ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
21 հունվարի 2019 թ. ք. Երևան |
N 43-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2019 թվականի հունվարի 18-ի N 02/5 եզրակացությունը.
Հրամայում եմ`
Ուժը կորցրած ճանաչել.
«ՎԵՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության ՓԿ N 017 լիցենզիան և փոստային կապի ծառայությունների N 01 և սուրհանդակային կապի ծառայությունների N 02 ներդիրները՝ 2019 թվականի հունվարի 16-ից:
Նախարար
Հ. Արշակյան