«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 ապրիլի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11213170
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
19 ապրիլի 2013 թ. ք. Երևան |
թիվ 7-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի ԹԻՎ 10-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի հուլիսի 20-ի «Ոստիկանությունում ծառայության անցնելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը և ոստիկանությունում ծառայության անցնելու հետ կապված որոշումներ ընդունելու կարգը սահմանելու մասին» թիվ 10-Ն հրամանի 2-րդ հավելվածի 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«37. Թեկնածուին ոստիկանությունում պաշտոնի նշանակելուց հետո նրա նկատմամբ իրականացվում է մասնագիտացման ղեկավարում`
կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի նկատմամբ` 3 ամիս ժամկետով,
միջին խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի նկատմամբ` 6 ամիս ժամկետով»:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գեներալ-լեյտենանտ |
Վ. Գասպարյան |