ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2010 թվականի N 414-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 501-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հունիսի 18-ի «Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 501-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
«Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Իրականացվող միջոցառումը |
Կատարման ժամկետը |
Պատասխանատու մարմինը |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Պետական-մասնավոր գործընկերության մոդելի մշակում |
||
1) |
պետական-մասնավոր գործընկերության մոդելի մշակում և ծրագրի իրականացման (ներդրման) պլանավորում |
2010 թ. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2. |
Մրցույթների հայտարարում |
||
1) |
կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման համակարգի տեխնիկական պահանջների մշակում (Technical Requirements) |
2010 թ. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր |
2) |
մրցութային կարգով անձնագրեր և նույնականացման քարտեր արտադրող կազմակերպության ընտրություն |
2010 թ. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր |
3) |
մրցութային կարգով համապատասխան ծրագրային ապահովում իրականացնող կազմակերպության ընտրություն |
2010 թ. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր |
4) |
քարտեր կարդացող սարքավորումներ արտադրող և ներմուծող տեղական կամ արտասահմանյան կազմակերպությունների ընտրություն |
2010 թ. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր |
3. |
Գրանցման կենտրոնի և քարտերի թողարկման կենտրոնի հիմնադրում ՀՀ կառավարությանն առընթեր |
||
1) |
անձնագրերի և քարտերի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում և տեղադրում |
2010 թ. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր |
2) |
անձնագրեր և քարտեր կարդացող սարքավորումների ձեռքբերում, ներմուծում և անհրաժեշտ վայրերում պիլոտային տեղադրում |
2010 թ. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր |
3) |
համապատասխան ծրագրային ապահովման տեղադրում, գործող ծրագրերի հետ համադրում և փորձարկում |
2010 թ. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր |
4) |
կադրերի կրթություն և վերապատրաստում |
2011 թ. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր |
4. |
Հավաստագրման կենտրոնի հիմնադրում |
||
1) |
հավաստագրման տեխնիկական պահանջների մշակում (Technical Requirements) |
2010 թ. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2) |
մրցութային կարգով հավաստագրման կենտրոնի ծրագրային ապահովում իրականացնող կազմակերպությունների ընտրություն |
2010 թ. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
3) |
անհրաժեշտ նոր սարքավորումների և ծրագրային ապահովման ձեռքբերում |
2010 թ. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
4) |
հավաստագրման կենտրոնի անձնակազմի ընտրություն |
2010 թ. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
5) |
հավաստագրման կենտրոնի գործողության թեստավորում |
2011 թ. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
5. |
Հասարակության հետ կրթական և քարոզչական գործունեության իրականացում |
2010 թ. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր |
6. |
Գրանցման կենտրոնի և հավաստագրման կենտրոնի միջև փոխըմբռնման հուշագրի կնքում |
2010 թ. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
7. |
Անձնագրերի և քարտերի թողարկում` պարբերական սկզբունքով |
2011 թ. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |