորդակցման անփոխարինելի
լեզու է:

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Աշխարհին հայտնի ստեղծագործությունները:

Արվեստի գործերի գեղագիտական արժեքը:

Կերպարվեստի տեսակները, ժանրերը:

Հայկական կերպարվեստ:

Հայ և համաշխարհային կերպարվեստ:

Հայ արվեստագետների առանձին ստեղծագործություններ:

Դասակարգել ստեղծագործություններում հանդիպող կերպարվեստի տարրերը և սկզբունքները (գույն, գիծ, ձև, պատկեր, մակերես):

 Համեմատել տարբեր երկրների արվեստագետների աշխատանքներում պատկերված ազգային ինքնություն արտահայտող առարկաները:

Ուսումնասիրել ստեղծագործությունները՝ ըստ ոճական առանձնահատկությունների, Որոշել՝ երբ են ստեղծվել դրանք:

Դիտել ստեղծագործությունները, ներկայացնել հիմնական գաղափարը:

Հայաստանը ներկայացնող բնանկարների, հայ նշանավոր արվեստագետների աշխատանքների վերատպությունների ուսումնասիրում:

Տարբեր պատմական իրադարձություններ ներկայացնող ստեղծագործությունների դիտում, երկիրը, սովորույթները ներկայացնող աշխատանքներում առանձնացնել բնորոշ տարրերը:

Նկարագրել - Ի՞նչ է պատկերված:

Վերլուծել - Կերպարվեստի ո՞ր տարրերն են կիրառված, ի՞նչ դեր են խաղում այդ տարրերը:

Մեկնաբանել - Ի՞նչ է պատմում նկարիչը: Եթե ձայները փոխանցելու հնարավորություն լիներ, ի՞նչ ձայներ կլսվեին:

Քննարկել - Ի՞նչ է պակասում նկարում: Եթե այո, ապա ինչո՞ւ:

Կատարել ստեղծագործությունների չորս փուլային վերլուծություն։

Պատճառ և հետևանք

Նյութի և արդյունքի կապը. Ներկանյութի որակը և խտությունը թղթի վրա տարբեր արդյունքներ են տալիս:

 

Օրինաչափություններ

Կատարել դասակարգումներ, բացահայտել որոշակի սկզբունքով կրկնվող պատկերները կամ երևույթները:

 

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Ուսումնասիրել այն ուղիները, որոնցով արտահայտված գաղափարները և համոզմունքները կարող են բերել նոր արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ։ Արժևորել գեղագիտությունը և ստեղծարարությունը:

Առաջարկվող թեմաներ

Լեոնարդո դա Վինչի, Վան Գոգ, Վ Սուրենյանց, Գ Բաշինջաղյան, Հովնաթանյաններ,

հայկական խեցեգործություն, հայկական գորգ, հայկական զարդարվեստ

Միջառարկայական կապ

Մայրենի - Ունկնդրածի կամ ընթերցածի վերաբերյալ հույզերի ու մտքերի արտահայտում խոսքի, ինչպես նաև ժեստերի, դիմախաղի, մարմնի լեզվի միջոցով, ուրիշների հույզերի նկատմամբ համապատասխան վերաբերմունքի դրսևորում: Հասկանալ նկարը, արտահայտել մտքեր պատկերվածի վերաբերյալ:

Մաթեմատիկա - Ճշմարիտ և ոչ ճշմարիտ դատողություններ:

Երաժշտություն - Քննարկվող թեմաների շուրջ ռիթմական պատկերների և մեղեդիների ստեղծում:

Ֆիզկուլտուրա - Տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, նպատակասլացության և որոշումներ կայացնելու ունակություն:

Թատրոն - Թատրոնի տարբեր տեսակների (ստվերային, տիկնիկային, մատնային, երաժշտական, սովորական) կիրառմամբ ունկնդրած, ընթերցած ստեղծագործությունների և հորինած հեքիաթների հերոսների մեկնաբանություններ:

Ես և շրջակա աշխարհը - Շրջապատի մարդկանց հետ փոխհարաբերություններ:

Օտար լեզուներ - Սեփական կարծիք, վերաբերմունք, զգացմունք հայտնելու հմտությունների ձևավորում։

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Տ4, Տ5, Տ7, Տ11, Տ12, Տ14, Տ15, Տ16, Տ17, Տ18, Տ19, Տ22, Տ25, Տ27, Տ26, Տ31, Տ32

 

ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ

ԱՐՎԵՍՏԻ ԴԵՐԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Հասկանալ, որ արվեստն արտահայտում է իրականությունը:

Ուսումնասիրել պատմական, մշակութային, հիշարժան իրադարձությունների արտահայտումը արվեստի միջոցով:

Գիտակցել, որ արվեստը կարող է ազդեցություն ունենալ մեր իրականության վրա:

4.Կ.Ս.ՆՄ.2. Ձևավորել համապատասխան բառապաշար:

4.Կ.Ա.ՔԱ.1. Ճանաչել կերպարվեստի հիմնական տարրերը:

4.Կ.Կ.ԱԴ.1. Ներկայացնել արվեստի ստեղծագործություններում պատկերված միևնույն երևույթի տարբեր արտահայտությունները։

4.Կ.Կ.ԱԴ.2. Հայտնել կարծիք մշակութային հաստատությունների նշանակության վերաբերյալ։

4.Կ.Կ.ԱԴ.3. Ներկայացնել արվեստի դերն իր շրջապատում։

Ուղղորդող հարցադրում

- Ի՞նչ է արտահայտում արվեստը:

-Ինչպե՞ս են ստեղծագործում արվեստագետները: Ինչո՞ւ է դա կարևոր:

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1) անվանել նյութերն ու գործիքները,

2) ներկայացնել իր և ընկերների աշխատանքները՝ օգտագործելով մասնագիտական բառապաշար,

3) համեմատել նյութերը,

4) վերլուծել արվեստի ստեղծագործությունները, կիրառել քննական վերաբերմունք տեսածի և զգացածի վերաբերյալ,

5) ընտրել շրջապատող իրականությունն արվեստի միջոցով ներկայացնելու տարբերակներ,

6) հասկանալ, որ բոլոր մշակույթները ներկայանում են իրենց արվեստով,

7) հասկանալ, որ արվեստը բոլոր ժամանակների և մշակույթների հաղորդակցման անփոխարինելի լեզու է,

8) քննարկել և ներկայացնել մշակութային իրադարձություն,

9) աշխատանքներում ցուցադրել մյուս ուսումնական առարկաներից ստացած գիտելիքները:

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Արվեստի ստեղծագործություններում պատկերված միևնույն երևույթի տարբեր արտահայտությունները:

Արվեստ և իրականություն:

Արվեստը մեր շրջապատում:

Արվեստագիտական մասնագիտություններ:

Հետազոտել մեր իրականության մեջ արվեստի ներկայությունը:

Քննարկել արվեստի դերը:

Ուսումնասիրել արվեստագետների դերը: Որոշել նրանց գործունեության առանձնահատկությունները և դրանց կարևորությունը:

Ուսումնասիրել որևէ իրադարձություն ընտանիքում, համայնքում, երկրում, աշխարհում, որին անդրադարձել է արվեստը:

Նկարագրել ՀՀ պետական խորհրդանիշները, դրանց խորհրդաբանությունը։

Արվեստագիտական որևէ մասնագիտության վերաբերյալ պատրաստել կարճ զեկույցներ։

Արդյոք պարտավորություններ ունե՞ն արվեստագետներն իրենց երկրի քաղաքացիների և հայրենիքի հանդեպ:

Ներկայացնել որևէ մշակութային իրադարձության կամ արվեստի հետ առնչության սեփական օրինակ:

Կողմնորոշում ժամանակի և տարածության մեջ

Ուսումնասիրել տարբեր մարդկանց պատմությունները, ստեղծագործությունները, ինչպես նաև անհատների և քաղաքակրթության հարաբերությունները, դրանց փոխկապակցվածությունը տվյալ անձի, ազգի և մարդկության տեսանկյունից:

 

Համակարգ և մոդել

Միմյանց հետ հարաբերություններ կամ որոշակի կապեր ունեցող տարրերի բազմություն (գունային անիվ), որոնք միասին կազմում են որոշակի ամբողջություն։

 

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Ուսումնասիրել այն ուղիները, որոնցով արտահայտված գաղափարները և համոզմունքները կարող են բերել նոր արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ։ Արժևորել գեղագիտությունը և ստեղծարարությունը:

Առաջարկվող թեմաներ

Տիրամոր կերպարն արվեստում, տարվա եղանակներ, տարբեր ժողովուրդների ազգային տոներ:

Միջառարկայական կապ

Մայրենի - Ունկնդրածի կամ ընթերցածի վերաբերյալ հույզերի ու մտքերի արտահայտում խոսքի, ինչպես նաև ժեստերի, դիմախաղի, մարմնի լեզվի միջոցով, ուրիշների հույզերի նկատմամբ համապատասխան վերաբերմունքի դրսևորում: Հասկանալ նկարը, արտահայտել մտքեր պատկերվածի վերաբերյալ:

Մաթեմատիկա - Ճշմարիտ և ոչ ճշմարիտ դատողություններ:

Երաժշտություն - Քննարկվող թեմաների շուրջ ռիթմական պատկերի և մեղեդու ստեղծում:

 Ֆիզկուլտուրա - Տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, նպատակասլացության և որոշումներ կայացնելու ունակություն:

Թատրոն - Թատրոնի տարբեր տեսակների (ստվերային, տիկնիկային, մատնային, երաժշտական, սովորական) կիրառմամբ ունկնդրած, ընթերցած ստեղծագործությունների և հորինած հեքիաթների հերոսների մեկնաբանություններ:

Ես և շրջակա աշխարհը - Շրջապատի մարդկանց հետ փոխհարաբերությունները:

Օտար լեզուներ - Սեփական կարծիք, վերաբերմունք, զգացմունք հայտնելու հմտությունների ձևավորում։ Ժողովրդական տոներ։

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Տ12, Տ16, Տ17, Տ18, Տ19, Տ24, Տ26, Տ27, Տ31, Տ32

 

9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՆՅՈՒԹԵՐ, ՄԻՋՈՑՆԵՐ

Նպատակը

 Վերջնարդյունքներ

Ստեղծագործական աշխատանքներում նյութերը և միջոցներն ազատ և գրագետ կիրառելու հմտությունների ձևավորում։

Ընդհանուր աշխատանքային տարածքում համագործակցելու կարողությունների ձևավորում։

9.Կ.Ս.ՆՄ.1. Ստեղծել պատկերներ, կոլաժներ, ծավալային աշխատանքներ` փորձարկելով անծանոթ նյութեր: Հետազոտել նոր նյութեր և միջոցներ ստեղծագործություններին իմաստ հաղորդելու նպատակով:

9.Կ.Ս.ՆՄ.2. Հետազոտական աշխատանքներում կամ զրույցներում կիրառել համապատասխան բառապաշար։

9.Կ.Ս.ՆՄ.3. Մեկնաբանել ավանդական և ոչ ավանդական աշխատանքային գործիքների և միջոցների ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա։

9.Կ.Ս.ՆԵ.1. Ստեղծել 2D և 3D աշխատանքներ՝ ներկայացնելով կերպարվեստի տարբեր ոճեր (նատյուրմորտ, բնանկար, դիմանկար, քանդակ)։

9.Կ.Ս.ՆԵ.2. Ստեղծել 2D և 3D աշխատանքներ՝ բնօրինակը ներկայացնելով վերացական արվեստի տեսանկյունից (օպարտ,պոպարտ, պուանտելիզմ, էքսպրեսիոնիզմ և այլն)։

9.Կ.Ս.ՆԵ.3. Ստեղծել 2D և 3D երևակայական թեմատիկ աշխատանքներ (հորինվածքներ)։

9.Կ.Ա.ՔԱ.3. Վերլուծել հանդիսատեսի համոզմունքների, գաղափարների, տեսա-կետների վրա ցուցադրությունների թողած ազդեցությունը։

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս է պատկերը ազդում կամ ներգործում դիտողի վրա։

Ի՞նչն է օգնում արվեստագետին չվախենալու և փնտրելու այլընտրանքային ստեղծագործական լուծումներ։

Ի՞նչ է նշանակում ստեղծագործական ազատություն։

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1) ցուցադրել տարբեր նյութերով և միջոցներով, նաև մեդիայի կիրառմամբ ստեղծագործական մտքի արտահայտիչ հաղորդման հմտություններ,

2) զարգացնել գաղափարը, աշխատել թեմայի մշակման, զարգացման, առավել արդյունավետ մատուցման, ճեպանկարների, էսքիզների կատարման ուղղությամբ,

3) տարբեր գործիքներով և միջոցներով հասնել առավել արտահայտչականության,

4) ընտրել թեմային համապատասխան առավել արդյունավետ գործիքներ գունանկարի, գծանկարի, քանդակի, մեդիայի համար,

5) ստանալ ծավալային և հարթ պատկերներ,

6) ցուցադրել ծավալային դիզայնի և քանդակի տարբեր հնարավորությունները՝ կախված նյութից,

7) ստանալ հարթ և ծավալային պատկերներ՝ կիրառելով մեդիա, թուղթ, փայտ, կավ, մետաղ, կտոր, պլաստիկ և այլն,

8) կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում՝ ըստ առաջադրված չափանիշների,

9) կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող նյութերի մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ,

10) պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները,

11) պահպանել համատեղ աշխատելու էթիկական պայմանները,

12) ճիշտ կազմակերպել աշխատանքային տարածքը, աշխատանքի բոլոր փուլերում պահպանել հիգիենայի, անձնական տարածքի կանոնները,

13) կատարել գծանկարչական և գեղանկարչական աշխատանքներ, նյութերն ու միջոցներն օգտագործել ըստ նշանակության,

14) աշխատանքներում պահպանել ընտրված նյութերով աշխատելու անհրաժեշտ պայմանները,

15) փորձարկել աշխատանքներում ընտրված նյութերի հնարավորությունները՝ առանց անվտանգության կանոնների խախտման,

16) պատկերել շրջապատող առարկաները և բնությունը, ինքնուրույն որոշել թեման,

17) կատարել ճեպանկարներ և նախանկարներ թեմատիկ հորինվածքներ ստեղծելու նպատակով,

18) թեմատիկ առաջադրանքներում պահպանել համաչափության, կոմպոզիցիայի կառուցման, գունային լուծումների ճշտությունը,

19) աշխատանքներում պահպանել գծային և գունային հեռանկարի կանոնները,

20) ցուցադրել ստեղծագործական մտածողություն և գեղարվեստական միտք,

21) ստեղծել երևակայությամբ և զգացմունքներով թելադրված աշխատանքներ, որոնք արտահայտում են տրամադրություն, զգացմունք կամ անձնապես ունեցած հուզական վերաբերմունք,

22) ստեղծել տարբեր ժամանակաշրջանների բնական միջավայրին, հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումներին վերաբերող արտահայտիչ երևակայական աշխատանքներ,

23) ստեղծել արտահայտիչ երևակայական աշխատանքներ, որոնք կարող են հասարակական, քաղաքական և մշակութային զարգացումների վրա ազդեցություն ունենալ,

24) կատարել վերլուծություններ և հետազոտություններ մշակութային իրադարձության նշանակալիության, կարևորության վերաբերյալ,

25) հավաքագրել և դասակարգել մշակութային իրադարձության կամ ստեղծագործության վերաբերյալ արտահայտված կարծիքները։

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Հասարակական ներգործության ապահովումը՝ կախված ստեղծագործական աշխատանքներում տարբեր նյութերի, միջոցների և նոր մոտեցումների ընտրությունից (2D, 3D, 4D):

Մասնագիտական բառամթերք և եզրույթներ:

Ավանդական և ոչ ավանդական աշխատանքային գործիքների և միջոցների ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա:

Նյութերի, գործիքների և միջոցների անվտանգ կիրառումը:

Թափանցիկ կառուցման եղանակի օգտագործումն առարկաների ձևը և համաչափությունները բացահայտելու համար:

Գծային հեռանկարչությունը՝ որպես գեղարվեստական արտահայտչականության միջոց ճարտարապետական բնանկարում:

Մասշտաբային հարաբերակցության ճիշտ պահպանում:

Գրաֆիկական կոմպոզիցիա մատիտով, սպիտակ և գունավոր կավճամատիտներով, տուշով:

Ֆիգուրատիվ կոմպոզիցիաների ստեղծում։

Կոմպոզիցիաների ստեղծում, համամասնությունների չափազանցում, արտասովոր շարժում և այլն:

Ծավալային կոմպոզիցիայի ստեղծում:

Վերացական հորինվածքների ստեղծում բնական մոտիվների հիման վրա (2D, 3D):

Կազմման տարբերակներ` միմյանց և թղթի կենտրոնի նկատմամբ պատկերների սիմետրիկ և ոչ սիմետրիկ տեղաբաշխմամբ:

Կոլաժի, խառը տեխնիկայի կիրառություն, փորձարկում։

Միտքը ազդեցիկ, ուղղորդված ներկայացնելու նպատակով նյութի և մատուցման ձևերի ընտրություն։

Միևնույն թեմայի ծաղրանկարային, դրամատիկ, մարդասիրական, դեկորատիվ, տեքստային, մանկական, քաղաքական երանգավորումներ՝ գույնի, գծի, ծավալի և նյութի տարբեր կիրառություններով։

Միևնույն թեմայի հակառակ իմաստի արտահայտման իմպրովիզներ։

Միևնույն աշխատանքի իմաստային վերարտադրություններ։

Բնանկարի հորիզոնական պատկերն ուղղահայաց կառուցվածքում վերարտադրելու փորձեր։

Աշխատանքներում ջրաներկի տեխնիկայի կիրառում՝ թացով-թաց թղթի վրա, չոր թղթի վրա, նախանկարով, առանց նախանկարի։

Ազգագրական, ժողովրդական մշակույթի թեմատիկայի վերարտադրում ժամանակակից ստեղծագործական կառուցվածքի մեջ։

Փորձարկել տարբեր գրատեսակներին պատկանող տառերի և բառերի գրելաձևեր:

Գծանկարել կտրված, քառակող, ակադեմիական, ճարտարապետական և գեղարվեստական գրատեսակին պատկանող տառեր, պահպանել հիմնական համաչափությունները:

Պատճառ և հետևանք

Աշխատանքի բնույթ և արդյունք կապը. նյութը, չափը, խնդիրը, թեմաներն ազդում են աշխատանքի բնույթի վրա, ինչը տարբեր արդյունքներ է տալիս:

 

Օրինաչափություններ

Երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր։

Որևէ երևույթի պատմական զարգացման մեջ դրսևորվող (դրսևորված) փաստ և դրա հետևանքը՝ արդյունքը։

 

Մասշտաբ, համամասնություն, քանակ։

Մասշտաբները փոխվելիս փոխվում են պատկերների չափերը, սակայն համամասնությունը պահպանվում է, ինչպես օրինակ՝ բնօրինակից պատկերման աշխատանքներում։

Առաջարկվող թեմաներ

ԴԿԱ - Խեցեգործություն, ոսկերչություն, գորգարվեստ:

Իմպրովիզացիա, համադրում, խառը տեխնիկա, մեդիա:

Միջառարկայական կապ

Հայոց լեզու և գրականություն – Վեր հանել գլխավոր առանցքային հարցադրումները, ճանաչել արդիականությունը, հիմնավորել՝ կյանքից և գրականությունից գտնելով համապատասխան օրինակներ։ Մեկնաբանել տարաբնույթ նշաններ, համադրել, փոփոխել։

Հանրահաշիվ, երկրաչափություն - Ֆունկցիայի վարքը բնութագրող հիմնական հասկացությունները (որոշման տիրույթ և արժեքների բազմություն, զրոներ, նշանապահպանման, աճման և նվազման միջակայքեր, մեծագույն և փոքրագույն արժեքներ): Գրել և մեկնաբանել, հաշվել և կիրառել բանաձևեր լուծելի խնդիրներ:

Քիմիա - Ստացված գիտելիքները կիրառել վարժությունների և խնդիրների լուծման ժամանակ։

Ֆիզիկա - Լուծել որակական, հաշվարկային խնդիրներ ֆիզիկական մեծությունների վերաբերյալ օրենքների կիրառմամբ, հաշվարկել պարզ շղթաներ։

Կենսաբանություն - Ներկայացնել միևնույն տեսակին պատկանող օրգանիզմների փոխհարաբերությունների տիպերը պոպուլյացիաներում՝ հիմնվելով տարբեր պոպուլյացիաների տարբեր օրինակների վրա։

Աշխարհագրություն - Կիրառել ՀՀ ընդհանուր և թեմատիկ ֆիզիկա-աշխարհագրական քարտեզները՝ համապատասխան աշխարհագրական տեղեկույթի ստացման և օգտագործման նպատակներով։

Ֆիզկուլտուրա - Կատարել համատեղ առաջադրանքներ, համագործակցել, ցուցաբերել նախաձեռնություն, հանդուրժողականություն և ինքնատիրապետում։

Պատմություն, հասարակագիտություն - Արժևորել ազգային մշակույթի հոգևոր և նյութական ձեռքբերումները նորագույն շրջանում հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում, լինել այդ արժեքների կրողը, սեփական նպաստը բերել ազգային արժեքները պահպանելու և փոխանցելու գործում: Մեկնաբանել պատմական կարևոր եզրույթներն ու հասկացությունները և կիրառել դրանք ըստ անհրաժեշտության և նշանակության։

Առողջ ապրելակերպ - Հիմնավորել, մեկնաբանել, թե ինչու է պատասխանատու վարքագիծն ամենագործունը և ինչու է այն մեծապես պայմանավորում առողջությունը։

Ինֆորմատիկա - Օգտագործել մեջբերելու թվային գործիքներ՝ հղումներ անելով տեղեկատվության աղբյուրների, որոնք ընդունված են տվյալ ուսումնական հաստատության կամ երկրի համար, այդ թվում մեջբերելով ինչպես ամբողջական տեքստեր, այնպես էլ ոչ տեքստային աղբյուրներ, ինչպիսիք են նկարները, ձայնային և տեսանյութերը։

Օտար լեզուներ - Հասկանալ տարբեր թեմաներով հնչող տեղեկատվության ընդհանուր իմաստը և որոշ մանրամասներ, եթե խոսքը հստակ է և ստանդարտ առոգանությամբ:

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Հ2, Հ4, Հ8, Հ9, Հ11, Հ13, Հ23, Հ25, Հ27, Հ29, Հ33, Հ43, Հ44

 

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՏԱՐՐԵՐ ԵՎ ԴԻԶԱՅՆԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Դիզայնի սկզբունքներն ու կերպարվեստի տարրերն արտահայտող էսքիզների և ճեպանկարների կատարման հմտությունների ձևավորում։

Դասական արվեստի ստեղծագործությունները ժամանակակից մեկնաբանություններով մատուցելու վարժությունների կատարում։

9.Կ.Ս.ՆՄ.1. Ստեղծել պատկերներ, կոլաժներ, ծավալային աշխատանքներ` փորձարկելով անծանոթ նյութեր: Հետազոտել նոր նյութեր և միջոցներ ստեղծագործություններին իմաստ հաղորդելու նպատակով:

9.Կ.Ս.ՆՄ.2. Հետազոտական աշխատանքներում կամ զրույցներում կիրառել համապատասխան բառապաշար։

9.Կ.Ս.ՆՄ.3. Մեկնաբանել ավանդական և ոչ ավանդական աշխատանքային գործիքների և միջոցների ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա։

9.Կ.Ա.ԴՏ.1. Կատարել աշխատանքներ՝ օգտագործելով կերպարվեստի տարրերը (գծանկար, գեղանկարչություն, քանդակ, կոլաժ, մեդիա, լուսանկար և այլն)։

9.Կ.Ա.ԴՏ.2. Կատարել աշխատանքներ՝ օգտագործելով դիզայնի սկզբունքները (2D, 3D, գովազդ, տարածքի ձևավորում, պաստառ, կենցաղային իրերի ձևավորում, մեդիա և այլն)։

9.Կ.Ս.ՆԵ.2. Ստեղծել 2D և 3D աշխատանքներ՝ բնօրինակը ներկայացնելով վերացական արվեստի տեսանկյունից (օպարտ, պոպարտ, պուանտելիզմ, էքսպրեսիոնիզմ և այլն)։

9.Կ.Ս.ՆԵ.3. Ստեղծել 2D և 3D երևակայական թեմատիկ աշխատանքներ (հորինվածքներ)։

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս են արվեստագետներն աշխատում:

Հնարավո՞ր է արդյոք միևնույն աշխատանքում ինտեգրել տեղանքը, օբյեկտը, գաղափարը և դեկորատիվ ձևավորումը։

Ինչո՞վ կարող է օգնել արվեստագետին քննադատական արձագանքը։

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1) ցուցադրել տարբեր նյութերով և միջոցներով, նաև մեդիայի կիրառմամբ ստեղծագործական մտքի արտահայտիչ հաղորդման հմտություններ,

2) զարգացնել գաղափարը, աշխատել թեմայի մշակման, զարգացման, առավել արդյունավետ մատուցման, ճեպանկարների, էսքիզների կատարման ուղղությամբ,

3) տարբեր գործիքներով և միջոցներով հասնել առավել արտահայտչականության,

4) ընտրել թեմային համապատասխան առավել արդյունավետ գործիքներ գունանկարի, գծանկարի, քանդակի, մեդիայի համար,

5) ցուցադրել ծավալային դիզայնի և քանդակի տարբեր հնարավորությունները՝ կախված նյութից,

6) ստանալ հարթ և ծավալային պատկերներ՝ կիրառելով մեդիա, թուղթ, փայտ, կավ, մետաղ, կտոր, պլաստիկ և այլն,

7) կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում՝ ըստ առաջադրված չափանիշների,

8) կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող նյութերի մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ,

9) պահպանել համատեղ աշխատելու էթիկական պայմանները,

10) ճիշտ կազմակերպել աշխատանքային տարածքը, աշխատանքի բոլոր փուլերում պահպանել հիգիենայի, անձնական տարածքի կանոնները,

11) ստանալ ճանաչելի հարթ և ծավալային պատկերներ ու հորինվածքներ՝ ապահովելով ծավալ, տոն, տարածություն, ռիթմ և ամբողջականություն,

12) կիրառել գուներանգներն աշխատանքներն հուզականություն հաղորդելու համար,

13) ստեղծել հորինվածքներ՝ գաղափարներն արտահայտելով կերպարվեստի տարրերի ու սկզբունքների կիրառմամբ,

14) կատարել հայտնի ստեղծագործությունների կրկնօրինակներ՝ կերպարվեստի տարրերն ու սկզբունքներն առավել արտահայտիչ ներկայացնելով,

15) բանավոր կամ գրավոր մեկնաբանել և թվարկել կերպարվեստի տարրերն ու սկզբունքներն առաջարկված ստեղծագործություններում, դրանց ազդեցությունն ու նշանակությունը հիմնական գաղափարի վրա,

16) ցուցադրել ստեղծագործական մտածողություն և գեղարվեստական միտք,

17) ստեղծել երևակայությամբ և զգացմունքներով թելադրված աշխատանքներ, որոնք արտահայտում են տրամադրություն, զգացմունք կամ անձնապես ունեցած հուզական վերաբերմունք,

18) ստեղծել տարբեր ժամանակաշրջանների բնական միջավայրին, հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումներին վերաբերող արտահայտիչ երևակայական աշխատանքներ,

19) ստեղծել արտահայտիչ երևակայական աշխատանքներ, որոնք կարող են հասարակական, քաղաքական և մշակութային զարգացումների վրա ազդեցություն ունենալ:

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Կերպարվեստի տարրերի գրագետ կիրառումը գծանկարի, գեղանկարչության, քանդակի, կոլաժի, մեդիայի, լուսանկարչական աշխատանքների մեջ: (2D,3D, 4D):

Դիզայնի սկզբունքները 2D, 3D, 4D աշխատանքներում (գովազդ, տարածքի ձևավորում, պաստառ, կենցաղային իրերի ձևավորում, մեդիա և այլն):

Առարկաների ձևի և ծավալի պատկերում գծի և գույնի փոփոխվող հաստություն և ինտենսիվություն` կախված լուսավորության աստիճանից և դիտողին հեռու կամ մոտ գտնվելու հանգամանքից:

Ազգագրական, ժողովրդական թեմաների վերարտադրումը ժամանակակից ստեղծագործական կառուցվածքի մեջ կերպարվեստի և դիզայնի տարրերի և սկզբունքների կիրառմամբ։

Կավով կամ պլաստիլինով ծեփակերտել երկրաչափական մարմիններ, տարածության մեջ ճիշտ գտնել և կառուցել երկրաչափական մարմինների հիմնական կետերը և առանցքները, մշակել երկրաչափական մարմինների հարթ և սֆերիկ (գնդային, կոր, գոգավոր) մակերեսները, գտնել երկրաչափական մարմինների փոխադարձ կապը տարածության մեջ, արտահայտել երկրաչափական մարմինների փոխհատման գծերը:

Կավով կամ պլաստիլինով ծեփակերտել գիպսե գլխի հատվածներ (բերան, քիթ, ականջ, աչք), որոշել գիպսե գլխի հատվածների հիմնական համաչափությունները, հատվածների առանցքները, դիրքը և համաչափությունները, ներկայացնել գիպսե գլխի հատվածների պլաստիկ բնութագրումները: Դիզայնի տարրերը ԴԿԱ-ում: Կատարվող աշխատանքի փուլային հաջորդականության նկարագրություն:

Գծերի, ձևերի, երկրաչափական պատկերների միջոցով ճանաչելի պատկերների և հորինվածքների ստեղծում։

Գծի յուրահատկության ուսումնասիրություն.

ա գիծը՝ որպես հակադրության էֆեկտ ստեղծելու միջոց,

բ գիծը՝ որպես տարածության պատրանք ստեղծելու հնար:

Գույնի առանձնահատկությունների, գունահամակարգի ուսումնասիրություն (գունային անիվ).

Շտրիխային և երանգային գծանկարի կատարում գրաֆիտային մատիտով, ածուխով և այլն:

Ջրաներկի չոր, թաց և ալապրիմա տեխնիկաներով առաջադրանքների կատարում:

Խորհրդանշանը՝ որպես տեղեկության փոխանցման ծածկագիր:

Սեփական խորհրդանշանի ստեղծում՝ որպես մտավոր և հոգևոր հաղորդակցման միասնական պատկեր։

Հայ միջնադարյան մանրանկարչության հիմնական մոտիվների, տեսակների և ուղղությունների, ինչպես նաև գեղարվեստական տեքստի, տեքստի և մանրանկարի գեղարվեստական պատկերում:

Զարդանկարների, լուսանցազարդերի և գլխատառերի կատարում, ներկայացնել բուսական, կենդանական մոտիվների պատկերման առանձնահատկությունները՝ պահպանելով գունային երանգավորումը:

Մանրանկարչական դպրոցներին, հեղինակներին (ծաղկողներին) բնորոշ ձեռագրերի ուսումնասիրություն։

Պատճառ և հետևանք

Աշխատանքի բնույթ և արդյունք կապը. նյութը, չափը, խնդիրը, թեմաներն ազդում են աշխատանքի բնույթի վրա, ինչը տարբեր արդյունքներ է տալիս:

 

Օրինաչափություններ

Երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր։

Որևէ երևույթի պատմական զարգացման մեջ դրսևորվող (դրսևորված) փաստ և դրա հետևանքը՝ արդյունքը։

 

Կայունություն և փոփոխություն

Կայունությունը միշտ մրցակցող գործոնների հաշվեկշիռն է: Դրա խախտումը համակարգը դուրս է բերում կայուն վիճակից, երբ բացակայում է հետադարձ կապը: Սակայն արվեստագիտական տեսանկյունից կարելի է ընկալել որպես մեկից ավելի համակարգերի առկայություն միևնույն ստեղծագործության մեջ։ Այստեղ մեկ գործոնի փոփոխությունը չի խախտում համակարգը, քանի որ մյուս գործոնն իր վրա է վերցնում ընդհանուր հավասարակշռությունը (գույն, գիծ, դինամիկա և այլն)։

Առաջարկվող թեմաներ

Տարբեր ժամանակաշրջաններում պատմական իրադարձությունների, հեղափոխությունների (տնտեսական, մշակութային) խորհրդանիշներ:

Արվեստի ուղղությունների կրկնօրինակումներ (կլասիցիզմ, իմպրեսիոնիզմ, էքսպրեսիոնիզմ, պոստմոդեռնիզմ, սյուրռեալիզմ, սոցռեալիզմ, պոպ-արտ, օպ-արտ):

 

Միջառարկայական կապ

Հայոց լեզու և գրականություն – Վեր հանել գլխավոր առանցքային հարցադրումները, ճանաչել արդիականությունը, հիմնավորել՝ կյանքից և գրականությունից գտնելով համապատասխան օրինակներ։ Մեկնաբանել տարաբնույթ նշաններ, համադրել, փոփոխել։

Հանրահաշիվ, երկրաչափություն - Ֆունկցիայի վարքը բնութագրող հիմնական հասկացությունները (որոշման տիրույթ և արժեքների բազմություն, զրոներ, նշանապահպանման, աճման և նվազման միջակայքեր, մեծագույն և փոքրագույն արժեքներ): Գրել և մեկնաբանել, հաշվել և կիրառել բանաձևեր, լուծելի խնդիրներ:

Քիմիա - Ստացված գիտելիքները կիրառել վարժությունների և խնդիրների լուծման ժամանակ։

Ֆիզիկա - Լուծել որակական, հաշվարկային խնդիրներ ֆիզիկական մեծությունների վերաբերյալ, օրենքների կիրառմամբ, հաշվարկել պարզ շղթաներ։

Կենսաբանություն - Ներկայացնել միևնույն տեսակին պատկանող օրգանիզմների փոխհարաբերությունների տիպերը պոպուլյացիաներում՝ հիմնվելով տարբեր պոպուլյացիաների տարբեր օրինակների վրա։

Աշխարհագրություն - Կիրառել ՀՀ ընդհանուր և թեմատիկ ֆիզիկա-աշխարհագրական քարտեզները՝ համապատասխան աշխարհագրական տեղեկույթի ստացման և օգտագործման նպատակներով։

Ֆիզկուլտուրա - Կատարել համատեղ առաջադրանքներ, համագործակցել, ցուցաբերել նախաձեռնություն, հանդուրժողականություն և ինքնատիրապետում։

Պատմություն, հասարակագիտություն - Արժևորել ազգային մշակույթի հոգևոր և նյութական ձեռքբերումները նորագույն շրջանում հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում, լինել այդ արժեքների կրողը, սեփական նպաստը բերել ազգային արժեքները պահպանելու և փոխանցելու գործում: Մեկնաբանել պատմական կարևոր եզրույթներն ու հասկացությունները և կիրառել դրանք ըստ անհրաժեշտության և նշանակության։

Առողջ ապրելակերպ - Հիմնավորել, մեկնաբանել, թե ինչու է պատասխանատու վարքագիծն ամենագործունը և ինչու է այն մեծապես պայմանավորում առողջությունը։

Ինֆորմատիկա - Օգտագործել մեջբերման թվային գործիքներ՝ հղումներ անելով տեղեկատվության աղբյուրների, որոնք ընդունված են տվյալ ուսումնական հաստատության կամ երկրի համար, այդ թվում մեջբերելով ինչպես ամբողջական տեքստեր, այնպես էլ ոչ տեքստային աղբյուրներ, ինչպիսիք են նկարները, ձայնային և տեսանյութերը։

Օտար լեզուներ – Հասկանալ տարբեր թեմաներով հնչող տեղեկատվության ընդհանուր իմաստը և որոշ մանրամասներ, եթե խոսքը հստակ է և ստանդարտ առոգանությամբ:

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Հ2, Հ4, Հ8, Հ9, Հ11, Հ13, Հ23, Հ25, Հ27, Հ29, Հ33, Հ43, Հ44

 

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Ստեղծել իրատեսական, վերացական և երևակայական 2D, 3D, 4D աշխատանքներ:

9.Կ.Ս.ՆՄ.1. Փորձարկել տարբեր նյութեր, միջոցներ, գտնել ստեղծագործական աշխատանքներ ստանալու հետաքրքիր մոտեցումներ (2D, 3D):

9.Կ.Ս.ՆՄ.3. Մեկնաբանել ավանդական և ոչ ավանդական աշխատանքային գործիքների և միջոցների ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա։

9.Կ.Ս.ՆԵ.1. Ստեղծել 2D և 3D աշխատանքներ՝ ներկայացնելով կերպարվեստի տարբեր ոճեր (նատյուրմորտ, բնանկար, դիմանկար, քանդակ)։

9.Կ.Ս.ՆԵ.2. Ստեղծել 2D և 3D աշխատանքներ՝ բնօրինակը ներկայացնելով վերացական արվեստի տեսանկյունից (օպարտ, պոպարտ, պուանտելիզմ, էքսպրեսիոնիզմ և այլն)։

9.Կ.Ս.ՆԵ.3. Ստեղծել 2D և 3D երևակայական թեմատիկ աշխատանքներ (հորինվածքներ)։

9.Կ.Ա.ՔԱ.3. Վերլուծել հանդիսատեսի համոզմունքների, գաղափարների, տեսակետների վրա ցուցադրությունների թողած ազդեցությունը։

Ուղղորդող հարցադրում

Արդյոք քննադատությունն օգնո՞ւմ է արվեստագետին։

Ինչպե՞ս են արվեստագետները կռահում. որ աշխատանքը հաջողված է:

Կարելի՞ է արդյոք սովորել սեփական սխալներից:

Հնարավո՞ր է պատկերել զգացողություն:

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1) ցուցադրել տարբեր նյութերով և միջոցներով, նաև մեդիայի կիրառմամբ ստեղծագործական մտքի արտահայտիչ հաղորդման հմտություններ,

2) զարգացնել գաղափարը, աշխատել թեմայի մշակման, զարգացման, առավել արդյունավետ մատուցման, ճեպանկարների, էսքիզների կատարման ուղղությամբ,

3) տարբեր գործիքներով և միջոցներով հասնել առավել արտահայտչականության,

4) ընտրել թեմային համապատասխան առավել արդյունավետ գործիքներ գունանկարի, գծանկարի, քանդակի, մեդիայի համար,

5) ցուցադրել ծավալային դիզայնի և քանդակի տարբեր հնարավորությունները՝ կախված նյութից,

6) ստանալ հարթ և ծավալային պատկերներ՝ կիրառելով մեդիա, թուղթ, փայտ, կավ, մետաղ, կտոր, պլաստիկ և այլն,

7) պահպանել համատեղ աշխատելու էթիկական պայմանները։

8) ճիշտ կազմակերպել աշխատանքային տարածքը, աշխատանքի բոլոր փուլերում պահպանել հիգիենայի, անձնական տարածքի կանոնները,

9) կատարել գծանկարչական և գեղանկարչական աշխատանքներ, նյութերն ու միջոցներն օգտագործել ըստ նշանակության,

10) աշխատանքներում պահպանել ընտրված նյութերով աշխատելու անհրաժեշտ պայմանները,

11) փորձարկել աշխատանքներում ընտրված նյութերի հնարավորությունները՝ առանց անվտանգության կանոնների խախտման,

12) պատկերել շրջապատող առարկաները և բնությունը, ինքնուրույն որոշել թեման,

13) կատարել ճեպանկարներ և նախանկարներ՝ թեմատիկ հորինվածքներ ստեղծելու նպատակով,

14) թեմատիկ առաջադրանքներում պահպանել համաչափության, կոմպոզիցիայի կառուցման, գունային լուծումների ճիշտ կանոնները,

15) աշխատանքներում պահպանել գծային և գունային հեռանկարի կանոնները,

16) ցուցադրել ստեղծագործական մտածողություն և գեղարվեստական միտք,

17) ստեղծել երևակայության և զգացմունքների վրա հիմնված աշխատանքներ, որոնք արտահայտում են տրամադրություն, զգացմունք կամ անձնապես ունեցած հուզական վերաբերմունք,

18) ստեղծել տարբեր ժամանակաշրջանների բնական միջավայրին, հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումներին վերաբերող արտահայտիչ երևակայական աշխատանքներ,

19) ստեղծել արտահայտիչ երևակայական աշխատանքներ, որոնք կարող են հասարակական, քաղաքական և մշակութային զարգացումների վրա ազդեցություն ունենալ,

20) կատարել վերլուծություններ և հետազոտություններ մշակութային իրադարձության նշանակալիության, կարևորության վերաբերյալ,

21) հավաքել և դասակարգել մշակութային իրադարձության կամ ստեղծագործության վերաբերյալ արտահայտված կարծիքները։

 

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

2D, 3D ստեղծագործական աշխատանքներ՝ ըստ կերպարվեստի ոճերի (նատյուրմորտ, բնանկար, դիմանկար, քանդակ, մանրակերտ):

Ստեղծել 2D և 3D աշխատանքներ վերացական արվեստի տեսանկյունից (կուբիզմ, ֆուտուրիզմ, սյուրեալիզմ և այլն):

2D և 3D երևակայական թեմատիկ հորինվածքներ:

Համաչափության, գծերի ընդհանուր դասավորության, կոմպոզիցիոն համաչափության, ուսումնասիրության և համեմատության վրա հիմնված վարժություններ և ստեղծագործական աշխատանքներ:

Դիմագծերի ընդհանրացման և նմանության կարողությունների ձևավորում:

Ինքնուրույն վերաբերմունքի արտահայտում:

Թեմատիկ նկարչություն դիտման, պատկերացման, հիշողության և գրական ստեղծագործությունների պատկերազարդման և ձևավորման միջոցով: Հաստոցային քանդակ և գեղանկարչություն, մոնումենտալ քանդակ և որմնանկարչություն:

Կրկնօրինակել արվեստի որևէ գործ:

Հայկական ճարտարապետական հուշարձանների տիպերի ուսումնասիրություն՝ Ազատ խաչ, Եռակոնք, Քառակոնք, Բազմաբսիդ:

Ըստ նախընտրած նյութի՝ կառուցել ճարտարապետական կոթողի մանրակերտ:

Ներկայացնել արվեստի տարբեր ճյուղերում նյութերի կիրառման հնարավորություններն ու սկզբունքները:

Դեկորատիվ զարդաքանդակի համաչափության, հավասարակշռվածության ուսումնասիրություն, սեփական զարդաքանդակի էսքիզի կատարում և քանդակում՝ ըստ նյութերի և գործիքների ուսումնասիրության (մոմ, պլաստիլին, կավ և այլն):

Ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստների բնորոշ և հաճախ հանդիպող կերպարները և դրանց մեկնաբանությունը:

Ռեալիստական, ծաղրանկարային և դեկորատիվ կերպարների ստեղծումն ուրվագծի և բծի միջոցով:

Բնանկարի, դիմանկարի և թեմատիկ դեկորատիվ կոմպոզիցիաների ուրվագծային պատկերում:

Ուսումնասիրել արվեստի ստեղծագործությունները, դրանք նոր մեկնաբանություններով ներկայացնելու նպատակով։

Դիմանկարի, բնանկարի և նատյուրմորտի էսքիզների, ճեպանկարների և նախանկարների կատարում երկրաչափական պատկերների կիրառմամբ (2D, 3D, 4D)։

Դիմանկարի, բնանկարի և նատյուրմորտի էսքիզների, ճեպանկարների և նախանկարների կատարում գունային բծերի կիրառմամբ (2D, 3D, 4D)։

Պատմամշակութային կառույցների, նորաձևության ոճերի նոր դեկորատիվ նախագծերի մշակումների կատարում (2D, 3D, 4D)։

Պատճառ և հետևանք

Աշխատանքի բնույթ և արդյունք կապը. նյութը, չափը, խնդիրը, թեմաներն ազդում են աշխատանքի բնույթի վրա, ինչը տարբեր արդյունքներ է տալիս:

 

Օրինաչափություններ

Պատկերվող տարրերի, ձևերի կամ առարկաների դասակարգումներ, ընդհանրությունների բացահայտում:

 

Կայունություն և փոփոխություն

Կայունությունը միշտ մրցակցող գործոնների հաշվեկշիռն է: Դրա խախտումը համակարգը դուրս է բերում կայուն վիճակից, երբ բացակայում է հետադարձ կապը: Սակայն արվեստագիտական տեսանկյունից կարելի է ընկալել որպես մեկից ավելի համակարգերի առկայություն միևնույն ստեղծագործության մեջ։ Այստեղ մեկ գործոնի փոփոխությունը չի խախտում համակարգը, քանի որ մյուս գործոնն իր վրա է վերցնում ընդհանուր հավասարակշռությունը (գույն, գիծ, դինամիկա և այլն)։

Առաջարկվող թեմաներ

Դիմանկարի, բնանկարի, Նատյուրմորտի կամ ժանրային հորինվածքների կատարում արվեստի ուղղությունների տեսանկյունից (կլասիցիզմ, իմպրեսիոնիզմ, էքսպրեսիոնիզմ, պոստմոդեռնիզմ, սյուրռեալիզմ, սոցռեալիզմ, պոպ-արտ, օպ-արտ):

«Հաջողության գաղտնիքը», «Իմ ամենամեծ սխալը», «Իմ զգացմունքը»:

Միջառարկայական կապ

Հայոց լեզու և գրականություն – Վեր հանել գլխավոր առանցքային հարցադրումները, ճանաչել արդիականությունը, հիմնավորել՝ կյանքից և գրականությունից գտնելով համապատասխան օրինակներ։ Մեկնաբանել տարաբնույթ նշաններ, համադրել, փոփոխել։

Հանրահաշիվ, երկրաչափություն - Ֆունկցիայի վարքը բնութագրող հիմնական հասկացությունները (որոշման տիրույթ և արժեքների բազմություն, զրոներ, նշանապահպանման, աճման և նվազման միջակայքեր, մեծագույն և փոքրագույն արժեքներ): Գրել և մեկնաբանել, հաշվել և կիրառել բանաձևեր, լուծելի խնդիրներ:

Քիմիա - Ստացված գիտելիքները կիրառել վարժությունների և խնդիրների լուծման ժամանակ։

Ֆիզիկա - Առողջ ապրելակերպի կարևորությունն առօրյա կյանքում, առաջնորդվել տեսողության պահպանման կանոններով։

Կենսաբանություն - Օրինակների միջոցով բացատրել, թե ինչպես է բնական ընտրությունը հանգեցնում էվոլյուցիայի, անդրադառնալով ժառանգական փոփոխականություն և գոյության կռիվ հասկացություններին։

Աշխարհագրություն - Կիրառել ՀՀ ընդհանուր և թեմատիկ ֆիզիկա-աշխարհագրական քարտեզները՝ համապատասխան աշխարհագրական տեղեկույթի ստացման և օգտագործման նպատակներով։

Ֆիզկուլտուրա - Կատարել համատեղ առաջադրանքներ, համագործակցել, ցուցաբերել նախաձեռնություն, հանդուրժողականություն և ինքնատիրապետում։ Որոշել և գնահատել սեփական ֆիզիկական զարգացման, ֆիզիկական պատրաստվածության մակարդակը։

Պատմություն, հասարակագիտություն - արժևորել ազգային մշակույթի հոգևոր և նյութական ձեռքբերումները նորագույն շրջանում հայ և համաշխարհային մշակույթի համատեքստում, լինել այդ արժեքների կրողը, սեփական նպաստը բերել ազգային արժեքները պահպանելու և փոխանցելու գործում: Մեկնաբանել պատմական կարևոր եզրույթներն ու հասկացությունները և կիրառել դրանք ըստ անհրաժեշտության և նշանակության։ Դրսևորել մշակութային ընկալման և արժևորման կարողություններ, արվեստի որոշ տեսակներում՝ ստեղծագործական աշխատանքներ կատարելու ունակություններ և հմտություններ։

Առողջ ապրելակերպ - Առողջության վրա ազդող գործոնները, մեկնաբանել և վերլուծել այդ գործոնների ազդեցության փոփոխականությունը` պայմանավորված մարդու վարքագծով։

Ինֆորմատիկա – Բացատրել, թե ինչ տարբերություններ կան մտավոր սեփականությանն առնչվող կարգերի/օրենքների միջև և ինչպես են դրանք ազդում զարգացող տեխնոլոգիաների վրա։

Օտար լեզուներ - Հասկանալ տարբեր թեմաներով հնչող տեղեկատվության ընդհանուր իմաստը և որոշ մանրամասներ, եթե խոսքը հստակ է և ստանդարտ առոգանությամբ:

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Հ4, Հ5, Հ9, Հ17, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ33, Հ34, Հ37, Հ45, Հ46, Հ47

 

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՎԵՐԱՆԱՅՈՒՄ ԵՎ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ

Նպատակը

ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Արվեստի ստեղծագործությունների փուլային վերլուծությունների կատարում։

Թեմատիկ ցուցադրությունների արդյունավետ կազմակերպում։

9.Կ.Ս.ՆՄ.2. Հետազոտական աշխատանքներում կամ զրույցներում կիրառել համապատասխան բառապաշար։

9.Կ.Ս.ՆՄ.3. Մեկնաբանել ավանդական և ոչ ավանդական աշխատանքային գործիքների և միջոցների ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա։

9.Կ.Ա.ՎՑ. 1. Ընտրել և ներկայացնել թեմատիկ նախագծեր որոշակի հանդիսատեսի համար։

9.Կ.Ա.ՎՑ. 2. Ներկայացնել արվեստի մի քանի բնագավառ ընդգրկող խմբային կամ անհատական նախագծեր։

9.Կ.Ա.ՎՑ.3. Առաջարկել հանդիսատեսի համոզմունքների, գաղափարների, տեսակետների վրա ազդեցություն թողնող ցուցադրության արդյունավետ տարբերակներ։

9.Կ.Ա.ՎՄ. 1. Ձևավորել ստեղծագործական նախագծերի գեղագիտական չափանիշներ։

9.Կ.Ա.ՎՄ. 2. Ձևավորել ստեղծագործական նախագծերի տեխնիկական չափանիշներ։

9.Կ.Ա.ՔԱ.1. Կատարել արվեստագիտական վերլուծություններ։

9.Կ.Ա.ՔԱ.3. Վերլուծել հանդիսատեսի համոզմունքների, գաղափարների, տեսակետների վրա ցուցադրությունների թողած ազդեցությունը։

9.Կ.Կ.ԱԴ.3. Կիրառել ստեղծագործական կարողություններն ու մոտեցումները ուսումնական մյուս բնագավառներում։

Ուղղորդող հարցադրում

Ի՞նչ չափանիշներով են ընտրվում ստեղծագործությունները:

Հարկավո՞ր է արդյոք ցուցադրել աշխատանքները:

Ի՞նչ է նշանակում արվեստի ստեղծագործության ցուցադրություն:

 

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1) կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում՝ ըստ առաջադրված չափանիշների,

2) կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող նյութերի մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ,

3) պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները,

4) պահպանել համատեղ աշխատելու էթիկական պայմանները,

5) ճիշտ կազմակերպել աշխատանքային տարածքը, աշխատանքի բոլոր փուլերում պահպանել հիգիենայի, անձնական տարածքի կանոնները,

6) առաջարկել խմբային և անհատական ցուցադրությունների հետաքրքիր տարբերակներ,

7) ուսումնասիրել և ներկայացնել ցուցադրությունների և ներկայացումների տարբերակներ՝ հիմնավորելով ընտրությունը,

8) մեկնաբանել և տեսակավորել ստեղծագործական աշխատանքները,

9) ներկայացնել հիմնական գաղափարների արդիականությունը,

10) առանձնացնել և ցուցադրել ստեղծագործական հնարների կիրառման արդյունավետությունը և ազդեցությունը գաղափարի փոխանցման տեսանկյունից,

11) ընտրել և առանձնացնել աշխատանքները հիմնական գաղափարի, խորհրդանիշների, թեմատիկայի, տարրերի և սկզբունքների հիման վրա,

12) բացատրել դիտողի վրա ստեղծագործության ազդեցության հնարները,

13) կիրառել ստեղծագործական և քննադատական մտածողության հմտություններ,

14) նշել այն հիմքերը և սկզբունքները, որոնցով առաջնորդվել է ստեղծագործություններն առանձնացնելիս,

15) ստեղծել աշխատանքներ, որոնք առնչվում են կյանքի տարբեր ոլորտների և արվեստի մյուս տեսակների հետ,

16) մեկնաբանել կատարված ընտրությունը,

17) ներկայացնել ինքնուրույն, զույգով կամ խմբով կատարված աշխատանքները: Թվարկել կիրառված տարրերն ու սկզբունքները և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները,

18) դասակարգել աշխատանքները՝ հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները,

19) աշխատանքներում ցուցադրել մյուս ուսումնական առարկաներից ստացած գիտելիքները,

20) կատարել վերլուծություններ և հետազոտություններ մշակութային իրադարձության նշանակալիության, կարևորության վերաբերյալ,

21) հավաքել և դասակարգել մշակութային իրադարձության կամ ստեղծագործության վերաբերյալ արտահայտված կարծիքները։

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Թեմատիկ աշխատանքների խմբային ցուցադրություններ:

Ավանդական և ոչ ավանդական մոտեցումներ:

Նախագիծ:

Համայնքային, տարածաշրջանային միջոցառումների ստեղծագործական նախագծեր և ներկայացում:

Ցուցադրություն:

Արդյունավետ ցուցադրություններ կազմակերպելու սկզբունքներ:

Մենակ կամ խմբով խմբավորել հաջողված աշխատանքներն ըստ առաջարկված չափանիշների:

Ձևակերպել հարցերը և պատասխանները, թե որտե՞ղ, ե՞րբ, ինչո՞ւ և ինչպե՞ս պետք պատրաստվեն աշխատանքները ցուցադրության համար:

Մեկնաբանել, ստեղծագործություններից ստացած տպավորությունները:

Բացատրել. թե ինչո՞ւ են ընտրվել տվյալ աշխատանքները:

Նշել և մեկնաբանել ցուցադրության կազմակերպման նպատակները, հիմնական սկզբունքները:

Մեկնաբանել սեփական աշխատանքները:

Աշխատել խմբով:

Առանձնացնել երեք տարբեր ստեղծագործություններ, դրանց շուրջ կատարել տարբեր վերլուծական բնույթի հետազոտություններ՝ գունային լուծումների, գաղափարի մատուցման, արտահայտչականության և այլն։

Սովորողների կատարած աշխատանքների կամ թեմատիկ առանձին ուղղվածություն ունեցող ստեղծագործությունների և առարկաների ցուցադրություն:

Ստեղծագործական աշխատանքների խմբավորումը՝ ըստ հանդիսատեսի վրա ներգործելու կամ հուզականության աստիճանի:

Դասընթացների այս ձևը կարող է կազմակերպվել որևէ առարկայի հետ ինտեգրված:

Օրինաչափություններ

Երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր։

Որևէ երևույթի պատմական զարգացման մեջ դրսևորվող (դրսևորված) փաստ և դրա հետևանքը՝ արդյունքը։

 

Համակարգեր և մոդելներ

Համակարգը՝ որպես ընդհանուր գաղափարով, թեմայով, մոտեցումով կատարված ստեղծագործությունը (ները) ներկայացնելու ընդհանրական մոտեցում, որով յուրաքանչյուր աշխատանք կամ աշխատանքի մաս հանդես է գալիս որպես մոդել։

 

Անհատական և մշակութային արտահայտում

Ուսումնասիրել և բացահայտել գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ արտահայտող ուղիները, որոնցով արժևորվում և գնահատվում է ստեղծարարությունը:

Առաջարկվող թեմաներ

Արվեստի դերը մեր կյանքում, թատերական ներկայացման ձևավորումներ, լուսանկարչական աշխատանքների և կոլաժների թեմատիկ ցուցադրություններ, դիմանկարի, բնանկարի, նատյուրմորտի կամ ժանրային հորինվածքների ցուցադրություններ։

Լուռ միջոցառում:

Արվեստ և քաղաքականություն:

Միջառարկայական կապ

Հայոց լեզու և գրականություն – Վեր հանել գլխավոր առանցքային հարցադրումները, ճանաչել արդիականությունը, հիմնավորել՝ կյանքից և գրականությունից գտնելով համապատասխան օրինակներ։ Մեկնաբանել տարաբնույթ նշաններ, համադրել, փոփոխել։

Հանրահաշիվ, երկրաչափություն - ֆունկցիայի վարքը բնութագրող հիմնական հասկացությունները (որոշման տիրույթ և արժեքների բազմություն, զրոներ, նշանապահպանման, աճման և նվազման միջակայքեր, մեծագույն և փոքրագույն արժեքներ): Գրել և մեկնաբանել, հաշվել և կիրառել բանաձևեր, լուծելի խնդիրներ:

Քիմիա - Ստացված գիտելիքները կիրառել վարժությունների և խնդիրների լուծման ժամանակ։

Ֆիզիկա - Իրականացնել չափումներ և կատարել համապատասխան հաշվարկներ՝ կիրառելով նաև մյուս առարկաներից ձեռք բերած հմտությունները։

Կենսաբանություն - Օրինակների միջոցով բացատրել, թե ինչպես է բնական ընտրությունը հանգեցնում էվոլյուցիայի, անդրադառնալով ժառանգական փոփոխականություն և գոյության կռիվ հասկացություններին։

Աշխարհագրություն - Կիրառել ՀՀ ընդհանուր և թեմատիկ ֆիզիկա-աշխարհագրական քարտեզները համապատասխան աշխարհագրական տեղեկույթի ստացման և օգտագործման նպատակներով։

Ֆիզկուլտուրա - Կատարել համատեղ առաջադրանքներ, համագործակցել, ցուցաբերել նախաձեռնություն, հանդուրժողականություն և ինքնատիրապետում։ Որոշել և գնահատել սեփական ֆիզիկական զարգացման, ֆիզիկական պատրաստվածության մակարդակը։

Պատմություն, հասարակագիտություն - Արժևորել ազգային մշակույթի հոգևոր և նյութական ձեռքբերումները նորագույն շրջանում հայ և համաշխարհային մշակույթի համատեքստում, լինել այդ արժեքների կրողը, սեփական նպաստը բերել ազգային արժեքները պահպանելու և փոխանցելու գործում: Մեկնաբանել պատմական կարևոր եզրույթներն ու հասկացությունները և կիրառել դրանք ըստ անհրաժեշտության և նշանակության։

Առողջ ապրելակերպ - Առողջության վրա ազդող տարբեր գործոնները, մեկնաբանել և վերլուծել այդ գործոնների ազդեցության փոփոխականությունը` պայմանավորված մարդու վարքագծով։

Ինֆորմատիկա – Բացատրել, թե ինչ տարբերություններ կան մտավոր սեփականությանն առնչվող կարգերի/օրենքների միջև և ինչպես են դրանք ազդում զարգացող տեխնոլոգիաների վրա։

Օտար լեզուներ - Գրել կարճ էսսե առօրյա կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող իրադարձությունների մասին՝ զուգադրելով և գնահատելով փաստացի տեղեկությունները ու փաստարկները, հիմնավորելով իր կարծիքը։

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Հ4, Հ5, Հ8, Հ10, Հ12, Հ14, Հ16, Հ17, Հ19, Հ24, Հ26, Հ30, Հ32, Հ35, Հ42

 

ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Ճիշտ հարցադրումներ ձևակերպելու հմտությունների ձևավորում։

Բացահայտումներ և եզրակացություններ անել կիրառված ստեղծագործական հնարների վերաբերյալ։

Նկարագրել ստեղծագործության թողած ազդեցությունը և կապը իրականության հետ:

9.Կ.Ս.ՆՄ.2. Հետազոտական աշխատանքներում կամ զրույցներում կիրառել համապատասխան բառապաշար:

9.Կ.Ա.ՔԱ.1. Կատարել արվեստագիտական վերլուծություններ։

9.Կ.Ա.ՔԱ.2. Կատարել համեմատություններ և դասակարգել ստեղծագործությունները:

9.Կ.Ա.ՔԱ.3. Վերլուծել հանդիսատեսի համոզմունքների, գաղափարների, տեսակետների վրա ցուցադրությունների թողած ազդեցությունը։

9.Կ.Կ.ԱԴ.1. Ներկայացնել, թե որքանով է մշակույթի, պատմության, ավանդությունների և սովորույթների իմացությունն ազդում ստեղծագործական գործընթացի վրա։

9.Կ.Կ.ԱԴ.3. Կիրառել ստեղծագործական կարողություններն ու մոտեցումներն ուսումնական մյուս բնագավառներում։

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս է արվեստի ստեղծագործության վերլուծությունն օգնում հասկանալ և ճանաչել աշխարհը։

Ի՞նչն է օժանդակում ստեղծագործական մտածողության զարգացմանը։

Ի՞նչ չափանիշներով կարելի է գնահատել ստեղծագործությունները։

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1) կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում՝ ըստ առաջադրված չափանիշների,

2) կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող նյութերի մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ,

3) ընտրել և առանձնացնել աշխատանքները հիմնական գաղափարի, խորհրդանիշների, թեմատիկայի, տարրերի և սկզբունքների հիման վրա,

4) բացատրել դիտողի վրա ստեղծագործության ազդեցության հնարները,

5) կիրառել ստեղծագործական և քննադատական մտածողության հմտություններ,

6) նշել այն հիմքերը և սկզբունքները, որոնցով առաջնորդվել է ստեղծագործություններն առանձնացնելիս,

7) ստեղծել աշխատանքներ, որոնք առնչվում են կյանքի տարբեր ոլորտների և արվեստի մյուս տեսակների հետ,

8) մեկնաբանել կատարված ընտրությունը,

9) ներկայացնել ինքնուրույն, զույգով կամ խմբով կատարված աշխատանքները, թվարկել կիրառված տարրերն ու սկզբունքները և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները,

10) դասակարգել աշխատանքները՝ հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները,

11) աշխատանքներում ցուցադրել մյուս ուսումնական առարկաներից ստացած գիտելիքները,

12) քննել, վերլուծել և ներկայացնել ստեղծագործություններում առկա կապը արվեստի մյուս տեսակների հետ,

13) բացահայտել և մեկնաբանել գեղարվեստական գաղափարը փոխանցելու գեղարվեստական հնարները,

14) կատարել վերլուծություններ և հետազոտություններ մշակութային իրադարձության նշանակալիության, կարևորության վերաբերյալ,

15) հավաքագրել և դասակարգել մշակութային իրադարձության կամ ստեղծագործության վերաբերյալ արտահայտված կարծիքները,

16) վերլուծել արվեստի ստեղծագործությունները, կիրառել քննական վերաբերմունք տեսածի և զգացածի վերաբերյալ։,

17) մանրամասն ներկայացնել ինքնուրույն, զույգով կամ խմբով կատարված աշխատանքները, թվարկել կիրառված տարրերն ու սկզբունքները և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները,

18) բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապը իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են, կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն),

19) ընտրել շրջապատող իրականությունն արվեստի միջոցով ներկայացնելու տարբերակներ,

20) հասկանալ, որ բոլոր մշակույթները ներկայանում են իրենց արվեստով,

21) հասկանալ, որ արվեստը բոլոր ժամանակների և մշակույթների հաղորդակցման անփոխարինելի լեզու է,

22) ներկայացնել մշակութային իրադարձություն, որը ներգործություն է ունեցել (դրական կամ բացասական) իր շրջապատի վրա:

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Քննարկումներ ստեղծագործական աշխատանքներում թեմայի արդիականության վերաբերյալ:

Ստեղծագործության զգայական անդրադարձ հնարների կիրառման վերաբերյալ:

Գնահատում և ինքնագնահատում:

Ժանրերի ֆունկցիոնալ տարբերությունների մեկնաբանություն:

Ոճային բազմազանության և դրանց առանձնահատկությունների ներկայացում:

Տարբեր ստեղծագործությունների վերաբերյալ կարծիքների արտահայտում հարց ու պատասխանի, ռուբրիկների միջոցով:

Միևնույն ստեղծագործողի տարբեր աշխատանքներ:

Պլանավորել և իրականացնել հետազոտություններ:

Քննարկել արվեստագետի՝ գույնի և կատարման տեխնիկայի ընտրությունը՝ որպես ազդեցության, հուզականության արտահայտություն։

Նույն թեմայով տարբեր ստեղծագործողների կատարած աշխատանքներ:

Միևնույն ժանրի ստեղծագործությունների համեմատություն:

Արվեստի ստեղծագործությունների քննարկում, վերլուծություն, դասակարգում և գնահատում:

Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները։

Առաջադրել ստեղծագործական աշխատանքի քննության ճիշտ հարցադրումներ։

Քննարկել, թե ինչպես է արվեստի վերլուծությունն օժանդակում ստեղծագործական մտածողության զարգացմանը։

Փորձել «կարդալ» ստեղծագործությունը։

Վերլուծել ստեղծագործության վերաբերյալ տարբեր մեկնաբանություններ, դասակարգել կամ առանձնացնել դրանք՝ ըստ քննական վերլուծության։

Առաջարկել և ձևակերպել ստեղծագործությունները գնահատելու չափանիշներ:

Կատարել չորս փուլային վերլուծություն։

Օրինաչափություններ

Երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր։

Որևէ երևույթի պատմական զարգացման մեջ դրսևորվող (դրսևորված) փաստ և դրա հետևանքը՝ արդյունքը։

 

Համակարգեր և մոդելներ

Համակարգը՝ որպես ընդհանուր գաղափարով, թեմայով, մոտեցումով կատարված ստեղծագործությունը (ները) ներկայացնելու ընդհանրական մոտեցում, որով յուրաքանչյուր աշխատանք կամ աշխատանքի մաս հանդես է գալիս որպես մոդել։

Առաջարկվող թեմաներ

Հայազգի նշանավոր արվեստագետներ - Վարդգես Սուրենյանց, Հովհաննես Այվազովսկի, Մինաս Ավետիսյան, Ժանսեմ, Գառզու, Արտո Չաքմաքչյան, Սերգեյ Փարաջանով:

Համաշխարհային արվեստի նշանավոր դեմքեր և ստեղծագործություններ - Միքելանջելո, Լեոնարդո դա Վինչի, Ռեմբրանդ վան Ռեյն, Վինսենթ վան Գոգ, Պոլ Գոգեն, Մարկ Շագալ:

Միջառարկայական կապ

Հայոց լեզու և գրականություն – Վեր հանել գլխավոր առանցքային հարցադրումները, ճանաչել արդիականությունը, հիմնավորել՝ կյանքից և գրականությունից գտնելով համապատասխան օրինակներ։ Մեկնաբանել տարաբնույթ նշաններ, համադրել, փոփոխել։

Հանրահաշիվ, երկրաչափություն - Ֆունկցիայի վարքը բնութագրող հիմնական հասկացությունները (որոշման տիրույթ և արժեքների բազմություն, զրոներ, նշանապահպանման, աճման և նվազման միջակայքեր, մեծագույն և փոքրագույն արժեքներ): Գրել և մեկնաբանել, հաշվել և կիրառել բանաձևեր, լուծելի խնդիրներ:

Քիմիա - Ստացված գիտելիքները կիրառել վարժությունների և խնդիրների լուծման ժամանակ։

Ֆիզիկա - Իրականացնել չափումներ և կատարել համապատասխան հաշվարկներ՝ կիրառելով նաև մյուս առարկաներից ձեռք բերած հմտությունները։

Կենսաբանություն - Օրինակների միջոցով բացատրել, թե ինչպես է բնական ընտրությունը հանգեցնում էվոլյուցիայի, անդրադառնալով ժառանգական փոփոխականություն և գոյության կռիվ հասկացություններին։

Աշխարհագրություն - կիրառել ՀՀ ընդհանուր և թեմատիկ ֆիզիկա-աշխարհագրական քարտեզները համապատասխան աշխարհագրական տեղեկույթի ստացման և օգտագործման նպատակներով։

Ֆիզկուլտուրա - Կատարել համատեղ առաջադրանքներ, համագործակցել, ցուցաբերել նախաձեռնություն, հանդուրժողականություն և ինքնատիրապետում։ Որոշել և գնահատել սեփական ֆիզիկական զարգացման, ֆիզիկական պատրաստվածության մակարդակը:

Պատմություն, հասարակագիտություն - Արժևորել ազգային մշակույթի հոգևոր և նյութական ձեռքբերումները նորագույն շրջանում հայ և համաշխարհային մշակույթի համատեքստում, լինել այդ արժեքների կրողը, սեփական նպաստը բերել ազգային արժեքները պահպանելու և փոխանցելու գործում: Մեկնաբանել պատմական կարևոր եզրույթներն ու հասկացությունները և կիրառել դրանք ըստ անհրաժեշտության և նշանակության։

Առողջ ապրելակերպ - Առողջության վրա ազդող գործոնները, մեկնաբանել և վերլուծել այդ գործոնների ազդեցության փոփոխականությունը` պայմանավորված մարդու վարքագծով։

Ինֆորմատիկա – Բացատրել, թե ինչ տարբերություններ կան մտավոր սեփականությանն առնչվող կարգերի/օրենքների միջև և ինչպես են դրանք ազդում զարգացող տեխնոլոգիաների վրա։

Օտար լեզուներ - Գրել կարճ էսսե առօրյա կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող իրադարձությունների մասին՝ զուգադրելով և գնահատելով փաստացի տեղեկությունները ու փաստարկները, հիմնավորելով իր կարծիքը։

 Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Հ4, Հ5, Հ8, Հ10, Հ12, Հ14, Հ16, Հ17, Հ19, Հ24, Հ26, Հ30, Հ32, Հ35, Հ42

 

ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ

ԱՐՎԵՍՏ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԵՎ ԳՅՈՒՏԵՐ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Արվեստի ստեղծագործությունների տեխնիկական, նյութաբանական վերլուծություններ:

Ստեղծագործությունների միջոցով ուսումնասիրել տարբեր ժամանակների մշակութային առանձնահատկությունները:

9.Կ.Ս.ՆՄ.1. Ստեղծել պատկերներ, կոլաժներ, ծավալային աշխատանքներ` փորձարկելով անծանոթ նյութեր: Հետազոտել նոր նյութեր և միջոցներ ստեղծագործություններին իմաստ հաղորդելու նպատակով:

9.Կ.Ս.ՆՄ.2. Հետազոտական աշխատանքներում կամ զրույցներում կիրառել համապատասխան բառապաշար:

9.Կ.Ա.ՔԱ.1. Կատարել արվեստագիտական վերլուծություններ։

9.Կ.Ա.ՔԱ.2. Կատարել համեմատություններ և դասակարգել ստեղծագործությունները:

9.Կ.Ա.Գ.1. Ձևավորել ստեղծագործությունների գնահատման չափանիշներ։

9.Կ.Ա.Գ.2. Գնահատել նախագծերը՝ վերլուծելով դրական և բացասական կարծիքները:

9.Կ.Ս.ԱՏ.1. Համեմատել նույն թեման ներկայացնող ստեղծագործական նախագծերը (ֆիլմ, կտավ, հուշարձան, մեդիա և այլն), ներկայացնել նմանություններն ու տարբերությունները։

9.Կ.Ս.ԱՏ.2. Ուսումնասիրել և ներկայացնել տարբեր ժամանակների տեխնոլոգիական և գիտական նորարարությունների ազդեցությունն արվեստի վրա։

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս է արվեստն օգնում հասկանալու մարդկանց և նրանց շրջապատը:

Ինչպե՞ս է արվեստը ներկայացնում իրականությունը: Կա՞ արդյոք արվեստ մեր շրջապատում:

Որքանո՞վ է արվեստի ուսումնասիրությունն օգնում պլանավորելու մեր ապագան։

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1) ցուցադրել տարբեր նյութերով և միջոցներով, նաև մեդիայի կիրառմամբ ստեղծագործական մտքի արտահայտիչ հաղորդման հմտություններ,

2) զարգացնել գաղափարը, աշխատել թեմայի մշակման, զարգացման, առավել արդյունավետ մատուցման, ճեպանկարների, էսքիզների կատարման ուղղությամբ,

3) տարբեր գործիքներով և միջոցներով հասնել առավել արտահայտչականության,

4) ընտրել թեմային համապատասխան առավել արդյունավետ գործիքներ գունանկարի, գծանկարի, քանդակի, մեդիայի համար,

5) ստանալ ծավալային և հարթ պատկերներ,

6) ցուցադրել ծավալային դիզայնի և քանդակի տարբեր հնարավորությունները՝ կախված նյութից,

7) ստանալ հարթ և ծավալային պատկերներ՝ կիրառելով մեդիա, թուղթ, փայտ, կավ, մետաղ, կտոր, պլաստիկ և այլն,

8) կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում՝ ըստ առաջադրված չափանիշների,

9) կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող նյութերի մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ,

10) դասակարգել աշխատանքները՝ հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները,

11) աշխատանքներում ցուցադրել մյուս ուսումնական առարկաներից ստացած գիտելիքները,

12) քննել, վերլուծել և ներկայացնել ստեղծագործություններում առկա կապը արվեստի մյուս տեսակների հետ,

13) բացահայտել և մեկնաբանել գեղարվեստական գաղափարը փոխանցելու գեղարվեստական հնարները,

14) բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապը իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն),

15) հասկանալ, որ բոլոր մշակույթները ներկայանում են իրենց արվեստով,

16) հասկանալ, որ արվեստը բոլոր ժամանակների և մշակույթների հաղորդակցման անփոխարինելի լեզու է,

17) ներկայացնել մշակութային իրադարձություն, որը ներգործություն է ունեցել (դրական կամ բացասական) իր շրջապատի վրա,

18) խմբավորել տարբեր ժամանակներում և մշակույթներում ստեղծված աշխատանքները, մեկնաբանել դրանց ազդեցությունը,

19) քննարկել և ներկայացնել ստեղծագործություններում առկա ժամանակաշրջանը, տեղանքը, կլիման, օգտագործված նյութերը, գաղափարը և տեխնիկական միջոցները, որոնք իմաստ և հուզականություն են փոխանցում աշխատանքին,

20) բացատրել, թե ինչ նյութեր են օգտագործել նկարիչները տարբեր ժամանակաշրջաններում և ինչով են դրանք պայմանավորված:

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Արվեստի նմուշների թվայնացում:

Արվեստի ստեղծագործությունում օգտագործված նյութերի և միջոցների տեխնիկական հետազոտում:

Ի՞նչ նյութեր են օգտագործված:

Ինչո՞ւ է արվեստագետն ընտրել տվյալ նյութը կամ միջոցը:

Որքանո՞վ է ընտրված մատուցման ձևն արդարացված:

Ուսումնասիրել արվեստի աշխատանքներում օգտագործված նյութերը:

Հետազոտել տարբեր ժամանակներում արվեստագետների կիրառած միջոցները և հնարավորությունները:

Համեմատել տարբեր ստեղծագործություններ:

Գտնել օգտագործված նյութերի կամ աշխատանքի միջոցների նմանություններ և տարբերություններ:

Քննարկել տարբեր երկրներում առկա քաղաքական, հասարակական, մշակութային իրադարձության խորհրդանիշները՝ որպես մշակութային ժառանգություն։

Հայ և համաշխարհային արվեստի ներկայացուցիչների մասին պատմող տեսաֆիլմերի, գեղարվեստական գրականության, մեդիայի ուսումնասիրություններ։

Ուսումնասիրել տարբեր արվեստագետների աշխատանքները, ի՞նչ են պատմում իրենց ժամանակների մասին:

Քննարկել, թե ինչպես, ինչով և ինչու են ստեղծագործում արվեստագետները:

Գեղարվեստական ժառանգության ուսումնասիրություն ժողովրդական արվեստի կամ տեղական երկրագիտական թանգարաններում:

Հանդես գալ հաղորդումներով և զեկույցներով՝ ներկայացնելով հստակ և նպատակային խոսք, հայտնել տեսակետ և դրսևորել հետաքրքրություններ։

Պատճառ և հետևանք

Աշխատանքի բնույթ և արդյունք կապը. նյութը, չափը, խնդիրը, թեմաներն ազդում են աշխատանքի բնույթի վրա, ինչը տարբեր արդյունքներ է տալիս:

 

Օրինաչափություններ

Երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր։

Որևէ երևույթի պատմական զարգացման մեջ դրսևորվող (դրսևորված) փաստ և դրա հետևանքը՝ արդյունքը։

 

Կայունություն և փոփոխություն

Կայունությունը միշտ մրցակցող գործոնների հաշվեկշիռն է: Դրա խախտումը համակարգը դուրս է բերում կայուն վիճակից, երբ բացակայում է հետադարձ կապը: Սակայն արվեստագիտական տեսանկյունից կարելի է ընկալել որպես մեկից ավելի համակարգերի առկայություն միևնույն ստեղծագործության մեջ։ Այստեղ մեկ գործոնի փոփոխությունը չի խախտում համակարգը, քանի որ մյուս գործոնն իր վրա է վերցնում ընդհանուր հավասարակշռությունը (գույն, գիծ, դինամիկա և այլն)։

Առաջարկվող թեմաներ

Լեոնարդո դա Վինչի

Ալբերտո Ջիակոմետտի

Սերգեյ Փարաջանով

Միխայիլ Շեմյակին

Մարտիրոս Բադալյան

Լևոն Ժամկոչյան

Արվեստը տարածության մեջ՝ ճարտարապետություն, քանդակները հանրային վայրերում:

Միջառարկայական կապ

Հայոց լեզու և գրականություն - Վերաշարադրել, փոխադրել, համառոտել և ընդարձակել տրված տեքստը, հաղորդակցվել նաև ժամանակի և տարածության մեջ (էլեկտրոնային տեքստեր)։ Մեկնաբանել տարաբնույթ նշաններ, համադրել, փոփոխել։ Հասկանալ և մեկնաբանել տեքստում շարահյուսական միջոցների կիրառությունը միջավայր, տրամադրություն, կերպար արտահայտելու նպատակով։

Հանրահաշիվ, երկրաչափություն - Ֆունկցիայի վարքը բնութագրող հիմնական հասկացությունները (որոշման տիրույթ և արժեքների բազմություն, զրոներ, նշանապահպանման, աճման և նվազման միջակայքեր, մեծագույն և փոքրագույն արժեքներ): Գրել և մեկնաբանել, հաշվել և կիրառել բանաձևեր, լուծելի խնդիրներ:

Քիմիա - Ստացված գիտելիքները կիրառել վարժությունների և խնդիրների լուծման ժամանակ։

Ֆիզիկա - Իրականացնել չափումներ և կատարել համապատասխան հաշվարկներ՝ կիրառելով նաև մյուս առարկաներից ձեռք բերած հմտությունները։

Կենսաբանություն - Օրինակների միջոցով բացատրել, թե ինչպես է բնական ընտրությունը հանգեցնում էվոլյուցիայի՝ անդրադառնալով ժառանգական փոփոխականություն և գոյության կռիվ հասկացություններին։

Աշխարհագրություն - Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները մեզո՝ միջին մակարդակում։

Ֆիզկուլտուրա - Կատարել համատեղ առաջադրանքներ, համագործակցել, ցուցաբերել նախաձեռնություն, հանդուրժողականություն և ինքնատիրապետում։ Որոշել և գնահատել սեփական ֆիզիկական զարգացման, ֆիզիկական պատրաստվածության մակարդակը։

Պատմություն, հասարակագիտություն - Իր և սերունդների կապը պատմության մեջ, արժևորել և հիմնավորել պատմական փորձի յուրացման, դասեր քաղելու և հաջորդ սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը: Մեկնաբանել պատմական կարևոր եզրույթներն ու հասկացությունները և կիրառել դրանք ըստ անհրաժեշտության և նշանակության։ Հասարակական, քաղաքական և տնտեսական գործընթացներ, մեկնաբանել դրանց նորարարական դերակատարումն ու ազդեցությունը արդի համաշխարհային գործընթացների վրա։

Առողջ ապրելակերպ - Հուսալի աղբյուրներ, որոնցում կարելի է գտնել տեղեկատվություն առողջ ապրելակերպի և առողջության վերաբերյալ։

Ինֆորմատիկա – Բացատրել, թե ինչ տարբերություններ կան մտավոր սեփականությանն առնչվող կարգերի/օրենքների միջև և ինչպես են դրանք ազդում զարգացող տեխնոլոգիաների վրա։

Օտար լեզուներ - Հետևել հասարակությանը և մշակույթին վերաբերող տարբեր թեմաներով պարզ և համառոտ զեկույցներին կամ ելույթներին, եթե հնչող խոսքը պարզ է և ստանդարտ առոգանությամբ։

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Հ2, Հ4, Հ5, Հ8, Հ9, Հ10, Հ13, Հ14, Հ15, Հ16, Հ25, Հ26, Հ29, Հ30, Հ31, Հ44, Հ45, Հ46

 

ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ

ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Նկարն իբրև թեմատիկ-իմաստային միասնություն ընկալելու կարողությունների ձևավորում:

Ինքն իրեն լսելու և միտքը ճիշտ կառուցելու կարողությունների զարգացում:

9.Կ.Ս.ՆՄ.2. Հետազոտական աշխատանքներում կամ զրույցներում կիրառել համապատասխան բառապաշար։

9.Կ.Ա.ՔԱ.1. Կատարել արվեստագիտական վերլուծություններ։

9.Կ.Ա.ՔԱ.2. Կատարել համեմատություններ և դասակարգել ստեղծագործությունները:

9.Կ.Ա.ՔԱ.3. Վերլուծել հանդիսատեսի համոզմունքների, գաղափարների, տեսակետների վրա ցուցադրությունների թողած ազդեցությունը։

9.Կ.Ա.ԱՊ.1. Ցուցաբերել ստեղծագործությունը ներկայացնելու կարողություններ արվեստագետի, նկարչի, արվեստի քննադատի, պատկերասրահի տնօրենի, պատմաբանի, հոգեբանի տեսանկյունից։

9.Կ.Ա.ԱՊ.2. Հետազոտել և ներկայացնել ժամանակակից հայ արվեստի առանձնահատկությունները։

9.Կ.Կ.ԱԴ.3. Կիրառել ստեղծագործական կարողություններն ու մոտեցումներն ուսումնական մյուս բնագավառներում։

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս է արվեստն օգնում հասկանալու տարբեր ժամանակներում և տարբեր վայրերում ապրած մարդկանց կյանքը:

Ի՞նչ սկզբունքներով են դասակարգվում ստեղծագործությունները։

Ի՞նչն է դրդում մարդուն ստեղծագործել։

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1) կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում՝ ըստ առաջադրված չափանիշների,

2) կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող նյութերի մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ,

3) դասակարգել աշխատանքները՝ հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները,

4) աշխատանքներում ցուցադրել մյուս ուսումնական առարկաներից ստացած գիտելիքները,

5) քննել, վերլուծել և ներկայացնել ստեղծագործություններում առկա կապը արվեստի մյուս տեսակների հետ,

6) բացահայտել և մեկնաբանել գեղարվեստական գաղափարը փոխանցելու գեղարվեստական հնարները,

7) վերլուծել արվեստի ստեղծագործությունները, կիրառել քննական վերաբերմունք տեսածի և զգացածի վերաբերյալ։

8) մանրամասն ներկայացնել ինքնուրույն, զույգով կամ խմբով կատարված աշխատանքները, թվարկել կիրառված տարրերն ու սկզբունքները և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները,

9) բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապը իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն),

10) ընտրել շրջապատող իրականությունն արվեստի միջոցով ներկայացնելու տարբերակներ,

11) կատարել վերլուծություններ և հետազոտություններ մշակութային իրադարձության նշանակալիության, կարևորության վերաբերյալ,

12) հավաքել և դասակարգել մշակութային իրադարձության կամ ստեղծագործության վերաբերյալ արտահայտված կարծիքները,

13) քննել ստեղծագործությունները՝ հաշվի առնելով թեմաները, ժամանակաշրջանը, նկարչի անհատականությունը, ավանդույթները, մշակութային խնդիրները և այլն,

14) ներկայացնել որոշակի ժամանակաշրջանում ստեղծագործած հայազգի արվեստագետների աշխատանքները,

15) բացատրել, թե ինչ միջոցներով և որքանով է արտացոլված տվյալ ժամանակաշրջանը,

16) հասկանալ, որ բոլոր մշակույթները ներկայանում են իրենց արվեստով,

17) հասկանալ, որ արվեստը բոլոր ժամանակների և մշակույթների հաղորդակցման անփոխարինելի լեզու է,

18) ներկայացնել մշակութային իրադարձություն, որը ներգործություն է ունեցել (դրական կամ բացասական) իր շրջապատի վրա:

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Հայտնի արվեստագետների կյանքը և ստեղծագործությունները:

Արվեստի գործերի մշակութային արժեքը:

Կերպարվեստի ոճերը:

Հայ և համաշխարհային կերպարվեստի հիմնական ուղղությունները:

Հայ արվեստագետները հայրենիքում և հայրենիքից դուրս:

Ներկայացնել համաշխարհային արվեստի կարևոր շրջանները:

Ներկայացնել հայ արվեստի ժամանակաշրջանները և ճանաչում ունեցած արվեստագետներին:

Վերլուծել նրանց ստեղծագործությունները՝ ըստ տեսակների (ճարտարապետություն, դեկորատիվ կիրառական արվեստ, մանրանկարչություն, գեղանկարչություն):

Դասակարգել կերպարվեստի տարրերը և սկզբունքները տարբեր դարաշրջանների ստեղծագործություններում:

Համեմատել տարբեր երկրների արվեստագետների աշխատանքներում ազգային ինքնություն արտահայտող պատկերները:

Ուսումնասիրել ստեղծագործությունները՝ ըստ ոճական առանձնահատկությունների:

Ուսումնասիրել ստեղծագործությունների ստեղծման հանգամանքները։

Ուսումնասիրել արվեստագիտական հետազոտությունների ամենաճանաչված հիշարժան աղբյուրները (Ջորջիո Վազարի, Էլի Ֆոր, Անրի Պերյուշո):

Դիտել ստեղծագործությունները, ներկայացնել հիմնական գաղափարը:

Հայաստանը ներկայացնող բնանկարների, հայ նշանավոր արվեստագետների աշխատանքների վերատպությունների ուսումնասիրում: Ներկայացնել հայ արվեստի պատմական ակունքները:

Ներկայացնել հայկական մանրանկարչության առանձնահատկությունները:

Հայկական խաչքարագործությունը՝ որպես արվեստի ինքնուրույն տեսակ։

Բնակության վայրի, տարածքի, համայնքի ճարտարապետական կոթողները, հիշարժան վայրերը, մշակութային հաստատությունները ներկայացնող նախագծերի և հետազոտությունների կատարում։

Ձևակերպել իր պատկերացումները մարդկության պատմության ընթացքում գեղագիտական իդեալի փոխակերպումների վերաբերյալ և հիմնավորել սեփական տեսակետն արվեստի տարբեր ուղղություններից բերված օրինակներով։ Մեկնաբանել գեղագիտական իդեալ հասկացությունը, դրա հարաբերական բնույթը, համաշխարհային պատմության տարբեր շրջաններում գեղագիտական իդեալների առանձնահատկությունները, ճաշակի դերը իրականության գեղագիտական ընկալման մեջ։ Ուսումնասիրել հասարակության զարգացման վրա արվեստի տարբեր ճյուղերի ազդեցությունը:

Հավաքել և հետազոտել մշակույթների հիմնական առանձնահատկությունները բացահայտող հիմնավոր տեղեկատվությունը:

Տարբեր պատմական իրադարձություններ ներկայացնող ստեղծագործությունների դիտում․ երկիրը, սովորույթները ներկայացնող աշխատանքներում առանձնացնել բնորոշ տարրերը:

Կատարել արվեստի ստեղծագործության չորս փուլային հետազոտություն։

Ուսումնասիրել ժամանակակից արվեստի զարգացման միտումները:

Ուսումնասիրել տարբեր ժողովուրդների կենցաղի և մշակույթի արտացոլումը արվեստում։

ՈՒսումնասիրել և ներկայացնել ստեղծագործության պատկանելությունն՝ ըստ գեղարվեստական դպրոցի և շրջանի, ժամանակաշրջանին բնորոշ տեխնիկայի, ժամանակի հայտնի վարպետների ստեղծագործական ձեռագրերի և նրանց նախընտրած թեմաների։

Օրինաչափություններ

Երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր։

Որևէ երևույթի պատմական զարգացման մեջ դրսևորվող (դրսևորված) փաստ և դրա հետևանքը՝ արդյունքը։

 

Համակարգեր և մոդելներ

Համակարգը՝ որպես ընդհանուր գաղափարով, թեմայով, մոտեցումով կատարված ստեղծագործությունը (ները) ներկայացնելու ընդհանրական մոտեցում, որով յուրաքանչյուր աշխատանք կամ աշխատանքի մաս հանդես է գալիս որպես մոդել։

 

Անհատական և մշակութային արտահայտում

Ուսումնասիրել և բացահայտել գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ արտահայտող ուղիները, որոնցով արժևորվում և գնահատվում է ստեղծարարությունը:

 

Զարգացում

Զարգացումը այնպիսի փոփոխություն է, որի հետևանքով առաջանում է որակական նոր առաջադիմական վիճակ:

Առաջարկվող թեմաներ

Միջնադարյան Հայաստանի արվեստը, Ժամանակակից արվեստի թանգարան:

Արվեստի ուղղություններ (կլասիցիզմ, իմպրեսիոնիզմ, էքսպրեսիոնիզմ, պոստմոդեռնիզմ, սյուրռեալիզմ, սոցռեալիզմ, պոպ-արտ, օպ-արտ):

 

Միջառարկայական կապ

Հայոց լեզու և գրականություն - Վերաշարադրել, փոխադրել, համառոտել և ընդարձակել տրված տեքստը, հաղորդակցվել նաև ժամանակի և տարածության մեջ (էլեկտրոնային տեքստեր)։ Մեկնաբանել տարաբնույթ նշաններ, համադրել, փոփոխել։ Հասկանալ և մեկնաբանել տեքստում շարահյուսա կան միջոցների կիրառությունը միջավայր, տրամադրություն, կերպար արտահայտելու նպատակով։

Հանրահաշիվ, երկրաչափություն - Ֆունկցիայի վարքը բնութագրող հիմնական հասկացությունները (որոշման տիրույթ և արժեքների բազմություն, զրոներ, նշանապահպանման, աճման և նվազման միջակայքեր, մեծագույն և փոքրագույն արժեքներ): Գրել և մեկնաբանել, հաշվել և կիրառել բանաձևեր, լուծելի խնդիրներ:

Քիմիա - Ստացված գիտելիքները կիրառել վարժությունների և խնդիրների լուծման ժամանակ։

Ֆիզիկա - Իրականացնել չափումներ և կատարել համապատասխան հաշվարկներ՝ օգտագործելով նաև մյուս առարկաներից ձեռք բերած հմտությունները։

Կենսաբանություն - Օրինակների միջոցով բացատրել, թե ինչպես է բնական ընտրությունը հանգեցնում էվոլյուցիայի, անդրադառնալով ժառանգական փոփոխականություն և գոյության կռիվ հասկացություններին։

Աշխարհագրություն - Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները մեզո՝ միջին մակարդակում։

Ֆիզկուլտուրա - Կատարել համատեղ առաջադրանքներ, համագործակցել, ցուցաբերել նախաձեռնություն, հանդուրժողականություն և ինքնատիրապետում։ Որոշել և գնահատել սեփական ֆիզիկական զարգացման, ֆիզիկական պատրաստվածության մակարդակը:

Պատմություն, հասարակագիտություն - Իր և սերունդների կապը պատմության մեջ, արժևորել և հիմնավորել պատմական փորձի յուրացման, դասեր քաղելու և հաջորդ սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը: Մեկնաբանել պատմական կարևոր եզրույթներն ու հասկացությունները և կիրառել դրանք ըստ անհրաժեշտության և նշանակության։ Հասարակական, քաղաքական և տնտեսական գործընթացներ, մեկնաբանել դրանց նորարարական դերակատարումն ու ազդեցությունն արդի համաշխարհային գործընթացների վրա։

Առողջ ապրելակերպ - Հուսալի աղբյուրներ, որոնցում կարելի է գտնել տեղեկատվություն առողջ ապրելակերպի և առողջության վերաբերյալ։

Ինֆորմատիկա – Բացատրել, թե ինչ տարբերություններ կան մտավոր սեփականությանն առնչվող կարգերի/օրենքների միջև և ինչպես են դրանք ազդում զարգացող տեխնոլոգիաների վրա։

Օտար լեզուներ - Հետևել հասարակությանը և մշակույթին վերաբերող տարբեր թեմաներով պարզ և համառոտ զեկույցներին կամ ելույթներին, եթե հնչող խոսքը պարզ է և ստանդարտ առոգանությամբ։

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Հ2, Հ4, Հ5, Հ8, Հ9, Հ10, Հ13, Հ14, Հ15, Հ16, Հ25, Հ26, Հ29, Հ30, Հ31, Հ44, Հ45, Հ46

 

ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ

ԱՐՎԵՍՏԻ ԴԵՐԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Հասկանալ, որ արվեստն արտահայտում է իրականությունը:

Ուսումնասիրել պատմական, մշակութային, հիշարժան իրադարձությունների արտահայտումն արվեստի միջոցով:

Գիտակցել, որ արվեստը կարող է ազդեցություն ունենալ մեր իրականության վրա:

9.Կ.Ս.ՆՄ.2. Հետազոտական աշխատանքներում կամ զրույցներում կիրառել համապատասխան բառապաշար։

9.Կ.Ա.ՔԱ.1. Կատարել արվեստագիտական վերլուծություններ:

9.Կ.Կ.ԱԴ.1. Ներկայացնել, թե որքանով է մշակույթի, պատմության, ավանդությունների և սովորույթների իմացությունն ազդում ստեղծագործական գործընթացի վրա։

9.Կ.Կ.ԱԴ.2. Համեմատել և վերլուծել միևնույն մշակութային իրադարձության լուսաբանումը տարբեր մեդիաների միջոցով (հեռուստատեսություն, տպագիր մամուլ, համացանց և այլն)։

9.Կ.Կ.ԱԴ.3. Կիրառել ստեղծագործական կարողություններն ու մոտեցումներն ուսումնական մյուս բնագավառներում։

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս է արվեստն օժանդակում ստեղծագործական մտածողության զարգացմանը։

Արվեստն ունի՞ տարիք։

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1) կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում՝ ըստ առաջադրված չափանիշների,

2) կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող նյութերի մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ,

3) դասակարգել աշխատանքները՝ հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները,

4) աշխատանքներում ցուցադրել մյուս ուսումնական առարկաներից ստացած գիտելիքները,

5) քննել, վերլուծել և ներկայացնել ստեղծագործություններում առկա կապը արվեստի մյուս տեսակների հետ,

6) կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում՝ ըստ առաջադրված չափանիշների,

7) ներկայացնել, թե ինչով է արվեստի ստեղագործությունը նման կամ տարբեր իրականությունից և որքանով է ազդում մարդկանց վրա,

8) բերել արվեստի բնագավառը ներկայացնող մասնագիտությունների օրինակներ,

9) ներկայացնել մշակութային հաստատություններում ընդունված վարքականոնները տարբեր ժամանակներում,

10) քննարկել և ներկայացնել արվեստի դերն իր համայնքում,

11) քննարկել արվեստագետ դառնալու հնարավորությունները,

12) ներկայացնել մշակութային իրադարձություն, որը ներգործություն է ունեցել (դրական կամ բացասական) իր շրջապատի վրա:

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Արվեստի ստեղծագործությունների նշանակությունը պատմության տեսանկյունից:

Հայ և համաշխարհային կերպարվեստի ազդեցությունը:

Արվեստ և իրականություն:

Մշակութային հաստատություններում ընդունված վարքականոնները տարբեր ժամանակներում:

Արվեստագիտական մասնագիտություններ:

Արվեստի ազդեցությունը իրականության վրա մեր օրերում:

Հետազոտել մեր իրականության մեջ արվեստի ներկայությունը:

Արվեստի ստեղծագործությունները՝ որպես տեղեկատվության փոխանցման և հաղորդակցման միջոց:

Հայ և համաշխարհային արվեստների փոխազդեցությունները. ընդհանրություններ, տարբերություններ: Քննարկել արվեստի դերը:

Արվեստի ստեղծագործությունների վերաբերյալ կարճ ակնարկների պատրաստում։

Տարբեր մեդիաների լուսաբանումների ձևաչափերի, խոսքի կառուցվածքի, արդիականության, կառուցվածքային առանձնահատկությունների ուսումնասիրություններ։

Համեմատել և վերլուծել միևնույն մշակութային իրադարձության լուսաբանումը տարբեր մեդիաների միջոցով (հեռուստատեսություն, տպագիր մամուլ, համացանց և այլն):

Ուսումնասիրել և ներկայացնել կարճ ակնարկներ հայ մշակույթի վրա օտար ազդեցության հիմնական միտումների, ազգային մշակույթի ձևավորման վրա խորհրդանիշների դերի վերաբերյալ։

Արվեստի ազդեցությունը քաղաքակրթությունների վրա։

Հասարակության սոցիալական նորմերը խորհրդանշող արվեստագիտական արտահայտություններն անցյալում և ներկայում։

Ուսումնասիրել արվեստագետների դերը: Որոշել նրանց գործունեության առանձնահատկությունները և դրանց կարևորությունը:

Ուսումնասիրել որևէ իրադարձություն ընտանիքում, համայնքում, երկրում, աշխարհում, որին անդրադարձել է արվեստը:

Ներկայացնել որևէ մշակութային իրադարձության կամ արվեստի հետ առնչության սեփական օրինակ: Արվեստի մասին պատմող տեսաֆիլմերի քննարկումներ։

Օրինաչափություններ

Երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր։

Որևէ երևույթի պատմական զարգացման մեջ դրսևորվող (դրսևորված) փաստ և դրա հետևանքը՝ արդյունքը։

 

Համակարգեր և մոդելներ

Համակարգը որպես ընդհանուր գաղափարով, թեմայով, մոտեցումով կատարված ստեղծագործությունը (ները) ներկայացնելու ընդհանրական մոտեցում, որով յուրաքանչյուր աշխատանք կամ աշխատանքի մաս հանդես է գալիս որպես մոդել։

 

Անհատական և մշակութային արտահայտում

Ուսումնասիրել և բացահայտել գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ արտահայտող ուղիները, որոնցով արժևորվում և գնահատվում է ստեղծարարությունը:

Առաջարկվող թեմաներ

Արվեստի բնագավառի հայտնի մրցանակաբաշխություններ:

Մշակութային նշանակալի իրադարձություններ:

«Արվեստի ներկայությունն առօրյա կյանքում» (դիզայներներ, հրապարակայնություն և այլն):

«Արվեստը և միջավայրը. ուսումնասիրությունից մինչև մերժում»:

Միջառարկայական կապ

Հայոց լեզու և գրականություն - Վերաշարադրել, փոխադրել, համառոտել և ընդարձակել տրված տեքստը, հաղորդակցվել նաև ժամանակի և տարածության մեջ (էլեկտրոնային տեքստեր)։ Մեկնաբանել տարաբնույթ նշաններ, համադրել, փոփոխել։ Հասկանալ և մեկնաբանել տեքստում շարահյուսական միջոցների կիրառությունը միջավայր, տրամադրություն, կերպար արտահայտելու նպատակով։

Հանրահաշիվ, երկրաչափություն - Ֆունկցիայի վարքը բնութագրող հիմնական հասկացությունները (որոշման տիրույթ և արժեքների բազմություն, զրոներ, նշանապահպանման, աճման և նվազման միջակայքեր, մեծագույն և փոքրագույն արժեքներ): Գրել և մեկնաբանել, հաշվել և կիրառել բանաձևեր, լուծելի խնդիրներ:

Քիմիա - Ստացված գիտելիքները կիրառել վարժությունների և խնդիրների լուծման ժամանակ։

Ֆիզիկա - Իրականացնել չափումներ և կատարել համապատասխան հաշվարկներ՝ կիրառելով նաև մյուս առարկաներից ձեռք բերած հմտությունները։

Կենսաբանություն - Օրինակների միջոցով բացատրել, թե ինչպես է բնական ընտրությունը հանգեցնում էվոլյուցիայի, անդրադառնալով ժառանգական փոփոխականություն և գոյության կռիվ հասկացություններին։

Աշխարհագրություն - Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները մեզո՝ միջին մակարդակում։

Ֆիզկուլտուրա - Կատարել համատեղ առաջադրանքներ, համագործակցել, ցուցաբերել նախաձեռնություն, հանդուրժողականություն և ինքնատիրապետում։ Որոշել և գնահատել սեփական ֆիզիկական զարգացման, ֆիզիկական պատրաստվածության մակարդակը։

Պատմություն, հասարակագիտություն - Իր և սերունդների կապը պատմության մեջ, արժևորել և հիմնավորել պատմական փորձի յուրացման, դասեր քաղելու և հաջորդ սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը: Մեկնաբանել պատմական կարևոր եզրույթներն ու հասկացությունները և կիրառել դրանք ըստ անհրաժեշտության և նշանակության։ Հասարակական, քաղաքական և տնտեսական գործընթացներ, մեկնաբանել դրանց նորարարական դերակատարումն ու ազդեցությունն արդի համաշխարհային գործընթացների վրա։

Առողջ ապրելակերպ - Հուսալի աղբյուրներ, որոնցում կարելի է գտնել տեղեկատվություն առողջ ապրելակերպի և առողջության վերաբերյալ։

Ինֆորմատիկա - Բացատրել, թե ինչ տարբերություններ կան մտավոր սեփականությանն առնչվող կարգերի/օրենքների միջև և ինչպես են դրանք ազդում զարգացող տեխնոլոգիաների վրա։

Օտար լեզուներ - Հետևել հասարակությանը և մշակույթին վերաբերող տարբեր թեմաներով պարզ և համառոտ զեկույցներին կամ ելույթներին, եթե հնչող խոսքը պարզ է և ստանդարտ առոգանությամբ։

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Հ2, Հ10, Հ12, Հ13, Հ14, Հ15, Հ16, Հ17, Հ19, Հ23, Հ24, Հ25, Հ26, Հ31, Հ43, Հ44, Հ45, Հ46

 

12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՆՅՈՒԹԵՐ, ՄԻՋՈՑՆԵՐ

Նպատակը

 Վերջնարդյունքներ

Ստեղծագործական աշխատանքներում նյութերը և միջոցները ազատ և գրագետ կիրառելու հմտությունների ձևավորում։

Ընդհանուր աշխատանքային տարածքում համագործակցելու կարողությունների ձևավորում։

12.Կ.Ս.ՆՄ.1. Հետազոտել տարբեր նյութեր, միջոցներ, գտնել ստեղծագործական աշխատանքներ ստանալու նոր մոտեցումներ (2D, 3D 4D), որոնք կարող են ունենալ հասարակական ներգործություն։

12.Կ.Ս.ՆՄ.2. Ձևակերպումներում կիրառել մասնագիտական բառամթերք և եզրույթներ։

12.Կ.Ս.ՆՄ.3. Բացատրել ավանդական և ոչ ավանդական աշխատանքային գործիքների և միջոցների ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա, ցուցաբերել նյութերի, գործիքների և միջոցների անվտանգ կիրառման հմտություններ։

12.Կ.Ս.ՆԵ.1. Ստեղծել 2D, 3D, 4D աշխատանքներ՝ ներկայացնելով կերպարվեստի տարբեր ոճեր (նատյուրմորտ, բնանկար, դիմանկար, քանդակ, մանրակերտ)։

12.Կ.Ս.ՆԵ.2. Ստեղծել 2D և 3D վերացական արվեստի աշխատանքներ (կուբիզմ, ֆուտուրիզմ, սյուրռեալիզմ և այլն)։

12.Կ.Ս.ՆԵ.3. Ստեղծել 2D, 3D և 4D երևակայական թեմատիկ աշխատանքներ (հորինվածքներ)։

12.Կ.Ա.ՔԱ.3. Քննարկել և վերլուծել տարբեր ժամանակներում ստեղծված նախագծերը, դրանց թողած հասարակական ազդեցությունը։

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս է պատկերը ազդում կամ ներգործում դիտողի վրա։

Ի՞նչն է օգնում արվեստագետին չվախենալու և փնտրելու այլընտրանքային ստեղծագործական լուծումներ։

Ի՞նչ է նշանակում ստեղծագործական ազատություն։


Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1) ցուցադրել տարբեր նյութերով և միջոցներով, նաև մեդիայի կիրառմամբ ստեղծագործական մտքի արտահայտիչ հաղորդման հմտություններ,

2) զարգացնել գաղափարը, աշխատել թեմայի մշակման, զարգացման, առավել արդյունավետ մատուցման, ճեպանկարների, էսքիզների կատարման ուղղությամբ,

3) տարբեր գործիքներով և միջոցներով հասնել առավել արտահայտչականության,

4) ընտրել թեմային համապատասխան առավել արդյունավետ գործիքներ գունանկարի, գծանկարի, քանդակի, մեդիայի համար,

5) ստանալ ծավալային և հարթ պատկերներ,

6) ցուցադրել ծավալային դիզայնի և քանդակի տարբեր հնարավորությունները՝ կախված նյութից,

7) ստանալ հարթ և ծավալային պատկերներ՝ կիրառելով մեդիա, թուղթ, փայտ, կավ, մետաղ, կտոր, պլաստիկ և այլն,

8) կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող նյութերի մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ,

9) պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները,

10) պահպանել համատեղ աշխատելու էթիկական պայմանները,

11) ճիշտ կազմակերպել աշխատանքային տարածքը, աշխատանքի բոլոր փուլերում պահպանել հիգիենայի, անձնական տարածքի կանոնները,

12) կատարել գծանկարչական և գեղանկարչական աշխատանքներ, նյութերն ու միջոցներն օգտագործել ըստ նշանակության,

13) աշխատանքներում պահպանել ընտրված նյութերով աշխատելու անհրաժեշտ պայմանները,

14) փորձարկել աշխատանքներում ընտրված նյութերի հնարավորությունները՝ առանց անվտանգության կանոնների խախտման,

15) պատկերել շրջապատող առարկաները և բնությունը, ինքնուրույն որոշել թեման,

16) կատարել ճեպանկարներ և նախանկարներ թեմատիկ հորինվածքներ ստեղծելու նպատակով,

17) թեմատիկ առաջադրանքներում պահպանել համաչափության, կոմպոզիցիայի կառուցման, գունային լուծումների ճիշտ կանոնները,

18) աշխատանքներում պահպանել գծային և գունային հեռանկարի կանոնները,

19) դրսևորել ստեղծագործական մտածողություն և գեղարվեստական միտք,

20) ստեղծել երևակայությամբ և զգացմունքներով թելադրված աշխատանքներ, որոնք արտահայտում են տրամադրություն, զգացմունք կամ անձնապես ունեցած հուզական վերաբերմունք,

21) ստեղծել տարբեր ժամանակաշրջանների բնական միջավայրին, հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումներին վերաբերող արտահայտիչ երևակայական աշխատանքներ,

22) ստեղծել արտահայտիչ երևակայական աշխատանքներ, որոնք կարող են հասարակական, քաղաքական և մշակութային զարգացումների վրա ազդեցություն ունենալ,

23) կատարել վերլուծություններ և հետազոտություններ մշակութային իրադարձության նշանակալիության, կարևորության վերաբերյալ,

24) հավաքել և դասակարգել մշակութային իրադարձության կամ ստեղծագործության վերաբերյալ արտահայտված կարծիքները։

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Հասարակական կարծիքի վրա ներգործությունը՝ կախված ստեղծագործական աշխատանքներում տարբեր նյութերի, միջոցների և նոր մոտեցումներ ընտրությունից (2D, 3D, 4D):

Մասնագիտական բառամթերք և եզրույթներ:

Ավանդական և ոչ ավանդական աշխատանքային գործիքների և միջոցների ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա:

Նյութերի, գործիքների և միջոցների անվտանգ կիրառումը:

Թափանցիկ կառուցման եղանակի օգտագործումը առարկաների ձևի և համաչափությունները բացահայտելու համար:

Գծային հեռանկարչությունը որպես գեղարվեստական արտահայտչականության միջոց ճարտարապետական բնանկարում:

Մասշտաբային հարաբերակցության ճիշտ պահպանում:

Գրաֆիկական կոմպոզիցիա մատիտով, սպիտակ և գունավոր կավճամատիտներով, տուշով:

Ֆիգուրատիվ կոմպոզիցիաների ստեղծում։

Կոմպոզիցիաների ստեղծում, համամասնությունների չափազանցում, արտասովոր շարժում և այլն:

Ծավալային կոմպոզիցիայի ստեղծում:

Վերացական հորինվածքների ստեղծում բնական մոտիվների հիման վրա (2D, 3D, 4D):

Կազմման տարբերակներ` միմյանց և թղթի կենտրոնի նկատմամբ պատկերների սիմետրիկ և ոչ սիմետրիկ տեղաբաշխմամբ. կոլաժի, խառը տեխնիկայի կիրառություն, փորձարկում։

Միտքը ազդեցիկ, ուղղորդված ներկայացնելու նպատակով նյութի և մատուցման ձևերի ընտրություն։

Միևնույն թեմայի ծաղրանկարային, դրամատիկ, մարդասիրական, դեկորատիվ, տեքստային, մանկական, քաղաքական երանգավորումներ՝ գույնի, գծի, ծավալի և նյութի տարբեր կիրառություններով։

Միևնույն թեմայի հակառակ իմաստի արտահայտման իմպրովիզներ։

Միևնույն աշխատանքի իմաստային վերարտադրություններ։

Բնանկարի հորիզոնական պատկերն ուղղահայաց կառուցվածքում վերարտադրելու փորձեր։

Աշխատանքներում ջրաներկի տեխնիկայի կիրառում՝ թացով-թաց թղթի վրա, չոր թղթի վրա, նախանկարով, առանց նախանկարի։

Ազգագրական, ժողովրդական մշակույթի թեմաների վերարտադրում ժամանակակից ստեղծագործական կառուցվածքում։

Փորձարկել տարբեր գրատեսակներին պատկանող տառերի և բառերի գրելաձևեր:

Գծանկարել կտրված, քառակող, ակադեմիական, ճարտարապետական և գեղարվեստական գրատեսակին պատկանող տառեր: Պահպանել հիմնական համաչափությունները:

Պատճառ և հետևանք

Աշխատանքի բնույթ և արդյունք կապը. նյութը, չափը, խնդիրը, թեմաներն ազդում են աշխատանքի բնույթի վրա, ինչը տարբեր արդյունքներ է տալիս:

 

Մասշտաբ, համամասնություն, քանակ։

Մասշտաբները փոխվելիս փոխվում են պատկերների չափերը, սակայն համամասնությունը պահպանվում է, ինչպես օրինակ՝ բնօրինակից պատկերման աշխատանքներում։

Առաջարկվող թեմաներ

Գլոբալ նշանակություն ունեցող նախագծեր՝ բնապահպանական, տուրիզմի, մարդու իրավունքների:

Ձեռնարկատիրական նախագիծ - ձեռնարկության լոգո, գովազդ, հանդերձանք, պայուսակ, գրիչ, թղթապանակ և այլն:

Գրական ստեղծագործության մեկնաբանություն՝ գրքի ձևավորում, թատերական ներկայացում կամ ֆիլմ, լուսանկարչական նախագիծ, անիմացիա, մուլտֆիլմ և այլն:

Ճարտարապետական կոթողների և հիշարժան վայրերի քարտեզագրում, պատկերազարդում:

Միջառարկայական կապ

Բանասիրական գիտություններ - Հայերենով տարբեր ոճերի և ժանրերի գրավոր և բանավոր խոսքի հմտություններ՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին։ Օտար լեզվով բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփում, կարդալ և հասկանալ տարաբնույթ, այդ թվում արվեստագիտական բառապաշար պարունակող տեքստերի հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ գրավոր շարադրանքի հմտություն։

Բնական գիտություններ - Վերլուծել բնական համակարգերի փոխկապակցվածությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը՝ որպես մեկ ամբողջություն։

Հանրահաշիվ, երկրաչափություն - Համադրել և վերլուծել տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում, կիրառել տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս։

Առողջ ապրելակերպ - Բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները՝ որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցել դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար։

Ինֆորմատիկա - Կիրառել համալիր գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար։

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Մ4, Մ5, Մ7, Մ9, Մ10, Մ11, Մ12, Մ15, Մ25, Մ26, Մ33, Մ40, Մ41

 

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՏԱՐՐԵՐ ԵՎ ԴԻԶԱՅՆԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Դիզայնի սկզբունքներն ու կերպարվեստի տարրերն արտահայտող էսքիզների և ճեպանկարների կատարման հմտությունների ձևավորում։

Դասական արվեստի ստեղծագործությունները ժամանակակից մեկնաբանություններով մատուցելու կարողությունների ձևավորում։

12.Կ.Ս.ՆՄ.1. Հետազոտել տարբեր նյութեր, միջոցներ, գտնել ստեղծագործական աշխատանքներ ստանալու նոր մոտեցումներ (2D, 3D 4D), որոնք կարող են ունենալ հասարակական ներգործություն։

12.Կ.Ս.ՆՄ.2. Ձևակերպումներում կիրառել մասնագիտական բառամթերք և եզրույթներ։

12.Կ.Ս.ՆՄ.3. Բացատրել ավանդական և ոչ ավանդական աշխատանքային գործիքների և միջոցների ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա, ցուցադրել նյութերի, գործիքների և միջոցների անվտանգ կիրառման հմտություններ։

12.Կ.Ա.ԴՏ.1. Կատարել աշխատանքներ՝ օգտագործելով կերպարվեստի տարրերը (գծանկար, գեղանկարչություն, քանդակ, կոլաժ, մեդիա, լուսանկար և այլն)։

12.Կ.Ա.ԴՏ.2. Կատարել աշխատանքներ՝ օգտագործելով դիզայնի սկզբունքերը (2D, 3D, գովազդ, տարածքի ձևավորում, պաստառ, կենցաղային իրերի ձևավորում, նորաձևություն, մեդիա և այլն)։

12.Կ.Ս.ՆԵ.2. Ստեղծել 2D և 3D վերացական արվեստի աշխատանքներ (կուբիզմ, ֆուտուրիզմ, սյուրռեալիզմ և այլն)։

12.Կ.Ս.ՆԵ.3. Ստեղծել 2D, 3D և 4D երևակայական թեմատիկ աշխատանքներ (հորինվածքներ)։

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս են արվեստագետներն աշխատում:

Հնարավո՞ր է արդյոք միևնույն աշխատանքում ինտեգրել տեղանքը, օբյեկտը, գաղափարը և դեկորատիվ ձևավորումը։

Ինչո՞վ կարող է օգնել արվեստագետին քննադատական արձագանքը։

 

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1) զարգացնել գաղափարը, աշխատել թեմայի մշակման, զարգացման, առավել արդյունավետ մատուցման, ճեպանկարների, էսքիզների կատարման ուղղությամբ,

2) տարբեր գործիքներով և միջոցներով հասնել առավել արտահայտչականության,

3) ընտրել թեմային համապատասխան առավել արդյունավետ գործիքներ գունանկարի, գծանկարի, քանդակի, մեդիայի համար,

4) ստանալ ծավալային և հարթ պատկերներ,

5) ստանալ հարթ և ծավալային պատկերներ՝ կիրառելով մեդիա, թուղթ, փայտ, կավ, մետաղ, կտոր, պլաստիկ և այլն,

6) կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում՝ ըստ առաջադրված չափանիշների,

7) կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող նյութերի մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ,

8) պահպանել համատեղ աշխատելու էթիկական պայմանները,

9) ճիշտ կազմակերպել աշխատանքային տարածքը, աշխատանքի բոլոր փուլերում պահպանել հիգիենայի, անձնական տարածքի կանոնները,

10) ստանալ ճանաչելի հարթ և ծավալային պատկերներ ու հորինվածքներ՝ ապահովելով ծավալ, տոն, տարածություն, ռիթմ և միասնականություն,

11) կիրառել գուներանգներն աշխատանքներին հուզականություն հաղորդելու համար,

12) ստեղծել հորինվածքներ՝ գաղափարներն արտահայտելով կերպարվեստի տարրերի ու սկզբունքների կիրառմամբ,

13) կատարել հայտնի ստեղծագործությունների կրկնօրինակներ՝ կերպարվեստի տարրերն ու սկզբունքներն առավել արտահայտիչ ներկայացնելով,

14) բանավոր կամ գրավոր մեկնաբանել և թվարկել կերպարվեստի տարրերն ու սկզբունքներն առաջարկված ստեղծագործություններում, դրանց ազդեցությունն ու նշանակությունը հիմնական գաղափարի վրա,

15) ցուցադրել ստեղծագործական մտածողություն և գեղարվեստական միտք,

16) ստեղծել երևակայությամբ և զգացմունքներով թելադրված աշխատանքներ, որոնք արտահայտում են տրամադրություն, զգացմունք կամ անձնապես ունեցած հուզական վերաբերմունք,

17) ստեղծել տարբեր ժամանակաշրջանների բնական միջավայրին, հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումներին վերաբերող արտահայտիչ երևակայական աշխատանքներ,

18) ստեղծել արտահայտիչ երևակայական աշխատանքներ, որոնք կարող են հասարակական, քաղաքական և մշակութային զարգացումների վրա ազդեցություն ունենալ:

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

Կերպարվեստի տարրերի գրագետ կիրառումը գծանկարի, գեղանկարչության, քանդակի, կոլաժի, մեդիայի, լուսանկարչական աշխատանքներում (2D,3D, 4D):

Դիզայնի սկզբունքերը 2D, 3D, 4D աշխատանքներում. գովազդ, տարածքի ձևավորում, պաստառ, կենցաղային իրերի ձևավորում, մեդիա և այլն:

Առարկաների ձևի և ծավալի պատկերում գծի և գույնի փոփոխվող հաստությամբ և ինտենսիվությամբ` կախված լուսավորության աստիճանից և դիտողին հեռու կամ մոտ գտնվելու հանգամանքից:

Ազգագրական, ժողովրդական մշակույթի թեմաների վերարտադրումը ժամանակակից ստեղծագործական կառուցվածքում կերպարվեստի ու դիզայնի տարրերի և սկզբունքների կիրառմամբ։

Կավով կամ պլաստիլինով ծեփակերտել երկրաչափական մարմիններ, տարածության մեջ գտնել և կառուցել երկրաչափական մարմինների հիմնական կետերը և առանցքները, մշակել երկրաչափական մարմինների հարթ և սֆերիկ (գնդային, կոր, գոգավոր) մակերեսները, գտնել երկրաչափական մարմինների փոխադարձ կապը տարածության մեջ, արտահայտել երկրաչափական մարմինների փոխհատման գծերը:

Կավով կամ պլաստիլինով ծեփակերտել գիպսե գլխի հատվածներ (բերան, քիթ, ականջ, աչք), որոշել գիպսե գլխի հատվածների հիմնական համաչափությունները, հատվածների առանցքները, դիրքը և համաչափությունները, ներկայացնել գիպսե գլխի հատվածների պլաստիկ բնութագրումները: Դիզայնի տարրերը ԴԿԱ-ում: Կատարվող աշխատանքի փուլային հաջորդականության նկարագրություն:

Գծերի, ձևերի, երկրաչափական պատկերների միջոցով ճանաչելի պատկերների և հորինվածքների ստեղծում։

Գծի յուրահատկության ուսումնասիրություն. գիծը՝ որպես հակադրության էֆեկտ ստեղծելու միջոց, գիծը՝ որպես տարածության պատրանք ստեղծելու հնար։

Գույնի առանձնահատկությունների, գունահամակարգի ուսումնասիրություն (Ի. Իտտենի գունային շրջանը):

Շտրիխային և երանգային գծանկարի կատարում գրաֆիտային մատիտով, ածուխով և այլն:

Ջրաներկի չոր, թաց և ալապրիմա տեխնիկաներով առաջադրանքների կատարում:

Հայ միջնադարյան մանրանկարչության հիմնական մոտիվների, տեսակների և ուղղությունների, ինչպես նաև գեղարվեստական տեքստի և մանրանկարի գեղարվեստական պատկերում։

Փորձարկումներ պատկերի, նյութի, ձայնի, լույսի, գույնի միջոցով։

Զարդանկարների, լուսանցազարդերի և գլխատառերի կատարում, ներկայացնել բուսական, կենդանական մոտիվների պատկերման առանձնահատկությունները՝ պահպանելով գունային երանգավորումը:

Մանրանկարչական դպրոցների, հեղինակներին (ծաղկողներին) բնորոշ ձեռագրերի ուսումնասիրություն։

Արվեստի ստեղծագործությունների վերականգնում։

Կայունություն և փոփոխություն

Կայունությունը միշտ մրցակցող գործոնների հաշվեկշիռն է: Դրա խախտումը համակարգը դուրս է բերում կայուն վիճակից, երբ բացակայում է հետադարձ կապը: Սակայն արվեստագիտական տեսանկյունից կարելի է ընկալել որպես մեկից ավել համակարգերի առկայություն միևնույն ստեղծագործության մեջ։ Այստեղ մեկ գործոնի փոփոխությունը չի խախտում համակարգը, քանի որ մյուս գործոնն իր վրա է վերցնում ընդհանուր հավասարակշռությունը (գույն, գիծ, դինամիկա և այլն)։

 

Համակարգեր և մոդելներ

Համակարգը որպես ընդհանուր գաղափարով, թեմայով, մոտեցումով կատարված ստեղծագործությունը (ները) ներկայացնելու ընդհանրական մոտեցում, որով յուրաքանչյուր աշխատանք կամ աշխատանքի մաս հանդես է գալիս որպես մոդել։

 

Առաջարկվող թեմաներ

Հայկական մանրանկարչություն - Թորոս Ռոսլին, Սարգիս Պիծակ, Գրիգոր Ծաղկող, Մոմիկ, Գրիգոր Տարոնացի:

Վինսենթ վան Գոգ «Գիշերային երկինք», խճանկար, որմնանկար, բատիկ:

Պոլ Գոգեն - Անրի Մատիս -Մարտիրոս Սարյան - Մինաս Ավետիսյան համադրություններ:

Պոլ Սեզան նատյուրմորտներ, նոր մեկնաբանություններ:

Պաբլո Պիկասո -Վազարելլի՝ ոճավորումներով անցումներ կուբիզմ, պուանտելիզմ, սյուրռեալիզմ, իմպրեսիոնիզմ:

Օգյուստ Ռոդեն-Պաբլո Պիկասո-Երվանդ Քոչար - Հակոբ Գյուրջյան:

Միքելանջելո Կարավաջիո - Վարդգես Սուրենյանց:

Հանրագիտարանների, գիտական, տեխնիկական գրականության պատկերազարդումներ:

Միջառարկայական կապ

Բանասիրական գիտություններ - Հայերենով տարբեր ոճերի և ժանրերի գրավոր և բանավոր խոսքի հմտություններ՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին։ Օտար լեզվով բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփում, կարդալ և հասկանալ տարաբնույթ, այդ թվում արվեստագիտական բառապաշար պարունակող տեքստերի հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ գրավոր շարադրանքի հմտություն։

Բնական գիտություններ - Վերլուծել բնական համակարգերի փոխկապակցվածությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն։

Հանրահաշիվ, երկրաչափություն - Համադրել և վերլուծել տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում, կիրառել տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս։

Հումանիտար գիտություններ- Վերլուծել իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորել Հայաստանի Հանրապետությունը՝ որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր։ Համեմատել և վերլուծել հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտել հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ։

Առողջ ապրելակերպ - Բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները՝ որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցել դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար։

Ինֆորմատիկա - Կիրառել համալիր գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար։

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Մ4, Մ5, Մ7, Մ11, Մ12, Մ14, Մ15, Մ25, Մ26, Մ33, Մ40, Մ41, Մ42

 

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Ապահովել ստեղծագործական միջավայր իրատեսական, վերացական և երևակայական 2D, 3D, 4D աշխատանքների ստեղծման համար:

12.Կ.Ս.ՆՄ.1. Հետազոտել տարբեր նյութեր, միջոցներ, գտնել ստեղծագործական աշխատանքներ ստանալու նոր մոտեցումներ (2D, 3D 4D), որոնք կարող են ունենալ հասարակական ներգործություն։

12.Կ.Ս.ՆՄ.3. Բացատրել ավանդական և ոչ ավանդական աշխատանքային գործիքների և միջոցների ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա։ Ցուցադրել նյութերի, գործիքների և միջոցների անվտանգ կիրառման հմտություններ։

12.Կ.Ս.ՆԵ.1. Ստեղծել 2D, 3D, 4D աշխատանքներ՝ ներկայացնելով կերպարվեստի տարբեր ոճեր (նատյուրմորտ, բնանկար, դիմանկար, քանդակ, մանրակերտ)։

12.Կ.Ս.ՆԵ.2. Ստեղծել 2D և 3D վերացական արվեստի աշխատանքներ (կուբիզմ, ֆուտուրիզմ, սյուրռեալիզմ և այլն)։

12.Կ.Ս.ՆԵ.3. Ստեղծել 2D, 3D և 4D երևակայական թեմատիկ աշխատանքներ (հորինվածքներ)։

12.Կ.Ա.ՔԱ.3. Քննարկել և վերլուծել տարբեր ժամանակներում ստեղծված նախագծերը, դրանց թողած հասարակական ազդեցությունը։

Ուղղորդող հարցադրում

Արդյոք քննադատությունն օգնո՞ւմ է արվեստագետին։

Ինչպե՞ս են արվեստագետները կռահում, որ աշխատանքը հաջողված է:

Ի՞նչ ենք սովորում արվեստից։

Ինչպե՞ս են արվեստագետները տեսնում շրջապատը։

Կարելի՞ է արդյոք սովորել սեփական սխալներից:

Հնարավո՞ր է պատկերել զգացողություն:

 

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1) ցուցադրել տարբեր նյութերով և միջոցներով, նաև մեդիայի կիրառմամբ ստեղծագործական մտքի արտահայտիչ հաղորդման հմտություններ,

2) զարգացնել գաղափարը, աշխատել թեմայի մշակման, զարգացման, առավել արդյունավետ մատուցման, ճեպանկարների, էսքիզների կատարման ուղղությամբ,

3) տարբեր գործիքներով և միջոցներով հասնել առավել արտահայտչականության,

4) ընտրել թեմային համապատասխան առավել արդյունավետ գործիքներ գունանկարի, գծանկարի, քանդակի, մեդիայի համար,

5) ստանալ ծավալային և հարթ պատկերներ,

6) ցուցադրել ծավալային դիզայնի և քանդակի տարբեր հնարավորությունները,

7) ստանալ հարթ և ծավալային պատկերներ՝ կիրառելով մեդիա, թուղթ, փայտ, կավ, մետաղ, կտոր, պլաստիկ և այլն,

8) պահպանել համատեղ աշխատելու էթիկական պայմանները,

9) ճիշտ կազմակերպել աշխատանքային տարածքը, աշխատանքի բոլոր փուլերում պահպանել հիգիենայի, անձնական տարածքի կանոնները,

10) կատարել գծանկարչական և գեղանկարչական աշխատանքներ, նյութերն ու միջոցներն օգտագործել ըստ նշանակության,

11) աշխատանքներում պահպանել ընտրված նյութերով աշխատելու անհրաժեշտ պայմանները,

12) փորձարկել աշխատանքներում ընտրված նյութերի հնարավորությունները՝ առանց անվտանգության կանոնների խախտման,

13) պատկերել շրջապատող առարկաները և բնությունը, ինքնուրույն որոշել թեման,

14) կատարել ճեպանկարներ և նախանկարներ թեմատիկ հորինվածքներ ստեղծելու նպատակով,

15) թեմատիկ առաջադրանքներում պահպանել համաչափության, կոմպոզիցիայի կառուցման, գունային լուծումների ճիշտ կանոնները,

16) աշխատանքներում պահպանել գծային և գունային հեռանկարի կանոնները,

17) դրսևորել ստեղծագործական մտածողություն և գեղարվեստական միտք,

18) ստեղծել երևակայությամբ և զգացմունքներով թելադրված աշխատանքներ, որոնք արտահայտում են տրամադրություն, զգացմունք կամ անձնապես ունեցած հուզական վերաբերմունք,

19) ստեղծել տարբեր ժամանակաշրջանների բնական միջավայրին, հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումներին վերաբերող արտահայտիչ երևակայական աշխատանքներ,

20) ստեղծել արտահայտիչ երևակայական աշխատանքներ, որոնք կարող են հասարակական, քաղաքական և մշակութային զարգացումների վրա ազդեցություն ունենալ,

21) կատարել վերլուծություններ և հետազոտություններ մշակութային իրադարձության նշանակալիության, կարևորության վերաբերյալ,

22) հավաքել և դասակարգել մշակութային իրադարձության կամ ստեղծագործության վերաբերյալ արտահայտված կարծիքները։

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

2D, 3D, 4D ստեղծագործական աշխատանքներ ըստ կերպարվեստի ոճերի (նատյուրմորտ, բնանկար, դիմանկար, քանդակ, մանրակերտ):

Ստեղծել 2D, 3D և 4D աշխատանքներ վերացական արվեստի տեսանկյունից՝ (կուբիզմ, ֆուտուրիզմ, սյուրռեալիզմ և այլն):

2D, 3D և 4D երևակայական թեմատիկ հորինվածքներ:

Համաչափության, գծերի ընդհանուր դասավորության, կոմպոզիցիոն համաչափության, ուսումնասիրության և համեմատության վրա հիմնված վարժություններ և ստեղծագործական աշխատանքներ:

Դիմագծերի ընդհանրացման և նմանության կարողությունների ձևավորում:

Ինքնուրույն վերաբերմունքի արտահայտում:

Թեմատիկ նկարչություն դիտման, պատկերացման, հիշողության և գրական ստեղծագործությունների պատկերազարդման ու ձևավորման միջոցով: Հաստոցային քանդակ և գեղանկարչություն, մոնումենտալ քանդակ և որմնանկարչություն:

Կրկնօրինակել արվեստի որևէ գործ:

Հայկական ճարտարապետական հուշարձանների տիպերի ուսումնասիրություն՝ Ազատ խաչ, Եռակոնք, Քառակոնք, Բազմաբսիդ:

Ըստ նախընտրած նյութի՝ կառուցել ճարտարապետական կոթողի մանրակերտ:

Ներկայացնել արվեստի տարբեր ճյուղերում նյութերի կիրառման հնարավորություններն ու սկզբունքները:

Դեկորատիվ զարդաքանդակի համաչափության, հավասարակշռվածության ուսումնասիրություն, սեփական զարդաքանդակի էսքիզի կատարում և քանդակում՝ ըստ նյութերի և գործիքների ուսումնասիրության (մոմ, պլաստիլին, կավ և այլն):

Ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստների բնորոշ և հաճախ հանդիպող կերպարները և դրանց մեկնաբանությունը:

Ռեալիստական, ծաղրանկարային և դեկորատիվ կերպարների ստեղծումն ուրվագծի և բծի միջոցով:

Բնանկարի, դիմանկարի և թեմատիկ դեկորատիվ կոմպոզիցիաների ուրվագծային պատկերում:

Ուսումնասիրել արվեստի ստեղծագործությունները դրանք նոր մեկնաբանություններով ներկայացնելու նպատակով։

Դիմանկարի, բնանկարի և նատյուրմորտի էսքիզների, ճեպանկարների և նախանկարների կատարում երկրաչափական պատկերների կիրառմամբ (2D, 3D, 4D)։

Դիմանկարի, բնանկարի և նատյուրմորտի էսքիզների, ճեպանկարների և նախանկարների կատարում գունային բծերի կիրառմամբ (2D, 3D, 4D)։

Պատմամշակութային կառույցների, նորաձևության ոճերի նոր դեկորատիվ նախագծերի մշակումների կատարում (2D, 3D, 4D)։

Օրինաչափություններ

Երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր։

Որևէ երևույթի պատմական զարգացման մեջ դրսևորվող (դրսևորված) փաստ և դրա հետևանքը՝ արդյունքը։

 

Համակարգեր և մոդելներ

Համակարգը որպես ընդհանուր գաղափարով, թեմայով, մոտեցումով կատարված ստեղծագործությունը (ները) ներկայացնելու ընդհանրական մոտեցում, որով յուրաքանչյուր աշխատանք կամ աշխատանքի մաս հանդես է գալիս որպես մոդել։

 

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Ուսումնասիրել և բացահայտել գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ արտահայտող ուղիները, որոնցով արժևորվում և գնահատվում է ստեղծարարությունը:

Առաջարկվող թեմաներ

Գծանկար, գունանկար, ԴԿԱ:

Թեմատիկ հորինվածքներ մայրություն, քաղաքակրթություն, երաժշտություն, սպորտ, տիեզերք:

Հանրահայտ ստեղծագործությունների նոր մեկնաբանություններ:

Ժամանակակից արվեստ:

Օպտիկական արվեստ, տատու, հոլոգրաֆիա:

Անսովոր հեռանկարներ, հավաքածու, «Մի օր․․․․․ կյանքից», պատկերներ Հայաստանից, գաղափարներ, որոնք փոխում են աշխարհը, «Ոսկե հատում»:

Երբ հատվում են գեղեցիկն ու պատկերը:

Ճանապարհորդություն, հերոսներ, հիշողություն, երազ:

Միջառարկայական կապ

Բնական գիտություններ - Վերլուծել բնական համակարգերի փոխկապակցվածությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն։

Հանրահաշիվ, երկրաչափություն - Համադրել և վերլուծել տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում, կիրառել տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս։

Հումանիտար գիտություններ- Վերլուծել իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորել Հայաստանի Հանրապետությունը՝ որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր։ Համեմատել և վերլուծել հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտել հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ:

Առողջ ապրելակերպ - Բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները՝ որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցել դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար։

Ինֆորմատիկա - Կիրառել համալիր գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար։

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Մ4, Մ5, Մ7, Մ9, Մ10, Մ12, Մ15, Մ16, Մ25, Մ26, Մ33, Մ40, Մ41, Մ42

 

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՎԵՐԱՆԱՅՈՒՄ ԵՎ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Ձևավորել՝

-արվեստի ստեղծագործությունների փուլային վերլուծությունների հմտություններ։

-թեմատիկ ցուցադրությունների արդյունավետ կազմակերպման կարողություններ։

12.Կ.Ս.ՆՄ.2. Ձևակերպումներում կիրառել մասնագիտական բառամթերք և եզրույթներ։

12.Կ.Ս.ՆՄ.3. Բացատրել ավանդական և ոչ ավանդական աշխատանքային գործիքների և միջոցների ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա։ Ցուցադրել նյութերի, գործիքների և միջոցների անվտանգ կիրառման հմտություններ։

12.Կ.Ա.ՎՑ. 1. Մենակ կամ խմբով ներկայացնել ամբողջական, ավարտուն թեմատիկ նախագծեր լայն լսարանի համար։

12.Կ.Ա.ՎՑ. 2. Ներկայացնել հասարակական նշանակություն կամ ազդեցություն ունեցող արվեստագիտական նախագծեր՝ խմբով կամ մենակ։

12.Կ.Ա.ՎՑ.3. Մենակ կամ խմբով վերլուծել և ներկայացնել հասարակական, սոցիալական, մշակութային կամ քաղաքական համոզմունքներ ներկայացնող թեմատիկ նախագծեր։

12.Կ.Ա.ՎՄ. 1. Վերլուծել և ձևավորել ստեղծագործական նախագծերի թեմատիկ, տեխնիկական, գեղարվեստական և նորարարական սկզբունքներ։

12.Կ.Ա.ՔԱ.1. Տարբեր ստեղծագործությունների վերաբերյալ ձևավորել մասնագիտական քննադատական կարծիքներ։

12.Կ.Ա.ՔԱ.3. Քննարկել և վերլուծել տարբեր ժամանակներում ստեղծված նախագծերը, դրանց թողած հասարակական ազդեցությունը։

12.Կ.Կ.ԱԴ.3. Ստեղծագործաբար մոտենալ առօրեական խնդիրների լուծմանը:

Ուղղորդող հարցադրում

Ի՞նչ չափանիշներով են ընտրվում ստեղծագործությունները:

Հարկավո՞ր է արդյոք ցուցադրել աշխատանքները:

Ի՞նչ է նշանակում արվեստի ստեղծագործության ցուցադրություն:

 

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1) պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները,

2) պահպանել համատեղ աշխատելու էթիկական պայմանները,

3) ճիշտ կազմակերպել աշխատանքային տարածքը, աշխատանքի բոլոր փուլերում պահպանել հիգիենայի, անձնական տարածքի կանոնները,

4) առաջարկել խմբային և անհատական ցուցադրությունների հետաքրքիր տարբերակներ,

5) ուսումնասիրել և ներկայացնել ցուցադրությունների և ներկայացումների տարբերակներ՝ հիմնավորելով ընտրությունը,

6) մեկնաբանել և տեսակավորել ստեղծագործական աշխատանքները,

7) ներկայացնել հիմնական գաղափարների արդիականությունը,

8) առանձնացնել և ցուցադրել ստեղծագործական հնարների կիրառման արդյունավետությունը և ազդեցությունը գաղափարի փոխանցման տեսանկյունից,

9) ընտրել և առանձնացնել աշխատանքները՝ հիմնական գաղափարի, խորհրդանիշների, թեմաների, տարրերի և սկզբունքների հիման վրա,

10) բացատրել դիտողի վրա ստեղծագործության ազդեցության հնարները,

11) կիրառել ստեղծագործական և քննադատական մտածողության հմտություններ,

12) նշել այն հիմքերը և սկզբունքները, որոնցով առաջնորդվել է ստեղծագործություններն առանձնացնելիս,

13) ստեղծել աշխատանքներ, որոնք առնչվում են կյանքի տարբեր ոլորտների և արվեստի մյուս տեսակներին,

14) մեկնաբանել կատարված ընտրությունը,

15) ներկայացնել ինքնուրույն, զույգով կամ խմբով կատարված աշխատանքները, թվարկել կիրառված տարրերն ու սկզբունքները և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները,

16) դասակարգել աշխատանքները՝ հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները,

17) աշխատանքներում ցուցադրել մյուս ուսումնական առարկաներից ստացած գիտելիքները,

18) կատարել վերլուծություններ և հետազոտություններ մշակութային իրադարձության նշանակալիության, կարևորության վերաբերյալ,

19) հավաքել և դասակարգել մշակութային իրադարձության կամ ստեղծագործության վերաբերյալ արտահայտված կարծիքները։

 

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Թեմատիկ աշխատանքների խմբային ցուցադրություններ:

Ավանդական և ոչ ավանդական մոտեցումներ:

Նախագիծ:

Համայնքային, տարածաշրջանային միջոցառումների ստեղծագործական նախագծեր և ներկայացում:

Ցուցադրություն:

Արդյունավետ ցուցադրություններ կազմակերպելու սկզբունքներ:

Մենակ կամ խմբով խմբավորել հաջողված աշխատանքները՝ ըստ առաջարկված չափանիշների:

Ձևակերպել հարցերը և պատասխանները, թե որտեղ, երբ, ինչու և ինչպես պետք է պատրաստվեն աշխատանքները ցուցադրության համար:

Մեկնաբանել ստեղծագործություններից ստացած տպավորությունները:

Բացատրել. թե ինչու են ընտրվել տվյալ աշխատանքները:

Նշել և մեկնաբանել ցուցադրության կազմակերպման նպատակները, հիմնական սկզբունքները:

Մեկնաբանել սեփական աշխատանքները:

Աշխատել խմբով:

Առանձնացնել երեք տարբեր ստեղծագործություններ, դրանց շուրջ կատարել տարբեր վերլուծական բնույթի հետազոտություններ՝ գունային լուծումների, գաղափարի մատուցման, արտահայտչականության և այլն։

Սովորողների կողմից կատարված աշխատանքների կամ թեմատիկ առանձին ուղղվածություն ունեցող ստեղծագործությունների և առարկաների ցուցադրություն:

Ստեղծագործական աշխատանքների խմբավորումը՝ ըստ դիտողի վրա ներգործելու կամ հուզականության աստիճանի։

Դասընթացների այս ձևը կարող է կազմակերպվել որևէ առարկայի հետ ինտեգրված:

Համակարգեր և մոդելներ

Համակարգը որպես ընդհանուր գաղափարով, թեմայով, մոտեցումով կատարված ստեղծագործությունը (ները) ներկայացնելու ընդհանրական մոտեցում, որով յուրաքանչյուր աշխատանք կամ աշխատանքի մաս հանդես է գալիս որպես մոդել։

 

Մասշտաբ, համամասնություն, քանակ

համամասնության ու քանակի պատկերացումները սովորողին կօգնեն հասկանալու իր կատարած աշխատանքի ծավալը, հարկ եղած դեպքերում՝ համեմատություններ, վերլուծություններ կատարել

Կառուցվածքը միևնույն խմբին կամ դասին պատկանող օբյեկտների բազմություն է՝ դրանց հատուկ գոյության ու գործառնության համընդհանուր սկզբունքներով:

Առաջարկվող թեմաներ

Թատերական ներկայացումների, գրական ստեղծագործությունների ձևավորումներ, լուսանկարչական աշխատանքների և կոլաժների թեմատիկ ցուցադրություններ, դիմանկարի, բնանկարի, նատյուրմորտի կամ ժանրային հորինվածքների ցուցադրություններ։

Թեմատիկ ցուցադրություններ՝ «Արվեստ և բնապահպանություն», «Արվեստ և քաղաքականություն», «Արվեստ և իրականություն», «Արվեստ և նորաձևություն», «Արվեստ և քաղաքաշինություն», «Արվեստ և կրոն», «Արվեստ և գիտություն», «Արվեստի դերը մեր կյանքում»: Վիդեոարտ, փառատոն:

Միջառարկայական կապ

Բանասիրական գիտություններ - Հայերենով տարբեր ոճերի և ժանրերի գրավոր և բանավոր խոսքի հմտություններ՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին։ Օտար լեզվով բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփում, կարդալ և հասկանալ տարաբնույթ, այդ թվում արվեստագիտական բառապաշար պարունակող տեքստերի հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ գրավոր շարադրանքի հմտություն։

Բնական գիտություններ - Վերլուծել բնական համակարգերի փոխկապակցվածությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն։

Հանրահաշիվ, երկրաչափություն - Համադրել և վերլուծել տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում, կիրառել տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս։

Հումանիտար գիտություններ - Վերլուծել իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորել Հայաստանի Հանրապետությունը՝ որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր։ Համեմատել և վերլուծել հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտել հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ:

Առողջ ապրելակերպ - Բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները՝ որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցել դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար։

Ինֆորմատիկա - Կիրառել համալիր գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար։

 Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Մ1, Մ5, Մ7, Մ9, Մ11, Մ15, Մ16, Մ17, Մ18, Մ20, Մ23, Մ24, Մ28, Մ29, Մ30, Մ39, Մ40, Մ41, Մ42

ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Ճիշտ հարցադրումներ ձևակերպելու հմտությունների ձևավորում։

Կիրառված ստեղծագործական հնարների վերաբերյալ բացահայտումների և եզրակացությունների կատարման հմտությունների ձևավորում։

Ստեղծագործության թողած ազդեցությունը և կապը իրականության հետ տեսնելում դրա նկատմամբ վերաբերմունքի ձևավորում։

12.Կ.Ս.ՆՄ.2. Ձևակերպումներում կիրառել մասնագիտական բառամթերք և եզրույթներ:

12.Կ.Ա.ՔԱ.1. Տարբեր ստեղծագործությունների վերաբերյալ ձևավորել մասնագիտական քննադատական կարծիքներ:

12.Կ.Ա.ՔԱ.2. Կատարել հետազոտություններ և վերլուծել ստեղծագործական նախագծերը:

12.Կ.Ա.ՔԱ.3. Քննարկել և վերլուծել տարբեր ժամանակներում ստեղծված նախագծերը, դրանց թողած հասարակական ազդեցությունը:

12.Կ.Ա.Գ.1. Վերլուծել տարբեր արվեստագիտական գնահատականներ արդիականության, մշակութային արժևորման տեսանկյունից:

12.Կ.Ա.Գ.2. Գնահատել նախագծերը՝ հաշվի առնելով հասարակության տարբեր խավերի գեղագիտական նախընտրությունները:

12.Կ.Կ.ԱԴ.1. Ներկայացնել, թե որքանով է մշակույթի, պատմության, ավանդությունների և սովորույթների իմացությունն օգնում լիարժեք ընկալելու ստեղծագործությունը:

12.Կ.Կ.ԱԴ.3. Ստեղծագործաբար մոտենալ առօրեական խնդիրների լուծմանը:

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս է արվեստի ստեղծագործության վերլուծությունն օգնում հասկանալու և ճանաչելու աշխարհը։

Ի՞նչն է օժանդակում ստեղծագործական մտածողության զարգացմանը։

Ի՞նչ չափանիշներով կարելի է գնահատել ստեղծագործությունները։

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1) կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում՝ ըստ առաջադրված չափանիշների,

2) կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող նյութերի մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ,

3) ընտրել և առանձնացնել աշխատանքները հիմնական գաղափարի, խորհրդանիշների, թեմաների, տարրերի և սկզբունքների հիման վրա:

4) բացատրել դիտողի վրա ստեղծագործության ազդեցության հնարները,

5) կիրառել ստեղծագործական և քննադատական մտածողության հմտություններ,

6) նշել այն հիմքերը և սկզբունքները, որոնցով առաջնորդվել է ստեղծագործություններն առանձնացնելիս,

7) ստեղծել աշխատանքներ, որոնք առնչվում են կյանքի տարբեր ոլորտների և արվեստի մյուս տեսակներին,

8) մեկնաբանել կատարված ընտրությունը,

9) ներկայացնել ինքնուրույն, զույգով կամ խմբով կատարված աշխատանքները, թվարկել կիրառված տարրերն ու սկզբունքները և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները,

10) դասակարգել աշխատանքները՝ հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները,

11) աշխատանքներում ցուցադրել մյուս ուսումնական առարկաներից ստացած գիտելիքները,

12) քննել, վերլուծել և ներկայացնել ստեղծագործություններում առկա կապը արվեստի մյուս տեսակների հետ,

13) բացահայտել և մեկնաբանել գեղարվեստական գաղափարը փոխանցելու գեղարվեստական հնարները,

14) կատարել վերլուծություններ և հետազոտություններ մշակութային իրադարձության նշանակալիության, կարևորության վերաբերյալ,

15) հավաքել և դասակարգել մշակութային իրադարձության կամ ստեղծագործության վերաբերյալ արտահայտված կարծիքները,

16) մանրամասն ներկայացնել ինքնուրույն, զույգով կամ խմբով կատարված աշխատանքները, թվարկել կիրառված տարրերն ու սկզբունքները և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները,

17) բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապը իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն),

18) ընտրել շրջապատող իրականությունն արվեստի միջոցով ներկայացնելու տարբերակներ,

19) հասկանալ, որ բոլոր մշակույթները ներկայանում են իրենց արվեստով,

20) հասկանալ, որ արվեստը բոլոր ժամանակների և մշակույթների հաղորդակցման անփոխարինելի լեզու է,

21) ներկայացնել մշակութային իրադարձություն, որը ներգործություն է ունեցել (դրական կամ բացասական) իր շրջապատի վրա:

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

Քննարկումներ ստեղծագործական աշխատանքներում թեմայի արդիականության վերաբերյալ:

Ստեղծագործության զգայական անդրադարձ հնարների կիրառման վերաբերյալ:

Գնահատում և ինքնագնահատում:

Ժանրերի ֆունկցիոնալ տարբերությունների մեկնաբանություն:

Ոճային բազմազանության և դրանց առանձնահատկությունների ներկայացում:

Տարբեր ստեղծագործությունների վերաբերյալ կարծիքների արտահայտում հարց ու պատասխանի, ռուբրիկների միջոցով:

Միևնույն ստեղծագործողի տարբեր աշխատանքներ:

Պլանավորել և իրականացնել հետազոտություններ։

Քննարկել արվեստագետի՝ գույնի և կատարման տեխնիկայի ընտրությունը՝ որպես ազդեցության, հուզականության արտահայտություն։

Նույն թեմայով տարբեր ստեղծագործողների կատարած աշխատանքներ:

Միևնույն ժանրի ստեղծագործությունների համեմատություն:

Արվեստի ստեղծագործությունների քննարկում, վերլուծություն, դասակարգում և գնահատում:

Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները։

Առաջադրել ստեղծագործական աշխատանքի քննության ճիշտ հարցադրումներ։

Քննարկել, թե ինչպես է արվեստի վերլուծությունն օժանդակում ստեղծագործական մտածողության զարգացմանը։

Փորձել «կարդալ» ստեղծագործությունը։

Վերլուծել ստեղծագործության վերաբերյալ տարբեր մեկնաբանություններ, դասակարգել կամ առանձնացնել դրանք՝ ըստ քննական վերլուծության։

Առաջարկել և ձևակերպել ստեղծագործությունները գնահատելու չափանիշներ:

Կատարել չորս փուլային վերլուծություն։

Հետազոտություններ ժամանակագրական, ոճային, աշխարհագրական տեսանկյուններից։

Զարգացում

Զարգացումը այնպիսի փոփոխություն է, որի հետևանքով առաջանում է որակական նոր առաջադիմական վիճակ:

 

Կայունություն և փոփոխություն

Կայունությունը միշտ մրցակցող գործոնների հաշվեկշիռն է: Դրա խախտումը համակարգը դուրս է բերում կայուն վիճակից, երբ բացակայում է հետադարձ կապը: Սակայն արվեստագիտական տեսանկյունից կարելի է ընկալել որպես մեկից ավելի համակարգերի առկայություն, միևնույն ստեղծագործության մեջ։ Այստեղ մեկ գործոնի փոփոխությունը չի խախտում համակարգը, քանի որ մյուս գործոնն իր վրա է վերցնում ընդհանուր հավասարակշռությունը (գույն, գիծ, դինամիկա և այլն)։

Առաջարկվող թեմաներ

Քննադատության չորս փուլերը՝ նկարագրել, վերլուծել, մեկնաբանել, գնահատել:

Միջառարկայական կապ

Բանասիրական գիտություններ - Հայերենով տարբեր ոճերի և ժանրերի գրավոր և բանավոր խոսքի հմտություններ՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին։ Օտար լեզվով բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփում, կարդալ և հասկանալ տարաբնույթ, այդ թվում արվեստագիտական բառապաշար պարունակող տեքստերի հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ գրավոր շարադրանքի հմտություն։

Բնական գիտություններ - Վերլուծել բնական համակարգերի փոխկապակցվածությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն։

Հանրահաշիվ, երկրաչափություն - Համադրել և վերլուծել տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում, կիրառել տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս։

Հումանիտար գիտություններ - Վերլուծել իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորել Հայաստանի Հանրապետությունը որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր։ Համեմատել և վերլուծել հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտել հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ:

Առողջ ապրելակերպ - Բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցել դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար։

Ինֆորմատիկա - Կիրառել համալիր գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար։

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Մ1, Մ5, Մ7, Մ9, Մ11, Մ15, Մ16, Մ18, Մ23, Մ24, Մ27, Մ28, Մ29, Մ30, Մ39, Մ40, Մ41, Մ42

 

ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ

ԱՐՎԵՍՏ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԵՎ ԳՅՈՒՏԵՐ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Արվեստի ստեղծագործությունների տեխնիկական, նյութաբանական վերլուծություններ կատարելու հմտությունների ձևավորում:

Ստեղծագործությունների միջոցով տարբեր ժամանակների մշակութային առանձնահատկությունները ուսումնասիրելու կարողությունների ձևավորում:

12.Կ.Ս.ՆՄ.1. Հետազոտել տարբեր նյութեր, միջոցներ, գտնել ստեղծագործական աշխատանքներ ստանալու նոր մոտեցումներ (2D, 3D 4D), որոնք կարող են ունենալ հասարակական ներգործություն։

12.Կ.Ս.ՆՄ.2. Ձևակերպումներում կիրառել մասնագիտական բառամթերք և եզրույթներ:

12.Կ.Ա.ՔԱ.1. Տարբեր ստեղծագործությունների վերաբերյալ ձևավորել մասնագիտական քննադատական կարծիքներ։

12.Կ.Ա.ՔԱ.2. Կատարել հետազոտություններ և վերլուծել ստեղծագործական նախագծերը:

12.Կ.Ա.Գ.1. Վերլուծել տարբեր արվեստագիտական գնահատականներ՝ արդիականության, մշակութային արժևորման տեսանկյունից։

12.Կ.Ա.Գ.2. Գնահատել նախագծերը՝ հաշվի առնելով հասարակության տարբեր խավերի գեղագիտական նախընտրությունները։

12.Կ.Ս.ԱՏ.1. Համեմատել նույն թեման ներկայացնող ստեղծագործական նախագծերը (ֆիլմ, կտավ, հուշարձան, մեդիա և այլն), ներկայացնել նմանություններն ու տարբերությունները:

12.Կ.Ս.ԱՏ.2. Ուսումնասիրել և ներկայացնել տարբեր ժամանակների տեխնոլոգիական և գիտական նորարարությունների ազդեցությունն արվեստի վրա:

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս է արվեստն օգնում հասկանալու մարդկանց և նրանց շրջապատը:

Ինչպե՞ս է արվեստը ներկայացնում իրականությունը: Կա՞ արդյոք արվեստ մեր շրջապատում:

Որքանո՞վ է արվեստի ուսումնասիրությունն օգնում պլանավորելու մեր ապագան։

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1) ցուցադրել տարբեր նյութերով և միջոցներով, նաև մեդիայի կիրառմամբ ստեղծագործական մտքի արտահայտիչ հաղորդման հմտություններ,

2) զարգացնել գաղափարը, աշխատել թեմայի մշակման, զարգացման, առավել արդյունավետ մատուցման, ճեպանկարների, էսքիզների կատարման ուղղությամբ,

3) տարբեր գործիքներով և միջոցներով հասնել առավել արտահայտչականության,

4) ընտրել թեմային համապատասխան առավել արդյունավետ գործիքներ գունանկարի, գծանկարի, քանդակի, մեդիայի համար,

5) կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում՝ ըստ առաջադրված չափանիշների,

6) կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող նյութերի մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ,

7) դասակարգել աշխատանքները՝ հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները,

8) աշխատանքներում ցուցադրել մյուս ուսումնական առարկաներից ստացած գիտելիքները,

9) քննել, վերլուծել և ներկայացնել ստեղծագործություններում առկա կապը արվեստի մյուս տեսակների հետ,

10) բացահայտել և մեկնաբանել գեղարվեստական գաղափարը փոխանցելու գեղարվեստական հնարները,

11) բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապը իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն),

12) հասկանալ, որ բոլոր մշակույթները ներկայանում են իրենց արվեստով,

13) հասկանալ, որ արվեստը բոլոր ժամանակների և մշակույթների հաղորդակցման անփոխարինելի լեզու է,

14) ներկայացնել մշակութային իրադարձություն, որը ներգործություն է ունեցել (դրական կամ բացասական) իր շրջապատի վրա,

15) խմբավորել տարբեր ժամանակներում և մշակույթներում ստեղծված աշխատանքները, մեկնաբանել դրանց ազդեցությունը,

16) քննարկել և ներկայացնել ստեղծագործություններում առկա ժամանակաշրջանը, տեղանքը, կլիման, օգտագործված նյութերը, գաղափարը և տեխնոլոգիական միջոցները, որոնք իմաստ և հուզականություն են հաղորդում աշխատանքին,

17) բացատրել, թե ինչ նյութեր են օգտագործել նկարիչները տարբեր ժամանակաշրջաններում և ինչով են դրանք պայմանավորված:

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

Արվեստի նմուշների թվայնացում:

Արվեստի ստեղծագործությունում օգտագործված նյութերի և միջոցների տեխնիկական հետազոտում:

Ի՞նչ նյութեր են օգտագործված:

Ինչո՞ւ է արվեստագետն ընտրել տվյալ նյութը կամ միջոցը:

Որքանո՞վ է ընտրված մատուցման ձևն արդարացված:

Ուսումնասիրել արվեստի աշխատանքներում օգտագործված նյութերը:

Հետազոտել տարբեր ժամանակներում արվեստագետների աշխատանքի միջոցները և հնարավորությունները:

Համեմատել տարբեր ստեղծագործություններ:

Գտնել նմանություններ և տարբերություններ օգտագործված նյութերի կամ աշխատանքի միջոցների մեջ:

Քննարկել տարբեր երկրների քաղաքական, հասարակական, մշակութային իրադարձությունների խորհրդանիշները՝ որպես մշակութային ժառանգություն։

Հայ և համաշխարհային արվեստի ներկայացուցիչների մասին պատմող տեսաֆիլմերի, գեղարվեստական գրականության, մեդիայի ուսումնասիրություններ։

Ուսումնասիրել տարբեր արվեստագետների աշխատանքները, ի՞նչ են պատմում իրենց ժամանակների մասին:

Քննարկել, թե ինչպես, ինչով և ինչու են ստեղծագործում արվեստագետները:

Գեղարվեստական ժառանգության ուսումնասիրություն ժողովրդական արվեստի կամ տեղական երկրագիտական թանգարաններում:

Հանդես գալ հաղորդումներով և զեկույցներով՝ ներկայացնելով հստակ և նպատակային խոսք, հայտնել տեսակետ և դրսևորել հետաքրքրություններ։

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Ուսումնասիրել և բացահայտել գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ արտահայտող ուղիները, որոնցով արժևորվում և գնահատվում է ստեղծարարությունը:

 

Համաշխարհայնացում

Տնտեսական, քաղաքական, մշակութային համաշխարհային քաղաքակրթության զարգացման ժամանակակից փուլ, միասնական աշխարհի կայացման օբյեկտիվ գործընթաց,

մարդու ստեղծած համակարգերի և համայնքների փոխկապակցվածություն, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերություններ, հնարավորություններ, որոշումների ազդեցությունը մարդկության և շրջակա միջավայրի վրա:

Առաջարկվող թեմաներ

Արվեստի մասին պատմող էլեկտրոնային կայքեր, թվայնացված հավաքածուներ, թանգարաններ, գրադարաններ, պատկերասրահներ, արվեստանոցներ, արհեստանոցներ:

Կենցաղային առարկաները տարբեր ժամանակաշրջանների արվեստում՝ Հին Հռոմ, Վերածնունդ, բարոկկո, մեր ժամանակներ՝ ոսկերչական, արծաթագործական իրեր, սպասք, վարագույր, կահույք:

Միջառարկայական կապ

Բանասիրական գիտություններ - Հայերենով տարբեր ոճերի և ժանրերի գրավոր և բանավոր խոսքի հմտություններ՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին։ Օտար լեզվով բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփում, կարդալ և հասկանալ տարաբնույթ, այդ թվում արվեստագիտական բառապաշար պարունակող տեքստերի հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ գրավոր շարադրանքի հմտություն։

Բնական գիտություններ - Վերլուծել բնական համակարգերի փոխկապակցվածությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն։

Հանրահաշիվ, երկրաչափություն - Համադրել և վերլուծել տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում, կիրառել տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս։

Հումանիտար գիտություններ - Վերլուծել իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորել Հայաստանի Հանրապետությունը՝ որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր։ Համեմատել և վերլուծել հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտել հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ:

Առողջ ապրելակերպ - Բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցել դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար։

Ինֆորմատիկա - Կիրառել համալիր գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար։

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Մ1, Մ4, Մ6, Մ10, Մ11, Մ12, Մ13, Մ14, Մ15, Մ16, Մ23, Մ24, Մ27, Մ28, Մ29, Մ34, Մ40, Մ41

 

ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ

ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Նկարը՝ իբրև թեմատիկ-իմաստային միասնություն ընկալելու կարողությունների ձևավորում:

Ինքն իրեն լսելու և միտքը ճիշտ կառուցելու կարողությունների զարգացում:

12.Կ.Ս.ՆՄ.2. Ձևակերպումներում կիրառել մասնագիտական բառամթերք և եզրույթներ։

12.Կ.Ա.ՔԱ.1. Կատարել արվեստագիտական վերլուծություններ

12.Կ.Ա.ՔԱ.2. Կատարել համեմատություններ և դասակարգել ստեղծագործությունները:

12.Կ.Ա.ՔԱ.3. Վերլուծել հանդիսատեսի համոզմունքների, գաղափարների, տեսակետների վրա ցուցադրությունների թողած ազդեցությունը։

12.Կ.Ա.Գ.1. Վերլուծել տարբեր արվեստագիտական գնահատականներ արդիականության, մշակութային արժևորման տեսանկյունից։

12.Կ.Ա.Գ.2. Գնահատել նախագծերը՝ հաշվի առնելով հասարակության տարբեր խավերի գեղագիտական նախընտրությունները։

12.Կ.Ա.ԱՊ.1. Ցուցադրել ստեղծագործությունը ներկայացնելու կարողություններ արվեստագետի, նկարիչի, արվեստի քննադատի, պատկերասրահի տնօրենի, պատմաբանի, հոգեբանի տեսանկյունից։

12.Կ.Ա.ԱՊ.2. Հետազոտել և ներկայացնել ժամանակակից արվեստի առանձնահատկությունները։

12.Կ.Կ.ԱԴ.3. Կիրառել ստեղծագործական կարողություններն ու մոտեցումներն ուսումնական մյուս բնագավառներում։

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս է արվեստն օգնում հասկանալու տարբեր ժամանակներում և տարբեր տեղերում ապրած մարդկանց կյանքը:

Ինչպե՞ս են վերաբերվել արվեստին տարբեր ժամանակաշրջաններում։

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1) կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում՝ ըստ առաջադրված չափանիշների,

2) կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող նյութերի մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ,

3) դասակարգել աշխատանքները՝ հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները,

4) աշխատանքներում ցուցադրել մյուս ուսումնական առարկաներից ստացած գիտելիքները,

5) քննել, վերլուծել և ներկայացնել ստեղծագործություններում առկա կապը արվեստի մյուս տեսակների հետ,

6) բացահայտել և մեկնաբանել գեղարվեստական գաղափարը հաղորդելու գեղարվեստական հնարները,

7) վերլուծել արվեստի ստեղծագործությունները, կիրառել քննական վերաբերմունք տեսածի և զգացածի վերաբերյալ,

8) մանրամասն ներկայացնել ինքնուրույն, զույգով կամ խմբով կատարված աշխատանքները, թվարկել կիրառված տարրերն ու սկզբունքները և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները,

9) բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապը իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն),

10) ընտրել շրջապատող իրականությունն արվեստի միջոցով ներկայացնելու տարբերակներ,

11) կատարել վերլուծություններ և հետազոտություններ մշակութային իրադարձության նշանակալիության, կարևորության վերաբերյալ,

12) հավաքել և դասակարգել մշակութային իրադարձության կամ ստեղծագործության վերաբերյալ արտահայտված կարծիքները,

13) քննել ստեղծագործությունները՝ հաշվի առնելով թեմաները, ժամանակաշրջանը, նկարչի անհատականությունը, ավանդույթները, մշակութային խնդիրները և այլն,

14) ներկայացնել որոշակի ժամանակաշրջանում ստեղծագործած հայազգի արվեստագետների աշխատանքները,

15) բացատրել, թե ինչ միջոցներով և որքանով է արտացոլված տվյալ ժամանակաշրջանը,

16) ներկայացնել օրինակներ, երբ տարբեր մշակույթներ ներկայանում են իրենց արվեստով,

17) մեկնաբանել «արվեստը բոլոր ժամանակների և մշակույթների հաղորդակցման անփոխարինելի լեզու է» արտահայտությունը,

18) ներկայացնել մշակութային իրադարձություն, որը ներգործություն է ունեցել (դրական կամ բացասական) իր շրջապատի վրա:

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

Հայտնի արվեստագետների կյանքը և ստեղծագործությունները:

Արվեստի գործերի մշակութային արժեքը:

Կերպարվեստի ոճերը:

Հայ և համաշխարհային կերպարվեստի հիմնական ուղղությունները:

Հայ արվեստագետները հայրենիքում և հայրենիքից դուրս:

Ներկայացնել համաշխարհային արվեստի կարևոր շրջանները:

Ներկայացնել հայ արվեստի ժամանակաշրջանները և ճանաչում ունեցած արվեստագետներին:

Վերլուծել նրանց ստեղծագործությունները՝ ըստ տեսակների (ճարտարապետություն, դեկորատիվ-կիրառական արվեստ, մանրանկարչություն, գեղանկարչություն)։

Դասակարգել կերպարվեստի տարրերը և սկզբունքները տարբեր դարաշրջանների ստեղծագործություններում:

Համեմատել տարբեր երկրների արվեստագետների աշխատանքներում ազգային ինքնություն արտահայտող պատկերները:

Ուսումնասիրել ստեղծագործությունները՝ ըստ ոճական առանձնահատկությունների:

Ուսումնասիրել ստեղծագործությունների ստեղծման հանգամանքները։

Ուսումնասիրել արվեստագիտական հետազոտությունների ամենաճանաչված հիշարժան աղբյուրները։

Դիտել ստեղծագործությունները, ներկայացնել հիմնական գաղափարները:

Հայաստանը ներկայացնող բնանկարների, հայ նշանավոր արվեստագետների աշխատանքների վերատպությունների ուսումնասիրում: Ներկայացնել հայկական արվեստի պատմական ակունքները։

Ներկայացնել հայկական մանրանկարչության առանձնահատկությունները:

Հայկական խաչքարագործությունը՝ որպես արվեստի ինքնուրույն տեսակ։

Բնակության վայրի, տարածքի, համայնքի ճարտարապետական կոթողները, հիշարժան վայրերը, մշակութային հաստատությունները ներկայացնող նախագծերի և հետազոտությունների կատարում։

Ձևակերպել իր պատկերացումները մարդկության պատմության ընթացքում գեղագիտական իդեալի փոխակերպումների վերաբերյալ և հիմնավորել սեփական տեսակետն արվեստի տարբեր ուղղություններից բերված օրինակներով։

Մեկնաբանել գեղագիտական իդեալ հասկացությունը, դրա հարաբերական բնույթը, համաշխարհային պատմության տարբեր շրջաններում գեղագիտական իդեալների առանձնահատկությունները, ճաշակի դերը իրականության գեղագիտական ընկալման մեջ։ Ուսումնասիրել հասարակության զարգացման վրա արվեստի տարբեր ճյուղերի ազդեցությունը, հավաքել և հետազոտել մշակույթների հիմնական առանձնահատկությունները բացահայտող հիմնավոր տեղեկատվությունը։

Տարբեր պատմական իրադարձություններ ներկայացնող ստեղծագործությունների դիտում, երկիրը, սովորույթները ներկայացնող աշխատանքներում առանձնացնել բնորոշ տարրերը:

Կատարել արվեստի ստեղծաործության չորս փուլային հետազոտություն։

Ուսումնասիրել ժամանակակից արվեստի զարգացման միտումները:

Ուսումնասիրել տարբեր ժողովուրդների կենցաղի և մշակույթի արտացոլումն արվեստում։

Ուսումնասիրել և ներկայացնել ստեղծագործության պատկանելությունը՝ ըստ գեղարվեստական դպրոցի և շրջանի, ժամանակաշրջանին բնորոշ տեխնիկայի, ժամանակի հայտնի վարպետների ստեղծագործական ձեռագրերի և նրանց նախընտրած թեմաների։

Պատճառ և հետևանք, մեխանիզմ և կանխատեսում

Աշխատանքի բնույթ և արդյունք կապը. նյութը, չափը, խնդիրը, թեմաներն ազդում են աշխատանքի բնույթի վրա, ինչը տարբեր արդյունքներ է տալիս:

 

Անհատական և մշակութային արժեհամակարգ

գաղափարների, համոզմունքների, արժեքների զգացողությունների, մշակութային դրսևորումների արժևորում միջմշակութային արժեքների առնչությունների բացահայտում

 

Կայունություն և փոփոխություն

Կայունությունը միշտ մրցակցող գործոնների հաշվեկշիռն է: Դրա խախտումը համակարգը դուրս է բերում կայուն վիճակից, երբ բացակայում է հետադարձ կապը: Սակայն արվեստագիտական տեսանկյունից կարելի է ընկալել որպես մեկից ավելի համակարգերի առկայություն միևնույն ստեղծագործության մեջ։ Այստեղ մեկ գործոնի փոփոխությունը չի խախտում համակարգը, քանի որ մյուս գործոնն իր վրա է վերցնում ընդհանուր հավասարակշռությունը (գույն, գիծ, դինամիկա և այլն)։

Առաջարկվող թեմաներ

Միջնադարյան Հայաստանի արվեստը, Ժամանակակից արվեստի թանգարան, Ազգային պատկերասրահ:

Աշխարհահռչակ կին արվեստագետներ՝ Արտեմիզիա Ջենտիլեսկի, Կետե Կորվից, Ֆրիդա Կալո, Ավգուստինա Սավաժ, Այծեմնիկ Ուրարտու, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, Արփենիկ Նալբանդյան, Թերեզա Միրզոյան, Հռիփսիմե Սիմոնյան, Արմինե Կալենց:

Միջառարկայական կապ

Բանասիրական գիտություններ - Հայերենով տարբեր ոճերի և ժանրերի գրավոր և բանավոր խոսքի հմտություններ՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին։ Օտար լեզվով բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփում, կարդալ և հասկանալ տարաբնույթ, այդ թվում՝ արվեստագիտական բառապաշար պարունակող տեքստերի հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ գրավոր շարադրանքի հմտություն։

Բնական գիտություններ - Վերլուծել բնական համակարգերի փոխկապակցվածությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն։

Հանրահաշիվ, երկրաչափություն - Համադրել և վերլուծել տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում, կիրառել տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս։

Հումանիտար գիտություններ - Վերլուծել իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորել Հայաստանի Հանրապետությունը՝ որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր։ Համեմատել և վերլուծել հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտել հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ։

Առողջ ապրելակերպ - Բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցել դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար։

Ինֆորմատիկա - Կիրառել համալիր գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար։

 Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Մ1, Մ4, Մ7, Մ10, Մ11, Մ15, Մ16, Մ17, Մ24, Մ28, Մ33, Մ34, Մ40, Մ41, Մ42

ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ

ԱՐՎԵՍՏԻ ԴԵՐԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Նպատակը

Վերջնարդյունքներ

«Արվեստն արտահայտում է իրականությունը» արտահայտության նկատմամբ վերաբերմունքի ձևավորում:

Արվեստի միջոցով պատմական, մշակութային, հիշարժան իրադարձությունների արտահայտումն ուսումնասիրելու հմտությունների ձևավորում

«Արվեստը կարող է ազդեցություն ունենալ մեր իրականության վրա» գաղափարի գիտակցության և դիրքորոշման ձևավորում։

12.Կ.Ս.ՆՄ.2. Ձևակերպումներում կիրառել մասնագիտական բառամթերք և եզրույթներ։

12.Կ.Ա.ՔԱ.1. Տարբեր ստեղծագործությունների վերաբերյալ ձևավորել մասնագիտական քննադատական կարծիքներ։

12.Կ.Ա.ՔԱ.3. Վերլուծել հանդիսատեսի համոզմունքների, գաղափարների, տեսակետների վրա ցուցադրությունների թողած ազդեցությունը։

12.Կ.Ա.Գ.1. Վերլուծել տարբեր արվեստագիտական գնահատականներ արդիականության, մշակութային արժևորման տեսանկյունից։

12.Կ.Կ.ԱԴ.1. Ներկայացնել, թե որքանով է մշակույթի, պատմության, ավանդությունների և սովորույթների իմացությունն օգնում լիարժեք ընկալելու ստեղծագործությունը։

12.Կ.Կ.ԱԴ.2. Լուսաբանել միևնույն մշակութային իրադարձությունը տարբեր մեդիաների համար (հեռուստատեսություն, տպագիր մամուլ, համացանց և այլն)։

12.Կ.Կ.ԱԴ.3. Ստեղծագործաբար մոտենալ առօրեական խնդիրների լուծմանը։

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս է արվեստն օժանդակում ստեղծագործական մտածողության զարգացմանը։

Արվեստն ունի՞ տարիք։

Կարո՞ղ է արդյոք արվեստը փոխել մեզ։

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1) կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում՝ ըստ առաջադրված չափանիշների,

2) կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող նյութերի մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ,

3) դասակարգել աշխատանքները՝ հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները,

4) աշխատանքներում կիրառել մյուս ուսումնական առարկաներից ստացած գիտելիքները,

5) քննել, վերլուծել և ներկայացնել ստեղծագործություններում առկա կապը արվեստի մյուս տեսակների հետ,

6) կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում՝ ըստ առաջադրված չափանիշների,

7) ներկայացնել, թե ինչով է արվեստի ստեղագործությունը նման կամ տարբեր իրականությունից և որքանով է ազդում մարդկանց վրա,

8) բերել արվեստի բնագավառը ներկայացնող մասնագիտությունների օրինակներ,

9) ներկայացնել մշակութային հաստատություններում ընդունված վարքականոնները տարբեր ժամանակներում,

10) քննարկել և ներկայացնել արվեստի դերն իր համայնքում,

11) քննարկել արվեստագետ դառնալու հնարավորությունները,

12) ներկայացնել մշակութային իրադարձություն, որը ներգործություն է ունեցել (դրական կամ բացասական) իր շրջապատի վրա:

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

Արվեստի ստեղծագործությունների նշանակությունը պատմության տեսանկյունից:

Հայ և համաշխարհային կերպարվեստի ազդեցությունը:

Արվեստ և իրականություն:

Մշակութային հաստատություններում ընդունված վարքականոնները տարբեր ժամանակներում:

Արվեստագիտական մասնագիտություններ:

Արվեստի ազդեցությունը մեր օրերում:

Հետազոտել մեր իրականության մեջ արվեստի ներկայությունը:

Արվեստի ստեղծագործությունները` որպես տեղեկատվության փոխանցման և հաղորդակցման միջոց:

Հայ և համաշխարհային արվեստների փոխազդեցությունները. ընդհանրություններ, տարբերություններ:

Քննարկել արվեստի դերը:

Արվեստի ստեղծագործությունների վերաբերյալ կարճ ակնարկների պատրաստում։

Տարբեր մեդիաների լուսաբանումների ձևաչափերի, խոսքի կառուցվածքի, արդիականության, կառուցվածքային առանձնահատկությունների ուսումնասիրություններ։

Համեմատել և վերլուծել միևնույն մշակութային իրադարձության լուսաբանումը տարբեր մեդիաների միջոցով (հեռուստատեսություն, տպագիր մամուլ, համացանց և այլն):

Ուսումնասիրել և ներկայացնել կարճ ակնարկներ հայ մշակույթի վրա օտար ազդեցության հիմնական միտումների, ազգային մշակույթի ձևավորման վրա խորհրդանիշի դերի վերաբերյալ։

Արվեստի ազդեցությունը քաղաքակրթությունների վրա։

Հասարակության սոցիալական նորմերը խորհրդանշող արվեստագիտական արտահայտություններն անցյալում և ներկայում։

Ուսումնասիրել արվեստագետների դերը: Որոշել նրանց գործունեության առանձնահատկությունները և դրանց կարևորությունը:

Ուսումնասիրել որևէ իրադարձություն ընտանիքում, համայնքում, երկրում, աշխարհում, որին անդրադարձել է արվեստը:

Ներկայացնել որևէ մշակութային իրադարձության կամ արվեստի հետ առնչության սեփական օրինակ: Արվեստի մասին պատմող տեսաֆիլմերի քննարկումներ։

Մուլտֆիլմերը, անիմացիաները, կոմիքսները, գովազդը՝ որպես ժամանակակից արվեստի տիրույթ։

Պատճառ և հետևանք

Աշխատանքի բնույթ և արդյունք կապը. նյութը, չափը, խնդիրը, թեմաներն ազդում են աշխատանքի բնույթի վրա, ինչը տարբեր արդյունքներ է տալիս:

 

Կայունություն և փոփոխություն

Կայունությունը միշտ մրցակցող գործոնների հաշվեկշիռն է: Դրա խախտումը համակարգը դուրս է բերում կայուն վիճակից, երբ բացակայում է հետադարձ կապը: Սակայն արվեստագիտական տեսանկյունից կարելի է ընկալել որպես մեկից ավելի համակարգերի առկայություն միևնույն ստեղծագործության մեջ։ Այստեղ մեկ գործոնի փոփոխությունը չի խախտում համակարգը, քանի որ մյուս գործոնն իր վրա է վերցնում ընդհանուր հավասարակշռությունը (գույն, գիծ, դինամիկա և այլն)։

 

Համաշխարհայնացում

տնտեսական, քաղաքական, մշակութային համաշխարհային քաղաքակրթության զարգացման ժամանակակից փուլ, միասնական աշխարհի կայացման օբյեկտիվ գործընթաց, մարդու ստեղծած համակարգերի և համայնքների փոխկապակցվածություն, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերություններ, հնարավորություններ, որոշումների ազդեցությունը մարդկության և շրջակա միջավայրի վրա:

Առաջարկվող թեմաներ

Հայտնի ստեղծագործությունների ժամանակակից ընկալումներ՝

Ռաֆայել Սանտի. «Սիքստինյան Տիրամայր»,

Լեոնարդո դա Վինչի. «Վիրտուվիանոսի մարդը»,

Միքելանջելո Բուոնարոտի. «Սիքստինյան մատուռ»:

Միջառարկայական կապ

Բանասիրական գիտություններ - Հայերենով տարբեր ոճերի և ժանրերի գրավոր և բանավոր խոսքի հմտություններ՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին։ Օտար լեզվով բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփում, կարդալ և հասկանալ տարաբնույթ, այդ թվում արվեստագիտական բառապաշար պարունակող տեքստերի հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ գրավոր շարադրանքի հմտություն։

Բնական գիտություններ - Վերլուծել բնական համակարգերի փոխկապակցվածությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն։

Հանրահաշիվ, երկրաչափություն - Համադրել և վերլուծել տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում, կիրառել տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս։

Հումանիտար գիտություններ - Վերլուծել իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորել Հայաստանի Հանրապետությունը՝ որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր։ Համեմատել և վերլուծել հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտել հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ:

Առողջ ապրելակերպ - Բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցել դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար։

Ինֆորմատիկա - Կիրառել համալիր գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար։

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Մ1, Մ4, Մ7, Մ10, Մ11, Մ15, Մ16, Մ17, Մ18,Մ24, Մ28, Մ30, Մ33, Մ34, Մ40, Մ41, Մ42

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

 

1. «Կրթության մասին» ՀՀ օրենք։

2. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենք։

3. Հանրակրթության պետական կրթակարգ, ՀՀ կառավարության նիստի N 33 արձանագրային որոշում, 26.08.2004:

4. ՀՀ կառավարության 2010 թ. ապրիլի 8-ի N 439-Ն որոշում։

5. «Հանրակրթության պետական չափորոշիչ», 2010։

6. ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշում։

Հանրակրթության պետական չափորոշիչ

7. COMPETENCES FOR DEMOCRATIC CULTURE (CDC), ձեռնարկ, ԵԽ, 2018։

8. ՅՈՒՆԵՍԿՕ, «Կրթություն հանուն կայուն զարգացման» ծրագիր:

9. Ազարյան Լ. Վաղ միջնադարյան հայկական քանդակը, Եր., 1975։

10. Աղասյան Ա. Հայ կերպարվեստի զարգացման ուղիները XIX-XX դարերում. Եր., 2009։

11. Աղասյան Ա. Քաջազի մշտավառ կանթեղը: (Ակնարկներ սփյուռքահայ կերպարվեստի պատմության), Եր., 2009 ։

12. Աղասյան Ա. Երվանդ Քոչարի տարածության մեջ, Եր., 2013 ։

13. Աղասյան Ա., Հակոբյան Հ., Հասրաթյան Մ., Ղազարյան Վ. Հայ արվեստի պատմություն, Եր., «Զանգակ-97» հրատ., 2009, 576 էջ:

14. Ակնարկ հայ երաժշտության պատմության, Եր., ՀՍՍՀ ԳԱ, 1963։

15. Բալյան Ա. Դպրոցականների գեղագիտական դաստիարակություն: Եր., «Լույս», 1979։

16. Բորև Յու., Գեղագիտություն, Եր., «Հայաստան», 1982։

17. Բրուտյան Ց. Գիտական աշխատությունների միջբուհական ժողովածու (Արվեստագիտություն): Եր., 1974։

18. Բրուտյան Ց. Սփյուռքահայ երաժշտական մշակույթը: Եր., «Սովետական գրող», 1982։

19. Գեղագիտական դաստիարակություն: Եր., «Լույս», 1975։

20. Գևորգյան Ա. Արհեստներն ու կենցաղը հայկական մանրանկարներում, Եր., 1978:

21. Դավթյան Ս. Դրվագներ հայկական միջնադարյան կիրառական արվեստի պատմության: Եր., 1981։

22. Դրուսկին Մ., Արտասահմանյան երաժշտության պատմություն, Մոսկվա, 1976։

23. Երկանյան Վ., Հայկական մշակույթ: Եր., 1982:

24. Թաթիկյան Վ. Արցախի տոհմագորգերը, Եր., 2004։

25. Թահմիզյան Ն., Երաժշտությունը հին և միջնադարյան Հայաստանում: Եր., «Սովետական գրող», 1982։

26. Իգիթյան Հ. Հովնաթանյանից մինչև Մինաս: Եր., 2001։

27. Լուկին Յու. Էսթետիկայի հիմունքներ: Եր., «Լույս», 1984։

28. Խալաթյան Լ. Բեմանկարչություն: Հայ սովետական թատրոնի պատմություն, Եր., 1967:

29. Խանջյան Ա. Երևանի արձանները, Եր., 2004։

30. Խառատյան-Առաքելյան Հ., Հայ ժողովրդական տոները, Եր., 2005:

31. Խաչատրյան Շ. Ֆրանսահայ կերպարվեստ, Եր., 1991։

32. Կոմիտաս. Երկերի ժողովածու, բոլոր հատորները: Եր., «Հայաստան», 1969:

33. Կոմիտաս Վարդապետ. Ուսումնասիրութիւններ և յօդուածներ: Գիրք Ա: Եր., 2005:

34. Հակոբյան Հ. Վասպուրականի մանրանկարչությունը, Գիրք 1, Ե.,1976-1982 ։

35. Հ. Հովհաննիսյան. Թատրոնը միջնադարյան Հայաստանում, Երևան, 1978,

36. Ղազարյան Մ., Փայտի գեղարվեստական փորագրությունը Հայաստանում, Եր., 1990»

37. Նավոյան Մ. Դրվագներ հայ երաժշտության պատմության: Եր., «Զանգակ-97», 2009։

38. Տիգրանյան Գ. Հայ երաժշտական թատրոնի 100 տարին: Եր., «Հայաստան», 1969։

39. Տիգրանյան Գ. Հայ երաժշտական թատրոնի 100 տարին: Եր., «Հայաստան», 1968:

40. Ֆոր Էլի. Արվեստի պատմություն, I, II, III: Եր., «Սարգիս Խաչենց», «Փրիթինֆո», 2000-2007-2008:

41. Авсиян О.А. Натура и рисование по представлению. М.: Изобразительное искусство, 1985. 151 с.

42. Алексеев П.К., Короткова А.Л., Трофимов В.А., Основы изобразительной грамоты. СПб: НИУ ИТМО, 2011. 70 с.

43. Вёльфлин Г. Основные понятия истории искусств. Изд․ В. Шевчук, 2013. 330 с.

44. Виппер Б. Введение в историческое изучение искусства. Изд․ В. Шевчук, 2012. 368 с.

45. “Искусство в школе”. Обшественно-педагогический и научно-методический журнал, Москва, 2010 г

46. Рисунок, основы учебного академического рисунка, учебник, Ли Н.Г., 2007-8.

47. Штелер Т. Обратная перспектива: Павел Флоренский и Морис Мерло-Понти о пространстве и линейной перспективе в искусстве Ренессанса//.Историко-философский ежегодник 2006.Ин-т философии.РАН. — М.: Наука, 2006, с. 320—329

48. Next Generation Sciense Standarts, https://www.nextgenscience.org

49. COMPETENCES FOR DEMOCRATIC CULTURE (CDC), ձեռնարկ: ԵԽ, 2018:

50. National Core Arts Standards: A Conceptual Framework for Arts Learning.

51. Julia G. Thompson. The First-Year Teacher’s Survival Guide, 3rd Edition.John Wiley & Sons, 2013. 562p.

52. Discipline-based art education: a curriculum sampler, Kay Alexander, Michael Day, 1991.

53. Achievement Objectives by Learning Area. Set of 8 charts. Published for the Ministry of Education, Wellington, New Zealand. 2007-8.

54. The College Board, Arts Education Standards and 21st Century Skills: An analysis of the National Standards for Arts Education as compared to the 21st Century Skills Map for the Arts, New York, N.Y., 2011.406p.

55. Office of Superintendent of Public Instruction. Washington State K–12. Arts Learning Standards for Visual Arts. Learning and Teaching. 2017-8. 186p.

56. Raul M. Sunico, Ph.D. Evelyn F. Cabanban Melissa Y. Moran, Music and Arts Appreciation for Young Filipinos, Department of Education Republic of the Philippines, 2015. 334p.

57. Rosehill School. Art & Design and D&T Policy,

58. Design and technology programmes of study: key stages 1 and 2, National curriculum in England,

59.Washington State K–12 Arts Learning Standards for Visual Arts,

60. Massachusetts Arts Curriculum Framework

A Framework for K-12 Science Education: Practices, Crosscutting Concepts and Core Ideas,

61. Massachusetts Science and Technology/Engineering, Curriculum Framework,

62. California Common Core State Standards,

63. Elementary STEM Education: The Future for Technology and Engineering Education,

64. Advancing Excellence in Technological Literacy,

65. Ontario Schools, Kindergarten to Grade 12: Policy and Program Requirements,

66. K–10 Curriculum Framework and Statement of Equity Principles and the Melbourne Declaration on Educational Goals for Young Australians,

67. NSW Syllabus for the Australian Curriculum,

68. Board of Studies NSW in its K–10 Curriculum Framewor․

 

Էլեկտրոնային կայքեր

69. https://artclasscurator.com/art-criticism-steps,

70. https://globalartsandhumanities.osu.edu/about/cross-disciplinary-research,

71. https://www.educatorstechnology.com/,

72. https://www.nationalartsstandards.org/,

73. ttps://www.incredibleart.org/,

74. http://artsedge.kennedy-center.org/educators/standards,

75. https://www.theartof.com/training,

76. https://www.curriculumonline.ie/Home,

77. https://www.nga.gov/education/learningresources.html,

78. https://www.pltw.org/our-programs/pltw-gateway-curriculum,

79. https://www.wabisabilearning.com/blog/20-blooms-taxonomy-infographics ,

80. https://www.k12.wa.us/student-success/resources-subject-area,

81. https://www.stem.org.uk/resources#design-technology,

82. https://curriculum.gov.mt/en/Curriculum/Year-1-to-6/Pages/default.aspx,

83. https://www.wabisabilearning.com/case-study,

84. https://www.thelearningweb.net/music-learning.html,

85. https://www.slideshare.net/mrsnazlan/a-curriculum-framework-for-art-education

86. https://www.nga.gov/education/teens.html,

87. https://www.theartof.com/training,

88. https://www.curriculumonline.ie/Home,

89. https://www.nga.gov/education/learningresources.html,

90. https://www.pltw.org/our-programs/pltw-gateway-curriculum,

91. https://www.wabisabilearning.com/blog/20-blooms-taxonomy-infographics ,

92. https://www.k12.wa.us/student-success/resources-subject-area,

93. https://www.stem.org.uk/resources#design-technology,

94. https://curriculum.gov.mt/en/Curriculum/Year-1-to-6/Pages/default.aspx,

95. https://www.wabisabilearning.com/case-study,

96. https://www.thelearningweb.net/music-learning.htm,

97. https://www.slideshare.net/mrsnazlan/a-curriculum-framework-for-art-education․

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան