«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 մարտի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11814144
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
13 հունվարի 2014 թ. |
թիվ 20-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի ԹԻՎ 346-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1 կետի պահանջը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի «Հանձնման-ընդունման ակտի ձևը և դրա լրացման պահանջները հաստատելու մասին» թիվ 346-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ լրացումը.
1) Հրամանով հաստատված հավելված N 1-ի աղյուսակից հետո լրացնել նոր աղյուսակ հետևյալ բովանդակությամբ.
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
»: |
2. Հրամանով հաստատված հավելված N 2-ում լրացնել նոր բաժնով հետևյալ բովանդակությամբ.
«ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ՀԱՎԵԼՎԱԾ 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»
1. «Ա» սյունակում լրացվում է համապատասխան ծրագրի անվանումը կամ քաղաքականության միջոցառման անվանումը, մասնավորապես`
1) ծառայություններ հանդիսացող քաղաքականության միջոցառումների դեպքում լրացվում է համապատասխան ծառայության անվանումը,
2) ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման դեպքում` համապատասխան ակտիվի անվանումը։
2. «Բ» սյունակում լրացվում են տվյալ քաղաքականության միջոցառումը նկարագրող ոչ ֆինանսական չափորոշիչները կամ դրանց նկարագրությունը:
3. «գ» սյունակում լրացվում է համապատասխան չափորոշչի տեսակի անվանումը, մասնավորապես`
1) «Ծառայություններ» քաղաքականության միջոցառումների դեպքում` «քանակական» կամ «ժամկետայնության»,
2) «Ֆիզիկական կապիտալ (ակտիվների ձեռքբերում, կառուցում կամ հիմնանորոգում)» քաղաքականության միջոցառումների դեպքում` «քանակական», «ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը», «փոխարինվող ակտիվների նկարագրությունը», «ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա»։
3. Աղյուսակում քանակական, որակական և ժամկետայնության ցուցանիշներից որևիցե մեկի կիրարկման անհնարինության դեպքում` ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ-ին կից ներկայացվում է բացատրություն վերջինիս կիրարկման անհնարինության վերաբերյալ:»:
4. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
Նախարար |
Դ. Սարգսյան |