«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 փետրվարի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 12413032
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
26 դեկտեմբերի 2012 թ. |
N 445-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 120-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի, ինչպես նաև «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները`
Հրամայում եմ`
1. ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2010 թվականի փետրվարի 8-ի «Հարկային մարմին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին N 120-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը`
հրամանի հավելված 1-ով սահմանված պայմանագրի օրինակելի ձևի 3-րդ բաժնի 21-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4) ինտերնետային կապի բացակայության, ծրագրային խափանումների դեպքում Հաշվետվությունները, բացառությամբ եկամտային հարկի հաշվարկների և գրանցման հայտի, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել թղթային կրիչով, հարկային հաշիվները դուրս գրել հարկային մարմնից ստացված հարկային հաշիվների ձևերի լրացմամբ, իսկ ուղեկցող փաստաթղթերի հաշվառումը վարել հարկային մարմնի կողմից հաշվառված ու դրոշմակնքված` առաքվող կամ տեղափոխվող ապրանքների, արտադրանքի գրանցման (հաշվառման) համապատասխան գրքերում:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գ. Խաչատրյան