Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
25 հունվարի 2008 թվականի N 57-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերի պահանջներից և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ֆինանսավորումն ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2008 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետության դատախազությանը հատկացնել 43153.8 հազ. դրամ` համաձայն հավելվածի:
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|
|
|
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ
| Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները | Գումարը (հազ. դրամ) |
|
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
43153.8 |
| այդ թվում` | |
| ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ | 37699.8 |
| այդ թվում` | |
| ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ | 34039.4 |
| այդ թվում` | |
| Դրամով վճարվող աշխատավարձեր և հավելավճարներ | 31618.4 |
| այդ թվում` | |
| Փաստացի սոցիալական ապահովագրության վճարներ (գործատուի կողմից) | 2420.9 |
| ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ | 3660.4 |
| այդ թվում` | |
| Շարունակական ծախսեր | 1092.4 |
| այդ թվում` | |
| - Կոմունալ ծառայություններ | 6.8 |
| - Կապի ծառայություններ | 1085.6 |
| Պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերում | 1500.0 |
| այդ թվում` | |
| - Վարչական ծառայություններ | 500.0 |
| - Համակարգչային ծառայություններ | 300.0 |
| - Կառավարչական ծառայություններ | 500.0 |
| - Ներկայացուցչական ծախսեր | 200.0 |
| Ընթացիկ նորոգում և պահպանում (ծառայություններ և նյութեր) | 300.0 |
| այդ թվում` | |
| Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում | 300.0 |
| Նյութեր | 768.0 |
| այդ թվում` | |
| - Գրասենյակային նյութեր և հագուստ | 300.0 |
| - Տրանսպորտային նյութեր | 468.0 |
| ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ | 5454.0 |
| այդ թվում` | |
| ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ, ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ | 5454.0 |
| այդ թվում` | |
| - Վարչական սարքավորումներ | 5454.0 |
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |