Գլխավոր տեղեկություն
Համար
N 54-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.02.19-2024.03.03 Պաշտոնական հրապարակման օրը 29.02.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.02.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«16» փետրվար 2024 թ.

N 54-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՅԼ ՆԵՎՐՈՏԻԿ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել այլ նևրոտիկ խանգարումներով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

16.02.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«16» փետրվար 2024 թվականի

N 54-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԱՅԼ ՆԵՎՐՈՏԻԿ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

F48

Այլ նևրոտիկ խանգարումներ

2)

F48.0

Նևրասթենիա

3)

F48.1

Դեպերսոնալիզացիայի-դեռեալիզացիայի (ապաանձնավորման-ապաիրականացման) համախտանիշ

4)

F48․8

Այլ ճշտված նևրոտիկ խանգարումներ

5)

F48.9

Նևրոտիկ խանգարումներ` չճշտված

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

Առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Հոգեբույժ, կլինիկական հոգեբան, ընտանեկան բժիշկ, ընդհանուր պրակտիկայի բժիշկ

8)

Գանգատներ

Նևրասթենիայի դեպքում՝

ա.Մտավոր աշխատանքից հետո գերհոգնածություն, որը արտահայտվում է մասնագիտական կամ ամենօրյա գործունեության խաթարմամբ։

բ.Տհաճ հիշողությունների կամ մտորումների ներխուժում։

գ. Ուշադրությունը կենտրոնացնելու դժվարություն կամ անհնարինություն, ֆիզիկական թուլություն, փոքր ուժ գործադրելիս հյուծվածության զգացողություն։

դ. ֆիզիկական անբարեկեցության զգացում, դյուրագրգռություն։

ե. Պացիենտը կարող է գանգատվել նաև տրամադրության անկումից, ուրախության, հաճույքի կորստի զգացողությունից, քնի խանգարումներից։

Դեպերսոնալիզացիայի-դեռեալիզացիայի համախտանիշի դեպքում՝

ա. Շրջապատի որակական փոփոխություններ՝ շրջապատի առարկաները թվում են անիրական, անկյանք, օտարված, մեքենայացված։

բ. Պացիենտը զգում է, որ իր մտքերը, զգացողությունները, շարժումները, հիշողությունները իրենը չեն, իր մարմինը թվում է անկյանք, արհեստական, շրջապատը՝ անգույն, անկյանք, արհեստական, կարծես բեմականացված։

գ. Ամենահաճախ հանդիպող գանգատը՝ հույզերի կորուստն է։

դ. Պացիենտը հասկանում է, որ իր գանգատները իր անձի ինքնածին փոփոխություններ են, այլ ոչ թե արտաքին ուժերի, կամ այլ մարդկանց կողմից գեներացված վիճակ։

Առանձին նևրոտիկ խանգարումների դեպքում կարող են լինել սերմնահոսության թուլացման մասին անհիմն մտահոգվածություն, սեռական օրգանների որովայնախորշ ընկնելու, մահվան, վարքի ընդօրինակման և այլ գանգատներ։

9)

Անամնեզ

Անհրաժեշտ է բացառել մարմնական, նյարդաբանական կամ վարակիչ հիվանդությունները, որոնց հետևանքով կարող են առաջանալ բնորոշ գանգատներ։

Հավանական է կապը տարած փսիխոտրավմատիկ իրավիճակների կամ տևական, ծանր ֆիզիկական կամ մտավոր ծանրաբեռնվածության հետ։

Ժառանգական-կոնստիտուցիոնալ գործոնները, որոնց թվում կարևոր են կենտրոնական նյարդային համակարգի տիպաբանական և անձնային առանձնահատկությունները:

 Գանգատների տևողությունը կարող է տևել ամիսներ կամ տարիներ:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Նևրասթենիայի դեպքում՝

ա. Մտավոր աշխատանքից հետո գերհոգնածության կամ փոքր ուժ գործադրելիս հյուծվածության, թուլության զգացողություն

բ.Գլխապտույտ, ճնշող գլխացավ, հանգստանալու (թուլանալու) անկարողություն

գ.Դյուրագրգռություն

դ.Մարսողական խանգարումներ

ե.Գանգատները բերում են պացիենտի սոցիալ-հոգեբանական դեզադապտացիայի:

Դեպերսոնալիզացիայի-դեռեալիզացիայի համախտանիշի դեպքում՝

ա. իր գործողությունների և զգացողությունների օտարված, իրենից անջատ, օգտագործված, կորած լինելը

բ.Շրջապատի առարկաների, մարդկանց, իրերի արհեստական, անգույն, անկյանք, հեռացված լինելը

գ.Այդ ամենը պացիենտի մոտ դիտվում է պարզ գիտակցության ֆոնին:

Առանձին դեպքերում կարող են դիտվել ուշագնացություններ, ջղակծկումներ, վախի, տագնապի զգացողություններ, ցածր տրամադրություն, քնի խանգարումներ

11)

Հոսպիտալացման Ցուցում

Դեպքերի մեծամասնության դեպքում ցուցված է բուժում արտահիվանդանոցային պայմաններում։

Հոսպիտալացման ցուցում կարող է հանդիսանալ արտահայտված հոգեախտաբանական ախտանիշների առկայությունը, արտահայտված սոմատո-վեգետատիվ ախտանիշները, սոցիալական գործունեության խաթարումը։

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Թերապևտի խորհրդատվություն - գանգատների կապը մարմնական հիվանդությունների հետ բացառելու նպատակով

1

2

2)

Նյարդաբանի խորհրդատվություն - գանգատների կապը նյարդաբանական հիվանդությունների հետ բացառելու նպատակով

1

2

3)

Ելնելով հետազոտական անհրաժեշտությունից հարկ է ներգրավել այլ նեղ մասնագետների

1

2

 

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Հ/Հ

Լաբորատոր հետազոտություններ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

 2

Առանց էական շեղումների

2)

Առկա չէ

Արյան բիոքիմիական հետազոտություն

1

 2

Առանց էական շեղումների

3)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

2

Առանց էական շեղումների

 

 Գործիքային հետազոտություններ

4)

Առկա չէ

Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)

1

2

Առանց էական

շեղումների

5)

Առկա չէ

Մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ)

1

2

Առանց էական

շեղումների

6)

Առկա չէ

Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)

1

2

Առանց էական

շեղումների

7)

Առկա չէ

ՈՒլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)

1

2

Առանց էական

շեղումների

 

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը, Բուժման միջին տևողությունը՝ ցանկում նշված դեղերը կարող են ընտրվել տևական պահպանողական բուժման նպատակով, որը կարող է տևել տարիներ շարունակ, Դեղորայքային բուժման միջին տևողությունը՝ 14-98 օր )․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափ-

ման միավոր

Միջինաց-

ված ցուցանիշ՝ տրամա-

դրման հաճախա-

կանություն

Միջին օրական չափա-

քանակ

Բուժման կուրսի միջին չափա-

քանակ

Օրերի քա-

նակ

1)

Ֆենազեպամ դեղահատեր 1մգ

Ֆենազեպամ դեղահատեր 1մգ

հաբ

-

1-4 մգ

7-112 մգ

14-28

2)

Լորազեպամ դեղահատեր 1մգ; 2մգ

Լորազեպամ դեղահատեր 1մգ; 2մգ

հաբ

-

1-4մգ

14-112 մգ

14-28

3)

Բուսպիրոն դեղահատեր 5մգ; 10մգ

Բուսպիրոն դեղահատեր 5մգ; 10մգ

հաբ

-

5-20 մգ

420-1960 մգ

84-98

4)

Հիդրօքսիզին (հիդրօքսիզինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 25մգ

Հիդրօքսիզին (հիդրօքսիզինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 25մգ

հաբ

-

25- 100 մգ

2,1-9,8 գր

84-98

5)

Էթիֆոքսին 50 մգ

Էթիֆոքսին 50 մգ

հաբ

 

50 – 150 մգ

4,2-14,7 գր

84-98

6)

Տոֆիզոպամ դեղահատեր 50մգ

Տոֆիզոպամ դեղահատեր 50մգ

հաբ

-

50-200 մգ

4,2-19,6 գր

84-98

7)

Ֆլուվօքսամին (ֆլուվօքսամինի մալեատ) դեղահատեր թաղանթապատ 50մգ; 100մգ

Ֆլուվօքսամին (ֆլուվօքսամինի մալեատ) դեղահատեր թաղանթապատ 50մգ; 100մգ

հաբ

-

100-150 մգ

8,4-14,7 գր

84-98

8)

Տրազոդոն դեղահատեր երկարատև ձերբազատմամբ 75մգ; 150մգ

Տրազոդոն դեղահատեր երկարատև ձերբազատմամբ 75մգ; 150մգ

հաբ

-

50-300 մգ

4,2-29,4 գր

84-98

9)

Էսցիտալոպրամ (էսցիտալոպրամի օքսալատ) դեղահատեր թաղանթապատ 10մգ

Էսցիտալոպրամ (էսցիտալոպրամի օքսալատ) դեղահատեր թաղանթապատ 10մգ

հաբ

-

5-20 մգ

420- 1960 մգ

84-98

10)

Միրտազապին դեղահատեր թաղանթապատ 30մգ, 45մգ

Միրտազապին դեղահատեր թաղանթապատ 30մգ, 45մգ

հաբ

-

15-60 մգ

1,26-5,88 գր

84-98

11)

Սերտրալին (սերտրալինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 50մգ

Սերտրալին (սերտրալինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 50մգ

հաբ

-

50-200 մգ

4,2-19,6 գր

84-98

12)

Ամիտրիպտիլին (ամիտրիպտիլինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 25մգ

Ամիտրիպտիլին (ամիտրիպտիլինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 25մգ

հաբ

-

25-75 մգ

2,1-7,35 գր

84-98

13)

Պարօքսետին (պարօքսետինի հիդրոքլորիդի հեմիհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 20մգ

Պարօքսետին (պարօքսետինի հիդրոքլորիդի հեմիհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 20մգ

հաբ

-

10-50 մգ

840-4900 մգ

84-98

14)

Ագոմելատին դեղահատեր թաղանթապատ 25մգ

Ագոմելատին դեղահատեր թաղանթապատ 25մգ

հաբ

-

25-50 մգ

2,1-4,9 գր

84-98

15)

Վենլաֆաքսին (վենլաֆաքսինի հիդրոքլորիդ) դեղապատիճներ երկարատև ձերբազատմամբ 37,5մգ; 75մգ; 150մգ

Վենլաֆաքսին (վենլաֆաքսինի հիդրոքլորիդ) դեղապատիճներ երկարատև ձերբազատմամբ 37,5մգ; 75մգ; 150մգ

հաբ

-

37.5 – 150 մգ

3,15-14,7 գր

84-98

16)

Ալիմեմազին (ալիմեմազին տարտրատ) դեղահատեր դանդաղ ձերբազատմամբ 20մգ

Ալիմեմազին (ալիմեմազին տարտրատ) դեղահատեր դանդաղ ձերբազատմամբ 20մգ

հաբ

-

10 – 80 մգ

840-7840 գր

84-98

17)

Սուլպիրիդ դեղահատեր 50մգ; 100մգ; 200մգ

Սուլպիրիդ դեղահատեր 50մգ; 100մգ; 200մգ

հաբ

-

25-200 մգ

2,1-19,6 գր

84-98

18)

Թիորիդազին դեղահատեր 10մգ, 25 մգ

Թիորիդազին դեղահատեր 10մգ, 25 մգ

հաբ

-

10 – 100 մգ

840-9800 մգ

84-98

19)

Կարբամազեպին դեղահատեր 200մգ

Կարբամազեպին դեղահատեր 200մգ

հաբ

-

100 – 300 մգ

8,4-29,4 գր

84-98

20)

Վալպրոատ նատրիում (վալպրոաթթու) դեղահատեր աղելույծ 300մգ

Վալպրոատ նատրիում (վալպրոաթթու) դեղահատեր աղելույծ 300մգ

հաբ

-

600 – 1500 մգ

58,8-147,0 գր

84-98

21)

Ֆենիբուտ դեղապատիճներ 250մգ

Ֆենիբուտ դեղապատիճներ 250մգ

Հաբ

-

250-1000

17,5-26,2

28-42

22)

Գամմա- ամինո-յուղային թթու դեղահատեր 20մգ; 50մգ

Գամմա- ամինո-յուղային թթու դեղահատեր 20մգ; 50մգ

հաբ

-

40 – 150 մգ

3,36-14,7 գր

84-98

23)

Էթիլմեթիլհիդրօքսի-պիրիդինի սուկցինատ դեղահատեր թաղանթապատ 125մգ; 250մգ

Էթիլմեթիլհիդրօքսի-պիրիդինի սուկցինատ դեղահատեր թաղանթապատ 125մգ; 250մգ

հաբ

-

125 – 750 մգ

10,5-73,5 գր

84-98

24)

Հոպանտենաթթու (կալցիումի հոպանտենատ) դեղահատեր 250մգ

Հոպանտենաթթու (կալցիումի հոպանտենատ) դեղահատեր 250մգ

հաբ

-

1500-3000 մգ

126,0-294.0 գր

84-98

25)

Գամմա-ամինո- բետա-ֆենիլկարագաթթվի հիդրոքլորիդ դեղապատիճներ 100մգ; 250մգ; 500մգ

Գամմա-ամինո- բետա-ֆենիլկարագաթթվի հիդրոքլորիդ դեղապատիճներ 100մգ; 250մգ; 500մգ

հաբ

-

500 – 1500 մգ

42.0-147.0 գր

84-98

26)

Թիամին (թիամինի քլորիդ) լուծույթ մ/մ ներարկման 50մգ/մլ

Թիամին (թիամինի քլորիդ) լուծույթ մ/մ ներարկման 50մգ/մլ

ամպ

-

1,0 – 2,0 մլ

10-20 մլ

10-20

27)

Պիրիդօքսին (պիրիդօքսինի հիդրոքլորիդ) լուծույթ ե/մ, մ/մ և ն/ե ներարկման 50մգ/մլ

Պիրիդօքսին (պիրիդօքսինի հիդրոքլորիդ) լուծույթ ե/մ, մ/մ և ն/ե ներարկման 50մգ/մլ

ամպ

-

1,0 -2,0 մլ

10-20 մլ

10-20

28)

Նիկոտինաթթու լուծույթ ներարկման 10մգ/մլ

Նիկոտինաթթու լուծույթ ներարկման 10մգ/մլ

ամպ

-

10-20 մգ

10-20 մլ

10-20

29)

Նիկոտինաթթու դեղահատեր 50մգ

Նիկոտինաթթու դեղահատեր 50մգ

հաբ

-

50-100 մգ

500-1000մգ

10-20

 

8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր:

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ռելաքսացիոն հոգեթերապիա

1

1

2)

Կոգնիտիվ վարքային հոգեթերապիա

1

1

3)

Հիպնոթերապիա

1

1

4)

Փսիխոդինամիկ հոգեթերապիա

1

1

5)

Այլ սուգգեստիվ հոգեթերապևտիկ միջոցներ

1

1

6)

Հոգեսոցիալական վերականգնում

1

1

10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Հիվանդությունների միջազգային դասակարգում-10: Երևան 2001./ The lCD-10 Classification of Mental and Behavioural Disorders, World Health Organization I Geneva I 1992 .

2. Բոլանդ Ռ, Վերդուին Մ.Լ. Kaplan & AMP; Sadock's հոգեբուժության համառոտագիր. 13-րդ հրատ. Wolters Kluwer; 2021 թ. / Boland R, Verduin ML. Kaplan & Sadock's Synopsis of Psychiatry. 13 th ed. Wolters Kluwer; 2021.

3. Ստալ Ս. Ստալի էական հոգեֆարմակոլոգիա. Դեղատոմսերի ուղեցույց: 7-րդ հրատ. Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն; 2021թ. / Stahl S. Stahl’s Essential Psychopharmacology. Prescriber’s Guide. 7 th ed. Cambridge University Press; 2021

4. Էլի Սոմեր, Թարին Ամոս-Ուիլիամս և Դեն Ջեյ Սթեյն Ապաանձնականացում-ապարեալիզացիայի խանգարման (DPRD) ապացույցների վրա հիմնված բուժում / Eli Somer,Taryn Amos-Williams, and Dan J Stein Evidence-based treatment for Depersonalisation-derealisation Disorder (DPRD)

5. BMC Հոգեբան. 2013 թ. 1 (1): 20. Հրապարակված է առցանց 2013 հոկտեմբերի 28. ԴՈԻ՝ 10.1186/2050-7283-1-20 / BMC Psychol. 2013; 1(1): 20. Published online 2013 Oct 28. doi: 10.1186/2050-7283-1-20

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 փետրվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան