118.0395.04.12.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
4 դեկտեմբերի 1998 թ. |
N 395 |
ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում և ԱՊՀ անդամ երկրներում բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղման ծախսերի նորմաներ սահմանելու մասին» հրահանգչական նամակը:
Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ֆինանսների նախարարի 1998 թ. հունիսի 5-ի, թիվ 159 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում և ԱՊՀ անդամ երկրներում բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղման ծախսերի նորմաներ սահմանելու մասին» հրահանգչական նամակը:
Հաստատված է |
ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԱՊՀ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության 1992 թ. հոկտեմբերի 19-ի N 521 որոշմամբ տրված իրավասության սահմաններում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների, կազմակերպությունների աշխատողներին հատուցվող գործուղումների ծախսերի համար սահմանում է հետևյալ նորմաները:
1. ԱՊՀ անդամ երկրներում մայրաքաղաքներ և այլ բնակավայրեր գործուղվող աշխատողների բնակարանի վարձակալության ծախսերի հատուցման առավելագույն չափ է սահմանվում օրական մինչև 30 ԱՄՆ-ի դոլարի համարժեք դրամի չափով:
Վճարումը պետք է կատարվի նշված ծախսերը հաստատող համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում: Հիմնավորվող փաստաթղթերի բացակայության պայմաններում ծախսերը հատուցվում են օրական 20 դոլարի համարժեք դրամի չափով:
Գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրվա համար գործուղվող աշխատողներին վճարել օրապահիկ 12 ԱՄՆ-ի դոլարի համարժեք դրամի չափով:
Ներկայացված փաստաթղթերի հիման վրա հատուցել նաև ժամանակավոր գրանցման հետ կապված ծախսերը այն բնակավայրերում, որտեղ այդպիսի կարգ է սահմանված:
Վերոհիշյալ հաշվարկները կատարել գործուղման պահին ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված դոլարի հաշվարկային փոխարժեքով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղվող աշխատողներին բնակարանների վարձակալության ծախսերի հատուցման առավելագույն չափ է սահմանվում օրական մինչև 2000 դրամի չափով:
Վճարումը պետք է կատարվի նշված ծախսերը հաստատող համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում: Հիմնավորող փաստաթղթերի բացակայության պայմաններում ծախսերը հատուցվում են օրական 1300 դրամի չափով:
Գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրվա համար գործուղվող աշխատողին վճարել օրապահիկ 720 դրամի չափով:
(2-րդ կետը խմբ. 13.07.99 N 254)
Գրանցված է
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 դեկտեմբերի 1998 թ.
Պետական գրանցման թիվ 20980217