ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
23 ապրիլի 2019 թ. ք. Երևան |
N 06-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 1064-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «2019 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» N 1064-Ն հրամանի հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «4.11» կետով.
« |
|
»: |
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «1869-1948. ՄԱՀԱԹՄԱ ԳԱՆԴԻ. MAHATMA GANDHI» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի.
2) Եվրոպայի խորհուրդ թեմային նվիրված «ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ. ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԵՐ ԵՎՐՈՊԱՆ. OUR RIGHTS, OUR FREEDOMS, OUR EUROPE. 1949-2019. COUNSIL OF EUROPE» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 2 հավելվածի.
3) Հրշեջներ թեմային նվիրված «ՀՐՇԵՋՆԵՐ. FIREFIGHTERS» նամականիշի, համաձայն N 3 հավելվածի:
3. Գործողության մեջ դնել`
1) Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «1869-1948. ՄԱՀԱԹՄԱ ԳԱՆԴԻ. MAHATMA GANDHI» նամականիշը, սահմանելով անվանագինը` 650 դրամ, տպաքանակը` 40 000 հատ.
2) Եվրոպայի խորհուրդ թեմային նվիրված «ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ. ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԵՐ ԵՎՐՈՊԱՆ. OUR RIGHTS, OUR FREEDOMS, OUR EUROPE. 1949-2019. COUNSIL OF EUROPE» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը՝ 240 դրամ, տպաքանակը՝ 1000 հատ.
3) Հրշեջներ թեմային նվիրված «ՀՐՇԵՋՆԵՐ. FIREFIGHTERS» նամականիշը, սահմանելով անվանագինը՝ 330 դրամ, տպաքանակը՝ 30 000 հատ:
Նախարար |
Հ. Արշակյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 1 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2019 թ. ապրիլի 23-ի թիվ 06-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 2 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2019 թ. ապրիլի 23-ի թիվ 06-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 3 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2019 թ. ապրիլի 23-ի թիվ 06-Ն հրամանի |