«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 սեպտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11212348
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
12 սեպտեմբերի 2012 թ. |
թիվ 13-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇ ՉՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՀԱՄԱՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 419-Ն որոշմամբ սահմանված N 2 հավելվածի 17-րդ կետի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարի ձևավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գեներալ-լեյտենանտ |
Վ. Գասպարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇ ՉՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՀԱՄԱՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
1. Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի (այսուհետ` տեղեկանք) համարը սերիայի և թվային ութ նիշերի համակցություն է, որը լրացվում է «ՏԵՂԵԿԱՆՔ N» բառերից հետո:
2. Սերիան նշագրվում է անգլերեն «Տ» գլխատառով:
(2-րդ կետը փոփ. 30.09.14 թիվ 7-Ն)
3. «Տ» տառից հետո լրացվող երեք թվանշանները տեղեկանքը տրամադրող անձնագրային ծառայության կոդն են:
4. Տեղեկանքը տրամադրող անձնագրային ծառայության կոդից հետո լրացվում են հինգ թվանշաններ, որոնք կոդից բաժանվում են անգլերեն «A» տառով:
(4-րդ կետը փոփ. 30.09.14 թիվ 7-Ն)
5. Յուրաքանչյուր անձնագրային ծառայության կողմից տրամադրվող տեղեկանքների կոդից հետո լրացվող թվանշանները սկսվում են 00001 և ավարտվում 99999 թվանշաններով:
6. Յուրաքանչյուր անգամ քաղաքացուն նոր տեղեկանք տրամադրելիս տեղեկանքի համարը չի կրկնվում և լրացվում է հերթական համարը:
(հավելվածը փոփ. 30.09.14 թիվ 7-Ն)