Գլխավոր տեղեկություն
Համար
N 185
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.08.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.05.19/13(131)
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
18.06.1998
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.06.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Հ Ր Ա Մ Ա Ն

 

18 հունիսի 1998 թ.

ք. Երևան

N 185

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման որոշ հարցերի պարզաբանման նպատակով

 

Հրամայում եմ

 

Հաստատել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման որոշ հարցերի մասին հրահանգչական նամակը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

Է. Սանդոյան

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
1998 թ. հունիսի 18-ի N 185 հրամանով

 

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն  Ն Ա Մ Ա Կ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42 հոդվածին համապատասխան, ինչպես նաև նպատակ ունենալով պարզաբանել դատարանի վճռի (որոշման) հիման վրա ամուսնալուծության գրանցման համար պետական տուրքի հաշվարկման և վճարման կարգի հետ կապված հարցերը, և հաշվի առնելով, որ.

ա) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի 44 և նախկին (մինչև 1998 թվականի հունվարի 12-ը գործող) օրենքի 47 հոդվածով սահմանված է, որ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը վճարման ենթակա, սակայն չվճարված պետական տուրքը գանձվում է պետական բյուջե` մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահը գործող օրենսդրությամբ սահմանված չափերով,

բ) Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 37 հոդվածով սահմանված է, որ պետական տուրքը ենթակա է վճարման ամուսնալուծության գրանցման պահին,

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ մինչև «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելը կայացրած դատարանի վճռի հիման վրա ամուսնալուծությունը գրանցվում է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, ապա պետական տուրքի գումարը ենթակա է վճարման օրենքով սահմանված չափով` անկախ դատարանի կողմից նախկինում պետական տուրքի չափի սահմանման հանգամանքից:

Մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կայացրած դատարանի վճռի հիման վրա ամուսնալուծությունը նախքան սույն հրահանգչական նամակն ուժի մեջ մտնելու պահը գրանցման դեպքում դատարանի վճռի հիման վրա գանձված պետական տուրքի գումարները վերահաշվարկման ենթակա չեն:

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
28 հուլիսի 1998 թ.
պետական գրանցման
 թիվ 20980162

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան