ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
6 մայիսի 2020 թ. |
N 131-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳՈՒԴ ՍՈՖԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 26-րդ հոդվածով, հիմք ընդունելով «ԳՈՒԴ ՍՈՖԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2020 թվականի ապրիլի 6-ին ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը, կից փաստաթղթերը, ապրիլի 29-ին ի լրումն ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը, 2020 թվականի մայիսի 4-ին կայացած վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստի եզրակացությունը՝
Հրամայում եմ
1. «ԳՈՒԴ ՍՈՖԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Արշակունյաց փողոց /Շ/ 67, Շենգավիթ 0061 Երևան, Հայաստան վայրում տրամադրել ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։
Ա. Ջանջուղազյան |