«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 հունիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10315238
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
11 մայիսի 2015 թ. |
N 612-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 7-րդ կետը.
Հրամայում եմ`
1. Հաստատել «Տնտեսական զարգացման բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքության գնահատման» մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Գ. Բադալյանին:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Կ. Ճշմարիտյան
Հավելված |
Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
1. Սույն մեթոդական ուղեցույցը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» N 562-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 2-րդ կետի համաձայն:
2. Մեթոդական ուղեցույցով սահմանվում են «Տնտեսական զարգացման բնագավառում մարզպետների կատարած գործունեության լիարժեքություն» չափորոշչի (այսուհետ` Չափորոշիչ) գնահատման հիմնական ենթաչափորոշիչներն ու գնահատման միավորները: Յուրաքանչյուր ենթաչափորոշչի առավելագույն գնահատականը սահմանվում է համաձայն աղյուսակ 1-ի:
3. Չափորոշչի առավելագույն գնահատականը 10 միավոր է, որն առանձին ենթաչափորոշիչների գնահատականների հանրագումար է:
4. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Որոշման հավելված N 1-ի 11-րդ կետի համաձայն, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տրամադրված հաշվետվությունը ստանալուց հետո 4-օրյա ժամկետում ուսումնասիրում է այն և դրա վերաբերյալ իր եզրակացությունը քննարկում է մարզպետի հետ:
5. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տրամադրված հաշվետվությունը ստանալուց հետո, 7-օրյա ժամկետում վերջնական եզրակացություն է ներկայացնում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն:
Աղյուսակ 1
Ենթաչափորոշիչները |
Կատարված աշխատանքի նկարագրու-թյուն |
Կողմ-նորոշիչ միավոր-ները |
Գնահա-տական | |
1. |
Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը |
2 |
||
1.1 |
«Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի դրույթների կատարման ապահովում, մասնավորապես` - Արդյունաբերության զարգացման ոլորտում պետական քաղաքականության ներդրում, տեղայնացում ու իրականացում համապատասխան վարչական տարածքում: - Մարզերում արդյունաբերության զարգացման կանխատեսումների իրականացում: - Արդյունաբերության զարգացման տարածքային ծրագրերի մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացում: - Արդյունաբերական քաղաքականության օբյեկտների շահերը ներկայացնող և համապատասխան վարչական տարածքում գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու դրանց ենթակառուցվածքների հետ համագործակցություն: - Արդյունաբերական քաղաքականության օբյեկտների միջև միջմարզային համագործակցության աջակցության ապահովում: |
1.5 |
||
1.2 |
Մարզի տնտեսական զարգացմանը նպաստող իրավական դաշտի կատարելագործման նպատակով առաջարկների ներկայացում ՀՀ կառավարություն կամ պետական կառավարման այլ մարմիններ: |
0.5 |
||
2. |
Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը |
2 |
||
2.1 |
Մարզի տնտեսական զարգացման բնագավառում հանրապետական գործադիր մարմինների հետ արդյունաբերության, ՓՄՁ զարգացման, զբոսաշրջության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորոտներում համագործակցության ապահովում: |
1.5 |
||
2.2 |
Հանրապետական գործադիր մարմինների կողմից մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունների պարտադիր քննարկում և սահմանված ժամկետում այդ մարմիններին ձեռնարկված միջոցների մասին տեղեկացում: |
0.5 |
||
3. |
Նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ գործառույթների իրականացում |
2 |
||
3.1 |
Մարզի տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային հնարավորությունների բացահայտում, ներդրումային ծրագրերի մշակում և ներկայացում պոտենցիալ ներդրողներին, մասնավորապես` գործարար համաժողովների, ցուցահանդեսների կազմակերպման և արտերկրում մասնակցության, այլ երկրների տարածքային կառավարման մարմինների հետ տնտեսական համագործակցության իրականացման միջոցով և այլն: |
1.5 |
||
3.2 |
Մարզում նոր աշխատատեղերի ստեղծմանը և գործող կազմակերպություններում աշխատատեղերի ընդլայնմանն ուղղված ծրագրերի խրախուսում: |
0.5 |
||
4. |
Մարզում տնտեսական հնարավորությունների բացահայտման և իրազեկման ուղղությամբ գործառույթների իրականացում |
1 |
||
4.1 |
Տարեկան կտրվածքով մարզի տնտեսական ներուժի, մասնավորապես` բնառեսուրսային, աշխատանքային ռեսուրսներով, գյուղատնտեսական նշանակության հողերով, արտադրական ենթակառուցվածքներով ապահովվածության գնահատում: |
0.8 |
||
4.2 |
Մարզում առկա տնտեսական հնարավորությունների իրազեկման ուղղությամբ գործառույթների իրականացում: |
0.2 |
||
5. |
Մարզում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն աջակցում |
2 |
||
5.1 |
Մարզում փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության տարեկան ծրագրերի իրականացմանն ուղղված միջոցառումների օժանդակում: |
1 |
||
5.2 |
Մարզում գործարարության աջակցության հարցերով զբաղվող կառույցների գործունեության օժանդակում և համատեղ միջոցառումների իրականացում: |
0.5 |
||
5.3 |
Ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող իրավական ակտերի և դրանցում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ մարզի գործարարների շրջանակներում տեղեկատվության տարածման համակարգային միջոցառումների իրականացում, ինչպես նաև իրավական ակտերի նոր նախաձեռնությունների քննարկման նպատակով մարզի գործարարների և վերջիններիս շահերը ներկայացնող այլ կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների կազմակերպում: |
0.5 |
||
6. |
Միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցության ապահովում |
1 |
||
6.1 |
Մարզի տնտեսական զարգացման նպատակով միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ արդյունաբերության, ՓՄՁ, զբոսաշրջության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ծրագրերի իրականացման աջակցություն: |
0.5 |
||
6.2 |
Մարզի տնտեսական զարգացման նպատակով միջազգային կառույցներին և կազմակերպություններին համագործակցության առաջարկությունների և ծրագրային նախաձեռնությունների իրականացում: |
0.5 |
||
Ընդամենը |
10 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|