Գլխավոր տեղեկություն
Համար
N 925-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.08.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.09.15/23(232)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.08.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.08.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 օգոստոսի 2006 թվականի N 925-Ա

ք. Երևան

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ա/Ձ ԺՈՐԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշումը, ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի հունիսի 20-ի N 694-Ա հրամանը, լիցենզավորման հանձնաժողովի 04.08.06թ. եզրակացությունը, հաշվի առնելով, որ Ա/Ձ Ժորա Հակոբյանը լիցենզավորման մարմին չի հայտնել պարտադիր պահանջների և պայմանների փոփոխության մասին և փոփոխությունների արդյունքում հագեցվածությունը չի համապատասխանում լիցենզավորման կարգի պահանջներին, այն է՝

ա) ախտահանման սենյակի հագեցվածությունը թերի է, մասնավորապես, տեղադրված էր միայն տաք օդով չորացնող սարքը,

բ) ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված N Ա-XX-000019 լիցենզիայի համաձայն տվյալ ստոմատոլոգիական կաբինետը պետք է իրականացներ միայն թերապևտիկ ստոմատոլոգիա բժշկական օգնություն և սպասարկում, իսկ ռենտգենաբանական բժշկական օգնության տեսակը իրականացվելու էր «Պրոֆ. Գ. Եղյանի անվան ստոմատոլոգիական կենտրոն» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրով, որի ժամկետը ուսումնասիրության ժամանակ լրացած է եղել, իսկ ռենտգեն հետազոտությունները իրականացվել են տվյալ ստոմատոլոգիական կաբինետում՝ առանց տվյալ գործունեության տեսակի համար լիցենզիայի առկայության,

գ) առկա անհետաձգելի բժշկական դեղամիջոցները և դեղանյութերը  չեն համապատասխանում «Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, ստոմատոլոգիական կաբինետների գործունեության համար անհրաժեշտ անհետաձգելի բժշկական օգնության դեղամիջոցների և դեղանյութերի ցանկը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 25.07.2003 թ. N 635-Ն հրամանով հաստատված ցանկի պահանջներին,

դ) բժիշկ-ստոմատոլոգ Աննա Պողոսյանը և Ազատուհի Սիմոնյանը վերջին 5 տարիների ընթացքում չեն ունեցել համապատասխան վերապատրաստում,

ե) կադրային հագեցվածությունը թերի էր, մասնավորապես, ստոմատոլոգիական կաբինետում աշխատել է մեկ բուժքույր, իսկ կրտսեր բուժաշխատող չի եղել,

զ) գործատուի և աշխատողների միջև կնքված աշխատանքային պայմանագրերի և անձնական գործերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հայտատուն առանց ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժին համապատասխան կադրային փոփոխության ծանուցման, աշխատանքի է ընդունել և աշխատանքից ազատել մի շարք աշխատողների, որոնց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերը որոշակի կասկածներ են առաջացնում,

է) հիվանդների հաշվառման կամ վարման ամբուլատոր քարտեր կամ թերթիկներ առկա չէին.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել Ա/Ձ Ժորա Հակոբյանի (ք. Երևան, Ռուբինյանց 11շ.) 2003 թվականի մարտի 31-ին տրված «բժշկական օգնություն և սպասարկում» գործունեության թիվ N Ա-XX-000019 լիցենզիան, մինչև խախտման պատճառների վերացումը:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

 Ն. Դավիդյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան