ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 1997 թ. N 222
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 38 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների` գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» N 38 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման հավելվածի «ՀՀ արդյունաբերության նախարարություն 190 4 1» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն 290 7 1».
բ) որոշման հավելվածից հանել «ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարություն 210 7 1» և «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 216 6 1» տողերը:
Հայաստանի Հանրապետության |