ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 2009 թվականի N 143-Ա
Ա. ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Ա. Եղիազարյանին և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի հայրենադարձության և հետազոտությունների վարչության հետազոտությունների բաժնի պետ Գ. Արշակյանին 2009 թվականի մարտի 4-6-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)` Մխիթարյանների միաբանության ներկա իրավիճակի ուսումնասիրության համար:
2. Ա. Եղիազարյանի և Գ. Արշակյանի` Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտա սահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Ա. Եղիազարյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. փետրվարի 26 Երևան |