Գլխավոր տեղեկություն
Համար
N 153-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.04.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.06.15/16(225) Հոդ.173
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.03.2003
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.03.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2003

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 ապրիլի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 11003095

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 մարտի 2003 թ.
ք. Երևան

  N 153-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԱՄ ՆՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ԳՐԱՎԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. օգոստոսի 29-ի «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը հաստատելու մասին» N 1394-Ն որոշման 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. հոկտեմբերի 24-ի N 2124-Ն որոշման բ) ենթակետի երկրորդ պարբերության հանձնարարականը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ նրանց ներկայացուցիչների հետ գրավի պայմանագրի կնքման» կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ապահովել վերոնշյալ կարգի պետական գրանցումը:

 

Նախարար՝

Լ. Մկրտչյան

 

«Հաստատում եմ»
ՀՀ կրթության և գիտության նախարար
__ __________ Լ. ՄԿՐՏՉՅԱՆ
18. 03. 2003 թ.

 

Համաձայնեցված է
ՀՀ արդարադատության նախարարության հետ
04.04.2003 թ.

 

Կ Ա Ր Գ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԱՄ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԱՄ ՆՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ԳՐԱՎԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են ի ապահովումն օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պարտավորությունների կատարումն ապահովելու համար գրավի պայմանագրի կնքման կարգը։

 

2. Գրավի պայմանագիրը կնքվում է օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պարտավորությունների կատարման ապահովումը ստանձնած ֆիզիկական կամ իրավաբանական անձի (այսուհետև գրավատու) և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետև նախարարություն) միջև, գրավոր ձևով՝ կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելով։

 

3. Գրավի առարկա կարող է հանդիսանալ սեփականության իրավունքով գրավատուին պատկանող գույքը։

 

4. Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կամ նրանց ներկայացուցիչները Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի թիվ 1394-Ն որոշմամբ հաստատված «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու» կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերից բացի Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն են ներկայացնում նաև՝

 

4.1. անշարժ գույքի գրավի պայմանագրի կնքման համար.

Եթե գրավատուն ֆիզիկական անձ է՝

ա) ՀՀ կրթության և գիտության նախարարին ուղղված դիմում, որտեղ պետք է նշվի անշարժ գույքի գրավի առարկան, դրա գտնվելու վայրը, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ օգտագործման իրավունք ունեցող անձանց ցանկը, սեփականության իրավունքի վկայականի գրանցման համարը, տրման ամսաթիվը.

բ) այն դեպքում, երբ գրավի առարկան հանդիսանում է որպես ընդհանուր համատեղ սեփականություն, ապա բոլոր սեփականատերերի գրավոր համաձայնությունը.

գ) անձնագրի պատճենը.

դ) գրավ դրվող անշարժ գույքի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթի (սեփականության իրավունքի վկայականի) պատճենը.

ե) տեղեկանք՝ անշարժ գույքի նկատմամբ օգտագործման իրավունք ունեցող անձանց մասին.

զ) անշարժ գույքի պետական կադաստրի համապատասխան ստորաբաժանման կողմից տրված անշարժ գույքի սահմանափակումների (արգելանք, կալանք) մասին.

է) անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող լիցենզավորված անձի լիցենզիայի պատճենը և նրա կողմից տրված գույքի գնի վերաբերյալ տեղեկանքը։

 

4.2. Եթե գրավատուն իրավաբանական անձ է՝

ա) Իրավաբանական անձի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից ՀՀ կրթության և գիտության նախարարին ուղղված դիմում, որտեղ պետք է նշվի անշարժ գույքի գրավի առարկան, դրա գտնվելու վայրը, սեփականության իրավունքի վկայականի գրանցման համարը, տրման ամսաթիվը, անշարժ գույքը գրավ դնելու մասին իրավասու մարմնի որոշումը.

բ) իրավաբանական անձի գրանցման վկայականի պատճենը՝ իրավաբանական անձի տնօրենի անվան ազգանվան նշմամբ.

գ) իրավաբանական անձին պատկանող անշարժ գույքը գրավ դնելու մասին իրավաբանական անձի համապատասխան մարմինների որոշումը.

դ) գրավ դրվող անշարժ գույքի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթի (սեփականության իրավունքի վկայականի) պատճենը.

ե) տեղականք անշարժ գույքի պետական կադաստրի համապատասխան ստորաբաժանման կողմից՝ անշարժ գույքի սահմանափակումների (արգելանք, կալանք) մասին.

զ) լիցենզավորված անձի կողմից տրված անշարժ գույքի գնի վերաբերյալ տեղեկանք.

է) անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող լիցենզավորված անձի լիցենզիայի պատճենը և նրա կողմից տրված գույքի գնի վերաբերյալ տեղեկանքը։

 

4.3. Դրամական միջոցների գրավ դնելու դեպքում գրավատուն նախարարություն է ներկայացնում՝

ա) դիմում, որտեղ պետք է նշվի գրավադրվող դրամական միջոցը բանկում կամ նոտարի դեպոզիտ հաշվում գտնվող գումարի չափի մասին.

բ) ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը.

գ) իրավաբանական անձի դեպքում իրավաբանական անձի գրանցման վկայականի պատճենը՝ իրավաբանական անձի տնօրենի անվան ազգանվան նշմամբ, իրավասու մարմնի որոշման պատճենը պահանջվող գումարը որպես պարտավորության կատարումն ապահովելու միջոց գրավ դնելու մասին.

դ) բանկի կամ նոտարի կողմից տրված տեղեկանքը՝ համապատասխան անձանց անունով բանկում կամ նոտարի դեպոզիտ հաշվում գտնվող դրամական միջոցների չափի մասին։

 

5. Այն ուսանողները, ովքեր օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ են ընդունվել մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը հաստատելու մասին» թիվ 1394-Ն որոշման ուժի մեջ մտնելն, ապա այդ ուսանողների պարտավորությունների կատարման ապահովումը ստանձնած գրավատուն սույն կարգի 4-րդ կամ 5-րդ կետերում նշված փաստաթղթերից բացի նախարարություն է ներկայացնում նաև օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելու փաստը հաստատող փաստաթուղթ։

 

6. Նախարարությունը գրավատուից սույն կարգով նախատեսված համապատասխան գրավի առարկային վերաբերող փաստաթղթերը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ստուգում է ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը և գրավատուի ներկայացրած դիմումի վրա համապատասխան նշագրումով և ստորագրությամբ տալիս է պայմանագրի կնքման համաձայնություն միաժամանակ լիազորում է համապատասխան աշխատակցին գրավատուի հետ կնքելու պարտավորության կատարումն ապահովող գրավի պայմանագիրը։

 

7. Գրավատուի կողմից ներկայացված փաստաթղթերը սահմանված կարգի պահանջներին չհամապատասխանելու կամ թերի ներկայացնելու դեպքում նախարարության կողմից դիմումի քննարկումը կասեցվում է, իսկ ժամկետը ընդհատվում, որի մասին հայտնվում է գրավատուին։ Գրավատուն կարող է սույն կարգով պահանջվող փաստաթղթերը ներկայացնել նախարարությանը լրացուցիչ կարգով, որի դեպքում ժամկետը շարունակվում է ընդհատման պահից։

 

8. Գրավատուի և ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից լիազորված անձանց միջև ստորագրված պայմանագիրը վավերացվում է նոտարական կարգով։

 

9. Անշարժ գույքի գրավի պայմանագիրը նոտարական կարգով վավերացվելուց հետո գրավառուն պարտավոր է 30-օրյա ժամկետում պայմանագրից ծագող իրավունքը ներկայացնել գրանցման անշարժ գույքի կադաստրում։

 

10. Պայմանագրի կնքման հետ կապված ծախսերը կատարվում են գրավատուի կողմից։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան