«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2005 թվականի N 399-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ հոդվածների և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Եղեգնավանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Եղեգնավանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 1563.57 հեկտար հողամասերից 1507.91 հեկտարը, որից` գյուղատնտեսական նշանակության` 1469.74 հեկտար, բնակավայրերի հողերի` 18.33 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների 10.93 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների` 0.01 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների` 3.25 հեկտար, ջրային հողերի` 5.65 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Եղեգնավանի գյուղական համայնքին` համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան`
ա) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Եղեգնավանի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 1507.91 հեկտար հողերից 67.26 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.
բ) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Եղեգնավանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 55.66 հեկտարը համարվում է պետական սեփականություն` համաձայն N 7 հավելվածի:
4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Եղեգնավանի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը` 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ` համաձայն NN 8 և 9 հավելվածների:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Եղեգնավանի գյուղական համայնքի ղեկավարին` հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:
6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Եղեգնավանի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:
7. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. ապրիլի 11 |
|
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 17-ի N 399-Ն որոշման |
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Եղեգնավան համայնքը գտնվում է մարզի հարավային մասում:
Հեռավորությունը մարզկենտրոն Արտաշատ քաղաքից 27 կմ է, իսկ 2-րդ հատվածի հեռավորությունը համայնքից 35 կմ է:
Եղեգնավան համայնքի գյուղամերձ հատվածը հյուսիսից «Ա»-«Բ» և «Բ»-«Գ» հատվածներով համապատասխանորեն սահմանակից է Լուսառատ և Այգավան համայնքներին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Ավշար համայնքին, հարավից և արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Արաքս գետին: Եղեգնավան համայնքի 2-րդ հատվածն արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Փոքր Վեդի համայնքի 2-րդ հատվածին, հարավ-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Շաղափ համայնքի 2-րդ հատվածին, հարավից, արևմուտքից և հյուսիսից «Գ»-«Ա» հատվածով` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս հողերին:
ԵՂԵԳՆԱՎԱՆ-ԼՈՒՍԱՌԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»
«Բ» հանգուցային կետից սահմանագիծը ցամաքուրդով /դրենաժ/ իջնում է հարավ-արևմուտք, հասնում մինչև Կախանովի ջրանցքի հատման կետը, որը գտնվում է 814.0 մ նիշով կետից հարավ-արևելք` 260 մ հեռավորության վրա, հետո Կախանով ջրանցքով սահմանագիծը բարձրանում է հյուսիս-արևմուտք` մինչև 811.8 մ նիշով «Ա» հանգուցային սահմանակետը:
ԵՂԵԳՆԱՎԱՆ-ԱՅԳԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»
Եղեգնավան, Այգավան և Լուսառատ համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետից, որը գտնվում է 816.3 մ նիշով կետից 130 մ դեպի հյուսիս-արևելք, ցամաքուրդի եզրին, սահմանագիծը ոռոգման առվով բարձրանում է մինչև 822.7 նիշով կետի մոտ, հետո թեքվում արևելք, անցնում Այգավան-Եղեգնավան խճուղային ճանապարհի կամրջով, հասնում թիվ 1 սահմանակետը, այնուհետև թեքվում հարավ-արևելք, անցնում 610 մ, հատում դաշտային ճանապարհը, հասնում առվի եզրի թիվ 2 սահմանակետը, հեռավորությունը` 925 մ, հետո թեքվում հարավ, իջնում 65 մ, հասնում հողաթմբի եզրի թիվ 3 սահմանակետը, ապա հասնում գետափի «Գ» հանգուցային կետը, որը գտնվում է դաշտակայանից 110 մ հեռավորության վրա:
ԵՂԵԳՆԱՎԱՆ-ԱՎՇԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»
Եղեգնավան, Ավշար և Այգավան համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային կետից, որը գտնվում է դաշտակայանից 110 մ հեռավորության վրա` Վեդի գետի ափին, սահմանագիծն իջնում է Վեդի գետով մինչև Կախանովի ջրանցքի եզրը, հետո ջրանցքով անցնում 890 մ դեպի հարավ-արևելք, թեքվում հարավ-արևմուտք, ոռոգման առվով իջնում, հատում դաշտային ճանապարհը, հասնում մինչև ցամաքուրդի եզրը, այնուհետև ցամաքուրդով անցնում 370 մ դեպի հարավ-արևելք, իջնում հարավ` մինչև Արաքս գետի ափի «Դ» հանգուցային կետը:
ԵՂԵԳՆԱՎԱՆ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»
Եղեգնավան համայնքը «Դ»-«Ա» հատվածով ամբողջությամբ անցնում է Արաքս գետով, որը համապատասխանում է պետական սահմանին:
II ՀԱՏՎԱԾ
ԵՂԵԳՆԱՎԱՆ-ՓՈՔՐ ՎԵԴԻ II ՀԱՏՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»
«Ա» հանգուցային կետից, որը գտնվում է դաշտային ճանապարհի և Քյուսուզ գետի հատման տեղում, սահմանագիծն իջնում է Քյուսուզ գետով մինչև ամրոցի փլատակներից սկիզբ առնող դաշտային ճանապարհի և գետի հատման կետը, հետո թեքվում հարավ-արևելք, դաշտային ճանապարհով իջնում մինչև 1482.0 մ նիշով բարձունքից դեպի արևելք 250 մ հեռավորության վրա ճանապարհի եզրի «Բ» հանգուցային կետը:
ԵՂԵԳՆԱՎԱՆ- ՇԱՂԱՓ II ՀԱՏՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»
«Բ» հանգուցային կետից սահմանագիծն իջնում է հարավ-արևմուտք, 630 մ-ի վրա հատում Ոսկետափ-Քոլանլու ճանապարհը և 650 մ-ի վրա` Վեդի գետը, բարձրանում դիմացի լանջի «Գ» հանգուցային կետը, հեռավորությունը` 789 մ:
ԵՂԵԳՆԱՎԱՆ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Ա»
«Ա» հանգուցային կետից սահմանագիծը բարձրանում է հյուսիս, անցնում 555 մ, թեքվում հյուսիս-արևմուտք, ևս անցնում 170 մ, հատում դաշտային ճանապարհի եզրի թիվ 1 սահմանակետը, հետո թեքվում արևմուտք, իջնում 225 մ-ի վրա, հասնում ձորակը, անցնում, հասնում մինչև թիվ 2 սահմանակետը, հեռավորությունը` 1190 մ, այդտեղից թեքվում հարավ-արևմուտք, իջնում մինչև Ախսու գետի եզրի թիվ 4 սահմանակետը, հեռավորությունը` 2-4/1356 մ:
Թիվ 4 սահմանակետից սահմանագիծն իջնում է Ախսու գետով, հասնում ձորակի եզրին տեղադրված թիվ 5 սահմանակետը, որից, հատելով գետը, ձորակով բարձրանում է հարավ-արևելք` հասնելով ժայռի եզրի թիվ 6 կետը, որից ժայռերի եզրով բարձրանում դեպի հարավ-արևելք` հասնելով Վեդի գետի մոտ տեղադրված թիվ 7 կետը, գետով շարունակվում մինչև թիվ 8 կետը, նորից բարձրանում դեպի հարավ` թիվ 9 կետը և կտրուկ թեքվում դեպի արևելք` «Գ» հանգուցային կետը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 17-ի N 399-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ II ՀԱՏՎԱԾԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 |
Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԵՂԵԳՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան
Հավելված N 5 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԵՂԵԳՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 6 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԵՂԵԳՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 7
|
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 8 |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 9 |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան