«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հուլիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60611336
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 հունիսի 2011 թ. ք. Երևան |
N 23-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂԻ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել`
1) հաշվառում չունեցող ընտրողի` համապետական ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակում ընդգրկվելու դիմումի ձևը` համաձայն N 1 հավելվածի,
2) հաշվառում չունեցող ընտրողին համապետական ընտրությունների ժամանակ ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. Ազարյան |
Հավելված N 1 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թ. հունիսի 30-ի N 23-Ն որոշման |
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՎԱՐՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ
Դ Ի Մ ՈՒ Մ
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ
Ես՝______________________________________________________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն)
Անձնագիր` ______________________, տրված`_________________________________________
(սերիա, համար) (ամսաթիվ և ում կողմից)
բնակվում եմ ______________________________________________________________________
(բնակության վայր)
և Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեմ:
Համապետական ընտրություններին մասնակցելու համար խնդրում եմ ինձ ընդգրկել իմ գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում և այդ մասին տալ համապատասխան տեղեկանք:
Դիմող` ___________________ | «____» ____________ 20 թ. |
ստորագրություն |
|
Դիմումի ձևը տրամադրում է լիազոր մարմինը: |
Հավելված N 2 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թ. հունիսի 30-ի N 23-Ն որոշման |
N_____
«____» _____________ 20 թ.
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. ____________________________________________________________________________ |
(անուն, հայրանուն, ազգանուն) |
Անձնագիր` ______________________, տրված`___________________________________ |
(սերիա, համար) (ամսաթիվ և ում կողմից) |
Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունի, ընդգրկվել է |
_______________________ /համայնքի/, թիվ __________ ընտրական տեղամասի ընտրողների |
լրացուցիչ ցուցակում: |
______________________________________ | ________________ |
(լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի անուն, ազգանուն) |
(ստորագրություն) |
Կ.Տ. |